Միխայիլ Միշուստին

2020 թվականի հունվարից՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետն է։ 

Ծնվել է 1966 թվականի մարտի 3-ին Լոբնյայում։ 1983 թվականին ընդունվել է Մոսկվայի հաստոցաշինության ինստիտուտի (Ստանկին) երեկոյան բաժանմունք, ապա ուսման մեջ ունեցած հաջողությունների շնորհիվ կարողացել է տեղափոխվել ցերեկային ծառայության։

Ժամկետային զինվորական ծառայություն չի անցել։ 1989 թվականին ավարտել է ավտոմատացված նախագծման համակարգեր մասնագիտությամբ ուսումը՝ ստանալով ինժեներ-համակարգատեխնիկի որակավորում, ապա 1992 թվականին նույն ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո սկսել է աշխատել թեստային լաբորատորիայի տնօրեն, իսկ ավելի ուշ գլխավորել է Միջազգային համակարգչային ակումբի (ՄՀԿ)՝ հասարակական ոչ առևտրային կազմակերպության վարչությունը։

1998 թվականին ընդունվել է պետական ծառայության՝ Ռուսաստանի Դաշնության Պետական հարկային ծառայության ղեկավարի հարկային վճարումների ստացման համար տեղեկատվական համակարգերի գծով օգնականի պաշտոնում։ Այնուհետև աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ, ՌԴ անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կազմում, հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավար։

2008 թվականին սեփական ցանկությամբ հեռացել է պետական ծառայությունից և կրկին զբաղվել բիզնեսով՝ այս անգամ ներդրումների ոլորտում։

2009 թվականի փետրվարին մտավ Ռուսաստանի նախագահի կադրային ռեզերվ և 2010 թվականի ապրիլին նշանակվեց Դաշնային հարկային ծառայության ղեկավար։

Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ
 |tert.am|

Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ։Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի այս մասին հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։«Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորանքներ են փոխանակել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
22:48 - 29 դեկտեմբերի, 2021
Միշուստինի հավաստիացմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում |armenpress.am|

Միշուստինի հավաստիացմամբ, ՌԴ-ն կշարունակի օգնել ԵԱՏՄ երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի օգնել Եվրասիական միության երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության հարցում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։ «Ռուսաստանյան պատվաստանյութերը ապացուցել են իրենց հուսալիությունը, և ՌԴ իշխանությունները պատրաստ են աջակցել գործընկեր երկրներին դրանք իրենց երկրներում արտադրելու հարցում,-հավելեց ՌԴ վարչապետը: Միխայիլ Միշուստինը նաև խոսեց «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի մասին՝ նշելով, որ հավելվածն արդեն ավելի քան մեկ միլիոն օգտատեր է հավաքել։ Նա նշեց, որ այս հավելվածը թեթևացրել է սահմանային հսկողությունը ուղևորների նկատմամբ, այսինքն ՝ զգալիորեն օգնել է ոչ դյուրին պայմաններում անվտանգ ուղեւորափոխադրումներին։ «Համակարգին արդեն միացել են ԵԱՏՄ երկրները, քննարկվում Է ԱՊՀ մյուս երկրների և համագործակցության սահմաններից դուրս երկրների միացումը»,- ասաց Միշուստինը։
13:37 - 19 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ալիկբեկ Ժապարովը։ Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ուրախ ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը հյուրընկալելու հնարավորության համար։ Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում։ Չեմ կարող չնկատել, որ ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք հյուրընկալում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը։ Հարգելի գործընկերներ, գրեթե երկու տարի է, ինչ աշխարհը, այդ թվում և եվրասիական ինտեգրացիան, զարգանում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած նոր գլոբալ սոցիալ-տնտեսական մարտահրավերների ֆոնին։ Ծանր համաճարակաբանական իրավիճակի և առողջապահական համակարգերի վրա մեծ ծանրաբեռնվածության հետևանքները վեր հանեցին խնդիրների արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝ դեղագործական ոլորտում: Այս համատեքստում, կարծում ենք, որ երկարաժամկետ հեռանկարում Միության անդամ պետությունները ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով ապահովման մակարդակի բարձրացմանը միտված գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը թույլ կտա ձևավորել դրանց արտադրության ողջ ցիկլը և բարձրացնել մեր պետությունների ինքնաբավության մակարդակը։ Տեղաշարժի սահմանափակումները և հանրային առողջության պաշտպանության նպատակով ձեռնարկված մյուս միջոցառումներն ընդհանուր առմամբ բացասաբար են ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա։ Այդ իրավիճակն արտացոլված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև՝ 2020 թվականին փոխադարձ առևտրի վիճակի մասին» զեկույցում։ Կարծում ենք, որ զեկույցում ամփոփված արդյունքներն ու գնահատականներն օգտակար և պահանջված են նաև այսօր, երբ մենք փորձում ենք խթաններ գտնել առկա պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջխաղացման համար։ Այս առումով կցանկանայի նշել, որ 2021 թվականին Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առևտրի և համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր։ Թվերն ինքնին խոսուն են. Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12,8 տոկոսով։ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա ինն ամիսներին աճել են 27,8 տոկոսով։ Ուրախ եմ արձանագրել, որ աճը գրանցվում է ԵԱՏՄ բոլոր գործընկերների գծով. դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 27,4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19,2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89,5 տոկոսով, դեպի Ղրղզստան՝ 48,0 տոկոսով։ Դա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում առևտրային համագործակցության զարգացման, այլև նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում։ Այսպես, էլեկտրոնային առևտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր և միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է և պետք է նպաստի Միության պետությունների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը։ Միևնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը մեր առջև նոր խնդիրներ է դնում և արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։ Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաև ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ և երկարատև գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման և համաձայնեցման գործընթացում։ Համաձայնագրի դրույթների կիրառումը հնարավորություն կտա անցում կատարել բեռնափոխադրումների թվային կառավարմանը, կրճատել տրանսպորտային-լոգիստիկ գործընթացի մասնակիցների ժամանակի և ֆինանսական ծախսերը և օպտիմալացնել մաքսային ընթացակարգերը՝ չնվազեցնելով դրանց արդյունավետությունը: Կցանկանայի ընդգծել նաև ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին Համաձայնագրի կարևորությունը։ Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաև թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում։ Որպես ամփոփում՝ կրկին ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ Հայաստանում։ Ողջունում եմ նաև Ուզբեկստանի վարչապետին, ով միացել է առցանց ռեժիմով։ Եվ հաշվի առնելով, որ սա ընթացիկ տարում Միջկառավարական խորհրդի վերջին նիստն է, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորին՝ 2021 թվականին ակտիվ համագործակցության և ինտենսիվ աշխատանքի համար»։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։ Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։
13:21 - 19 նոյեմբերի, 2021
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը |hetq.am|

hetq.am: Երևանում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 29-րդ նիստը, որին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետները։ Նիստի երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ԵՏՄ երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որին կնախորդեն վարչապետների դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունները։ Ընդլայնված կազմով հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Եվրասիական տնտեսական միության դիտորդ երկրների՝ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանդիպմանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախօրեին՝ Բաղրամյան 26-ում կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով հանդիպումը։ Կառավարությունների ղեկավարները քննարկել էին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին անդամ երկրների միջև առևտրի պայմանների պարզեցմանն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը: Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, մետալուրգիական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերին, ինչպես նաև` Միության անդամ պետությունների` դեղերով և դեղագործական նյութերով ապահովման խնդիրների վրա։
11:22 - 19 նոյեմբերի, 2021
Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը

Երևանում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Այդ մասին հայտնում է վարչապետի լրատվական ծառայությունը։ Նախ վարչապետ Փաշինյանը դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել է արարողակարգային տեսալուսանկարահանում:Նեղ կազմով նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ուրախ եմ ողջունել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ հարգարժան Ակիլբեկ Ուսենբեկի Ժապարովին և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք իր պատասխանատու պաշտոնում։ Այսօրվա հանդիպումը մեզ համար շատ նշանակալից իրադարձություն է։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք Երևանում ընդունելու բարձրաստիճան հյուրերի, անցկացնելու միջկառավարական խորհրդի նիստը՝ դրանով իսկ նպաստելով մեր Միության ամրապնդմանը։ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից է։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։ Հարգելի գործընկերներ, բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկում։ Մենք փորձել ենք մեր հանդիպման համար ստեղծել առավել հարմարավետ մթնոլորտ։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի աշխատել ոչ միայն մեր օրակարգային հարցերի շուրջ, այլ նաև օգտվել անմիջական շփման և մտքերի փոխանակման հնարավորությունից»: Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են նաև տարբեր ոլորտների շուկաներում նոր կարգավորումների ներդրմանը, մաքսային կանոնակարգերին, ինչպես նաև ԵԱՏՄ 2022 թվականի բյուջեին առնչվող հարցեր: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:    
19:19 - 18 նոյեմբերի, 2021
Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է վարչապետին

Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է վարչապետին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
15:23 - 21 սեպտեմբերի, 2021
Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հրվ. Կովկասի բոլոր պետությունների շահերին. Միշուստին |tert.am|

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հրվ. Կովկասի բոլոր պետությունների շահերին. Միշուստին |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանի զարգացման համար նոր հնարավորություններ են բացել ՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների: Այս կարծիքն այսօր՝ մայիսի 20-ին, հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, գրում է EADaily լրատվականը:«2020  թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համապարփակ զարգացման համար: Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, ենթակառուցվածքային նոր երթուղիների ստեղծումը, ընդհանուր առմամբ, համապատասխանում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին», - ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
16:32 - 20 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը: Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին: Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման: Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։ Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․ «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր անօրինակ հերոսություն և անձնազոհություն ցուցաբերեցին նացիզմի դեմ պայքարում` արժանի օրինակ դառնալով ներկա և ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների դրսևորած միասնականությունը և ոգու արիությունը, բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը հետայսու ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հետևողական խորացման համար: Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
11:40 - 09 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերին

Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, ապրիլի 29-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան: Կազանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնել Ռուսաստանի Դաշնությունում՝ Թաթարստանում, Կազան քաղաքում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նախևառաջ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի ամենաջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները։ Ցանկանում եմ ասել, որ մեզ համար թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները։ Դրանք երկարամյա դաշնակցային, ռազմավարական բնույթ են կրում, և հաջորդ տարի կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունները համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ բացեցին։ Դա, առաջին հերթին, բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային երթուղիների ձևավորումը։ Այս ամենը պայմաններ կստեղծի Հարավկովկասյան տարածաշրջանի կայուն զարգացման համար։ Ռուսաստանն աջակցում է, մենք մասշտաբային հումանիտար օժանդակություն ենք տրամադրում, և Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականների՝ իրենց բնակության մշտական վայրեր վերադարձի և հաջորդիվ՝ ենթակառուցվածքների վերականգնման համար։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկերը։ Մեր համատեղ ձեռնարկություններն իրագործում են խոշոր տնտեսական նախագծեր։ Իհարկե, ցավոք, կորոնավիրուսն ազդեց երկկողմ առևտրի դինամիկայի վրա։ Նախորդ տարի մեր համատեղ ապրանքաշրջանառությունը նվազեց մոտավորապես 10 տոկոսով և կազմեց շուրջ 2 մլրդ 300 մլն դոլար։ Իհարկե, մեզ նման իրավիճակը ձեռնտու չէ։ Առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին, մեր կողմից Ձեզ քաջածանոթ Ալեքսեյ Օվերչուկին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ Հայաստանի հետ առևտրաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալն ավելացնելու համար։ Մենք նաև ակտիվ համատեղ աշխատում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ։ Հայկական կողմին ենք փոխանցել T-համակարգերը, ռեագենտները, ընթանում է ռուսաստանյան Սպուտնիկ –V պատվաստանյութի տրամադրումը։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել, որ Հայաստանն ակտիվորեն կիրառում է Զարգացման եվրասիական բանկի կողմից մշակված «Ճամփորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը՝ Ռուսաստան քաղաքացիների այցերի համար։ Դա շատ լավ միտում է։ Մենք դյուրացնում ենք մեր քաղաքացիների փոխադարձ տեղաշարժի բոլոր ընթացակարգերը։ Ակտիվ համագործակցում ենք նաև ԵԱՏՄ-ում։ Բոլոր չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հարցերը, այսօր մեր օրակարգում են։ Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրման խորացումը համապատասխանում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիների, ձեռնարկատերերի շահերին։ Հարգելի Նիկոլ Վովայի, Պատրաստ եմ Ձեզ հետ քննարկել ակտուալ թեմաները, այդ թվում նաև մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերը»։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Հարգելի Ռուստամ Նուրգալիևի, Հարգելի գործընկերներ, Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Անկեղծ ասած, առաջին անգամ եմ Թաթարստանում, և բոլորս գիտենք, որ սա Ռուսաստանի նշանակալի և զարգացած տարածաշրջաններից է։ Հուսով եմ և վստահ եմ, որ մեր բանակցությունների, այսօրվա հանդիպման և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ ու որոշումներ կունենանք։ Իհարկե, ինչպես Դուք արդեն ասացիք, մեր երկկողմ հարաբերությունները համաչափ ու բավական ակտիվ զարգանում են։ Պետք է նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական հարաբերությունները խորանում են, և դա լավ գործոն է նաև մեր տարածաշրջանի կայունության համար։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել այն դերը, որ Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ունեցան Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու հարցում։ Արդյունավետ եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Ցանկանում եմ նաև առանձնացնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մենք կառուցողական ենք տրամադրված այս հարցում, բայց ցանկանում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը։ Դա վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձին։ Եվ ես ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը այն ջանքերի համար, որոնք ներդրվում են այս հարցը լուծելու համար։ Բայց պետք է նշեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, քանի որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում և ամրապնդել տնտեսական կապերն ու ինտեգրումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել այն կարևոր ու կառուցողական դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում այդ աշխատանքը, և հուսով եմ, որ այն կոնկրետ արդյունքների կբերի։ Բոլորին հասկանալի է, որ դա կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև մեր տարածաշրջանի համար առավել լայն իմաստով, քանի որ խոսք է գնում Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծոցի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի վերականգնման մասին։ Դա իսկապես կարող է դառնալ հզոր տնտեսական գործոն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք կառուցողական ենք տրամադրված և հուսով եմ, որ ներկայում ընթացող աշխատանքը կոնկրետ արդյունք կունենա, որոնք կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն կբերեն մեր ողջ տարածաշրջանի համար»։ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերին։ Շոշափվել է հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքը։ Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։ Անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության զարգացման միտումներին, առևտրաշրջանառության աշխուժացմանը։ Այս համատեքստում խոսվել է առողջապահության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և փոխշահավետ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին։ Կողմերը փոխանակվել են տեղեկատվությամբ կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերի և տնտեսության վերականգնման տեմպերի վերաբերյալ։ Արծարծվել է ռուսաստանյան պատվաստանյութի նոր խմբաքանակների ձեռքբերման հարցը։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային հոսքերի ավելացման ուղղությամբ հնարավոր գործողություններին։
19:06 - 29 ապրիլի, 2021
ՌԴ-ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին. Միշուստին |armenpress.am|

ՌԴ-ն պատրաստ է համավարակի հաղթահարման հարցում աջակցել գործընկերներին. Միշուստին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ է համարում ձեռնարկել հավելյալ քայլեր, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, ինչպես նաև ստեղծվեն բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։ Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։«Նախորդ տարին դյուրին չէր ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակում է մեր համագործակցության կարևոր ուղղություններից մնալ։ Ակնհայտ է, որ վճռորոշ գործոն կլինի պատվաստման համար հնարավորությունների ստեղծումը։Ինչպես գիտեք Ռուսաստանում արդեն երկու պատվաստանյութ գրանցված է, սպասվում է երրորդի գրանցումը, և ՌԴ նախագահի որոշմամբ սկսվել է մասսայական անվճար պատվաստման գործընթաց։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը և կիսվել մեր փորձով»,֊ասաց ՌԴ վարչապետը։Նրա խոսքով, անհրաժեշտ է նաև այլ քայլեր ձեռնարկել ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Որպես պիլոտային ծրագիր գործարկվել է «Ճամփորդում եմ առանց Covid 19- ի» ծրագիրը։ ՌԴ վարչապետի խոսքով, այդ ծրագրով աշխատում են Հայաստանը, Բելառուսն ու Ռուսաստանը, սակայն նա հույս հայտնեց, որ այդ երկրների ցանկը կընդլայնվի։  Դա հնարավորություն կտա մարդկանց ազատ տեղաշարժվել, մեկնել ճանապարհորդության կամ աշխատանքի նպատակով։
13:30 - 05 փետրվարի, 2021