Արման Դիլանյան

Սահմանադրական դատարանի նախագահ։

Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները եւ միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:

21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետեւ` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:

29.09.2012 թվականից մինչեւ 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:

03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչեւ 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը

ՍԴ նախագահը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման հարցերը

Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելեձեին: Այս մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի քարտուղարը։ Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Վրաստանի սահմանադրական դատարանների երկարամյա համագործակցությանը և պատրաստակամություն է հայտնել զարգացնել սահմանադրական արդարադատության և իրավունքի գերակայության ոլորտներում աշխատանքային կապերը վրաց գործընկերների հետ: Դեսպան Սագանելեձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է ստեղծում նաև երկու երկրների սահմանադրական դատարանների միջև իրավական կապերի հետագա ամրապնդման ու խորացման համար:      
19:20 - 24 փետրվարի, 2021
ՀՀ ՍԴ-ն հետաքրքրված է Լիտվայի փորձի ուսումնասիրությամբ. Արման Դիլանյանը՝ դեսպանին

ՀՀ ՍԴ-ն հետաքրքրված է Լիտվայի փորձի ուսումնասիրությամբ. Արման Դիլանյանը՝ դեսպանին

2021 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է վերջին տասնամյակների ընթացքում սահմանադրական արդարադատության, ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտներում Լիտվայի Հանրապետության կուտակած մեծ փորձը, ինչպես նաև հավելել է, որ Սահմանադրական դատարանը հետաքրքրված է այդ փորձի ուսումնասիրությամբ և փոխանակմամբ:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ստանիտե-Տոլոչկիենեն Լիտվայի կառավարության և Հայաստանում Լիտվայի դեսպանատան անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ում սահմանադրական արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հարցում, ինչպես նաև ընդգծել է, երկու երկրների սահմանադրական դատարանների երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու իր պատրաստակամությունը:    
18:50 - 03 փետրվարի, 2021
ՍԴ նախագահը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

ՍԴ նախագահը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:   Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ հետագա քայլերը:   Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է երկու երկրների բարձր դատարանների հարաբերությունների հետագա խորացմանը և վերահաստատել լեհական կողմի հետաքրքրվածությունը երկկողմ աշխատանքային կապերը զարգացնելու ուղղությամբ:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները սահմանադրագիտության զարգացմանն առնչվող գիտավերլուծության և այլ ոլորտներում։
19:29 - 26 հունվարի, 2021
Արման Դիլանյանը մասնակցել է ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին

Արման Դիլանյանը մասնակցել է ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին

2020 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսաուղերձով մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի երրորդ միջազգային խորհրդաժողովին, որը կրում  էր «ԵԱՏՄ ինտեգրման նոր մարտահրավերներ․ իրավական փոփոխություն» խորագիրը։ Խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՍԴ նախագահը կարևորել է ազգային դատական համակարգերի և վերպետական դատարանների դերը 2020 թվականի համընդհանուր մարտահրավերների պայմաններում իրավունքի գերակայության, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությունն ապահովելու հարցում։ Բացի դրանից, ՍԴ նախագահն ընդգծել է ԵԱՏՄ տարածաշրջանում նորմատիվ-իրավական բազայի բարելավման կարևորությունը, որն ապահովում է անդամ պետությունների տնտեսությունների զարգացմանը նպաստող՝ քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրացումը: «Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ» փաստաթուղթը, որում արտացոլված գործընթացները կաջակցեն նաև ԵԱՏՄ հաստատությունների, այդ թվում՝ Միության դատարանի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ Միության գրավչության, մրցունակության իրավական մեխանիզմների կատարելագործմանը, ձեռներեցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը»,- մասնավորապես նշել է ՍԴ նախագահը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ խորհրդաժողովն այս տարի անցկացվում էր առցանց ձևաչափով։
18:34 - 25 նոյեմբերի, 2020