Սաուդյան Արաբիա

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան

Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ ալ Սաուդի հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների ու համագործակցության հաստատման քայլերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման,  փոխշահավետ ուղղություններով համագործակցության զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հերթական ագրեսիան՝ ստեղծված իրավիճակում շեշտելով միջազգային դերակատարների կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խստորեն դատապարտելու, ԼՂ-ում զանգվածային ոճրագործություն թույլ չտալու հրամայանակը։
14:26 - 21 սեպտեմբերի, 2023
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, 1972թ. Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի համակարգող Հարություն Վանյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությյունը, Հարություն Վանյանն իր ելույթում Հայաստանի պատվիրակության անունից լսարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, մշտապես քաղաքականացնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային հարթակը, անհիմն ու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, և այդ վարքագիծը հակասում է կազմակերպության արժեքներին և սկզբունքներին: ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։ Հայաստանի պատվիրակն իր խոսքում նշել է, որ նախնական ցանկում գրանցվող քարայրները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որը 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անցել է վերջինիս վերահսկողության տակ: Այդ ժամանակից ի վեր՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային ժառանգության՝ պետական հովանավորությամբ իրականացվող մշակութային ցեղասպանությանը` մշակութային վայրերի ոչնչացման, պղծման և հայկական ինքնության յուրացման բազմաթիվ փաստագրված դեպքերով: Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու՝ վերջերս ավերած արբանյակային լուսանկարները, ի թիվս այլոց, ծառայում են որպես Ադրբեջանի կողմից ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշման անտեսման վառ օրինակ, որը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ պարտադրում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: Մեջբերվել է նաև 2022 թվականի մարտի 10-ի Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, Ադրբեջանում հայատյացության տարածման համար: Հարություն Վանյանը նշել է, որ մինչև այժմ Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ մուտքի իրավունք տրամադրել ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը՝ կատարելու կարևորագույն մշակութային արժեքների գույքագրում, որն առաջարկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի կողմից 2020 թվականի նոյեմբերին՝ որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր, Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակման հետ մեկտեղ, Ադրբեջանի այս գործողությունները վկայում են բնիկ հայ բնակչության ոչնչացման և նրա մշակութային ժառանգության ցանկացած հետք ջնջելու ցեղասպան մտադրության մասին։ Շեշտվել է նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության տեղակայման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծվել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցել այդ հարցով ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ։
17:48 - 18 սեպտեմբերի, 2023
Ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկն անհաջող է եղել հայ ծանրորդուհիների համար
 |armenpress.am|

Ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկն անհաջող է եղել հայ ծանրորդուհիների համար |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչները։ Ինչպես տեղեկանում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից, Կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ելույթ են ունեցել 55 կգ քաշային կարգում։  2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք է ստացել և ավարտել ելույթը` ստանալով զրո։ Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը նշած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 190 կգ (83+107) արդյունք ու գրավել 6-րդ տեղը։ Երկամարտի 203 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել Թայպեյի ներկայացուցիչ Չեն-Գուան Լինգը։ Հայաստանի կանանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ)։ Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։
10:32 - 07 սեպտեմբերի, 2023
Բանակցություններ երկու լարված հարևանների՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև
 |azatutyun.am|

Բանակցություններ երկու լարված հարևանների՝ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև |azatutyun.am|

azatutyun.am: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, երկրի փաստացի ղեկավար Մուհամեդ բին Սալմանը այսօր Ջիդայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին։ Սա ամենաբարձր մակարդակի հանդիպումն է երկու երկրների միջև տարիներ տևած թշնամական հարաբերություններից հետո, ինչն ապակայունացնում էր տարածաշրջանը։ Սաուդյան Արաբիայի մամուլի պետական գործակալությունը սեղմ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններն ու ապագա համագործակցության հնարավորությունները։ Իրանի արտգործնախարարությունը հաստատել է հանդիպման փաստը, առանց մանրամասներ հայտնելու։ Իրանի արտգործնախարարը նախօրեին է ժամանել Սաուդյան Արաբիա և իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են»։
17:40 - 18 օգոստոսի, 2023
Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է կնքել թուրքական Baykar-ի հետ՝ ԱԹՍ-ների արտադրությունը տեղայնացնելու համար

 |factor.am|

Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է կնքել թուրքական Baykar-ի հետ՝ ԱԹՍ-ների արտադրությունը տեղայնացնելու համար |factor.am|

factor.am: Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է ստորագրել թուրքական Baykar Tech պաշտպանական ընկերության հետ՝ երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղայնացնելու համար։ Այս մասին հայտնել  է Սաուդյան Արաբիայի պետական ռազմական արդյունաբերական գերատեսչությունը (SAMI) թվիթերյան հարթակում, գրում է Gercek news-ը։ Նշվում է, որ այս համաձայնագիրը «բարձրացնելու է SAMI-ի դերն ազգային պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և տեղական կարողությունների ամրապնդման գործում»։ Այս համաձայնագիրը համարվում է որպես Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանման ամենամեծ պայմանագիրը: Ակնկալվում է, որ պայմանագիրը դռներ կբացի թուրքական պաշտպանական արդյունաբերության այլ ընկերությունների համար՝ բազմաթիվ ապրանքներ Սաուդյան Արաբիա արտահանելու համար: Էր Ռիադում տեղի է ունեցել նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառման ընթացքում թուրքական Baykar-ը, ASELSAN-ը և Roketsan-ը նոր համաձայնագրեր են ստորագրել Սաուդյան Արաբիայի ընկերությունների հետ: Baykar-ը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել SAMI-ի հետ տեղական արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման համար, իսկ ASELSAN-ը և Roketsan-ը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել NCMS ընկերության հետ, որն աշխատում է երկրում տեխնոլոգիաների տեղայնացման ուղղությամբ։
17:36 - 07 օգոստոսի, 2023
Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից
 |armenpress.am|

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։ Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։ Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան: «Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:
11:45 - 05 օգոստոսի, 2023
Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին  |armenpress.am|

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել Telegram-ում։ «Ժամանեցի Սաուդյան Արաբիա։ Ելույթ կունենամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։ Կհանդիպեմ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ և այլ երկկողմ բանակցություններ կանցկացնեմ», - գրել է Զելենսկին։   Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ իր այցի առաջնահերթություններից է ուկրաինական խաղաղության բանաձևի ներկայացումը, որի իրականացումը պետք է ներառի հնարավորինս շատ պետությունների։ Մայիսի 21-ին էլ նախատեսվում է Զելենսկիի այցը Ճապոնիա, որտեղ այսօր մեկնարկել է G7-ի երկրների գագաթնաժողովը։
17:08 - 19 մայիսի, 2023
Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր

 |armenpress.am|

Ասադը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Կողմերը քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են սիրիական ճգնաժամի համակողմանի քաղաքական կարգավորման հասնելու համար, որը թույլ կտա հաղթահարել հակամարտության բոլոր հետևանքները և հասնել ազգային հաշտեցման»,-նշվում է տեքստում: Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Ֆեյսալ Բին Ֆարհանը հանդես է եկել Սիրիայի ամբողջ տարածքում մարդասիրական օգնություն հասցնելու համար պայմաններ ստեղծելու օգտին:  «ԱԳ նախարարը Սիրիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է Սիրիայի բոլոր շրջաններ օգնություն հասցնելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին և ներքին տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու համար պատշաճ պայմանների ստեղծման կարևորությունը»,-նշված է փաստաթղթում։
21:38 - 18 ապրիլի, 2023
«Վերաբացել դեսպանատներն ու հյուպատոսարանները»․ հանդիպել են Իրանի ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները |armenpress.am|

«Վերաբացել դեսպանատներն ու հյուպատոսարանները»․ հանդիպել են Իրանի ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները |armenpress.am|

armenpress.am: Պեկինում սկսվել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի բանակցությունները: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ նախարարները կքննարկեն «երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքների վերսկսման գործնական քայլերը», ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված առանձին հարցեր։ Իրանի արտգործնախարարը Պեկինում հանդիպում կունենա նաև իր չինացի գործընկերոջ հետ: Մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները և դեսպանատների աշխատանքները վերսկսել երկամսյա ժամկետում։ Երկու երկրների ներկայացուցիչները Պեկինում մի քանի օր բանակցություններ էին վարել, որոնց արդյունքում պատրաստվել էր եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թ. մարտին՝ Եմենի տարածքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) դեմ ռազմական գործողության մեկնարկով։ 2016 թ. հունվարին՝ այն բանից հետո, երբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մեշհեդում նրա հյուպատոսարանը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից: Ցուցարարները վրդովված էին Էր Ռիադում շիա հոգևորական շեյխ Նիմր ալ Նիմրի մահապատժից: Տեղի ունեցածից հետո թագավորությունը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ:
11:34 - 06 ապրիլի, 2023
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առաջիկա երկու օրերի ընթացքում
 |armenpress.am|

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առաջիկա երկու օրերի ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվում է անցկացնել առաջիկա երկու օրերի ընթացքում։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Էմիր Աբդոլահիանին։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս պահին ընթանում են վերջնական քննարկումները բանակցությունների վայրի և ժամկետների շուրջ։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։ Ինչպես մարտի 23-ին հաղորդել էր Սաուդյան Արաբիայի տպագիր գործակալությունը, Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են հանդիպել մոտակա ժամանակահատվածում, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ հանդիպել չեզոք տարածքում։ Նա նշել էր, որ Թեհրանը Էր Ռիադին կառաջարկի երեք երկիր, որոնք կարող են կազմակերպել հանդիպումը։ Սաուդյան Արաբիան և Իրանը մարտի 10-ին պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը երկու ամսվա ընթացքում։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ էին վարել Պեկինում, որոնց արդյունքներով հրապարակվել էր եռակողմ հայտարարություն այն մասին, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները։    
14:39 - 02 ապրիլի, 2023
Ադրբեջանը Սաուդյան Արաբիային առաջարկել է ներդրումներ անել Արցախի օկուպացված տարածքներում
 |tert.am|

Ադրբեջանը Սաուդյան Արաբիային առաջարկել է ներդրումներ անել Արցախի օկուպացված տարածքներում |tert.am|

tert.am: Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը և Սաուդյան ներդրումային հիմնադրամը կարող են միջոցներ հատկացնել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման գործընթացին։ Այս մասին, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։Նրա խոսքով՝ կարելի է դիտարկել նաև Սաուդյան Արաբիայից մասնավոր ընկերությունների մասնակցությունը վերականգնման գործընթացին։ Շարիֆովը տեղեկացրել է, որ մինչ այժմ տարածքների վերականգնման համար Ադրբեջանը ծախսել է 4 մլրդ դոլար։2022 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի ազատագրված տարածքներ» վերադարձի մեծ պետական ծրագիրը։ Նախատեսվում է, որ մինչև 2027 թվականն օկուպացված տարածքներում կվերաբնակեցվի 34,5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ և անհատական տներ։
13:31 - 19 դեկտեմբերի, 2022