Էրդողանն ու Ղարիբաշվիլին Նյու Յորքում քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման, «Միջին միջանցքի» հարցեր
|azatutyun.am|
azatutyun.am: Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
Ըստ Անկարայի՝ Էրդողանը կարևորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արագ գործարկումը՝ որպես առանցքային առաջնահերթություն։
Կողմերը քննարկել են նաև «Միջին միջանցքի» իրականացման կարևորությունը:
«Միջին միջանցքը» տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա:
Ըստ Անկարայի՝ սա «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանն ուղղված ջանքերի կարևորագույն բաղադրիչներից է։
11:11 - 18 սեպտեմբերի, 2023