«Վերածնվող Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը. հայտարարություն
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»:
15:47 - 06 մայիսի, 2021