Բուլղարիա

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարարին

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Միլկովի հետ։ Արարատ Միրզոյանը և Նիկոլայ Միլկովը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել առավել զարգացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Այս առումով կարևորվել է բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունների պարբերական անցկացումը։ ԱԳ նախարարները կարևորել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում` երկու երկրների միջև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրների։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
11:06 - 19 նոյեմբերի, 2022
Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

Հայաստանը հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով. նախատեսվում է ՀՀ-Իրան-Հնդկաստան հարթակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Իրանը համակարծիք են՝ ձևավորելու Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև եռակողմ հարթակ՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար:  Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։   Իրանի ԱԳ նախարար խոսքով՝ Հայաստանում իր հայ գործընկերոջ հետ բավականին երկար խոսել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի մասին:    «Մեր օրակարգի կարևոր թեմաներից է այս միջանցքը: Եվ հաշվի առնելով Հնդկաստանի դերը, որ կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ համակարծիք ենք եղել ձևավորել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:   Հայաստան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքով:    «Եվ մենք, ինչպես և Իրանը, ինչպես և Բուլղարիան, նախաստորագրել ենք այս մասին համաձայնություն, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ, նաև երկրների հետ, որոնք ի սկզբանե ներգրավված չեն եղել այս գործընթացում: Կարծում եմ, որ միջանցքը հետաքրքիր կլինի այդ թվում և Հնդկաստանի համար»,-ասաց Միրզոյանը:   Նախարարը հույս հայտնեց, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել այդ գաղափարի կենսագործմանը:
22:50 - 20 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին

 |armenpress.am|

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 20-ին Երախտագիտության մեդալով պարգևատրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Բուլղարիա - Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրով՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերություններն ուժեղացնելու և զարգացնելու գործում իր ունեցած նպաստի և համամարդկային արժեքները պահպանելու համար: Սոֆիայում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Աթանաս Զեհիրովը շնորհակալություն հայտնեց՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանի նախագահից ստանալ այդ պարգևը: «Շնորհակալություն եմ հայտնում և շտապում եմ Ձեզ ասել, որ միայն ես եմ աշխատում հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, այլ նաև իմ շատ գործընկերները: Այս մեդալն ինձ համար կարևոր նշանակություն ունի, այն արտացոլում է մեր աշխատանքը»,- նկատեց Զաֆիրովը: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող հայերի, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: «Մենք հնարավորությունը ունենք երախտագիտության խոսք ուղղել կոնկրետ Ձեզ և նաև բոլոր այն Ձեր գործընկերներին, ովքեր նպաստում են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանը: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը այստեղ ապրող մեր հայրենակիցների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- եզրափակեց ՀՀ նախագահը:
14:18 - 20 հոկտեմբերի, 2022
Վահագն Խաչատրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

Վահագն Խաչատրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Բուլղարիա կատարած պետական այցի շրջանակում այցելել է բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ: Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եվրոպայի ամենաարագ զարգացող ՏՏ ընկերություններից մեկը՝«EnduroSat»-ը, որը բացառիկ ծառայություններ է մատուցում նանոարբանյակների և տիեզերական գործունեության բնագավառում։EnduroSat-ը նպատակ է հետապնդում փոխակերպել բարդ արբանյակային արդյունաբերությունը տվյալների պարզեցված ծառայության՝ թույլ տալով ակնթարթային մուտք և գործարքներ դեպի ամպի վրա գտնվող տիեզերական տվյալներ՝ ուղեծրի հարյուրավոր սենսորների միջով: Ընկերությունում կարծում են, որ այս ամենին կարող են հասնել արբանյակային եզակի տեխնոլոգիայի և հզոր ինժեներական թիմի շնորհիվ։ EnduroSat-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռայչո Ռայչևը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, ինչպես նաև այն նախագծերը, որոնց վրա ներկայումս աշխատում են իր գլխավորած ընկերության մասնագետները։Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղությունները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սոֆիայի տեխնոպարկ (Sofia Tech Park), որի գործունեությունն ուղղված է նորաստեղծ ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի, գիտության, կրթության և նորարարությունների զարգացմանը։ Բուլղարիայի Առևտրաարդյունաբերական պալատի գործունեությանը ծանոթանալու շրջանակում նախագահ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պլովդիվի ազատ գոտի (Plovdiv Free Zone), որը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ այն ընկերություններին, որոնք Պլովդիվի ազատ գոտին օգտագործում են որպես իրենց գործունեության կենտրոնակայան։
13:34 - 20 հոկտեմբերի, 2022
ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Գալաբ Դոնևի հետ: Գալաբ Դոնևը նշել է, որ հայ և բուլղարացի ժողովուրդներին երկարամյա բարեկամություն է կապում։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված են գերազանց հարաբերություններ, կան մեծ հեռանկարներ՝ գիտության, մշակույթի, առողջապահական և այլ ոլորտներում չօգտագործված ներուժն օգտագործելու համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի վարչապետին՝ նշելով, որ այս այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։ Նախագահը նաև նշել է, որ երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, ինչպես նաև շեշտել է, որ այս հանդիպումը տեղի է ունենում խորհրդանշական տարում, քանի որ լրանում է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ ՀՀ նախագահն ու Բուլղարիայի վարչապետը կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով Հայաստան ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը։
21:33 - 18 հոկտեմբերի, 2022
Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել

 |factor.am|

Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել |factor.am|

factor.am: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու և հոկտեմբերի 2-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Համապատասխան հրամանագիրը պետության ղեկավարի կայքում հրապարակվել է երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորագրել օգոստոսի 2-ից 47-րդ Ժողովրդական ժողովը ցրելու և 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Ժողովրդական ժողովի ընտրություններ նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բուլղարիայի Ժողովրդական ժողովի լուծարումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահություն է հայտնել Կիրիլ Պետկովի եվրոպամետ կառավարությանը և չի կարողացել համաձայնության գալ նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ։ Նախկինում Պետկովի գլխավորած իշխող ձախ-լիբերալ կոալիցիան կորցրել էր բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը, երբ պոպուլիստական «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է այն։ Մեկ այլ հրամանագրով Ռադեևը նշանակել է նաև տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնևի գլխավորությամբ, որը նախկինում զբաղեցնում էր պետության ղեկավարի վարչակազմի քարտուղարի պաշտոնը։ Այս ամենը տեղի է ունեցել երկրում տնտեսական խնդիրների ֆոնին, որը Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման պատճառով բարձր գնաճի է բախվել, հայտնում է Reuters-ը։ Շարունակությունը՝ factor.am-ում
17:08 - 01 օգոստոսի, 2022
Ռուսաստանը Բուլղարիայից պահանջել է չեղարկել 70 դիվանագետների արտաքսումը՝ սպառնալով փակել իր դեսպանատունը

Ռուսաստանը Բուլղարիայից պահանջել է չեղարկել 70 դիվանագետների արտաքսումը՝ սպառնալով փակել իր դեսպանատունը

Բուլղարիայի իշխանությունը հրաժարվել է կատարել այն որոշման չեղարկման Ռուսաստանի պահանջը, որի համաձայն՝ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 աշխատակիցներ պետք է լքեն Բուղարիան, գրում է Meduza-ն։ «Մենք թույլ չենք տա օտարերկրյա դիվանագետներին վերջնագիր ներկայացնել բուլղարական պետությանը», - հայտարարել է Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովը։ Հուլիսի լույս 1-ի գիշերը Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Բուլղարիայի իշխանությունից պահանջել է չեղարկել իր որոշումը, որի համաձայն՝ մինչև հուլիսի 3-ը երկիրը պետք է լքի ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների 70 դիվանագետ և աշխատակից։ «Այլապես ռուսական ղեկավարության առջև կդրվի Սոֆիայում ՌԴ դեսպանատան փակման հարցը, ինչն ինքնաբերաբար նշանակում է նաև Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան փակում», - հայտարարել են ռուսաստանցի դիվանագետները։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն «Ինտերֆաքսին», Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան փակման հարցը կքննարկվի ՌԴ ԱԳՆ-ում և անհրաժեշտության դեպքում զեկույց կներկայացվի նախագահին։ Նշենք, որ հունիսի վերջին Բուլղարիայի ԱԳՆ-ն որոշել է կրճատել երկրում ռուսաստանցի դիվանագետների թիվը, որպեսզի այն չգերազանցի Ռուսաստանում բուլղարացի դիվանագետների թիվը։ Ընդհանուր առմամբ, Բուլարիայում պետք է մնա շուրջ 50 ռուսաստանցի աշխատակից։   Նորա Վանյան
18:13 - 01 հուլիսի, 2022
Բուլղարիայի վարչապետ Պետկովը հրաժարական է տվել, նա խորհրդարանում չի ստացել վստահության քվե
 |1lurer.am|

Բուլղարիայի վարչապետ Պետկովը հրաժարական է տվել, նա խորհրդարանում չի ստացել վստահության քվե |1lurer.am|

1lurer.am: Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը խորհրդարանում՝ իր կաբինետին անվստահություն հայտնելու համար, մեղադրել է տեղացի երեք քաղաքական գործիչներին և Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային։ Պետկովը Միտրոֆանովայից բացի՝ իշխանությունը տապալելու համար մեղադրել է գործարար և նախկին պատգամավոր Դելյան Պեևսկուին, GERB կուսակցության ղեկավար Բոյկո Բորիսովին և «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցության ղեկավար Սլավի Տրիֆոնովին։ Բուլղարիայի պաշտոնաթող վարչապետը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը երկիրը կոռուպցիայից ազատելու և Բուլղարիան նորմալ, հաջողակ եվրոպական երկիր դարձնելու համար: Ըստ Ռիա Նովոստիի՝ Սոֆիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ չի մեկնաբանում Բուլղարիայի ներքին գործերն ու երկրի վարչապետի հայտարարությունները։
13:58 - 23 հունիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել են Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը

ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել են Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:  Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական ընդհանրությունների և երկու ժողովուրդների միջև ջերմ բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու  Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը:  Արարատ Միրզոյանը Նիկոլա Մինչևին ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում անշրջելի են։ Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։ Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:  Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:    
11:16 - 15 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը

Արարատ Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը

Պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով  առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացման կարևորությունը։ Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման նշանակությունը: Երկուստեք կարևորվել է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, և երկկողմ  միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը  կազմակերպելու համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։  Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։  Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել  իրականացման հրատապությունը։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և Բուլղարիայի  Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։
16:45 - 14 հունիսի, 2022
Արարատ Միրզոյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը

Արարատ Միրզոյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:  Շնորհավորելով միմյանց Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ կողմերը նշել են, որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա:  Արարատ Միրզոյանը և Ռումեն Ռադևն անդրադարձել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։  Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխայցելությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի։ Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով»  տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:  Նախարար Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:   Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերն` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը, և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող  հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրեդադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:  Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:
14:21 - 14 հունիսի, 2022
Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկան ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը հրաժարական են տվել այն բանից հետո, երբ նրանց «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը նախորդ շաբաթ լքել է իշխող կոալիցիան՝ խորացնելով քաղաքական ճգնաժամը երկրում, գրում է Reuters-ը։ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ փորձելու է պահպանել փոքրամասնության կառավարությունը։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ աշնանը նոր ընտրություններ են սպասվում։ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան դրա ձևավորումից վեց ամիս անց՝ այս քայլը հիմնավորելով քաղաքական տարաձայնություններով։ Կուսակցության մյուս երկու անդամները, որոնք գլխավորում էին տարածաշրջանային զարգացման և սպորտի նախարարությունները, հրաժարական են տվել նախորդ շաբաթ։   Նորա Վանյան
16:21 - 13 հունիսի, 2022