«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նշված հարցի քննարկմանն ու քվեարկությանը: Ընդդիմության համար անհասկանալի է՝ ինչու է Հայաստանը հապճեպ իրականացնում ներպետական գործընթացները, երբ Ադրբեջանում դրանք չեն էլ սկսվել: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց՝ հռետորական հարց ուղղելով, թե որն է ռիսկը, եթե Հայաստանը վավերացնի կանոնակարգը, Ադրբեջանը՝ ոչ, երբ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, եթե երկու կողմերն էլ ավարտում են ներպետական գործընթացները ու միմյանց ծանուցում դրա մասին: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: «Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով իրեն անցկացնում են ՀՀ կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել՝ հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ նախագծի վերաբերյալ այսօր ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի: ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ ձայներով ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
10:48 - 22 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանը մեծ ծավալով սպառազինվում է, մոդելները, ծավալները, տեսականին գաղտնի են․ Տիգրան Աբրահամյան
 |aravot.am|

Ադրբեջանը մեծ ծավալով սպառազինվում է, մոդելները, ծավալները, տեսականին գաղտնի են․ Տիգրան Աբրահամյան |aravot.am|

aravot.am: «Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում եւ ի տարբերություն նախորդ շրջափուլի՝ պայմանական՝ 2017-20 թվականների, 2021-24 թվականի շրջափուլում, Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացվում, այլ հիմնականում մոդելների, ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։ Տիգրան Աբրահամյանը վտանգավոր ուղղություն է որակում Ադրբեջանի՝ ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթը եւ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մոտեցումը։ «Ադրբեջանը դրանով ոչ միայն փորձում է փակել արցախցիների Արցախ վերադարձի ճանապարհը՝ ցույց տալով, թե դրանք մեկ հարթության մեջ են, այլ նաեւ պարտադրել, որ դրույթի չիրականացման դեպքում այլ պայմաններ իրացվեն։ Այս պահին ՀՀ իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսեւորել, բավարարել պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում եւ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի եւ սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
13:14 - 03 հոկտեմբերի, 2024
Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կգործի, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կգործի, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Թեեւ երեկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններինն էին, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է։ Հանձնաժողովը, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականացնելու է ամբողջ աշխատանքը եւ հորդորեց արցախցիներին՝ իրենց հուզող հարցերով դիմել հանձնաժողովին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ անդրադարձավ երեկ խորհրդարանում կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի նիստին՝ հայտարարելով՝ այս իշխանությունը շարունակում է՝»ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը․ «Իրենք խոստովանում են, որ պատերազմը վաղը կարող է կրկնվել, բայց չեն փոխում քաղաքականությունը․ հավանաբար պարտավորություններ ունեն»։ Հարցին՝ ո՞րն է կետը, որտեղ Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն եկել «Խաղաղության պայմանագրում», ռեւանշիզմը եւ ադրբեջանցիների վերադա՞րձը, ինչը երեկ կարմիր թելի նման անցնում էր ընդդիմադիրների հարցերում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ չի բացառում։ «Բացարձակապես չեմ բացառում, որ օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի առկայությունը Երեւանում ռեւանշիզմի դրսեւորում է»,- ասաց նա։
12:08 - 03 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանն ակտիվ զինվում է, իսկ Հայաստանից պահանջում ապառազմականացում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ակտիվ զինվում է, իսկ Հայաստանից պահանջում ապառազմականացում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում, Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով,  Ադրբեջանի նախագահն օրերս էլ հպարտորեն հայտարարում էր զինված ուժերի կարողությունների և պոտենցիալի կտրուկ մեծացման մասին՝ հատուկ նշանակության ուժերի, գրոհային ստորաբաժանումների նոր զորամիավորումների կազմավորումից մինչև սպառազինության մեծածավալ գնումներ: «Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի: Իմ տպավորությամբ, Ադրբեջանի՝ 2021-2024 թվականի մատակարարումների ծավալն էականորեն մեծ է, քան պայմանական 2017-2020 թվականներին: Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է, նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց, Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը: Զուգահեռ, Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր  առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս: Իսկ իրականում՝ զինանոցում ունենալով ռազմական գործիքակազմ, Ադրբեջանը մշտապես ակտիվ է պահում տեղեկատվական գերակայությունն ու Հայաստանին ագրեսոր ներկայացնելու իր մղումները, ըստ անհրաժեշտության, տարբեր մասշտաբների գործողություններ իրականացնելու համար: Ի հեճուկս այս՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ի ցույց դնող գործոնների, Հայաստանի իշխանությունն իր խոսույթով ու վարքագծով լեգիտիմացնում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչն առավել վտանգավոր է դարձնում Ադրբեջանի հետագա պահվածքը: Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը ոչ թե ֆիզիկապես այս կամ այն հայկական շրջանի կամ տարածքի նկատմամբ առավելություն ստանալն է, դա մարտավարական հարց է, այլ Հայաստանին այնպիսի իրավիճակում դնելը, որի պայմաններում երկիրը, միգուցե, ֆորմալ պետականության խորհրդանիշներ կունենա, սակայն անմիջականորեն կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ վերահսկողության տակ: Այս պայմաններում նույնիսկ էական էլ չի, թե որտեղով  է անցնում սահմանը կամ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց կապը որտեղով են ապահովում՝ միջանցքով, թե ճանապարհով: Հայաստանի այս իշխանության քաղաքական կուրսը երկիրը մղում է ինքնիշխանության կորստի, որի պայմաններում հայի գոյությունն ու ներկայությունը իր իսկ երկրում կդառնա խիստ ձևական»,-իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
17:16 - 01 հոկտեմբերի, 2024
Հայկ Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Հայկ Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է․ «Բրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին: Ելույթով անդրադարձա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային, սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հարցերին: Գործընկերներիս կոչ արեցի Բաքվում անցկացվելիք COP29-ի շրջանակներում իրենց կուսակիցների միջոցով բարձրաձայնել այս խնդիրները: Խոսեցի նաև ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին: Գործընկերներիս տեղեկացրի քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի մասին ու հերթական անգամ շնորհակալություն հայտնեցի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ ընդունած բանաձևի ու կոչերի, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների անհատական հայտարարությունների համար»:
17:14 - 01 հոկտեմբերի, 2024
«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան
 |aravot.am|

«Երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում»․ Հայկ Մամիջանյան |aravot.am|

aravot.am: «Միայն Արթուր Հովհաննիսյանը կարող էր «Ազատությանը» մեղադրել ծայրագավառական քարոզի մեջ»,- խորհրդարանական ճեպազրույցներին նման հեգնական ակնարկով եկավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կիրառած հատուկ միջոցները եղել են ժամկետանց՝ հայտարարեց պատգամավորը․ «Բազմաթիվ փորձագետներ նշել են այն մասին, որ խաղաղ ցուցարարների վնասվածքների պատճառներից մեկը հանդիսացել է հատուկ միջոցների սխալ կիրառումը և, ամենադժոխայինը՝ առկա են այնպիսի վերլուծություններ, որ կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց, դրանով են պայմանավորված բեկորային վիրավումները։ Այդ հետազոտությանը, այդ փորձաքննությանը մենք հետամուտ ենք լինելու, որովհետև մեզ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը հետաքրքրում է՝ ի տարբերություն նրանց, ովքեր հատուկ հրահրեցին այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ, նկատի ունեմ իշխանություններին»։ Հիշեցնենք, հունիսի 12-ին ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում նաեւ բեկորային, կիրառեց «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցի ժամանակ։ Հատուկ միջոցները կիրառվեցին խաղաղ ցուցարարների դեմ․ կան տասնյակ վիրավորներ։ Պատասխանելով «Տավուշը հանուն հայրենիքի» գործողությունների եւ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ եղած գործողությունների նմանությունների մասին հարցին էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Մեզ թղթով գրած տվող չկա, կարծում եմ, դա պիտի վստահություն ներշնչի»։ Նրա պնդմամբ՝ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին «թղթի վրա գրած տվել էին՝ կբարձրանաս փշալարի վրա, ձեռքդ կվնասվի, կարյունոտվի․․․»։ Հայկ Մամիջանյանը հարց ունի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը վերաբերվում նրան, որ ՔՊ-ն կրոնական աղանդները օգտագործում է քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր ուժերին էր մեղադրել՝ Առաքելական եկեղեցին քաղաքական հարցեր լուծելու համար օգտագործելու մեջ։ Հարց հնչեց նաեւ Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարության մասին՝ Բելառուս չայցելելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալը չբացառելու վերաբերյալ։ Հայկ Մամիջանյանը տարակուսեց՝ երբ մի քանի տարի առաջ Լուկաշենկոն արհամարհանքով խոսում էր ՀՀ-ի, ոչ թե Փաշինյանի մասին, չէին արձագանքում։ Նաեւ հավելեց․ «Այդ ամբողջը մի ամիս առաջ էր․ մի ամիս մտածո՞ւմ էիք՝ ինչ պատասխանել»։ Հայկ Մամիջանյանի կարծիքով, այդ աժիոտաժի պատճառն այն էր, որ փողոցային պայքարը իր «պիկի» վրա էր, ինքը որոշեց «ուժեղ տղու» կերպարով երեւալ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:22 - 14 հունիսի, 2024
Այո՛, ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է լուծել, ոչ թե հարաբերությունները խզել. Հայկ Մամիջանյան
 |aysor.am|

Այո՛, ՀԱՊԿ-ում առկա են բազմաթիվ խնդիրներ, բայց դրանք անհրաժեշտ է լուծել, ոչ թե հարաբերությունները խզել. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ում ու, առհասարակ, ՀՀ անվտանգային ճարտարապետության մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Բայց այդ, խնդիրներն անհրաժեշտ է լուծել, ոչ թե, չունենալով որևէ երաշխիք, հարաբերությունները խզել ու Հայաստանը թողնել միայնակ, որովհետև, եթե իրենց հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիրավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,- ասաց նա։ Մամիջամյանի խոսքով՝ ցավոք, Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է լինում տեղում ուժային ներկայացվածությունը։ Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ԱԺ-ում չի բացառել, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ․ «Է դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս գանք։ Բա ձեր կարծիքով հաջորդ քայլը որն ա, կարո՞ղ ա հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, անվտանգ, սահմանազատված սահմաններով պետություն․․․ ուղղակի չենք ասում շուտ, որ ձեր տրամադրությունը հանկարծ չընկնի»,- հայտարարել է Փաշինյանը։  ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը  արձագանքել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Իսկ ՀԱՊԿ քարտուղարությունից էլ հայտարարել են, որ ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ 
12:36 - 14 հունիսի, 2024
Փաշինյանը և նրա թիմը կրում են քաղաքական և քրեաիրավական պատասխանատվություն վերջին օրերի դեպքերի համար. հայտարարություն

Փաշինյանը և նրա թիմը կրում են քաղաքական և քրեաիրավական պատասխանատվություն վերջին օրերի դեպքերի համար. հայտարարություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշվում է․ «Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան։ Նրանց հետագա գործունեությունը միայն խորացնում է քաղաքացիական դիմակայությունը երկրի ներսում և վարկաբեկում Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը միջազգային հարաբերություններում։  Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը կրում են քաղաքական, բարոյական և քրեաիրավական անմիջական պատասխանատվություն վերջին օրերի իրադարձությունների համար՝ ըստ էության վերածվելով հակաժողովրդական և ապազգային քաղաքական տարրերի, որոնք սպասարկում են արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի պատմության վերջին շրջանի բոլոր ողբերգական իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի գործունեության հետ (2008թ. մարտի 1, 2018թ. իշխանության զավթում, 44-օրյա պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիա, Լեռնային Ղարաբաղի կորուստ): Եկել է ժամանակը դադարեցնել այս ընթացքը և շարունակել մեր արժանապատիվ ընթացքը առանց Նիկոլի ու նրա մեծամասնության։ Սա արդեն մեր ժողովրդի համար դարձել է գոյաբանական անհրաժեշտություն։ Փաստերը վկայում են, որ անցած վեց տարիներին երկրում ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի միանձնյա կառավարման ռեժիմ։ Այն որևէ կապ չունի Սահմանադրության հիմնարար նորմերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ։ Իրենց մեծամասնություն անվանող մարդկանց մի փոքր խումբ, պատերազմի նոր սպառնալիքներով շանտաժի ենթարկելով հասարակությանը, պատանդ է պահում հայկական պետությունը՝ հանուն սեփական անվտանգության և հարստացման։  Ռեժիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները վկայում են, որ վերջին վեց տարիներին նա շահարկում է հասարակական կարծիքը, մոլորության մեջ գցում բնակչությունը, ծառայում է այլ շահերի, ամրապնդում իր ընտանիքի և մերձավորների նյութական բարեկեցությունը։ Կառավարման վեց տարիներին նա ավելացրել է երկրի պետական պարտքը վեց միլիարդ դոլարով, աճել է կոռուպցիան, ոչնչացվել է պետության ողջ պաշտպանական համակարգը։  Իշխողների քաղաքականությունն ու գործողությունները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը և սպառնում են սահմանադրական կարգին։ Իշխանությունների ագրեսիվությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, Ազգային ժողովը ռազմականացված օբյեկտի վերածելը հոգեվարքի և իրենց կատարած հանցագործությունների համար անձնական քրեական պատասխանատվության պահը հնարավորինս հետաձգելու ցանկության դրսեւորում է։ Այսօր Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, որտեղ իրավապահ մարմինները ոչ թե հասարակական կարգը պահպանելու և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գործառույթ են իրականացնում, այլ միայն պաշտպանում են ռեժիմի առաջնորդին և նրա մերձավոր շրջապատին։ Այն, որ ոստիկանությունը չի ծառայում հասարակությանը, վկայում է տարեցտարի երկրում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը։ Դատական և իրավական համակարգը դարձել է քաղաքական ռեժիմի կցորդը և ամբողջությամբ կորցրել է իր անկախությունն ու օբյեկտիվությունը։ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և գլխավոր դատախազը պետք է անհապաղ հրաժարական տան՝ որպես սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել կանխել մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն ապահովել օրենքի գերակայություն։ Հունիսի 12-ի Բաղրամյան պողոտայի դեպքերը այն կարմիր գիծն էին, որ գործող իշխանություններին դրեց օրենքից դուրս։ Մենք գտնում ենք, որ բոլոր ապօրինի գործողություն իարականացնող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավորները անձնական պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների և որոշումների համար։ Նրանք դիտվելու են որպես Փաշինյանի հակաժողովրդական և հակապետական ռեժիմին աջակցողներ, խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանությունների վայրագ, հակաօրինական գործողությունները արդարացնող։ Բոլոր քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց համարում են ժամանակակից հայ հանրության մաս և պատրաստ են պայքարել ազատության ու արդարության համար, պետք է իրենց հստակ վերաբերմունքը արտահայտեն հունիսի 12-ի իրադարձությունների կապակցությամբ։ Հակառակ դեպքում, մենք գտնում ենք, որ նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Փաշինյանի վարչակարգի քաղաքականության համար, համերաշխ են նրա հետ և իրենց գործողություններով ամրապնդում են այն։ Կոչ ենք անում՝ Միջազգային հանրությանը՝ դատապարտել իշխանությունների գործողությունները։ Հակառակ դեպքում՝ ակնհայտ կլինեն երկակի ստանդարտները առ այն, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում միջազգային հանրության հետ համագործակցության օրակարգը սպառել է իրեն և կրում է բացառապես աշխարհաքաղաքական նպատակահարմարության բնույթ՝ սպասարկելով Փաշինյանի ռեժիմի շահերը։ Կոչ ենք անում ԵԽԽՎ-ին հունիսյան նստաշրջանի օրակարգից հանել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, քանի որ նախապատրաստված նյութերն օբյեկտիվ չեն, չեն արտացոլում մարդու իրավունքների և ժողովրդավարության որակի իրական վիճակը երկրում և էապես խրախուսում են Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Եվրախորհրդի հետագա կողմնակալ վերաբերմունքը Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության իրական վիճակին, ընդդիմության և քաղաքացիական հասարակության կարծիքների անտեսումը կվարկաբեկի այս կազմակերպության հեղինակությունն ու նշանակությունը։ Հաշվի առնելով, որ գործող իշխանությունների օրոք անհնար է հասնել իրավապահ մարմինների ղեկավարների գործունեության օբյեկտիվ և արդարացի իրավական գնահատականի (ներքին գործերի նախարար, ոստիկանապետ, ԱԱԾ տնօրեն, քննչական կոմիտեների ղեկավարներ), առաջարկում ենք նրանց ինքնակամ հրաժարական տալ։ Այս կոչին չհետևելը հետագայում դիտվելու է որպես ձեր գործողությունները ծանրացնող հանգամանք, քանի որ պաշտոնավարման շարունակությունը ընկալվելու է որպես ապօրինի և հակաօրինական գործողությունները շարունակելու գիտակցված ցանկություն։ ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ աջակել Սրբազան շարժմանը, կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր ցանկանում են սրանց հեռացմամբ թեւակոխել կայուն խաղաղության և ամուր պետության ժամանակաշրջան։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն 13 հունիսի, 2024թ.»։
20:00 - 13 հունիսի, 2024
Ինձ համար տարօրինակ էր, որ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ ԱԺ ուղերձի նախագիծ. Ռուբինյան
 |1lurer.am|

Ինձ համար տարօրինակ էր, որ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ ԱԺ ուղերձի նախագիծ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: «Սրբազան շարժմանը» հետևում եմ ԱԺ դահլիճում: Մեր ընդդիմադիր գործընկերներն անվստահության գործընթաց չեն նախաձեռնել, և ինձ համար դա տարօրինակ էր: Այդ մասին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի նախաձեռնությանը: «Երեկ էլ ԱԺ նիստին հարցրի՝ ինչո՞ւ անվստահության գործընթաց չեք նախաձեռնել, և փոխարենը նախաձեռնել եք ԱԺ [ուղերձի նախագիծ]: Ինձ համար տարօրինակ էր, որ ԱԺ անվստահության գործընթաց չէին նախաձեռնել, այլ նախաձեռնել էին ԱԺ ուղերձի նախագիծ: Այդ նախաձեռնության տակ ստորագրել էին ոչ բոլոր ընդդիմադիր պատգամավորները: Դուք ասացիք՝ Իշխան Զաքարյան, բայց ես նկատեցի, որ «Պատիվ ունեմ» դաշինքից ևս երկու պատգամավոր չէին միացել»,- ասաց Ռուբինյանը: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները 33 պատգամավորի ստորագրությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն: Ըստ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի՝ երկու պատգամավոր միջնորդության տակ չէր ստորագրել տեխնիկական պատճառներով: Ազգային ժողովի խորհուրդը մերժել էր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը: Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ:
12:40 - 11 հունիսի, 2024
Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը
 |armenpress.am|

Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը. Ռուբինյանն՝ ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի համար անհասկանալի է ընդդիմադիրների գործողությունների տրամաբանությունը: ԱԺ նիստում Ռուբինյանը տարօրինակ համարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները եկել են ԱԺ նիստին, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ օրը հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին կարող են չթողնել աշխատանքի գնալ: «Հիմա ձեր տակտիկան ո՞րն է, ԱԺ նիստերը տապալե՞լը, թե՞ չտապալելը: Կարո՞ղ է պարզվի, որ դուք այսօր եկել եք ԱԺ, որովհետև, եթե նիստին չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,–հարցրեց Ռուբինյանը: ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում, որում քննարկվել է ընդդիմության առաջարկը՝ իրենց առաջարկած արտահերթ նիստն ավելի շուտ անցկացնել, ինքը ընդդիմադիրներից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ, այլ ոչ թե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ: Ըստ նրա՝ ընդդիմադիրներն ասել են, որ դա լրիվ այլ գործընթաց է: Ռուբինյանը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ ընդդիմության ներկայացած ուղերձում նշված չէ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին: Ընդդիմադիրները կրկին ասել են, որ դա այլ գործընթաց է, ինչը ԱԺ փոխնախագահը շատ տարօրինակ համարեց: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն էին ներկայացրել ԱԺ խորհրդին՝ պահանջելով հնարավորինս շուտ՝ հունիսի 11–ից հունիսի 17-ն ընկած ցանկացած օր, գումարել արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով: ԱԺ խորհուրդը մերժել էր միջնորդությունը: Սակայն ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ եթե անհրաժեշտ թվով պատգամավորներ դիմում են արտահերթ նիստի համար, 5 աշխատանքային օրվան հաջորդող օրը իրավունքի ուժով գումարվում է արտահերթ նիստը: Արտահերթ նիստի օրակարգում կլինի կառավարության հրաժարականի մասին ուղերձը, որը ներկայացրել են ընդդիմադիր պատգամավորները։ 
11:11 - 11 հունիսի, 2024
Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան

Գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման․ Հայկ Մամիջանյան

ԱԺ խորհուրդ ներկայացրած ընդդիմադիր 2 խմբակցությունների միջորդությանը միացել էին նրանց 35 պատգամավորներից 33-ը։ Հայկ Մամիջանյանը նշում է՝ 2 պատգամավորները չեն միացել, քանի որ մարզում են գտնվել և չեն հասցրել գալ, մասնակցել։ Նրա խոսքով՝ դրա կարիքը չի էլ եղել, քանի որ արդեն եղած ստորագրությունները առավել քան բավարար են եղել։  Միջնորդությանը չի միացել նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Իշխան Զաքարյանը, Մամիջանյանը, պատասխանելով նրա վերաբերյալ հարցին, ասաց․  «Իշխան Զաքարյանի՝ իմփիչմենթի գործընթացին միանալու վերաբերյալ, ինչպես հայտարարել է Բագրատ Սրբազանը, արդեն ստացված են պայմանավորվածություններ։ Այս (միջնորդություն ներկայացնելու - խմբ․) գործընթացի համար այդ մարդկանց նույնիսկ չենք էլ դիմել, քանի որ եղած ստորագրությունները առավել քան բավարար էին», - նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ուղերձի ընդունումը վարչապետի հրաժարականին հանգեցնելու, Մամիջանյանը նշեց․ «ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, խորհրդարանն ընդունում է ուղերձ կառավարությանը։ Կառավարությունը, այո, իրավական տեսանկյունից կարող է հրաժարական չտալ, բայց առանց քաղաքական հենարանի, առանց պարլամենտում մեծամասնության կառավարությունն աշխատել չի կարողանա»։ Նրա խոսքով՝ սա ընդամենը քայլերից, ուղիներից մեկն է․ «Խոստանում եմ այնպիսի քաղաքական, օրենքով թույլատրված գործիք չի մնալու, որ մենք չփորձենք»։ Անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, Մամիջանյանը ասաց․ «Մինչև այդ շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո հարցը դեռ լուծված չլինի, բայց ակնհայտ լինի, որ հասնելու ենք լուծման»։ Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։  ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են արտահերթ նիստին, ասել էր, որ իրենք նման նման օրակարգ չունեն, հետևաբար այդ օրակարգն իրենց համար քննարկելի չէ։
17:54 - 10 հունիսի, 2024
Ընդդիմությունն ԱԺ օրակարգ է բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ
 |azatutyun.am|

Ընդդիմությունն ԱԺ օրակարգ է բերել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է Ազգային ժողովի խորհրդին ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է ուղերձին։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը» <> «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, եթե իշխող մեծամասնությունն այս ուղերձն ընդունի, ապա կառավարությունը կարող է հրաժարական տալ, ու հետո ընտրել նոր վարչապետ ու ձևավորել նոր կառավարութուն։ Նրա խոսքով՝ սա կապ չունի, այսպետ կոչված, իմփիչմենթի հետ։ Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։Այսօր ավելի վաղ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընդդիմությունը ցանակնում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգաին ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարակը։Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։ Երեկ «Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30 նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: «Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասաց Բագրատ արքեպիսկոպոսը, - «Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել»:
14:50 - 10 հունիսի, 2024
Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում. Տիգրան Աբրահամյան

«Իլհամ Ալիևի`օկուպացված Իվանյան (նախկ. Խոջալու) գյուղում հնչեցրած հայտարարությունը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին, թե «Հայաստանն ինքը պետք է ընդունի դա, ինքը պետք է ներողություն խնդրի մեզանից, եթե դա չանի, ապա, կարծում եմ, Հայաստանը երբեք չի կարողանալու ոտքի կանգնել», խոսում է այն մասին, որ ադրբեջանական պահանջները անվերջանալի են այնքան ժամանակ, քանի Հայաստանը վերջնականապես չի հպատակվել թուրք-ադրբեջանական տանդեմին»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով, ՀՀ իշխանության խոսույթի այն պնդումները, թե սա էլ տանք, որ հանգիստ ապրենք սկսվեց Արցախից, շարունակվեց ադրբեջանական ագրեսիաներին լռությամբ արձագանքելով, հետո` Տավուշ և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Հայաստանում քաղաքական արմատական փոփոխություններ չեն եղել և գործող կառավարիչները իրենց աթոռներից չեն պոկվել:«Իվանյան բնակավայրը 90-ականներին ոչ միայն հայտնի էր որպես Ստեփանակերտի ու հարակից բնակավայրերի դեմ օգտագործվող կրակակետի և հայկական բնակավայրերից մարդկանց առևանգելու կենտրոնակայանի, այլ նրանով, որ հետագայում դրա` տարբեր տեղերից բերված բնակիչներն, ադրբեջանական ներքաղաքական պայքարի զոհեր դարձան, ինչը ժամանակին հենց ադրբեջանցիները գաղտնազերծեցին:Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան»,-նշում է նա։
11:52 - 31 մայիսի, 2024
Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է․ Հայկ Մամիջանյան |tert.am|

Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է․ Հայկ Մամիջանյան |tert.am|

tert.am: Փաշինյանն ուներ հնարավորություն՝ վեր կենալու և ասելու՝ սիրելի՛ ժողովուրդ, ես վախենում եմ, կամք չունեմ, ինձ ճնշում է Ալիևը, դրա հետևանքով ես կայացնում եմ այս, այս, այս որոշումները։ Դա կլիներ ազնիվ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Բայց հերոսություն ներկայացնել Հայաստանի ապագան կասկածի տակ դնե՞լը, այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է։ Այս ամբողջ գործընթացի մեծագույն պրոբլեմն այն է, որ պետք է մարդկանց ճիշտն ասել։ Եկեք ասեք՝ Ադրբեջանը մեզ ստիպել է, որ այս գյուղերը հանձնենք, հետո թե ինչ կհանձնենք, չգիտենք, որովհետև սահմանազատման և սահմանագծման գործընթացն ամբողջական մշակված ու քննարկված չեն, անգամ սկզբունքները քննարկված չեն»,- ասաց նա։ Մամիջանյանը նաև անդրադարձավ իշխանության մեղադրանքներին, թե ընդդիմությունը չի ասում՝ որքան է ՀՀ տարածքը։ «Մեկ էլ իբր նեղը գցելու բան են գտել, ասեք՝ ինչքա՞ն է ՀՀ տարածքը։ Հիմա ես հակառակն եմ ասում՝ ասեք՝ Ջերմուկում գրաված դիրքերից Ադրբեջանը հետ է քաշվելու, որ 2 ամիս հետո, եթե իհարկե իշխանություն կլինեք, չգաք ու ասեք՝ դե դա բան է, Հայաստան չի և այլն։ Չեն ասում։ Գիտե՞ք՝ ինչու չեն ասում, որովհետև Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ եկեք սկսենք սահմանազատման գործընթաց, ընթացքում եթե հանկարծ պարզվի Ջերմուկից մեկ կմ հետո Հայաստան է, մենք հետ կքաշվենք։ Բա՞ որ սրանք այնպես անեն, որ չպարզվի։ Եվ այդպես էլ անելու են»,- շեշտեց նա։ Մամիջանյանն ընդգծեց՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ՀՀԿ-ն երբեք դեմ չեն արտահայտվում սահմանսզատման գործընթացին, բայց այդ գործընթացն ունի սկզբունքներ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից մշակված, այն ենթադրում է շատ կետեր, այդպես են դա անում։
13:19 - 23 մայիսի, 2024