Տեսանյութեր

9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
19:30 - 31 հուլիսի, 2024
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
13:27 - 24 հուլիսի, 2024
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
11:25 - 10 հուլիսի, 2024
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
13:22 - 09 հուլիսի, 2024
Գիտարբուք Նարեկ Սահակյանի հետ. «Տիեզերքի գաղտնիքների բացահայտումը տվյալների օգնությամբ»

Գիտարբուք Նարեկ Սահակյանի հետ. «Տիեզերքի գաղտնիքների բացահայտումը տվյալների օգնությամբ»

Գիտարբուք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Արմեն Թումասյանի հետ։ - Ծանոթություն- Տեսանելիից՝ անտեսանելին․ տիեզերքի ուսումնասիրությունը առաջ և հիմա, ֆոտոնների գրանցումը- «ՈՒրվական մասնիկների», գրավիտացիոն ալիքների գրանցումը աստղաֆիզիկական աղբյուրների հետազոտության համար- Պարիս Հերունու աստղադիտակն ու կան այլմոլորակայիններ, թե ոչ- Ի՞նչ են սև խոռոչները, ինչպես են առաջանում դրանք- Միֆեր սև խոռոչների մասին- Աստղաֆիզիկայի վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունը արհեստական բանականության ազդեցությամբ- Հայաստանի տեղը աստղաֆիզիկական հետազոտությունների քարտեզի վրա- Ինչո՞ւ ենք տիեզերքում փնտրում ոչ թե մեզանից տարբեր, այլ մեզ նման էակների
18:18 - 01 հուլիսի, 2024
Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, մինչև բերանը տանելը ուսումնասիրելն ու ինֆորմացիայի հեղինակին իմանալու անհրաժեշտությունը, մեդիայի նկատմամբ անձնավորված վերաբերմունքը, քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորող մեդիան ու սկանդալների հետևից չընկնողները, նյութի հեղինակի ու կայքի «Մեր մասին» բաժնի կարևորությունը, ազդակները մեդիայի վրա ու ֆինանսական հոսքերը, մեդիայի համար թափանցիկությունը՝ պաշտպանություն, հրամցվող ինֆորմացիան ու լուրն ուտելիքի պես ընտրողաբար սպառելու կարիքը, քվեաթերթիկների արկղից հեռու արվող ընտրակեղծիքներն ու տեղեկատվական հիգիենան, բզբզիկ ու գզգզիկ․am-ները, հեշտ ինֆորմացիան, լրատվամիջոցների իրական սեփականատերերն ու գաղտնի մնալու ցանկության վտանգները։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Ինֆորմացիային ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ու «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր, մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանը։
21:00 - 06 հունիսի, 2024
Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանը խոսում է հետևյալ թեմաներից` - հետազոտությունները Խորհրդային իրականությունում և հետխորհրդային երկրներում ճգնաժամը, - հետազոտական համակարգերի փոփոխությունները հետխորհրդային երկրներում, - հետազոտական համագործակցությունների խնդիրները բուհերի ներսում և դրանցից դուրս, - բուհերում հետազոտությունների անհատականացված լինելն ու համակարգային մոտեցման բացակայությունը, - ակադեմիական զարգացած ինքնակառավարման համակարգ ունենալու կարևորությունը - փոփոխությունների կառավարումը և կառուցվածքի ու բովանդակության սիներգիան, - հետազոտական ներուժի քարտեզագրման և միավորումներից առաջ տեղական համագործակցությունների խթանման անհրաժեշտությունը, - որոշումների կայացումից առաջ միայն կողմերի հետ քննարկումների բավարար չլինելը։
16:56 - 31 մայիսի, 2024