Սերդար Քըլըչ

Սերդար Քըլըչը թուրք դիվանագետ է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչը։

Տարբեր տարիների զբաղեցրել է ԱՄՆ-ում, Լիբանանում և Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |armenpress.am|

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին: «Այս պահի դրությամբ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,- ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով թուրք բարձրաստիճան դիվանագետի, նաև գրել են, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Թուրքիայում:
16:01 - 11 օգոստոսի, 2022
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչն այցելել է հայ-թուրքական սահման
 |1lurer.am|

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչն այցելել է հայ-թուրքական սահման |1lurer.am|

1lurer.am: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշ պաշտոնյաների ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Կարս: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը անցակետ, այնուհետև եղել է Անիի ավերակներում: Քըլըչը Կարսում որոշ հանդիպումներից հետո լքել է քաղաքը: Նրա այցն ու հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ռեժիմով:  Հուլիսի 3-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայ-թուրքական սահմանին՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի մոտ, արդեն 20 օր է՝ ինչ ականազերծման աշխատանքներ են ընթանում, որոնք, ըստ աղբյուրի, իրականացնում է իսրայելական ընկերությունը։   Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցմանը, հայտնել էր, որ հայկական կողմն ականազերծման աշխատանք չի իրականացնում:
12:51 - 25 հուլիսի, 2022
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, կարծում եմ նաև հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար։ «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,-նշել է Գրիգորյանը։ Ավելի մանրամասն` tert.am- ում։ 
22:37 - 11 հուլիսի, 2022
ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանի հատման և ուղիղ օդային բեռնափոխադրումների հարցերի շուրջ

ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանի հատման և ուղիղ օդային բեռնափոխադրումների հարցերի շուրջ

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հուլիսի 1-ին չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: «Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում  մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Բացի այդ, քննարկվել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըս աղբյուրի՝ ի վերջո, կողմերը կրկին ընդգծել են իրենց պայմանավորվածությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց նախապայմանների։
19:53 - 01 հուլիսի, 2022
Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան
 |1lurer.am|

Կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից: «Գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել: Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այն՝ արագ կարգավորման հասնելու: Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից: Ինչպես տեսնում եք, մինչև այս պահը առանձնապես մեծ առաջընթաց չկա»,- ասաց Ռուբինյանը:   Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու են Ռուբեն Ռուբինյանի  և Սերդար Քըլըչի հանդիպումները տեղի ունենում երրորդ երկրում: «Այդ հարցի շուրջ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել: Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ ամենակարևորը քաղաքական կամքն է: Եթե կա կարգավորելու քաղաքական կամքը, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ տեխնիկական հարց: Բացի դրանից՝ Թուրքիայի հնչեցրած առաջարկը՝ հանդիպումն անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում եմ տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց, բայց  այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում Ադրբեջանի հետ»,- ասաց Ռուբինյանը: Այս հարցում մեծ առաջընթացի մասին, նրա խոսքով, հնարավոր չէ խոսել:
13:18 - 30 հունիսի, 2022
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են լիարժեք կարգավորման հասնելու նպատակը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։
17:10 - 03 մայիսի, 2022
Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների երկրորդ հանդիպման քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական է գնահատում Ժնևում կայացած Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ «Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։ Կարող եք ամեն ինչ կարդալ նաև ներկայացուցիչների կողմից արված հայտարարության մեջ։ Կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների և որ գործընթացի վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և, իհարկե, մեզ համար, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպիսին է Հայաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ։ ԱԳ նախարար նշեց, որ երկրորդ հանդիպման ժամանակ շատ ավելի կոնկրետ է եղել քննարկումը, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լիներ առաջին հանդիպումը։ «Միևնույն ժամանակ, կարծում եմ, բոլորս հասկանում ենք, որ շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար ակնկալել դժվար է՝ մի գործընթացի, որը պետք է լուծումներ տա հարյուրամյակների և տասնամյակների խնդիրներին»,- եզրափակեց Միրզոյանը։
18:04 - 02 մարտի, 2022
Սերդար Քըլըչը և Պոլսո Հայոց պատրիարքը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Սերդար Քըլըչը և Պոլսո Հայոց պատրիարքը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Վաղը Վիեննայում կայանալիք հայ և թուրք բանագնացների երկրորդ հանդիպմանն ընդառաջ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը նախօրեին այցելել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Քըլըչի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱԳ նախարարության Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Այշե Ուզերը: Պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն` Սերդար Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել, թե երկու երկրների տեսակետի համաձայն, փոխադարձ առողջ քայլերով պետք է հող նախապատրաստվի դրական զարգացումների համար: Պատրիարք Մաշալյանը ուրախություն է հայտնել թուրք դիվանագետի այցի առիթով և մաղթել, որ հաջողությամբ պսակվի Սերդար Քըլըչի ստանձնած դիվանագիտական առաքելությունը: Նա ընդգծել է, որ քաջալերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը և համոզմունք հայտնել, որ բարիդրացիական հարաբերությունները չեն սահմանափակվի երկու երկրներով ու քաղաքներով, այլև խաղաղության ու անդորրության մթնոլորտ կձևավորեն ամբողջ տարածաշրջանում՝ դուռ բացելով տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումնների համար:
17:19 - 23 փետրվարի, 2022
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը  ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն։ Ըստ հաղորդագրության՝ Ֆլեյքը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Դա նույնպես հիանալի է: Մենք ողջունում ենք դա: Մենք շատ ուրախ ենք տեսնել, որ հանդիպումները տեղի են ունենում․ մեկը եղել է Ռուսաստանում, իսկ մյուսը կլինի Վիեննայում: Եվ մենք ցանկանում ենք լինել այն դերում, որում կարող ենք լինել հետին պլանում, որպեսզի տեսնենք, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում: Բայց այն, ինչ կատարվում է, իսկապես հուսադրող է։ Այժմ Ստամբուլից Երևան թռիչքներ են իրականացվում: Դա հիանալի նշան է»,- հայտարարել է Ֆլեյքը։ Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին առաջինը խոսել է Թուրքիա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ նշանակվելու են երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ։ Տեղեկությունը հաստատել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Այնուհետև թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմից՝ ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել  հունվարի 14-ին Մոսկվայում։ Ըստ Ռուբինյանի՝ Հայոց ցեղասպանության հարց չի քննարկվել։  
19:07 - 15 փետրվարի, 2022
Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք, առհասարակ, դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ինչ գնով և ինչի հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, Բայց Հայաստանը նույն Հայաստանը չի պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։ «Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։
15:17 - 18 հունվարի, 2022