Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Պատերազմում վիրավորված անձանց բուժամարզական պրոթեզները փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով․ ԱՍՀՆ

Պատերազմում վիրավորված անձանց բուժամարզական պրոթեզները փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով․ ԱՍՀՆ

2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվել էին բուժամարզական պրոթեզներ, որոնք այժմ փոխարինվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան հիմնական պրոթեզներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումը հնարավորություն կտա բարելավել նրանց կյանքի որակը, բարձրացնել կենսագործունեության մակարդակն ու նպաստել ինքնուրույն կենցաղավարմանը։ Գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այցելել է «Ինտերօրթո» ՍՊԸ, հետևել միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզների տրամադրմանը, զրուցել աջակցող միջոցներ ստացող շահառուների հետ, լսել նրանց ու մասնագետների կարծիքը՝ պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ։ «Օրթեզ» ՍՊԸ-ում ևս նախարարի առաջին տեղակալը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, քննարկել տրամադրվող աջակցող միջոցների որակական չափորոշիչերին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր, հստակեցրել այդ ուղղությամբ համատեղ անելիքները»,- հայտնում են նախարարությունից։
19:37 - 28 ապրիլի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։  Հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել եմ բացառապես մեկ նպատակով՝ մեր ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու սոցիալական այն արհավիրքը, որին բախվեցինք թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։ Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։ Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։ Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։ Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»։
12:51 - 23 ապրիլի, 2021
ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում սոցիալական հիփոթեքի համակարգ ներդնելու գործընթաց: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ`սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։ Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգը։ Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100 % սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու նպատակով։ Կախված երեխաների թվից՝ վարկի գումարը կսկսի 6,500,000 ՀՀ դրամից։ Ընդ որում, ծրագրի շրջանակում կարևորվելու է ընտանիքի սոցիալական վիճակը, և հաշվի առնելով պետության կողմից սուբսիդավորման առկայությունը՝ վարկ ստանալու համար սահմանափակումներ չեն լինելու։ Այս ծրագիրը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել բազմաթիվ ընտանիքների համար տարիներով անլուծելի համարվող բնակարանային խնդիրները»,- գրել է Առաքելյանը։
16:54 - 22 ապրիլի, 2021
10 տարվա ընթացքում ամեն տարի լրացուցիչ մինչև 10 միլիարդ դրամ կհատկացվի Արցախին. գործադիրը հավանություն տվեց համաձայնագրին |1lurer.am|

10 տարվա ընթացքում ամեն տարի լրացուցիչ մինչև 10 միլիարդ դրամ կհատկացվի Արցախին. գործադիրը հավանություն տվեց համաձայնագրին |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն այսօր հավանություն տվեց Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու համաձայնագրի պայմաններին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով նախատեսվում է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարում լրացուցիչ մինչև 10 միլիարդ դրամի հատկացում Արցախի Հանրապետությանը՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելու համար: «Մասնավորապես՝ Արցախի կառավարության կողմից ընդունված 2 ծրագրի շրջանակներում նախատեսվում է գույքային վնասի փոխհատուցում իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ բացառությամբ բնակելի անշարժ գույքի, որի մասով առանձին որոշում արդեն կայացվել է: Նախատեսվում է վնասի փոխհատուցում հատկացնել այն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական և արտադրական նշանակության շենք-շինություններ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու և խաղողայգիներ»,- նշեց նախարարը: Մինչև 5 միլիոն դրամ աջակցությունը տրամադրվելու է միանվագ ֆինանսական տեսքով, 5 միլիոնից ավելը՝ մուրհակի տեսքով, ինչը հնարավորություն կտա Արցախում գործարար ծրագրեր իրականացնել:  «Տարբեր շահառուների խմբով աջակցության չափը հնարավոր է՝ հասնի յուրաքանչյուր վնասի փոխհատուցման պարագայով մինչև 100 միլիոն դրամի, մասնավորապես՝ ոչ բնակելի շենք-շինությունների կորստի պարագայում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ սրանով նախատեսվում է նաև Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մինչև 50 տոկոսի փոխհատուցում:
12:24 - 22 ապրիլի, 2021
Միասնական սոցիալական ծառայությունում հաստիքների կրճատում չի եղել. պարզաբանում

Միասնական սոցիալական ծառայությունում հաստիքների կրճատում չի եղել. պարզաբանում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Միասնական սոցիալական ծառայության շուրջ հնչող մտահոգությունների առնչությամբ:     «Ապրիլի 1-ից սոցիալական պաշտպանության ոլորտի չորս մարմինների գործունեությունը միավորվել է, և բոլոր ուղղություններով վերջիններիս ծառայությունների տրամադրումը և լիազորությունները վերապահել են Միասնական սոցիալական ծառայությանը։   Ի պատասխան որոշ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակներում և սոցիալական աջակցության գործակալություններում ու բաժիններում եղած հաստիքների թիվը պահպանվել է։   Ինչպես նախապես հայտարարվել էր՝ հաստիքների կրճատում չի իրականացվել․ գործառութային փոփոխությունների արդյունքում առկա հաստիքների թիվը և նախկին կառույցների հաստիքների հանրագումարը նույնն է, ուստի համակարգային գործազրկության մասին խոսակցություններն անտեղի են։   Տարածքային կենտրոնների ընդհանուր 900-ից ավելի հաստիքից շուրջ 300 հաստիք այս պահին թափուր է, որոնց դիմելու վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար թարմացվում են www.socservice.am կայքի «Աշխատանք մեզ մոտ» բաժնում։   Ընդ որում՝ այս պահին հայտարարվել է դիմումների ընդունման երկրորդ փուլ, քանի որ առաջին փուլի արդյունքում ոչ բոլոր հաստիքներն են համալրվել։   Հորդորում ենք բոլորին, այդ թվում՝ կառույցների նախկին աշխատակիցներին, սոցիալական պաշտպանության ոլորտում ցույց տալ իրենց փորձն ու գիտելիքը՝ դիմելով հայտարարություններին և չափորոշիչներին համապատասխանելու դեպքում անցնել աշխատանքի»,- ասված է պարզաբանման մեջ։
15:41 - 21 ապրիլի, 2021
Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

Պրոթեզավորման գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախարարությունը հուշագրեր է ստորագրել

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Համահայկական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի և պրոթեզավորում իրականացնող՝ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն», «Ինտերօրթո», «Օրթեզ», «Բարրի Թրեյդ», «Կամար» հասարակական կազմակերպությունների հետ։ Նույն կազմակերպությունների հետ նույնաբովանդակ մեկ այլ հուշագիր կնքել են նախարարությունն ու «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամը։ Ըստ այդմ՝ կողմերը կհամագործակցեն և համատեղ կիրականացնեն 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց՝ առավել ֆունկցիոնալ պրոթեզներով ապահովման գործընթացը։ Այն կներառի ինչպես պրոթեզների կամ դրանց դետալների ու նյութերի տրամադրումն, այնպես էլ պրոթեզի վերանորոգումը, պրոթեզը կրելուն նախապատրաստումը, կրելու հմտությունների ուսուցումն ու պրոթեզավորման գործընթացին առնչվող այլ ծառայությունների մատուցումը:  Նախարարությունը տեղեկացնում է, որ հուշագրի ստորագրման ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու պետության պարտավորությանը՝ շեշտելով, որ առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների միավորմամբ հնարավոր է ցանկալի արդյունք գրանցել։ Կարևորելով համատեղ իրականացվող աշխատանքը՝ նախարարը նշել է․ «Պետք է համադրենք բոլորիս ջանքերն ու հնարավորությունները ոլորտային խնդիրներին ժամանակին արձանագրելու համար։ Ձեր գիտելիքն ու փորձը կարող են այլ որակ ապահովել և առավել արդյունավետ դարձնել պրոթեզավորման գործընթացը, իսկ ոլորտում ունեցած փորձը հնարավորություն կտա խնդիրներն արագ կարգավորել։ Մենք վերահաստատում ենք այն մոտեցումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և նրանց առողջության վերականգնման ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք անելու»,- ասել է նախարարը։ Մեսրոպ Առաքելյանը հույս է հայտնել, որ կողմերի համագործակցությունն ավելի երկարաժամկետ լինի, և հուշագրի կողմ հանդիսացող կազմակերպություններն իրենց համատեղ ներդրումը կունենան ոլորտի զարգացման գործում։  Նախարարը նշել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել մասնագետների վերապատրաստման դասընթացներ՝  պրոթեզավորման գործընթացում ներգրավելով  նոր մասնագետների։
22:20 - 19 ապրիլի, 2021
ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ-ն Արցախի սոցիալական անվտանգության երաշխավորն է. Հայաստանի և Արցախի Սոցապ նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի Հանրապետության Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կարևորելով հետպատերազմյան վիճակում սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցության ամրապնդումը, արցախցիների սոցիալական երաշխիքների համակարգված ապահովումը՝ ստորագրված հուշագրով սահմանվում են այդ նպատակներին հասնելու արդյունավետ քայլերը, երկու գերատեսչությունների համատեղ գործողությունները։
21:40 - 17 ապրիլի, 2021
Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային |1lurer.am|

Առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը դարձնել աշխատանքային |1lurer.am|

1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստին ներկայացրեց «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: «Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության ուժեղ տնտեսության կայացմանը: Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր, Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի տասնօրյակ է հայտարարվում երկրում: Այսօրվա Հայաստանը, ՀՀ-ի ապագայով հետաքրքրված և դրա համար պատասխանատու յուրաքանչյուր քաղաքացի, չեն կարող թույլ տալ նման շռայություն և պարտավոր ենք մեր մոտեցումը փոխել: Այս օրենքի ընդունմամբ մեր տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 միլիարդ դրամով կամ մոտ 1.5 տոկոսով, համախառն թվարկման ծավալը կավելանա 123 միլիարդ դրամով, որից առևտրի թողարկումը կավելանա 47.5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35.4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33.9 միլիարդ դրամով և այլն: Սրանք չափից ավելի նշանակալի թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց»,- նշեց Քերոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ թեման վաղուց հասունացած ու քննարկվող թեմա է, դրա համար էլ որոշել են այն քննարկել: Հարցը ոչ միայն տնտեսական, այլև առողջապահական հարցերի հետ է կապված: «Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հարցը պարզ հարց չէ, բազմաթիվ շերտեր կան՝ սկսած սովորույթից, ավանդույթից և վերջացրած դրա գործնական կիրառմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ հիմա ընդունում ենք օրենքի նախագիծ, որը պետք է շրջանառվի, ԱԺ ընթերցումներ անցնի և մինչ այդ էլ բարձրաձայնում ենք թեման՝ հանրային որոշակի կարծիք գեներացնելու համար, հասկանալու՝ թե ի վերջո ինչ ընկալումներ կան»,- ասաց վարչապետը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, թե ինչու է նախարարությունը նախագծին դեմ: Առաքելյանի խոսքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով քաղաքացիներին հանգստի իրավունքի ամրագրման սոցիալական երաշխիքներ է ապահովում, և 5 ոչ աշխատանքային օրերի կրճատումով էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը: Հանգստյան օրերի քանակով մեր երկրում կարգավորւմը միջին մակարդակի է: Ըստ Առաքելյանի՝ հանգստյան օրերի կրճատումը ոչ թե կնպաստի ՀՆԱ-ի աճին, այլ հակառակը, քանի որ ինչքան երկար ձգվի արձակուրդը, այնքան շատ կլինի առևտուրն ու ներքին տուրիզում տեղի ունեցող շրջանառությունը: Առաքելյանն առաջարկեց 5 աշխատանքային օրերի փոխարեն կրճատել 3-ը, որ նաև աշխատակիցների հանգստի իրավունքը լիարժեք պահպանվի: Վարչապետն առաջարկեց հարցի մասին վերջնական եզրակացություն չանել, հնարավորություն տալ, որ քննարկումը որպես հարց դրվի շրջանառության մեջ և քննարկվի:
12:17 - 15 ապրիլի, 2021
Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար |1lurer.am|

Կառավարությունը հավելյալ 7 միլիարդ դրամ կհատկացնի արցախցիների աջակցության ծրագրի համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ, որի նպատակը լինելու է ԱՀ քաղաքացիների 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելը: «Կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նույն ծրագրով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի: Առաքելյանի խոսքով՝ մինչև հիմա արցախցիներին տրված աջակցությունը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ: Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա ևս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրված և հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ:
11:22 - 15 ապրիլի, 2021
Կընդլայնվի բազմազավակ ընտանիքներին աջակցության շրջանակը |armenpress.am|

Կընդլայնվի բազմազավակ ընտանիքներին աջակցության շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության կարգը: Այդ փոփոխությունները նախատեսված են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը նշեց, որ Հայաստանում բազմազավակ ընտանիքների 80 տոկոսից ավելին գտնվում է անապահովության համակարգում: Առաջարկվում է, որ այդ ընտանքիները ոչ թե պարզապես նպաստ ստանան, այլ դրամական աջակցություն տրամադրվի՝ ըստ երեխաների քանակի: «Այսինքն՝ դրամական աջակցությունն աճող լինի: Դրանից բացի, այս փոփոխությամբ կարևոր խնդիր է լուծվում: Այդ ընտանիքները դուրս կգան անապահովության համակարգից ու կախված չեն լինի դրանից: Այլևս չեն ունենա այն մտավախությունը, որ անասուն պահելու դեպքում անապահովության բալայաին համակարգը կիջնի, ընտանիքից աշխատողներ ունենալու հանգամանքը կազդի և այլն: Առաջարկն ընդունելուց հետո այդ ամենը հաշվի չի առնվի և բազմազավակ ընտանիքը դրամական աջակցություն կստանա ըստ երեխաների քանակի»,- ասաց Արտակ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ այդ փոփոխությունները զարգացման մեծ հնարավորություններ կտան: Արտակ Մարկոսյանը նաև տեղեկացրեց, որ խոսքը մոտավորապես 8 հազարից մի փոքր ավելի ընտանքիների մասին է, որոնք ունեն 4 և ավելի երեխաներ: Դրանից բացի, նախատեսված փոփոխություններով առաջարկվում է բազմազավակ ընտանիքների ծնողներին տալ առողջապահական ապահովագրություն, որպեսզի դրա շրջանակում կարողանան անվճար օգտվել առողջապահական որոշակի ծառայություններից: Առաջարկվում է նաև բազմազավակ մորը, բացի իրեն հասանելիք տարեկան արձակուրդից տարվա մեջ ևս 5-օրյա վճարովի արձակուրդ սահմանել:  «Մենք պետք է բազմազավակ ընտանիքին տանք հստակ սոցիալական երաշխիքներ: Օրինակ, 4 երեխա ունենալու պարագայում քաղաքացին պետք է իմանա, թե ինչպիսի աջակցությունից կարող է օգտվել: Երաշխավորված լինի այն, որ երեխան գնալու է մանկապարտեզ, հերթի խնդիր չի ունենալու, այնտեղ սովորելու է անվճար, կրթական գործընթացում լինլու են արտոնություններ»,- ասաց Արտակ Մարկոսյանը: Նոր փոփոխություններով, բազմազավակ ընտանիքների երեխաների պարագայում նախատեսվում է վարձավճարի փոխհատուցում միջին մասնագիտական, բարձրագույն կրթության համակարգում սովորելու համար:
14:15 - 14 ապրիլի, 2021
Բացառվում է, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր. սոցապնախարար
 |1lurer.am|

Բացառվում է, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր. սոցապնախարար |1lurer.am|

1lurer.am: Պատերազմից հետո հաշմանդամության կարգ ստանալու նպատակով բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացվում է քաղաքացու տանը կամ այն բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում է անձը, որևէ այլ կենտրոն այցելելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  «Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը գրեթե ավարտված է»,- նշեց նախարարը:  Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարկային կազմակերպությունները և բանկերը պահանջում են պատերազմի մասնակիցների ընտանիքներից կատարել վարկային պարտավորությունները՝ Առաքելյանն ասաց, որ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արդեն ներվել է 3 մլրդ դրամի վարկային պարտավորություն: «Չի բացառվում, որ թերացումներ կլինեն, որոնց հիմքում նաև տեղեկության ոչ պատշաճ փոխանցումն է: Գլոբալ խնդիրներ այդ առումով չկան»,- ընդգծեց նախարարը:  Խոսելով Նորքի տուն-ինտերնատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Մեսրոպ Առաքելյանը վստահեցրեց, որ բարձրացված աղմուկը տեղին չէր: Նրա խոսքով՝ բացառվում է, որ այնտեղ բնակվող ծերերը տեղափոխվեն այլ վայր, կամ որևէ խնամքի կենտրոն վաճառվի կամ այլ նպատակով օգտագործվի: 
13:40 - 07 ապրիլի, 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Պարտավորություն ենք ստանձնել միավորել ջանքերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի որակի և պայմանների բարելավման, կրթության ու վերականգնողական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար։ Նպատակ ունենք օժանդակել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։ «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ քննարկել ենք նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման ուղղված արդյունավետ մեխանիզմների կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ խաղահրապարակների ներդրման գաղափարը, որից առաջինը տեղադրվելու է մանկատանը՝ մանկատան և հարակից թաղամասի երեխաների համար»,- գրել է նախարար Առաքելյանը Ֆեյսբուքյան իր էջում։
20:30 - 05 ապրիլի, 2021
Այսօրվանից գործարկվել է Միասնական սոցիալական ծառայությունը․ մեկնարկն ազդարարվել է Դիլիջանի տարածքային կենտրոնից

Այսօրվանից գործարկվել է Միասնական սոցիալական ծառայությունը․ մեկնարկն ազդարարվել է Դիլիջանի տարածքային կենտրոնից

Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ ապրիլի 1-ից գործում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը։ Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն առավել հասցեական ու համակարգված կդարձնի ոլորտի աշխատանքները և կբարելավի սոցիալական ծառայությունների որակը․ «Տարածքային միավորումից զատ, մենք կարևորում ենք նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումն ու առավել հասցեական ծառայությունների մատուցումը։ Այս գործընթացը միանշանակ նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Սա ընդամենը բարեփոխման մեկնարկն է, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ահռելի են և շարունակական»,- նշել է նախարարը։ Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ՄՍԾ 49 տարածքային կենտրոններում քաղաքացիներն սպառիչ ու ամբողջական տեղեկատվություն կստանան իրենց հուզող հարցերի մասին, կսպասարկվեն մեկ պատուհանի սկզբունքով՝ խնայելով ժամանակ և խուսափելով տարբեր կառույցներ այցերից։ ՄՍԾ ներդրումը հնարավորություն կտա բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու միասնական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրումը։ 
20:56 - 01 ապրիլի, 2021