Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Լոնդոնում բողոքում են Թրամփի այցի դեմ |azatutyun.am|

Լոնդոնում բողոքում են Թրամփի այցի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Լոնդոնի կենտրոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ցույցեր են անցկացնելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ:Թրամփի և վարչապետ Թերեզա Մեյի բանակցությունները նախատեսված են կեսօրին:Երեկ Թրամփին, առաջին տիկին Մելանիային և ամերիկյան պատվիրակության մնացած անդամներին ճոխ ընդունելությամբ դիմավորել են Բուքինգհեմյան պալատում, որտեղ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդն ասել է, որ չափազանց բարձր է գնահատում երկու պետությունների բարեկամությունը:«ԱՄՆ-ը Բրիտանիայի համար ամենադժվար պահերին միշտ առանց վարանելու օգնության է եկել»,- ասել է թագուհին:Թրամփն, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգները և Բրիտանիան ունեն առանձնահատուկ սերտ կապեր:«Մենք վերահաստատոում ենք մեր ընդհանուր արժեքները՝ ազատությունը, ինքնիշխանությունը, օրենքի գերակայությունը և Ամենակալ Աստծո կողմից տրված իրավունքները, այդ արժեքները մեզ միավորել և դեպի ապագա են տանում»,- ասել է Թրամփը:ԱՄՆ նախագահը եռօրյա այցով է ժամանել Բրիտանիա: Նա վարչապետ Մեյի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցելու է 1944 թվականի հունիսի 6-ին մեկնարկած Ֆրանսիա դեսանտ ուղարկելու 75-ամյակի արարողություններին:Սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն, Թրամփը շատ ցածր վարկանիշ ունի Բրիտանիայում, որտեղ ոստիանությունն ու հատուկ ծառայություններն անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկում նրա այցի կապակցությամբ:
08:31 - 04 հունիսի, 2019
Միացյալ Նահանգների նախագահը ժամանեց Լոնդոն |azatutyun.am|

Միացյալ Նահանգների նախագահը ժամանեց Լոնդոն |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եռօրյա պետական այցը Մեծ Բրիտանիա: Քիչ առաջ ԱՄՆ նախագահի օդանավը ժամանել է Լոնդոնի «Սթենսթեդ» օդանավակայան: Այստեղից Թրամփը` առաջին տիկին Մելանիա Թրամփի ուղեկցությամբ, ուղղաթիռով մեկնել է Լոնդոնի կենտրոն: Նրա առաջին կանգառը Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի նստավայրն էր:Միացյալ Նահանգների նախագահի այցը մեկնարկել է սկանդալով: Լոնդոն ժամանելուց հաշվված րոպեներ առաջ Թրամփը Twitter-ում քննադատել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին, որն ավելի վաղ կոչ էր արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը հրաժարվել ԱՄՆ նախագահին Լոնդոն հրավիրելու մտքից:«Սադիք Խանը սարսափելի վատ է աշխատում Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում: Նա կատարյալ անհաջողակ է, որը պետք է կենտրոնանա Լոնդոնում քրեածին վիճակի, այլ ոչ թե իմ անձի վրա», - գրել է ԱՄՆ նախագահը:
09:38 - 03 հունիսի, 2019
«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան». Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր բախման մասին |tert.am|

«Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան». Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր բախման մասին |tert.am|

tert.am։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ցանկանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, ապա ինքը դրական կարձագանքի այդ առաջարկին: Ինչպես նշում է China Global Television Network-ը, Թրամփն այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպմանը: «Որևէ մեկը՝ հատկապես ես, չի ցանկանում, որպեսզի սարսափելի բաներ տեղի ունենան»,-ասել է Թրամփը՝ ենթադրելով, որ Թեհրանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ: Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ Իրանը մտադիր է ԱՄՆ-ի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ հարձակում գործել: Նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ուղարկվելիք 1500 հոգանոց զորքը առավելապես պաշտպանական դեր է ունենալու Իրանի ներկայացրած սպառնալիքի ֆոնին: Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է Կոնգրեսի անդամներին, որոնք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն շարժվում է դեպի Իրանի հետ բացահայտ առճակատում: «Իրականում ես կարծում եմ, որ Իրանը չի ցանկանում պատերազմել և այն էլ մեզ հետ»,-ասել է Թրամփը:
06:16 - 27 մայիսի, 2019
Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ |aysor.am|

Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ |aysor.am|

aysor.am: Օտարերկրյա ղեկավարները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը։ Այա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Բայդենը հայտարարել է, որ առաջադրվում է նախագահի թեկնածուի պաշտոնում՝ նշելով, որ գնում է այդ քայլին, քանի որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են նրան և խնդրել են անել դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի կարծիքով, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում լինի Բայդենն, ապա մյուս երկրները կփորձեն օգուտ քաղել դրանից։ «Նրանք Բայդենին են ցանկանում, որպեսզի Չինաստանը կարողանա շարունակել տարեկան 500 մլրդ դոլար և ավելին աշխատել՝ թալանելով ԱՄՆ-ին», - հայտարարել է Թրամփը։ Նշենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին:
05:20 - 22 մայիսի, 2019
ԱՄՆ-ի նախագահն արտահայտվել է հղիության արհեստական ընդհատման օգտին՝ հակասելով Ալաբամայի օրենսդրությանը |news.am|

ԱՄՆ-ի նախագահն արտահայտվել է հղիության արհեստական ընդհատման օգտին՝ հակասելով Ալաբամայի օրենսդրությանը |news.am|

news.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներում արտահայտել է ոչ այնքան կտրուկ դիրքորոշում հղիության արհեստական ընդհատման մասին օրենքի շուրջ, որն ընդունվել էր Ալաբամա նահանգում, գրում է The Guardian-ը:Ներկայումս Ալաբամա նահանգում արգելված են հղիության արհեստական ընդհատումները, բացի այն դեպքերից, երբ մոր առողջությանը սպառնում է լուրջ վտանգ, սակայն նախագահը հայտարարել է, որ նա բացառություն կաներ նաեւ կանանց համար, որոնք ենթարկվել են բռնաբարության եւ ինցեստի: «Շատերին է հայտնի, որ ես միանշանակ կողմ եմ կյանքին՝ բացառությամբ երեք դեպքերի՝ բռնաբարություն, ինցեստ եւ մոր կյանքի պաշտպանություն: Նույն դիրքորոշումն ուներ նաեւ Ռոնալդ Ռեյգանը»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում նշանակվել է 105 դաշնային դատավոր եւ Գերագույն դատարանի երկու դատավոր, որոնք ունեն լիովին նոր եւ դրական մոտեցում կյանքի իրավունքի մասին:Ավելին, նախագահը հավելել է, որ հղիության արհեստական ընդհատումների մասին օրենքը կդառնա իր նախընտրական արշավի հիմնական դրույթներից մեկը:
08:04 - 19 մայիսի, 2019
Դա ամոթալի է. Թրամփն արձագանքել է Ջո Բայդենի և Չինաստանի կապերի մասին տեղեկություններին |lragir.am|

Դա ամոթալի է. Թրամփն արձագանքել է Ջո Բայդենի և Չինաստանի կապերի մասին տեղեկություններին |lragir.am|

lragir.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու գաղափարին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին նախագահ Թրամփը հայտարարել է «Fox News»-ին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է «Twitter»-ում:Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք անհրաժեշտ է հետաքննել Բայդենի և Չինաստանի հնարավոր կապերը, ինչը, ըստ տեղեկությունների, ներդրվում են ընտանեկան բիզնեսում, Թրամփը նշել է՝ հարյուր տոկոսով: «Դա ամոթալի է»,-ասել է Թրամփը:Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, 2013 թվականին Ջո Բայդենի որդու ընկերությունը կապիտալ ներդրումների գործարք է կնքել Չինաստանի բանկի հետ: Նշվում է, որ Ջո Բայդենի որդին իր գործընկերների հետ մի քանի կոմերցիոն կառույցներ է ստեղծել, որոնք մասնակցություն են ունեցել միլիոնավոր դոլարներ արժողությամբ գործարքներում՝ կապված չինական ընկերությունների հետ:ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերին: Թրամփը կմասնակցի երկրորդ անգամ: Ջո Բայդենն ապրիլին հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին:
08:41 - 18 մայիսի, 2019
Թրամփն ուզում է չեղարկել «գրին քարտի» խաղարկությունը |panarmenian.net|

Թրամփն ուզում է չեղարկել «գրին քարտի» խաղարկությունը |panarmenian.net|

panarmenian.net։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթի բարեփոխման նոր ծրագիրը, որը ենթադրում է «գրին քարտի» խաղարկության չեղարկում:Ամեն տարի ԱՄՆ կառավարությունը խաղարկություն է կազմակերպում, որի նպատակն է խթանել ներգաղթը: Մասնակցությունը խաղարկությանն անվճար է, հաղթողներին ընտրում են պատահականության սկզբունքով: Նրանց տրամադրվում է կացության և աշխատելու իրավունք:Թրամփի թիմն ուսումնասիրել է զարգացած երկրների միգրացիոն համակարգերն ու պարզել է, որ միգրանտների 12 տոկոսն ԱՄՆ է տեղափոխվել աշխատանքի տեղավորման և հատուկ ունակությունների առնչությամբ: Կանադայի համար նման ներգաղթյալների թիվը 63% է, Նոր Զելանդիայի համար՝՝ 57%, Ավստրալիայի՝ 68%, գրում է «Վեդոմոստին»:Թրամփի ներգաղթի քաղաքականությունը նպատակ ունի ներգրավելու բարձր որակավորում ունեցող մասնագետներին: Նրանց հայտնաբերելու նպատակով առաջարկվում է ներմուծել միավորների համակարգ, որի նմանն օգտագործում են Կանադան և այլ երկրները:Նախապատվությունը տրվելու է երիտասարդ մասնագետներին, որոնք պահանջարկ ունեցող հմտություններ ունեն, աշխատանքի առաջարկ կամ սեփական բիզնեսը ստեղծելու ծրագրեր:«Եթե այդ ծրագիրն ընդունվի, այն կդառնա Ամերիկայի հպարտությունն ու նախանձի առարկան ամբողջ աշխարհի համար»,-ասել է Թրամփն իր ուղերձում:
13:41 - 17 մայիսի, 2019
ԱՄՆ-ում արտակարգ դրություն հաղորդակցության ցանցերը պաշտպանելու համար |azatutyun.am|

ԱՄՆ-ում արտակարգ դրություն հաղորդակցության ցանցերը պաշտպանելու համար |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտակարգ դրություն, որի նպատակն է «ազգային հաղորդակցության ցանցերը պաշտպանել օտարերկրյա հակառակորդներից»:Թրամփի գործադիր հրամանագրի համաձայն, ամերիկյան ընկերություններին արգելվում է օգտվել արտասահմանյան հեռահաղորդակցության ընկերությունների ծառայություններից և տեխնոլոգիաներից:Հրամանագրում կոնկրետ երկրի կամ հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերության անուն չի նշվում, սակայն փորձագետների համոզմամբ, հրամանագրի արձակումը կապված է Huawei խոշորագույն չինական ընկերությունը Միացյալ Նահանգների շուկայից հեռու պահելու մտադրության հետ:Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Չինաստանը Huawei ընկերության սարքավորումների միջոցով կարող է լրտեսական գործունեություն ծավալել: Huawei-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:Վաշինգտոնը որոշ դաշնային գործակալություններին արդեն արգելել է օգտագործել Huawei-ի արտադրանքը:Թրամփի այս կարգադրությունը հրապարակվել է մի ժամանակաշրջանում, երբ մոլորակի երկու ամենախոշոր տնտեսական տերությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը ներքաշվել են առևտրային պատերազմի մեջ և փոխադարձաբար բարձրացնում են ներմուծվող ապրանքի սակագները:
12:53 - 16 մայիսի, 2019
Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցել․ Դոնալդ Թրամփ |azatutyun.am|

Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցել․ Դոնալդ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցոթյուններ վարել:Միաժամանակ Թրամփը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության շուրջ Սպիտակ տանն առկա տարաձայնությունների մասին:«Համոզված եմ, որ Իրանը շուտով կհայտնի բանակցելու ցանկության մասին»,- Թվիթերի էջում գրել է ԱՄՆ ղեկավարը:Մայիսի 9-ին Թրամփը չի բացառեել Իրանի հետ առճակատման հնարավորությունը:«Բայց ի՞նչ ես կուզենամ, որ անի Իրանը: Ես կուզենամ, որ նրանք ինձ զանգահարեն»,- ասել է Թրամփը, նկատել տալով, որ ցանկանում է բանակություններով լուծել խնդիրները:Իրանի ղեկավարներն անմիջապես արձագանքել են, ասելով, թե մերժում են ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ տարբերակ:Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգներն անցյալ տարվա մայիսին դուրս է եկել Իրանի և աշխարհի գերտերությունների 2015 թվականի կնքած միջուկային համաձայնությունից:Թրամփը վերջին օրերին կարգադրել է հզորացնել ամերիկյան ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում:Պետական դեպարտամենտն Իրաքում ամերիկյան դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցների մեծ մասին կարգադրել է հեռանալ երկրից, ինչը պատճառաբանվում է Իրանի հետ հետզհետե սրվող հարաբերություններով:
10:56 - 16 մայիսի, 2019
Թրամփը Հանրապետականներին և Դեմոկրատներին համագործակեցելու կոչ է արել |aysor.am|

Թրամփը Հանրապետականներին և Դեմոկրատներին համագործակեցելու կոչ է արել |aysor.am|

aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններին կոչ է արել՝ մի կողմ թողնել տարաձայնությունները և համագործակցություն հաստատել հանուն երկրի բարօրության: Այդ մասին նա գրել է Twitter-ում: «Եվ այսպես, մյուս կուակցությանը հնարավորինս վատ լույսի ներքո ներկայացնելու համար հնարավոր ամեն ինչ անելու կուսակցություններից յուրաքանչյուրի երկու տարվա ջանադիր աշխատանքից և փորձերից հետո, եկել է գործին վերադառնալու ժամանակը: (Հատուկ դատախազ) Մյուլլերի զեկույցը պարզորոշ շարադրեց, որ Ռուսաստանի հետ նախահամաձայնություն չի եղել»,- գրել է պետության ղեկավարը: «Սակայն այժմ հանրապետականներն ու դեմոկրատները պարտավոր են համախմբվել ի բարօրություն ամերիկյան ժողովրդի: Այլևս չպետք է լինեն թանկ արժեցող ու երկարատև հետաքննություններ: Եկեք աշխատենք ներգաղթի, ենթակառուցվածքի, անհամեմատ ավելի ցածր գներով դեղորայքի և բազմաթիվ այլ խնդիրների ուղղությամբ: Եվ եկեք դա անենք այժմ»,- հավելել է նա:
06:22 - 03 մայիսի, 2019
Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը |tert.am|

Թրամփը կխստացնի ներգաղթյալներին ապաստանի տրամադրման կարգը |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է փոփոխություններ անել երկրի միգրացիոն քաղաքականությունում, ինչի մասին նա նշել է պաշտոնական նախագահական հուշագրում, գրում է The Hill-ը: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նախագահի առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում են այդ թվում նաև ապաստանի տրամադրման կարգին, հնարավորություն կտան երկրի միգրացիոն համակարգն ապահովագրելու ապօրինի ներգաղթյալների կողմից չարաշահումներից, անվտանգ պահելու երկրի պետական սահմանը: Հուշագրի համաձայն՝ իշխանություններն ապաստանի տրամադրման բոլոր դիմումները, բացառությամբ հատուկ դեպքերի, պետք է ուսումնասիրեն դրանց ներկայացումից հետո հաջորդ 180 օրվա ընթացքում: Ըստ մասնագետների՝ հուշագիրը ներգաղթյալների համար հավելյալ խոչընդոտներ կստեղծի ապաստանի համար դիմելու հարցում:
06:45 - 30 ապրիլի, 2019