Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Արարատ Միրզոյանը համաձայնություն է հայտնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին:
15:41 - 29 ապրիլի, 2022
Պենտագոնը միջուկային պատերազմի մասին Լավրովի հայտարարությունը «վտանգավոր հռետորաբանություն» է անվանել |tert.am|

Պենտագոնը միջուկային պատերազմի մասին Լավրովի հայտարարությունը «վտանգավոր հռետորաբանություն» է անվանել |tert.am|

tert.am: ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը չի հավատում, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է միջուկային հակամարտություն սկսվել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես չեմ հավատում դրան», - ասել է Օսթինը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ինքը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել միջուկայինի: «Միջազգային հանրության բոլոր անդամներն անում են ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա: Բայց Ուկրաինան իրավունք ունի պաշտպանել իրեն, և մենք կշարունակենք աջակցել նրան»,- ընդգծել է նա: Օսթինը նաև վտանգավոր է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ։ «Ցանկացած նման հռետորաբանություն չի օգնում, ոչ ոք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ «Դժվար է ասել, թե ինչ է եղել Լավրովի խոսքերի հետևում, սակայն նման հռետորաբանությունից պետք է խուսափել»,- ասել է Օսթինը։
09:48 - 27 ապրիլի, 2022
Լավրովը «թատերական ժեստ» է անվանել բանակցությունները Մարիուպոլում անցկացնելու Կիևի առաջարկը

Լավրովը «թատերական ժեստ» է անվանել բանակցությունները Մարիուպոլում անցկացնելու Կիևի առաջարկը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «թատերական ժեստ» է անվանել ՌԴ հետ բանակցությունները Մարիուպոլում անցկացնելու Կիևի առաջարկը։ Այս մասին նա հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Թատերական ժեստ է, իրոք, ուկրաինացիները սիրում են ամեն ինչ բեմականացնել, ուզում էին ևս մի սրտաճմլիկ տեսարան բեմադրել», - ասել է Լավրովը։ Նա նաև ուկրաինական կողմին կոչ է արել հնարավորինս արագ պատասխանել  ռուսական առաջարկներին, որոնք, Լավրովի պնդմամբ, արդեն ավելի քան 10 օր Կիևի ներկայացուցիչների մոտ են։ «Եթե խոսքը գնում է բանակցությունների շրջանակում աշխատելու լուրջ տրամադրվածության մասին, լավ կլիներ, որ նրանք հնարավորինս արագ պատասխանեին մեր առաջարկնեին, որոնք, կրնում եմ, ավելի քան տասն օր նրանց մոտ են և որոնց մասին, ինչպես պարզվել է, Զելենսկին էլ չի լսել», - ասել է նախարարը։   Նորա Վանյան
17:59 - 26 ապրիլի, 2022
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում. Լավրով |1lurer.am|

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը և Լոնդոնը խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահին խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ շփումներով ո՛չ Ուկրաինայի, ո՛չ այլ հարցերի շուրջ, թեև նման երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինային զենք մատակարարելով՝ ՆԱՏՕ-ն, ըստ էության, միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի հետ։ Դիվանագետն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին՝ նշելով, որ Կիևը փոխել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ իր դիրքորոշումը, իսկ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները հաճախ իրարամերժ են։ «Դա վիթխարի հետքայլ է․ ռուսական կողմը, սակայն, մտադիր է շարունակել բանակցությունները Կիևի ներկայացուցիչների հետ՝ չնայած քաղաքագետները համոզված են, որ Զելենսկու նշանակած խմբի փոխարեն պետք է խոսել և պայմանավորվել ամերիկացիների հետ»,- ընդգծել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ Մոսկվան նախորդ շաբաթ Կիևին ներկայացրել է հնարավոր խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը՝ հաշվի առնելով Ուկրաինայի մեկնաբանությունները։ «Զելենսկին հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ չի տեսել։ Երբ մենք ուկրաինական պատվիրակությանը հարցրինք՝ ինչու նախագահը տեղյակ չէ փաստաթղթի մասին, մեզ պատասխանեցին՝ նա ժամանակ չուներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ ինչպես է Ուկրաինայի նախագահը վերաբերվում բանակցություններին»,- ընդգծել է ՌԴ գլխավոր դիվանագետը։ Նա պնդել է՝ միջուկային պատերազմն անընդունելի է, դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
13:00 - 26 ապրիլի, 2022
Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով |tert.am|

Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է. Լավրով |tert.am|

tert.am: Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ իրական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը: Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը, գրում է «РИА Новости»-ն։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, մենք ելնում ենք դրանից, և հիմա չէի ցանկանա, որ երբ... ռիսկերն իսկապես շատ են ու էական, արհեստականորեն ուռճացվեին այս ռիսկերը։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Նա նաև հույս է հայտնել, որ արևմտյան երկրներն իրենց զորքերը չեն ուղարկի Ուկրաինա։ «Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք երրորդ համաշխարհային պատերազմ, հենց այս համատեքստում են դիտարկվում Զելենսկու և նրա թիմի մշտական սադրանքները, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի զորքեր մտցնել Ուկրաինայի կառավարությանը պաշտպանելու համար։ Եվ բոլորը միշտ ասում են, որ զենք են տալու, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ է լցնում: Նրանք այս զենքի մատակարարումներով ուզում են ստիպել ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին զինվորը, միայն թե այս հակամարտությունը երկարի, միայն թե Ռուսաստանը դրանից ավելի ու ավելի տուժի, ինչի հույսը նրանք ունեն»,- ասել է Լավրովը։
10:00 - 26 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Գուտերիշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էրի Կանեկոն նշել է, որ Գուտերիշը Պուտինի հետ կքննարկի, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Ուկրաինայում հրադադարի համար։
21:40 - 22 ապրիլի, 2022
Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանը չի հանդուրժի Ուկրաինայի ներկայացրած ոչ մի վերջնագիր․ Լավրով

Ռուսաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզուն, և նա չի հանդուրժի այն Ուկրաինայի կողմից, «Կոմերսանտի» փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Գիտեք՝ մենք ոչ մի վերջնագիր չենք հանդուրժում։ Չեմ կարող որևէ կերպ որակել նախագահ Զելենսկու հայտարարությունները։ Վստահ չեմ, որ նա հասկանում է, թե ինչի մասին է խոսքը», - ասել է նա։ Ապրիլի 16-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը Մոսկվայի հետ բանակցությունների չի վարի, եթե Մարիուպոլում ոչնչացվեն ուկրաինացի զինվորականները։ Իսկ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր չեղարկել «Ազովստալի» գրոհը և այնտեղ արգելափակել ուկրաինացի զինվորականներին։ «Ինձ համար տարօրինակ է ամեն օր լսել Ուկրաինայի տարատեսակ ներկայացուցիչների հայտարարություններն՝ այդ թվում նախագահի և նրա խորհրդականների, ինչը բերում է այն մտքին, որ նրանց այս բանակցություններն ընդհանրապես պետք չեն, որ նրանք համակերպվել են իրենց ճակատագրին»,- հայտարարել է Լավրովը՝ Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ բանակցություններին հետևած ասուլիսի ժամանակ։   Նորա Վանյան
19:28 - 22 ապրիլի, 2022
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։   Ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Վարչապետի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն չունի․ «Փաստաթղթերը ստորագրվելու են վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում։ Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Կստորագրվի, մնացածը կիմանաք», - ասաց նա։ Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հիշատակում չկա։
17:06 - 15 ապրիլի, 2022
Միրզոյանը և Լավրովն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը

Միրզոյանը և Լավրովն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։1
16:28 - 15 ապրիլի, 2022
Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նախարարները մտքերով են փոխանակվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թ-ի նոյեմբերի 9-ին, 2021 թ-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին՝ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի շեշտադրմամբ։ Անդրադարձ է եղել նաև ռուսական աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։   Նորա Վանյան
15:39 - 15 ապրիլի, 2022
Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ուկրաինայի մասին Բորելի հայտարարությունները «փոխում են խաղի կանոնները»․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է  եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին այն խոսքերի համար, որ Ուկրաինայում «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»։ Նախարարն ասել է, որ Բորելի խոսքերը վկայում են Արևմուտքի քաղաքականությունում «լուրջ շրջադարձի» մասին և «փոխում են խաղի կանոնները», գրում է «Կոմերսանտը»։ Լավրովի պնդմամբ՝ նման արտահայտությունները «չարացած լինելու» և անգամ «կատաղած լինելու արտահայտում են»։ «Սա շատ լուրջ շրջադարձ է անգամ այն քաղաքականությունում, որը ԵՄ-ն և, ընդհանուր առմամբ, Արևմուտքն՝ ԱՄՆ գլխավորությամբ, անկասկած սկսել են վարել մեր հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր», - ասել է ՌԴ արտգործնախարարը «Ռոսիա 24»-ի եթերում։ Նա նշել է, որ Եվրամիությունը «մինչ օրս երբեք, ընդհանրապես երբեք հանդես չի եկել որպես ռազմական կազմակերպություն»։ «Այն, ինչ այս աննախադեպ, ագրեսիվ ֆոնին ասել է Ժոզեպ Բորելն, իրականում, պետք է ասել, զգալիորեն փոխում է խաղի կանոնները», - հավելել է նա։   Նորա Վանյան  
16:40 - 11 ապրիլի, 2022
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ |1lurer.am|

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին: «Լուրերը» հիշեցրել էր, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ  ձևաչափում»։  «Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է պատասխան նամակում։ Պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։
19:11 - 09 ապրիլի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Կողմերը կարծիքներ են փոխանակել «տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների վերաբերյալ», գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը։ «Նախարարները քննարկել են 2020թ․-ի նոյեմբերի 9-ի, 2021թ,-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման ընթացքը, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորմանն ուղղված ջանքերն, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ստեղծումը»,- ասված է հաղորդագրությունում։ Երկու երկրների նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հարցեր՝ ներառյալ ՌԴ և Ադրբեջանի միջև 2022թ․-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը։   Նորա Վանյան
19:57 - 08 ապրիլի, 2022