Գազպրոմ Արմենիա

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է ՀՀ-ում գազի մատակարարմամբ և իրացմամբ։ Ստեղծվել է ՀՀ էներգետիկայի նախարարության, ԲԲԸ «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ 1997 թվականին։

Ընկերությունն ունի տարածքային սկզբունքով կազմակերպված 15 գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղ, 5 դուստր ընկերություն, ինչպես նաև «Հրազդան-5» և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկները:

Սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել․ Միքայել Մելքումյան
 |armtimes.com|

Սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել․ Միքայել Մելքումյան |armtimes.com|

armtimes.com: 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի մեր կառավարությանը, որ պետք է դիմել Ռուսաստանի կառավարությանը՝ ինտենսիվ գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Դրանից 1 շաբաթ հետո ՀՀ փոխվարչապետը նամակ ուղարկեց Ռուսաստանի «Գազպրոմ»-ի նախագահին առ այն, որ արագ պետք է բանակցվի, սակայն մինչ օրս մենք տեղեկություն չունենք, թե ինչ արձագանք կա»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ սա այն ժամանակը չէ, որ հնարավոր լինի գազի գնի սակագինը բարձրացնել։ «Ամբողջ աշխարհում գազի գինը նավթի գնի հետ իջել է»,- ասաց նա՝ հավելելով՝ պետք է լինեն բանակցություններ, որ սահմանի վրա գազի գինը նվազի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է դիմել ՀԿԾՀ՝ հուլիսի 1-ից որոշ սպառողների համար գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու հարցով։  Այնուհետեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասուլիսի ժամանակ նշել էր, որ դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ գազի գնի նվազեցման հարցով, սակայն դեռեւս պատասխան չկա։ «Կարծում եմ՝ այսօր աշխատանքային եւ հանգստյան օրերի խնդիր էլ կա։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասել էր նա։
18:36 - 14 ապրիլի, 2020
Գազպրոմը դեռ չի պատասխանել Հայաստանի կառավարությանը |lragir.am|

Գազպրոմը դեռ չի պատասխանել Հայաստանի կառավարությանը |lragir.am|

lragir.am: Ռուսական Գազպրոմ գազային կազմակերպությունը դեռ չի պատասխանել Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու մասին ՀՀ կառավարության առաջարկին: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: «Դեռևս պատասխան չկա։ Կարծում եմ՝ այսօր աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- ասաց փոխվարչապետը։ Նա անդրադարձավ նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտին՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ։ «Այն հարցը, որը ներկայացվել է Գազպրոմ Արմենիայի կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները կսկվեն հանրային կերպով, և բոլորի համար հասկանալի կդառնա՝ ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան տվյալ ներդրումներն ապագայի համար»,- ասաց նա։
13:09 - 09 ապրիլի, 2020
Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ |armtimes.com|

Եթե մեզ հաջողվի սահմանին գազի գինը նվազեցնել 23 դոլարով, ապա գազի սակագինը չի փոխվի․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հայտով առաջարկում է բոլոր սպառողների համար սահմանել գազի միասնական գին՝ ընդհանուր առմամբ գազի գործող միջին սակագինը թանկացնելով շուրջ 11 տոկոսով։ Այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն «Ազդարար» կայքի միջոցով ծանուցել են բնական գազի սակագների վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մտադրության մասին։ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020 թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով խավի սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել շուրջ 36 տոկոսով։ Մինչ այժմ նրանք սովորական՝ 139 դրամի փոխարեն վճարում էին 100 դրամ։ Այժմ ընկերությունը ցանկանում է մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար գազի 1000 խմ դիմաց սահմանել 135 հազար 909.6 դրամ սակագին։ Հարցին, թե տվյալ պարագայում ինչ սցենարներ են սպասվում, արդյոք հակասություն չկա իր կողմից «Գազպրոմ» ՀԲԸ-ին՝ սահմանին գազի գնի նվազեցման հարցով դիմելու եւ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից թանկացման հայտ ներկայացնելու միջեւ, փոխվարչապետը պատասխանել է․ «Նշեմ, որ ներկայումս գործում են հինգ սպառողական խմբեր, որոնց համար սահմանված են տարբեր սակագներ։ Այս հինգ սպառողական խմբերի համար սահմանված սակագների միջին կշռութայինն այս պահին կազմում է 255 դոլար, հայտով առաջարկվում է այն սահմանել 283 դոլար։ Ըստ հայտով ներկայացված առաջարկի՝ գազը որոշ խմբի համար կէժանանա, որոշների համար կթանկանա»,- նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այս բոլոր հաշվարկները բխում են սահմանին 165 դոլար գնին գումարած ընկերության մարժան (խմբ. առք ու վաճառքի գների տարբերություն), որի չափը պետք է քննարկվի եւ հաստատվի ՀԾԿՀ- կողմից, եթե հիմնավորված համարվի: Փոխվարչապետն ընդգծլ է՝ ելնելով հիմնավորումների արդյունքում ձեւավորված միջին գնից՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանվելու է տարբեր սպառողական խմբերի սակագները:  «Հաշվի առնելով համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի եւ գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, ես 31.03.2020թ. դիմել եմ «Գազպրոմ ՀԲԸ» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակով, որով առաջարկել եմ նոր բանակցություններ սկսել, մասնավորապես՝ նշված 165 ԱՄՆ դոլար սահմանի գնի նվազեցման շուրջ»,- հայտնել է Գրիգորյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:49 - 02 ապրիլի, 2020
«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բնակչության համար գազի գինը նվազեցնել 2.3%-ով

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բնակչության համար գազի գինը նվազեցնել 2.3%-ով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հարցով։ Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, որը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, մտադիր են բարձրացնել արտոնյալ խավի համար սահմանված սակագները՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառողների, բայց միևնույն ժամանակ նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողներին վաճառվող գազի գինը. այս երկրորդ շեմը, ըստ էության, վերաբերում է բնակչության հիմնական հատվածին։ Մասնավորապես, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար այսօր տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց գանձվում է 100 000  դրամ։ Նախատեսվում է այդ գումարը մեծացնել մոտ 36%-ով և սահմանել 135 909.6 դրամ։ Միևնույն ժամանակ առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի դիմաց այսօր գանձվող 139 000 դրամը նվազեցնել 2.3%-ով՝ սահմանելով 135 909.6:
14:44 - 01 ապրիլի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգոռեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և սպառման աճը, բայց նշված միջոցառումների արդյունավետության համար անհրաժեշտ է ապահովել մրցակցային միջավայր: Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինը այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների՝ այդ թվում առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր: Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»: 
14:54 - 31 մարտի, 2020
«Մեզ ստիպում են դուրս գալ գործի, վարձերը հավաքել, մեր ղեկավարությունը թքած ունի». գազի տեսուչ |factor.am|

«Մեզ ստիպում են դուրս գալ գործի, վարձերը հավաքել, մեր ղեկավարությունը թքած ունի». գազի տեսուչ |factor.am|

factor.am: Այսօր Factor.am-ը գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հսկիչ-տեսուչներին հրահանգել է բաժանորդ-բնակիչներից հավաքագրել սպառած գազի վարձավճարները: Ընկերությունից ցուցում է տրվել՝ բնակչի կողմից չվճարելու դեպքում դադարեցնել անհատական մատակարարումները: Խմբագրություն ահազանգեց Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի բնակիչ Անդրանիկ Բարսեղյանը: Նա նշեց, որ իրեն մեկ ժամ ժամանակ են տրամադրել՝ սպառած գազի արժեքը վճարելու համար, հակառակ դեպքում, ասել են, կդադարեցնեն մատակարարումը: «Գազի տեսուչն ասել է՝ եթե մինչև ժամը 4-ը չվճարեցիր, գալու եմ՝ անջատեմ: Ես օրավարձով եմ աշխատում, գումար չունեմ, որ վճարեմ: Մի քիչ ունեմ, բայց հացի փող եմ պահել: 37 հազար գազի վարձ է եկել, ես էլ 50 հազար ունեմ հետ գցած, ի՞նչ անեմ, տամ գազին, ես էլ անհաց մնա՞մ: Մի ամիս պետք է ապրեմ»,- ասաց նա: Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի գազի տեսուչը  հաստատեց տեղեկությունը, որ հրահանգ ունի՝ դադարեցնել գազի մատակարարումը: Վերջինիս հետ զրույցում ներկայացանք որպես բնակիչ-բաժանորդ՝ հստակ մանրամասներ ճշտելու նպատակով: – Բարձև Ձեզ, Նար-Դոսի փողոցի առաջին նրբանցքի 4/3 շենքի բնակիչ եմ, այսօր պետք է պարտադիր վճարե՞մ գազի վարձը: – Հիմա պետք է վճարես: Ես արդեն դուրս եմ եկել անջատումների: – Իսկ եթե չկարողանա՞մ վճարել: – Կանջատեմ, հերթով գալիս եմ, հասել եմ Ձեր շենքին: – Իսկ որ արտակարգ դրություն է, դա հաշվի չեք առնու՞մ: – Արտակարգ դրությունը մեր առողջականի համար է, մեր «Գազպրոմ»-ում հրահանգ չկա, ոչ էլԿառավարության որոշում կա, որ չվճարեք: – Չեմ աշխատում, «Գազպրոմ»-ում չգիտե՞ն, որ համատարած պարապուրդ է: – Գազը մերը չի, ռուսինն է, պետք է փողը փոխանցենք: – Այսինքն՝ գրասենյակից ասել են, որ վարձերը հավաքե՞ք, թե՞ սա տեսուչների նախաձեռնությունն է: – Տեսուչների ձեռքը լինի, դուրս չենք գա, մեզ ստիպում են դուրս գալ գործի: Վիրուսից վախենում ենք, բայց դուրս ենք եկել: – Բայց Դուք տարեց եք, պարետատնից ցուցում կա, որ հատուկ ժամերի պետք է դուրս գաք, չեք վախենու՞մ: – Վնաս է, բայց ո՞վ է հաշվի առնելու, մեր ղեկավարությունը թքած ունի : – «Գազպրոմ»-ը դիմակներ, ձեռնոցներ տրամադրո՞ւմ է տեսուչներին: – Չէ, մենք ենք առել:  Ավելին՝ factor.am-ում։ 
22:56 - 25 մարտի, 2020
Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե ոչ․ պարզաբանում են ընկերությունները |hetq.am|

Կհետաձգվե՞ն կոմունալ վճարները, թե ոչ․ պարզաբանում են ընկերությունները |hetq.am|

hetq.am: Կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները միաձայն որոշում չունեն՝ հետաձգելու են քաղաքացիներից գանձվող կոմունալ վարձավճարները, թե ոչ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հայաստանում փակ են մի շարք աշխատավայրեր։ Բազմաթիվ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ գործատուները հրաժարվում են վճարել աշխատավարձ՝ պնդելով, որ գործունեության դադարեցման պատճառով չունեն ֆինանսական միջոցներ։ Սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր մտահոգվում և կառավարությանն են դիմում խնդրանքով, որպեսզի պայմանավորվեն կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ` հետաձգգելու կոմունալ վճարները։ «Հետքը» կապ է հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ընկերությունների հետ՝ պարզելու, թե որքանով են ընկերությունները պատրաստակամ, արտակարգ դրությամբ պայմանավորված, հետաձգել քաղաքացիներից գանձվող կոմունալ ծառայությունների վարձավճարները։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» Այսօր քաղաքացիների կողմից սպառված փետրվար ամսվա հոսանքի վճարի մարման վերջին օրն է։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը «Հետքի»-ին հայտնեց, որ հոսանքազրկում չեն իրականացնելու: «Որպես այդպիսին՝ անջատումներ անելու մասով այս պահին որոշում չկա։ Չենք հոսանքազրկի քաղաքացիներին՝ հաշվի առնելով այս իրավիճակը։ Հոսանքազրկման ժամկետը հետաձգվել է անորոշ»,-նշեց Նատալյա Սարջանյանը։ Թե մինչև երբ է հետաձգվել վարձավճարների մարումը,  ՀԵՑ-ը դեռևս հստակ որոշում չունի, սակայն Նատալյա Սարջանյանը քաղաքացիներին հորդորեց վճարել հոսանքի վարձավճարը՝ պարտքեր չկուտակելու համար։ «Վեոլիա ջուր» «Վեոլիա ջուր» ընկերությունը չի տեսնում որևէ հիմք՝ մատուցված ծառայությունների դիմաց վճարումների սահմանված կարգի փոփոխության համար:  «Խնդիրն նաև այն է, որ գործող սակագինը ներառում է հիմնականում համակարգի շահագործման (վերանորոգում, կառուցում, պահպանում և այլն) ծախսերը և շուրջ 3000 աշխատակիցների աշխատավարձը։ «Ավելորդ» գումարներ չկան: Ընկերության շահութաբերությունը շատ ցածր է: Հետևաբար, սառեցնելով հավաքագրումը, մենք ուղղակի վտանգում ենք նույն սպառողների կայուն ջրամատակարարումը»,- «Հետքին» հայտնել են «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Ընկերությունը պատրաստ է անհատական մոտեցում ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնց  հակացուցված է տնից դուրս գալ, կամ աշխատանքի բնույթից ելնելով կարող են առաջանալ նաև ֆինանսական դժվարություններ:  «Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծել է, որ ի տարբերություն հանրային ծառայություններ մատուցող այլ ընկերությունների, վճարումների պատճառներով երբեք բաժանորդների ջրանջատումներ չի իրականացրել։ Ավելին՝ hetq.am-ում
15:40 - 23 մարտի, 2020
Օգոստոսի 30-ին Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում կլինեն գազի անջատումներ

Օգոստոսի 30-ին Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում կլինեն գազի անջատումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 5/9, 47/7, Նորաշեն թաղամասի թիվ 12/16 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, ժամը 08.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, ինչպես նաև Բռնակոթ, Շաքի, Ույծ և Իշխանասար գյուղերի գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
10:57 - 29 օգոստոսի, 2019
Մենք դեմ ենք ՀԾԿՀ-ի 10 մլն դրամ տուգանքին և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը. «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն |tert.am|

Մենք դեմ ենք ՀԾԿՀ-ի 10 մլն դրամ տուգանքին և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը. «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն |tert.am|

tert.am: Մենք դեմ ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Գազպրոմ Արմենիային» 10 մլն դրամով տուգանելուն և իրավաչափ չենք համարում այդ տուգանքը: Այս մասին այսօր ՀԾԿՀ նիստին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով: Իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել Հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների կետերի, ինչպես նաև հանձնաժողովի որոշմամբ հաստատված ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները: ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։ «Այս բոլոր գործառույթների ընթացքում Գազպրոմ Արմենիայի կողմից բացառապես բաժանորդների շահերից բխող գործողություններ են կատարվել: Ամենակարևորը, այս բոլոր գործողությունները չեն ազդել ոչ մի բաժանորդի անվտանգության վրա: Խնդիրը նրանում է, որ այն դրույթների մեջ, որը կոչվում է գազասպառման համակարգ, կարող են տեղակայվել հաշվիչները թե՛ գազաբաշխիչ ցանցի խողովակի մոտ, թե՛ առանձնատան մոտ: Այդ պարագայում համատեղ համաձայնությամբ հաշվիչը կամ այստեղ կամ այնտեղ տեղադրվելով՝ մնացած մասը կոչվում է գազասպառման համակարգ և դառնում է սեփականատիրոջ սեփականությունը: Այդ գործառույթը բոլորովին այլ ձևով է ձևակերպվում, որը մեզ մոտ կիրառվել է: Գտնում են, որ դա նորմատիվին չի համապատասխանում, սակայն դա իրականություն է, դա փաստ և գալիս է բաժանորդի շահերից»,- նշեց «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրենը:
14:38 - 05 հունիսի, 2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով |news.am|

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին 10 մլն դրամով |news.am|

news.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում 10 մլր դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Նշենք, որ ՀԾԿՀ-ն 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով։ Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 9.1-րդ, 10.4-րդ, 10.5-րդ կետի 2-րդ ենթակետի, 10.6-րդ կետի 1-ին ենթակետի, 10.8-րդ, 10.10-րդ կետի 1-ին ենթակետի, 10.16-րդ, 11.3-րդ կետերի, ինչպես նաեւ բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 29-րդ կետի պահանջները: Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ եւ ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած եւ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը: Շարունակությունը՝ news.am:
12:51 - 05 հունիսի, 2019
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բացահայտած խախտումների համար նախազգուշացում կտա

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բացահայտած խախտումների համար նախազգուշացում կտա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծն է:Հանձնաժողովը հայտնում է, որ ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների ավելի բարձր գին վճարելու, ծախսված բնական գազի դիմաց վճարման փաստաթղթերի ներկայացման, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափումը բաժանորդի հաշվին իրականացնելու, ԱԳԼՃԿ-ներին ամրակցված G-650 և G-250 տիպի առևտրային հաշվառքի սարքերը Ընկերության նախաձեռնությամբ G-160 տիպի առևտրային հաշվառքի սարքերով՝ առանց գնային արժեքների փոխհատուցման փոխարինելու, մատակարարված գազի դիմաց Ընկերության կողմից առանց վճարման (հաշվարկային) փաստաթղթի կանխավճար պահանջելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Գագարինի խճուղու 61/4 և 61/5 հասցեներում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարման դադարեցումը Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ իրականացնելու և 2019 թվականի մարտի 7-ին սպառված գազի դիմաց վճարումներ իրականացնելուց հետո գազամատակարարումը չվերականգնելու վերաբերյալ:Վերոնշյալն ուսումնասիրելով՝ հանձնաժողովը որոշում է.1. Կանոններ խախտելու համար Ընկերությանը նախազգուշացնել։2. Ընկերությանը հանձնարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝1) Մեկամսյա ժամկետում փոխհատուցել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափմանը վերաբերող չհիմնավորված ծախսերը և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին.2) սահմանված կարգով վերականգնել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Գագարինի խճուղու 61/4 և 61/5 հասցեներում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:3. Ընկերությանն ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
10:52 - 28 մայիսի, 2019
«Գազպրոմ Արմենիայում» 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի․ Գարեգին Բաղրամյան |tert.am|

«Գազպրոմ Արմենիայում» 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի․ Գարեգին Բաղրամյան |tert.am|

tert.am։ «Ռուսական կողմի հետ 2019 ի թվականի համար արդեն բանակցել ենք և արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Ես նաև ասել եմ, որ սակագնի ձևավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն՝ որոշակի ժամանակահատվածի համար ֆիքսվում են պարամետրեր, և այդ ժամանակահատվածում ընկերություններն ինչ-որ խնայողություններ է փորձում իրականացնել: Բնականաբար, նաև ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար: Այդ ժամանակահատվածի ավարտին ունենալու ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է»,- ասել է նա։ ՀԾԿՀ պետը նշել է, որ աշխատակիցների օպտիմալացման խնդիր կա, իսկ աշխատակիցների աշխատավարձերը սակագնի վրա ազդում են՝ հաշվարկվում են սակագնում։ Թեև կոնկրետ չգիտի՝ այս պահին «Գազպրոմ Արմենիայի» ինչքան աշխատակից է կրճատվել, բայց ակնկալվում է, որ առաջիկա 4-5 տարվա ընթացքում 500-1000 աշխատակից կկրճատվի։
15:03 - 26 ապրիլի, 2019
Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան |aysor.am|

Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան |aysor.am|

aysor.am: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը հերքում է տեղեկությունները, թե գազի գնի հարցում պետությունը պարտքեր է կուտակում։ «Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծված նշել, որ որևիցե պարտք պետության կողմից չի կարող կուտակվել», -  ասաց Գարեգին Բարամյանը, որը եկել էր խորհրդարան նախագիծ ներկայացնելու համար։ Պաշտոնյան տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը և այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերությայն հետ։ Մեր դիտարկմանը, թե ըստ մամուլի, «Գազպրոմ Արմենիան» գնի սուբսիդավորումը կատարում է տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին, Գարեգին Բաղրամյանը արձագանքեց. «Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթացներ և դրա շրջանակներում կարող է նաև որոշակի տեսուչների քանակ կրճատվի»։ Նա նկատեց, որ հնարավոր է օպտիմալացումը վերաբերի նաև վերին օղակի պաշտոնյաներին. «Դա ընդհանուր օպտիմալացում է, և ընկերությունն ինքն է որոշում՝ ինչ ուղղությամբ դա իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված գործում էին միջպետական համաձայնագրեր, որոնք ունեին սահմանափակումներ և դրանից ելնելով էլ Հանրայն ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել։ Համաձայնագրերը սահմանաակումներ ունեին, վավերացվել էին Ազգային ժողովի կողմից և ունեին օրենքի ուժ»։  
09:01 - 18 ապրիլի, 2019