Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Ամուլսարի տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք. Թունյան |news.am|

Ամուլսարի տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք. Թունյան |news.am|

news.am։ Եթե բավարար հիմքեր չկան հանքի գործունեությունը դադարեցնելու համար, ուրեմն հանքը միանշանակ պետք է շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործմանը։«Բնականաբար բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, իսկ փորձաքննությունն այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ. մի մասը կարող է գտնել, որ այդտեղ ռիսկեր կան, մյուս մասը համարի, որ այն խնդրահարույց է, այսինքն շատ նորմալ է, որ այդ հարցում կարծիքները տարանջատվեն»,–ասաց նա։Պատգամավորը նշեց, որ ամբողջությամբ չի ծանոթացել հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներին։«Նայել եմ եզրակացության առաջարկների մասը. այն է՝ 16 մեղմման միջոցառումների կիրառման դեպքում ռիսկերը դառնում են կառավարելի եւ եթե ընկերությունը պատրաստ է այդ քայլերն իրականացնել, նշանակում է այդտեղ որեւէ խնդիր չի առաջանա։ Եվ եթե մենք նման իրավիճակում թույլ չտանք Ամուլսարը շահագործվի, նշանակում է այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք»,–ասաց նա։Թունյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ այս փորձաքննության հիման վրա կառավարությունը պետք է որոշի՝ թույլ տա հանքը շահագործել, թե՞ ՝ ոչ, մինչդեռ փորձաքննությունն ըստ պատգամավորի, ցույց է տալիս, արդյոք կառավարությունը հիմք ունի հանքը փակելու, թե՞է ոչ։ «Այսինքն այն մարդիկ, որոնք հիմա հանքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում, փաստացի այդ ընկերությանը թույլ չեն տալիս աշխատել, ինչը ընկերության շահերի ոտնահարում է»,–ասաց նա։Պատգամավորի գնահատմամբ, եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար եւ վատ ազդակ պոտենցյալ ներդրողների համար։Թունյանը նշեց, որ իր համար այս պահին տնտեսական ռիսկերն ավելի մեծ են եւ տեսանելի, քանի բնապահպանական ռիսկերը։Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
11:41 - 19 օգոստոսի, 2019
Մեր համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը. Ջերմուկ համայնքի ղեկավար |aysor.am|

Մեր համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը. Ջերմուկ համայնքի ղեկավար |aysor.am|

aysor.am։ Վարչապետը խոստացավ, որ Ջերմուկում կհանդիպենք, երկար քննարկելու թեմա ունենք, Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ քննարկում հետո լրագրողներին հայտարարեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: «Հանդիպումը կարճ տևեց, վարչապետը շտապ էր, հանդիպումներ ուներ, խոստացավ, որ կհանդիպենք Ջերմուկում, երկար քննարկելու թեմա ունենք: Ես փորձագետ չեմ, մասնագետ չեմ», - ասաց նա: Հովհաննիսյանն ասաց` հստակ չի շեշտվել, լինելու՞ է շահագործում, թե՞ ոչ. «Կլինեն քննարկումներ», - ասաց նա: Վերջինիս խոսքով՝ ջերմուկցիները տարբեր տեսակետներ ունեն հանքը շահագործել-չշահագործելու հետ կապված. Դիտարկմանն՝ ունի՞ վիճակագրություն, թե ավելի շատ ինչի՞ կողմնակից են ջերմուկցիները՝ համայնքի ղեկավարն ասաց. «Բնական է, որ չեն ուզում աշխատի»: Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ տեսակետ ունի՝ Հովհաննիսյանն ասաց. «Որպես համայնքի ղեկավար՝ կողմ եմ իմ բնակիչներին: Ես ծնվել եմ Ջերմուկ առողջարանային քաղաքում, իմ ծնողներն աշխատել են Ջերմուկ առողջարանում: Մեր համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը»:
10:51 - 19 օգոստոսի, 2019
Չեմ կարծում, որ այս հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի․ Աննա Շահնազարյան

Չեմ կարծում, որ այս հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի․ Աննա Շահնազարյան

Բնապահպան Աննա Շահնազարյանը, որը մասնակցում էր վարչապետի, էկոնոմիկայի նախարարի և ՔԿ նախագահի հետ հանդիպմանը, 13։00-ին դուրս եկավ քննարկումից՝ ասելով, որ բոյկոտել է Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Աննա Շահնազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ELARD-ի զեկույցում նշված են բազմաթիվ թերություններ, բայց կառավարությունը չի տեսնում անհրաժեշտություն, իրավական հիմք նոր ՇՄԱԳ պահանջելու, ինչն ինքը գնահատում է որպես իսկական կեղծիք և մանիպուլյացիա։ «Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ բանականության, իմ մտածելու կարողության հետ էդպես վարվեն և գլխի վայր շուռ տված ներկայացնեն իրավիճակը։ Էս փորձաքննությունը բառիս բուն իմաստով ամբողջությամբ իր գնահատման մեջ ապացույցն է, որ Լիդիանը կեղծ, թերի, ոչ ճշգրիտ և սխալ եզրակացություններով ՇՄԱԳ է իրականացրել։ Իսկ էդ սխալ եզրակացություններով որևէ թուլլտվություն ուժ չի կարող ունենալ։ Նման իրավիճակում, երբ կա միջազգային փորձագիտական այդպիսի խմբի կողմից արված  այդ տեսակի ուսումնասիորւթյուն, նշանակում է, որ այս կառավարությունը առնվազն պետք է ուժը կորցրած ճանաչեր»,- նշեց Աննա Շահնազարյանը լրագրողների  հետ զրույցում։ Նա նաև ասաց, որ վարչապետն իրենց հետ չի խոսել փաստերի լեզվով, այլ զեկույցում մատնանշված փաստերը  շուռ տված է ներկայացրել ՝  որպես եզրակացություն քննչական կոմիտեի կողմից, որն ապացուցում է, թե Սևանա լճի ու Ջերմուկի ջրերի վրա որևէ ազդեցություն չկա, և ռիսկերը կառավարելի են։ Աննա Շահնազարյանն ասաց, որ վարչապետի ելույթը ռացիոնալ չի համարում և չի կարծում, որ այս հանդիպումը ընդհանուր հայտարարի գալու նպատակ ունի։    
10:08 - 19 օգոստոսի, 2019
Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը. ՀԲՃ

Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որտեղ դիմում են ՀՀ քննչական կոմիտեին՝ հրապարակելու լիբանանյան «Էլարդ» և ամերիկյան «ԹԻԱՐՍԻ» ընկերությունների կողմից կազմված նախնական զեկույցները։ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ թափանցիկության անհրաժեշտության և որոշ այլ դիտակումների մասին ՀԲՃ-ն հաղորդագրություն էր տարածել դեռ 2019 թվականի հունիսի 5-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։
06:43 - 19 օգոստոսի, 2019
Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Բաղրամյան 26՝ մասնակցելու Ամուլսարի հարցով քննարկմանը

Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Բաղրամյան 26՝ մասնակցելու Ամուլսարի հարցով քննարկմանը

Ջերմուկի բնակիչները հայտարարություն են տարածել այն մասին, որ օգոստասի 19-ին ավտոերթով շարժվելւ են Երևան․ «Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Ուսի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով։ Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ՝ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։Այդպիսով զորակցություն հայտնելով բնակիչներին ։ Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից առավոտյան ժամը 07։00 ։ Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19֊ին Երևանում Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00»։ Երևանում ևս զորակցության ակցիա է իրականացվելու։ Միջոցառման հայտարարության մեջ ասվում է․ «Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպման է հրավիրել: Հրավիրյալների ամբողջական ցանկին չենք տիրապետում, սակայն գիտենք, որ բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի պահապանները հրավիրվել են: Մինչ սահմանափակ թվով մարդիկ ներսում կմասնակցեն քննարկմանը, մյուսներս հավաքվելու ենք դրսում՝ զորակցելու: P.S. Հավանաբար շոգ եղանակ է լինելու, եկեք պատրաստված՝ ջրով, գլխարկով և այլն»: 
08:09 - 18 օգոստոսի, 2019
Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն․ Լիլիթ Մակունց

Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն․ Լիլիթ Մակունց

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ վերհիշել մի քանի առանցքային փաստ։ 1. Լիդիանը Ամուլսարի շահագործման թույլտվությունը ստացել է ո՛չ թե հեղափոխությունից հետո, այլ տարիներ առաջ, երբ նախորդները հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ էին դիտարկում: Ի հակառակ դրան՝ ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ հանքերի շահագործումը պետք է քայլ առ քայլ նվազի, և մենք մեր տնտեսության զարգացման հենասյուներից ենք դիտարկում նորագույն տեխնոլոգիաները, այլ ոչ թե հանքերը:2. Ստեղծված իրավիճակը նկատի ունենալով՝ Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն։3. Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր, և մենք պարտավոր ենք հարցին մոտենալ պետության նկատմամբ գերագույն պատասխանատվության, կորուստների և ձեռքբերումների իրական գնահատման դիտանկյունից, գործընթացների և ռիսկերի՝ մեր կողմից կառավարման հնարավորություններից ելնելով։ Բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը: Հ.Գ. վստահ եմ, որ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սկզբունքների հիման վրա»։  
13:56 - 17 օգոստոսի, 2019
Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք չկա․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյան

Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք չկա․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Քաղաքականությունը բարդ իրավիճակներում առանց ավելորդ զգացմունքայնության ու փաստարկված որոշումներ ընդունելու ունակությունն է։ Ցանկացած հանքի գործարկում ունենում է բացասական որոշակի հետևանքներ։ Հարցն այն է, թե որքանով են դրանք կառավարելի, ներկայիս օրենսդրությունն անգամ թույլ է տալիս ցանկացած պահի ցանկացած շեղման դեպքում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, ավելին՝ հետագա խստացումներ ևս սպասվում են շուտով։ Նման իրավիճակում պետք է անկեղծ լինենք իրար առջև, բաց խոսենք, փաստերով ու նաև ի վիճակի լինենք քաղաքական որոշումների պատասխանատվություն կրել։ Այս պահի դրությամբ հանքի չշահագործման հիմք, բացի այն, որ ոչ մեկս չենք ուզում նոր հանք բացվի, չկա։ Բայց կան հիմքեր հնարավոր խնդիրների դեպքում արագ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել։ Իմ բազմաթիվ ընկերներ հավանաբար չեն հասկանա ինձ, բայց հավատացեք ցանկացած բարդ որոշումից առաջ մտածում եմ՝ ինչ կասեն իմ ապագա երեխաներն ու թոռները ինձ տարիներ անց, ու ինչպես ես կփաստարկեմ իմ քայլերը։ Դուրս գանք զգացմունքայնության ու մեղադրանք/մուննաթի դաշտից ու անցնենք փաստերի ու դիսկուրսների»։  
12:28 - 17 օգոստոսի, 2019
Եզրակացությունը ավելի շուտ բացասական է, քան դրական․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան

Եզրակացությունը ավելի շուտ բացասական է, քան դրական․ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ։Երեկվա իմ գրառումից հետո տրամաբանական է, որ ես ներկայացնեմ իմ կարծիքը Ամուլսարի հարցի շուրջ։ Առավել ևս որ արդեն շատերի համար այն գաղտնիք չէ, և ավելի ազնիվ կլինի պարզ ասել ամեն ինչ։ Ես իրավիճակը հասկանում եմ այնպես, որ Էլարդի եզրակացությունը եթե ոչ ամբողջապես բացասական է, ապա առվնազն ավելի շուտ բացասկան է, քան դրական։ Այսինքն, այդ եզրակացությունը հիմք չի տալիս պնդելու, որ ռիսկերը կառավարելի են։Մի խոսքով, քանի դեռ ինձ հակառակում չեն համոզել, դեմ եմ հանքի շահագործմանը։ Անշուշտ, ես փորձագետ չեմ այս հարցում։ Ավելին, ես դեռ շարունակում եմ ուսումնասիրել Էլարդի եզրակացությունը և բաց եմ ցանկացած փաստարկների և նոր ինֆորմացիայի համար։ Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկատվության հիման վրա կարող եմ ասել, որ իմ կարծիքը սա է։ Ամեն դեպքում, պետք է շարունակել ուսումնասիրել խնդիրը, լսել փաստարկներ բոլոր կողմերից, քննարկել հնարավոր ելքերը և հետևանքները։ Այդ գործընթացը պետք է հնարավորինս բաց և հասկանալի լինի հանրության համար։ Համոզված եմ, որ անկեղծ ու կառուցողական քննարկումների արդյունքում ի վերջո կգտնենք ամենաօպտիմալ լուծումը։ Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս՝ անկախ նրանից հանքին դեմ ենք թե կողմ, մտածում ենք Հայաստանի բարօրության մասին»։  
11:40 - 17 օգոստոսի, 2019
Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել |lragir.am|

Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը։ Պարոն Սահակյան, Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները։ Մասնագետների պնդմամբ` Քննչական կոմիտեն աղավաղել է ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը՝ այն որպես դրական գնահատելով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում։ Նախ անպայման նշենք, որ Քննչական կոմիտեի պատվերով ԷԼԱՐԴ ընկերության աշխատանքը վերաբերում է ոչ թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը, այլ «Լիդիան» ընկերության տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությանն ու դրան ԷԼԱՐԴ-ի տված գնահատականներին։ Քննչական կոմիտեն հարյուրավոր էջերից բաղկացած այդ փաստաթղթից առանձնացրել է մի քանի նախադասություն, ուսումնասիրության արդյունքները որպես հանքի անվնաս լինելու երաշխիք ներկայացրել է կառավարության նիստին՝ հանրությանը մոլորության մեջ գցելով և կեղծ տպավորություն ստեղծելով, թե ուսումնասիրության արդյունքները դրական են։Ես ուզում եմ հիշեցնել, որ հանրության մեծ մասը տառաճանաչ է և հենց իրենց հրապարակած փաստաթղթի մեջ կարող ենք բազմաթիվ այնպիսի տողերի հանդիպել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «հետազոտությունը թերի է իրականացվել», «տվյալներն ամբողջական չեն», «ռիսկերը մեծ են», «ռիսկերը թերագնահատված են», «սխալ է հաշվարկված», «կասկածելի է», «մտահոգություն է առաջացնում» և այլ նմանատիպ արտահայտություններ։ Հիշեցնեմ, սա մի փաստաթղթի բովանդակության մասին գնահատականներ են, որը ներկայացվել է որպես «Լիդիան» ընկերության կողմից հանքի շահագործման դեպքում անվտանգ լինելու մասին փորձագիտական գնահատական։ Եվ այս փաստաթուղթը մեզ ներկայացնում են որպես հանքի շահագործման համար կանաչ լույս վառող, դրական երևույթ։Ճիշտ է, կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության իբր դրական լինելը, արդեն արտահայտվում են ի շահ հանքի շահագործման։ Դա, ակնհայտորեն, հանրությանն ապատեղեկատվությամբ մոլորեցնելու գործելաոճ է, որն անպատասխան չի կարող մնալ։ Հանրության դեմ կիրառվում է նաև երկրորդ անթույլատրելի գործիքը՝ շանտաժը, թե իբր հանրությունը ստիպված է լինելու տուգանքներ վճարել հանքի փակման դեպքում։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի կառավարող ուժը երկրի ղեկին, եթե չի կարողանում կոռուպցիոն գործարքներով հանրության դեմ դուրս եկած ու նրա շահերը ոտնահարող մի օֆշորային կազմակերպության, էլ չեմ խոսում երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացման հարցեր լուծել։ Ինչպիսի՞ լուծում եք տեսնում, նոր ուսումնասիրություն, որն անառարկելի վստահություն ունեցող միջազգային կազմակերպություն պետք է իրականացնի՞։ Ոչ։ Կառավարությունը պետք է ապահովի իր երկրի քաղաքացիների անօտարելի իրավունքների իրացումը ու նրանց շահերի լավագույն սպասարկումը։ Ջերմուկցիները և ազդակիր մյուս համայնքների բազմաթիվ քաղաքացիներ հանրագրերով դիմել են իրենց ավագանիներին, բազմաթիվ ստորագրահավաքներ են իրականացրել՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը իրենց քթի տակ գործելու հավանականություն ունեցող հանքի մասին։ Նրանք մերժում են հանքարդյունաբերությունը, ամիսներով փակ են պահում հանքի ճանապարհները՝ հռչակելով շրջակա միջավայրը կանաչ տնտեսությամբ զարգացնելու իրենց նպատակները։ Կառավարությունը պարտավոր է այդ տրամադրությունները հաշվի առնել, ինչպես հաշվի է առել մինչ այժմ։ Ավելին, նույնիսկ պետք է թույլ չտար, որ այդպիսի կարևոր գործը քաղաքացիներն իրենց ուժերով, նյութական ու ոչ նյութական միջոցներով իրականացնեն, այլ միջոցներ ձեռնարկեր այդ հարցը պետական մակարդակով լուծելու համար։ Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել։Օգտվելով առիթից, ուզում եմ ողջունել Ամուլսարի հանքի ճանապարհները փակած ՀՀ քաղաքացիների հաստատակամությունը, հայտնել ՔՈ կուսակցության աջակցությունն ու վստահեցնել, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում իրենց կողքին կլինենք՝ պատրաստ նաև մեր մարմնով փակելու նրանց տունը հանք դարձնել փորձող ցանկացածի ճանապարհը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
08:01 - 17 օգոստոսի, 2019
Արդյոք կազմակերպությունը համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Արդյոք կազմակերպությունը համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «2 շատ արագ հարց ՔՊ վարչության այն հարգարժան ընկերներին, ովքեր պնդում են, որ Լիդիանի առաջ կանաչ լույս վառելով` իշխանությունն ընդամենը իր իսկ հայտարարության տրամաբանությունն է ի կատար ածում (վարչապետի հուլիսի 6-ի խոսքի ուղիղ մեջբերումը` նկարում):1) Արդյոք կազմակերպությունը, որն ընտրվել էր նախորդ տարվա աշնանը, համապատասխանում է «անառարկելի հեղինակություն ունեցող» սահմանամանը, էլ չենք խոսում նրա մասին, թե արդյոք այն միջազգային է, թե պարզապես օտարերկրյա:2) Արդյոք դուք բոլորդ կարդացել եք այդ եզրակացությունը (այլ ոչ թե հիմնվել այլոց` հիմնականում չկարդացածների պնդումների վրա) և համոզվել, որ «Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար» հանքի շահագործումն անվտանգ է:Եվ մեկ բոնուսային հարց, որը երկրորդի լրացումն է: Դուք ասում եք, որ մենք մասնագետ չենք, հետևաբար հիմնվում ենք Քննչական կոմիտեի այն որոշման վրա, որ ««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից շրջակա միջավայրն աղտոտելու վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու հանգամանքի մասին տվյալներ ձեռք չեն բերվել, քրեական գործ հարուցելու հիմքեր չկան», հետևաբար եթե այդ հիմքերը չկան, ապա այդտեղից բխում է, որ հանքի շահագործումը անվտանգ է, վտանգներն էլ` կառավարելի (մի փոքր պարզեցված եմ ներկայացնում): Նույնիսկ այս պահին չեմ ուզում քննարկել` արդյոք քննիչը կամ քննիչների խումբը «Էլարդ»-ի եզրակացությունը կարդացել և ճիշտ են հասկացել կամ արդյոք նրանք են այդ «մասնագետները», ում մեկնաբանությանը մենք անվերապահ պետք է վստահենք այս անչափ կարևոր հարցում քաղաքական որոշում կայացնելիս: Հարցն այստեղ լրիվ այլ է. արդյո՞ք այն փաստը, որ «Լիդիան»-ի գործողություններում հանցակազմ չկա, ավտոմատ նշանակում է, որ հանքը կարելի է շահագործել և հագիստ լինել հետևանքների համար: Նույն տրամաբանությամբ մի՞թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, որի օրինակը վերջին օրերին հաճախ են սիրում բերել մեր որոշ գործընկերներ, քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցանք է գործում` այսքան տասնամյակ շահագործելով հանքը և մի՞թե հանցանք չգործելով պակաս ավերածություններ է գործում կամ վնաս հասցնում շրջակա միջավայրին:Առայժմ այսքանը»։  
06:08 - 17 օգոստոսի, 2019
Երբ որ ոստիկանական ուժերը գան, մենք կգանք տուն, կգնան՝ բնակչությունը նորից կփակի․ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան

Երբ որ ոստիկանական ուժերը գան, մենք կգանք տուն, կգնան՝ բնակչությունը նորից կփակի․ Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան

Ջերմուկցիներն այսօր՝ ժամը 5-ին, իրականացնելու են ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Մեր զրուցակիցը Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն է, որը մասնակցում է բողոքի ակցիային։ - Կնկարագրե՞ք՝ ինչ իրավիճակ է Ջերմուկում։ Արդյո՞ք մարդիկ շատ կան։ - Ջերմուկում բնակիչներն են, այս պահին Ջերմուկում գտնվող հանգստացողների մեծ մասը մեզ հետ են։ Հավաքը նախատեսված էր ժամը երկուսին, քանի որ Ջերմուկը զբոսաշրջային, առողջարանային տարածք է, աշխատատեղերը հիմնականում առողջարաններում ու հյուրանոցներում են, ճաշի ժամ է այդ հիմնարկություններում, դրա համար ստիպված եղանք ժամը փոխել հինգին, որպեսզի բնակչության այն մասը, ովքեր աշխատում են առողջարաններում, կարողանան մասնակցել ակցիային։ Ակցիայի հիմնական նպատակն այն է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները դուրս են գալիս փողոց՝ ևս մեկ անգամ վերահաստատելու, որ անկախ փորձաքննության արդյունքներից՝ մեզ մոտ դիրքորոշում չի փոխվել, մենք ի սկզբանե չենք ասել՝ սա լավ հանք է, վատ հանք է, մեն ասել ենք՝ սա առողջարանային գոտի է, ու այստեղ ոչ մի տիպի մետաղական հանք պետք է չլինի։ Բնակչությունը դուրս է գալիս խաղաղ ակցիայով, բաց ձեռքերով՝ վերահաստատելու իր՝ մեկ տարուց ավել առաջ կայացրած որոշումը։ - Այդտեղ ոստիկանական ուժերի ակտիվություն նկատվո՞ւմ է, թե՞ ոչ։ - Չէ՛, չենք տեսել այդպիսի բան։ Ադպիսի մանիպուլյատիվ բաներ մենք էլ ենք լսել՝ մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել․․․ Բայց քանի որ մենք ինքներս այս կառավարության ստեղծմանը մասնակից ենք եղել, հեղափոխությանը ակտիվ մասնակից ենք եղել, գիտենք այս հեղափոխության գաղափարախոսությունը, փորձում ենք չհավատալ նման լուրերին, գտնում ենք, որ դրանք նախկինների կողմից լավ մշակված մանիպուլյացիաներ են, որոնք նպատակ ունեն այս պահին ժողովրդին տրամադրելու նոր իշխանությունների դեմ։ - Այսինքն՝ դուք չե՞ք մտածում, որ եթե ակցիաները շարունակվեն, կա հավանականություն, որ ոստիկանական ուժերը կցրեն դրանք։ - Մեր ակցիաները կրելու են խաղաղ բնույթ։ Եթե, օրինակ, թույլատրվի հանքի շահագործումը, ուրեմն՝ պետք է ոստիկանական ուժերին միշտ պահեն այնտեղ։Երբ որ ոստիկանական ուժերը գան այնտեղ, մենք ուղղակի կգանք տուն։ Իրենք կգնան, նորից բնակչությունը կիջնի, կփակի։ Ամուլսար մտնելը մի օրվա հարց չի։ - Փաստորեն դուք չե՞ք թողնելու, որ ճանապարհը բացեն։ - Չէ՛, անհնար է։ Ով ինչ որոշում ուզում է՝ կայացնի, մեր որոշումը անփոփոխ է լինելու այս հարցում։ Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակված է։ - Այսօր՝ ժամը 5-ին հավաքվելու եք։ Ակնկալո՞ւմ եք, որ վարչապետի հետ հանդիպում կունենաք։ - Մենք հայտարարության մեջ այդպես ենք տարածել, բայց քիչ ժամանակ է անցել, և վարչապետը կարող է դեռ վերջնական ծանոթացած չլինել փատաթղթերին, որ տրամադրել են կառավարությանը։ Կարծում եմ, որ եթե այսօր մեր առաջարկը չընդունի ու չգա, պատճառն այն կլինի, որ փաստաթղթերին դեռ ծանոթ չի։ Ուզում ենք հավատալ, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո ինքը կառաջարկի հանդիպել բնակչության հետ, որովհետև հրապարակավ խոստացել է։ Այս պահին վատ հետևություններ չենք անելու, որ նա իր խոստումը չկատարեց։ Այս պահին մեր գերնպատակն այն է, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը ցույց տա, որ իր մոտ դիրքորոշում չի փոխվել Ամուլսարի հարցում, անկախ նրանից՝ ԷԼԱՐԴ-ը փորձաքննության ինչ արդյունքներ է տվել։ Այնպես չի՝ մենք գտնում ենք, որ դրական է տվել, որովհետև հրապարաված փորձաքննության արդյունքները և քննչական կոմիտեի հայտարարությունն ընդհանրապես իրար հետ կապ չունեն։ Երբ կարդում ես՝ ուրիշ բան է, բայց իրենք հակիրճ ներկայացնելիս այդ 300-400 էջը ընդհանրապես ուրիշ բան են ասում։ Իրենք քննիչներ են, բայց փորձում են կատարել այլ մասնագիտական գործառույթներ։ Այդ փաստաթղթերին պետք է ծանոթանան ավելի լուրջ մասնագետներ, այդ ոլորտի մասնագետներ, որ դրանից հետո կառավարությունը իր դիրքորոշումը արտահայտի։ Տա Աստված, որ համընկնի մեր դիրքորոշման հետ, եթե չէ, մենք թույլ չենք տալու։ - Դուք ենթադրում եք, որ վարչապետը կուսումնասիրի փորձաքննության եզրակացությունը, կհանդիպի ձեզ հետ և հետո՞ որոշում կկայացնի։ - Հնարավոր է, որ կարիք չլինի մեզ հետ հանդիպելու, բայց կայացնի այնպիսի որոշում, որ մեր սրտով է, մենք էլ բավարարվենք դրանով։ - Եթե վարչապետն այսօր չեկավ ձեզ հետ հանդիպման, դուք էլի շարունակելո՞ւ եք ակցիաները։ - Հնարավոր է, այսօր կհավաքվենք, կհասկանանք։ Հնարավորր՝ մինչև կառավարության որոշումը ամեն օր ընտրվի մի ժամ, որ բնակիչները դուրս գան, իրենց խաղաղ բողոքն արտահայտեն, իրենց դիրքորոշումն արտահայտեն։ Հնարավոր է՝ այսօր որոշում կայացնենք, որ ամեն ինչ դադարեցնում ենք ու սպասում ենք կառավարության որոշմանը։ Ինչ կորոշենք բոլորս միասին, դա էլ կանենք, որովհետև մեր ուժը դրա մեջ է, որ մենք բնակիչ ենք, ու մենք ունենք արդարացի պահանջ, մենք ամեն ինչում միասնական ենք։ Աննա Սահակյան
10:39 - 16 օգոստոսի, 2019
Կաթ, կիր, բիոցիդ. թթվային դրենաժի կառավարումն Ամուլսարում

Կաթ, կիր, բիոցիդ. թթվային դրենաժի կառավարումն Ամուլսարում

Շուտով կհրապարակվեն Ամուլսարի գործով լիբանանյան ELARD ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները։ Այս մասին դեռևս այս տարվա հուլիսի 9-ին հայտնել էր Քննչական կոմիտեի հանրային կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` նշելով, որ փորձաքննության եզրակացությունը պատրաստ կլինի հուլիսի վերջին: Մինչ այդ անդրադառնանք Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից առաջարկվող մեթոդներին՝ թթվային դրենաժից առաջացող ռիսկերի կառավարման և վնասների վերացման հետ կապված: Նախ նշենք, որ Վերոնշյալի մասին ակտիվորեն խոսվում էր դեռևս 2018 թվականի հունիսին՝ ամերիկացի միջազգային փորձագետներ Էնն Մայեսթի և կանադացի Անդրե Սոբոլևսկու կողմից: Վերջիններս այցելել էին Ամուլսար, ուսումնասիրություն կատարել, որը սակայն նկարահանվել էր միայն «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, իսկ փորձագետների հետ քննարկումների բովանդակությունը հրապարակվել էր ոչ ամբողջական: Հիշեցնենք, որ միջազգային 4 փորձագետներից կազմված խումբն Ամուլսարում ուսումնասիրություններ էր իրականացնում դեռևս 2017 թվականի հուլիսից և ներկայացրել էր մի շարք հաշվետվություններ՝ ելնելով հանքում կատարված ուսումնասիրություններից։ «Լիդիան Արմենիա»-ի հրապարակումից հետո փորձագետներ Մայեսթն ու Սոբոլևսկին հրատապ ասուլիս հրավիրեցին և մանրամասներ հայտնեցին իրենց կատարած այցի մասին: Ասուլիսի ընթացքում փորձագտները Մայեսթն ու Սոբոլևսկին ասացին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը թթվային դրենաժի կառավարման հարցում փոխել է նախկին՝ պատիճավորման (կապսուլավորման) մեթոդը: Պատիճավորումն իրենից ենթադրում էր թթու առաջացնող պոչանքների չեզոքացում՝ այդ թթուն չեզոքացնող ապարներով: " alt="" width="630" height="500" /> Մայեսթի ու Սոբոլևսկու դիտարկմամբ Ամուլսարում թթու չեզոքացնող ապարներ բավականաչափ ծավալով չեն գտնվել և հաշվարկվել: Վերջինիս հետ կապված փորձագետների հարցադրմանը՝ Լիդիանն առաջարկել էր այլ մեթոդ. բիոցիդ, կիր և կաթ, որոնք պետք է ավելացնեին թափոնների մեջ: Փորձագետները սակայն նշում են, որ Լիդիանն այս մեթոդների կիրառումն ընտրելիս չի ներկայացնում միջազգային հաջողված փորձ: Ավելին՝ չկան հաշվարկներ, թե ինչ քանակությամբ բիոցիդ, կիր և կաթ է անհրաժեշտ թթվային դրենաժի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար: Նրանք մասնավորապես նշում են. «...Թթվային ապարների դրենաժը, ճնշող միջոցների մշակման պատմությունը լավ հայտնի է և աշխարհի որևէ մասում և ոչ մի հանքավայրում մեզ հայտնի չեն կրկնելի բիոցիդների կամ կաթի օգտագործման երկարատև հաջողակ դեպքերը թթուների առաջացման կանխման համար։ Բիոցիդները ունեն հակասական համբավ թթվային դրենաժի կանխման հարցում և լավագույն դեպքում դրանք ապահովում են իրավիճակի կարճաժամկետ բարելավում։ Չկա տեղեկատվություն թթվային դրենաժի կանխման կամ դրա մեղմացման համար միայն կաթի կամ միայն վերադարձված կաթ՝ կաթնամթերքի թափոնների կիրառման հաջողված փորձի մասին։ Նկարագրված է որոշակի հաջողություն թափոնաջրի հոսքերի հետ համատեղ կաթի օգտագործման ժամանակ, բայց և այնպես դա կպահանջեր հայտնի տոքսիկ նյութի ավելացում Ամուլսարի թափոնաջրին...»։ Մեթոդիկայի խնդիրների և բացերի շուրջ առավել մանրամասն խոսվում է փորձագետների այցից հետո իրենց ներկայացրած հաշվետվությունում: Որպեսզի պատկերացում կազմենք թթվային դրենաժի հետևանքով աղտոտման մասին, հարկավոր չէ հասնել Կանադա կամ այլ խոշոր հանքարդյունաբերություն ունեցող պետություն: Վտանգավոր թթվային դրենաժի պատկեր առկա է Կապան քաղաքի մոտ գտնվող Կավարտում, որը մետաղական հանքերի շահագործման հետևանք է: Մայեսթն ու Սոբոլևսկին ասուլսի ժամանակ ասացին, որ պետք է ներկայացվի նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (այսուհետ՝ ՇՄԱԳ): Ըստ նրանց՝ նոր գնահատումը անհրաժեշտ է, քանի որ ներկայիս ՇՄԱԳ-ում որպես թթուների չեզոքացման միջոց դիտարկվել է կապսուլացումը: Սակայն վերոնշյալ փորձագիտական հանդիպման ժամանակ կապսուլային մեթոդի առաջարկը, ինչպես հայտնեցին փորձագետները, փոխվել է կրի,կաթի ու բիոցիդի օգտագործման մեթոդին: Այսինքն անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, նոր հաշվարկներով արդեն նշված մեթոդի համար: Այստեղ հարկ է նշել, որ Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչները ևս պահանջում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից՝ նախկինում դրական եզրակացություն ունեցող ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչել: Պահանջը չկատարվեց, բնակիչները դիմեցին դատարան: Առաջին դատական նիստը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 4-ի, իսկ վերջին նիստը՝ ապրիլի 8-ին, որի ժամանակ Էրիկ Գրիգորյանի միջնորդությունը՝ բողոքը կասեցնելու մասին մերժվել է: Հաջորդ նիստը նախնական տվյալներով տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Ամուլսարում կա նաև ցրված ուրանի, թորիումի և ռադոնի առկայություն: Այս մասին են փաստում դեռևս 1952-1954 թվականների ուսումնասիրությունները: Սա նշանակում է, որ Ամուլսարի որոշ հատվածներում նաև մեծ է ռադիոակտիվության վտանգը, իսկ վերոնշյալ մեթոդները նախատեսված չեն այս ռիսկի ծածկման համար: Սակայն, ըստ Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ-ի, ռադիոակտիվության ցուցիչը այնքան էլ բարձր չէ (ՇՄԱԳ, էջ 277): Միջազգային փորձագետներ էնն Մայեսթը, դոկտոր Ռոջեր Սմարթը, Անդրե Սոբոլևսկին և Անդրես Գերսոն Ամուլսարում առկա ռիսկերի մասին իրենց ներկայացրած հաշվետվությունում խոսել էին նաև աղտոտիչների ջրային ռեսուրսներում հայտնվելու և վերջինիս սպառնացող վտանգի մասին: «...մեր առաջնային մտահոգությունը այն է, որ Լիդիանի խորհրդատուների կողմից ներկայացվող ոչ ավանդական բնութագրման ու կառավարման մոտեցումները փորձարարական բնույթի են և թույլ չեն տա նույնականացնել ռիսկն ու կանխել հանքայնացված ջրի մուտքը դեպի ջրային օբյեկտներ՝ հոսանքն ի վար, ներառյալ Դարբ, Արփա ու Որոտան գետերը, տեղական ջրաղբյուրները, Սպանդարյան-Կեչուտ թունելը և Կեչուտի ջրամբար...»,- ասվում է հաշվետվությունում: Վերոնշյալ դիտարկումների առնչությամբ հարցում էինք ուղարկել նաև «Լիդիան Արմենիա» ընկերություն: Ընկերության կայուն զարգացման բաժնից ստացել ենք մեր կողմից ուղղված 5 հարցերի պատասխանները, որոնք ներկայացնում ենք ստորև. Ինչպես երևում է պատասխաններից, «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է առաջ քաշել նախկինում իր կողմից հնչեցված թեզերը՝ միջազգային փորձագետների դիտարկումների վերաբերյալ: Ընկերությունը շարունակում է պնդել, որ Ամուլսարի ապարների մեծ մասը թթվագոյացնող չեն: «Լիդիան Արմենիա»-ի մասնագետները նշում են, որ թթվային դրենաժի վերացման մեթոդները չեն փոխել, սակայն կաթի, կրի կամ այլ նյութերի օգտագործումը դիտարկում են որպես լրացուցիչ միջոցառում: Հարկ է ընդգծել, որ մեզ տրված պատասխաններում ևս նշվում է, որ լրացուցիչ միջոցառման իրականացման անհրաժեշտ ծավալների մասին տեղեկատվություն առկա չէ, քանի որ հետազոտություններն ընդհատվել են Ամուլսարի շրջափակման հետևանքով։ Քննչական կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 8-ի Ամուլսարի հանքի անկախ փորձագիտության նախաորակավորման հայտատարարության մեջ ասվում է. «...անկախ միջազգային փորձագիտական գնահատման առարկա են հանդիսանում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետև՝ ՇՄԱԳ) և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (այսուհետև՝ ԲՍԱԳ) նախագծերը...»։ Արդեն 2019 թվականի փետրվարի 21-ի քննչական հայտարարությամբ նշվում է.«...հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն...»: Հաշվի առնելով Քննչական կոմիտեի հայտարարությունները, ինչպես նաև հոդվածում ներկայացված փորձագիտական գնահատականները՝ ակնկալվում է, որ հրապարակվելիք անկախ փորձագիտական եզրակացությունը կկարողանա տալ փորձագետների, բնապահպանների, բնակիչների բարձրաձրած վերոնշյալ հարցերի պատասխանները: Արփի Ավետիսյան
14:47 - 01 օգոստոսի, 2019
Բրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները |armecofront.net|

Բրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները |armecofront.net|

armecofront.net: 2019թ. հուլիսի 30-ին բրիտանական երկու կազմակերպություն՝ «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) հասարակական կազմակերպությունները մամլո հաղորդագրություն են տարածել՝ ազդարարելով Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը և մեկնարկելով գլոբալ պահանջագիր ընդդեմ ներդրումային արբիտրաժային գործընթացի: «Լիդիան» ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»: Առևտրի ու ներդրումների մասին երկկողմ պայմանագրերի վրա հիմնվող ներդրումային արբիտրաժը, այլ կերպ՝ «կորպորատիվ դատարանները» դատաիրավական զուգահեռ համակարգ են, որոնք անարդար պայմաններ են ստեղծում զարգացող երկրների համար և պաշտպանում են բացառապես շահույթ հետապնդող կորպորացիաներին: Բրիտանական կազմակերպություններն իրենց մամլո հաղորդագրությամբ հղում են անում Բրիտանայի խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովի վերջերս արած ուսումնասիրությանը, որով հանձնաժողովը եզրահանգում է, որ ներդրումային կանոնները խիստ վիճահարույց են: Խորհրդարանական հանձնաժողովը քննադատում է բրիտանական կառավարությանը, որ չհանգուցալուծված Բրեքսիթի պարագայում կառավարությունը ձախողել է սահմանել ներդրումային միջպետական համաձայնագրերի շուրջ իր քաղաքականության գոնե տարրական մոտեցումները, ներառյալ՝ կորպորատիվ դատարանների խնդրի շուրջ իր դիրքորոշումը: «Պատերազմ ընդդեմ կարիքի» և «Գլոբալ արդարություն» հասարակական կազմակերպությունները Բորիս Ջոնսոնի կառավարությունից պահանջում են վերացնել կորպորատիվ դատարանները և վերանայել ներկայիս ներդրումային համաձայնագրերն այնպես, որ նման անարդար արբիտրաժ չսահմանվի: Որպես գլոբալ անարդարության վերջին օրինակ մատնանշում են Հայաստանում Ամուլսարում մղվող պայքարի դեմ ներդրումային դատարանով սպառնալիքները: Կազմակերպությունները պնդում են, որ կորպորատիվ դատարաններով սպառնալը հարձակում է ժողովրդավարական սուվերենության նկատմամբ: Հայաստանում ավտորիտար վարչակարգի տապալումը 2018թ. ժողովրդական ըմբոստության միջոցով շատերի համար նշանակում էր այդ վարչակարգի ընդունած անարդար որոշումների վերացում: Ամուլսարի պահպանության պայքարը հենց այդ ժողովրդավարական սուվերենությունն է, ըստ կազմակերպությունների: Ըստ «Պատերազմ ընդդեմ կարիքի» կազմակերպության անդամ Ջին Բլեյլոքի՝ «Կորպորատիվ դատարանները ֆունդամենտալ կերպով են անարդար և ժամանակակից առևտրային ու ներդրումային քաղաքականության մեջ տեղ պետք է չունենան: Ամուլսարի օրինակը ցույց է տալիս, թե նման դատարաններն ինչ վտանգ են ամբողջ աշխարհում, ուստի Բրեքսիթի չհանգուցալուծման պարագայում կառավարությունը չի կարող շարունակել այս քաղաքականությունը «անվերջ ուսումնասիրելու» իր դիրոքորոշումը»: «Գլոբալ արդարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էյնջելն էլ նշում է. «Լիդիանը կորպորատիվ դատարանի սպառնալիքն օգտագործում է Հայաստանի կառավարության դեմ, որպեսզի վերջինս դավաճանի իր ժողովրդին: Ամուլսարում պայքարը 2018թ. Թավշյա հեղափոխության առաջին կարևոր փորձությունն է: 2 միլիարդ դոլարի պահանջով հայցի նպատակն այն է, որ Հայաստանի կառավարությունը բռնի օտարերկրյա ներդրողների կողմը և շեղվի մարդու իրավունքներն ու բնությունը պաշտպանելուց: Երբ Հայաստանում տեղացիները վճռել են իրենց ջուրն ու հողը պաշտպանելու համար անել ամեն ինչ, մեզ Միացյալ Թագավարությունում մնում է միանալ նրանց ու բարձրաձայնել այստեղ գրանցված հանքարդյունաբերական ընկերության կողմից Հայաստանի ժողովրդավարության դեմ գործած թունավոր հարձակման մասին»: Կազմակերպությունները հրապարակել են Ամուլսարի փրկության պայքարի մասին 18-րոպեանոց վավերագրական ֆիլմ:   
05:27 - 01 օգոստոսի, 2019