Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Մաշտոցի պող. 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք, Թումանյան փ. 29 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 74 շենք, Ռայնիսի փ. 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 26, 28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 37, 39, 41 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարբյուսի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 26 շենք,Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 22, 23, 24, 25, 26, 27, 29, 30, 31, 35, 36, 51, 59 շենքեր, թիվ 118 և “Անի” մսուր մանկապարտեզներ, թիվ 186 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-14։00 Աշոցքի տարածաշրջան, Արփենի գյուղի նոր գյուղ թաղամաս, 10։00-16։00 Աշոցքի տարածաշրջան, Ցողամարգ գյուղի վերին թաղ թաղամաս մասնակի:  
09:20 - 02 սեպտեմբերի, 2020
Գյումրու ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Երևան․ հարազատները դեմ են |armtimes.com|

Գյումրու ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Երևան․ հարազատները դեմ են |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով հիվանդների հարազատները վաղ առավոտից խուճապի մեջ են: Ահազանգած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ իրենց ասվել է, թե առաջիկա մեկ ժամում բոլոր հիվանդները տեղափոխվելու են Երևան: «Մենք դեմ ենք, մեր հիվանդին կտանին, եսիմ ի՞նչ ենեն, ինչղ ետ գան, էդ էլ հարց է՝ գուկա՞ն, թե՞ չէ: Ստեղ գոնե քաղաքի մեջն էր, կապը կար, մենք մինչև երևանները ի՞նչղ հասնինք կամ էլ որ զանգենք, ո՞վ է մեզի պատասխանողը: Խոմ զոռով տանելով չէ»,- բողոքեց քաղաքացին: Ինչո՞ւ են կորոնավիրուսով հիվանդները տեղափոխվում Գյումրիից՝ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանն ասաց՝ առողջապահության նախարարի հրամանն են իրականացնում: «Նախարարի հրամանով՝ մարզերում բացված կորոնավիրուսային ծառայություն իրականացնող COVID կենտրոնները կփակվեն, և ծառայությունը կկենտրոնացվի միայն Երևանում: Հաշվի է առնվել թվերի նվազումն ու այն հանգամանքը, որ այլևս երևանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված չեն: Նախարարի հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար մենք այսօր ենք կազմակերպում տեղափոխումը, որ հասցնենք նաև ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում, որպեսզի անցնեն սովորական, բնականոն աշխատանքի»,- տեղեկացրեց մարզպետարանի պատասխանատուն: Գյումրու ինֆեկցիոնից Երևան կտեղափոխվի կորոնավիրուսով հիվանդ 55 մարդ: Նրանց տեղափոխումն իրականացվում է առողջապահության նախարարության և շտապօգնության ծառայության միջոցով: Այս պահին, սակայն, Լեյլի Ասլանյանը հստակ չկարողացավ նշել, թե հիվանդները մայրաքաղաքի որ հիվանդանոցներ են տեղափոխվում, ասաց՝ նախարարությունից երբ ասեն, իրենք էլ կպայմանավորվեն շտապօգնության ծառայության հետ, կիրականացնեն տեղափոխումը: Այս պահին Երևան տեղափոխվող հիվանդների մեջ, ըստ Ասլանյանի, ծանր վիճակում գտնվող մարդ չկա, քանի որ Գյումրիում մնում էին միայն նրանք, ովքեր ռեանիմացիայի կարիք չունեին: Հիվանդության ծանր ընթացք ունեցած հիվանդներն ավելի վաղ էին տեղափոխվել մայրաքաղաք: Ինչո՞ւ են հիվանդները խուճապի մեջ, ինչո՞ւ են հրաժարվում տեղափոխվելուց, արդյոք նախապես իրազեկվե՞լ էին, թե՞ միայն առավոտյան են այդ մասին իմացել: Պատասխանատուն ասաց՝ գիտեցել են ավելի վաղ, և այս պահին բարձրացած աղմուկն ուղղակի անհասկանալի է: «Նրանց ամեն ինչ բացատրվել է ամենայն մանրամասնությամբ, գիտեն, թե ինչի համար են գնում Երևան», - ասում է Լեյլի Ասլանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:54 - 31 օգոստոսի, 2020
Երևանում և Շիրակի, Սյունիքի, Կոտայքի մարզերում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

Երևանում և Շիրակի, Սյունիքի, Կոտայքի մարզերում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5/2, 5/3 շենքեր, Սաֆարյան փ. 10 շենքեր, թիվ 98 և 106 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 1-ին թաղ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ. 23 շենք, Զաքյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 1 շենք, Խանջյան փ. 47/1 շենք, Սայաթ Նովա պող. 29 շենք, Մաշտոցի պող. 5ա, 5դ շենքեր, Կողբացի փ. 49, 51, 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչարի փ. 18 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության նրբ. 10 շենք, Դ.Անհաղթ փ. 2 շենք, Սունդուկյան փ. 15 շենք, Սուրենյան փ. 3 շենք, Ռուբինյանց փ. 14/1 շենք, Դ.Անհաղթ փ. 16 շենք, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրոյի փ. 28/1 շենք, Խաչատրյան փ. 27, 27/1,29, 29/1, 31, 33 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի, Մանուշյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Գայի փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 12։00-15։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արզնի համայնք 10-րդ փողոց, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Գյումրի քաղաք Մուսայելյան, Գորկի, Տերյան փողոցներ, Հաղթանակի պողոտա և պարփակված տարածքներ, “Կորոնա” և “Պեգաս” սուպերմարկետներ, “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերության կենտրոնական մասնաճյուղ, “Ֆասթ կրեդիտ կապիտալ” ունիվերսալ վարկային կազմակերպություն և “Վիվասել-ՄՏՍ” ընկերության գրասենյակներ, մաշկավեներական պոլիկլինիկան և հարակից տարածքներ, Սյունիքի մարզում՝ 09:00-14:00 Քարահունջ գյուղ:
09:35 - 31 օգոստոսի, 2020
Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին
 |shantnews.am|

Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին |shantnews.am|

shantnews.am: Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում  28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։ Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր  հատվածները։ Մանրաքարի, այսպես ասած, շարժական  արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ։ Տեղում շեբին են արտադրում։ Մարզի բազալտի հանքերից հանված քարը տեղում մանրացնելու հնարավորությունը  մի քանի անգամ հեշտացրել է շինարարների  գործը։ Հաշվի առնելով ճանապարհի գերծանրաբեռնվածությունը, վրացական ու թուրքական բեռնատարների մշտական անցուդարձը՝ նախատեսվել է  երկշերտ ասֆալտը  փոխարինել  եռաշերտով: «Նախնական նախագծով ամբողջ ճանապարհը  երկու շերտով էր ասֆալտապատվելու: Քանի որ նախարարությունը թույլատրում է պրոյեկտի գնային մասի 15 տոկոսի փոփոխություն, մենք ինչքան կարողացել ենք,  պրոյեկտը փոփոխել ենք, երկշերտ ասֆալտը կլինի եռաշերտ»,- նշեց «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ տեղամասի պետ Անդրանիկ  Մանուկյանը: Հիմա նախագծային հաջորդ փոփոխության  հաստատմանն է սպասում շինարարը։ Առաջարկել են   ճանապարհի վտանգավոր շրջադարձերում ու հատվածներում մետաղական արգելափակոցներ տեղադրել։ Նախագծային փաստաթղթում դրանք  ներառված չեն : «Արգելափակոցներ պետք է ավելացվեն, ճանապարհը հիմնականում շատ վտանգավոր հատվածներ ունի, սարերի միջով է անցնում: Մենք նամակ են ուղարկել  նախագծող ընկերությանը, հուսանք, որ կավելացնեն և բաց մնացած 3 կմ  հատվածներում կտեղադրվեն արգելափակոցներ»,- նշեց տեղամասի պետը:   Շարունակությունը՝ shantnews.am-ում։
20:54 - 29 օգոստոսի, 2020
Երևանում և 3 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և 3 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5/2, 5/3 շենքեր, Սաֆարյան փ. 10 շենքեր, թիվ 98 և 106 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 1-ին թաղ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ. 23 շենք, Զաքյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 1 շենք, Խանջյան փ. 47/1 շենք, Սայաթ Նովա պող. 29 շենք, Մաշտոցի պող. 5ա, 5դ շենքեր, Կողբացի փ. 49, 51, 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Ե․Թադևոսյան փ․ 2, 4, 6, Մանթաշյան փ․ 5, Բագրատունյաց պող․ 39 շենքեր, Ե․Թադևոսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քոչարի փ. 18 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության նրբ. 10 շենք, Դ.Անհաղթ փ. 2 շենք, Սունդուկյան փ. 15 շենք, Սուրենյան փ. 3 շենք, Ռուբինյանց փ. 14/1 շենք, Դ.Անհաղթ փ. 16 շենք, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրոյի փ. 28/1 շենք, Խաչատրյան փ. 27, 27/1,29, 29/1, 31, 33 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի, Մանուշյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Գայի փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 12։00-15։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտասի, Աբովյանի, Չարենցի, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արզնի համայնք 10-րդ փողոց, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10։00-16։00 Գյումրի քաղաք Մուսայելյան, Գորկի, Տերյան փողոցներ, Հաղթանակի պողոտա և պարփակված տարածքներ, “Կորոնա” և “Պեգաս” սուպերմարկետներ, “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերության կենտրոնական մասնաճյուղ, “Ֆասթ կրեդիտ կապիտալ” ունիվերսալ վարկային կազմակերպություն և “Վիվասել-ՄՏՍ” ընկերության գրասենյակներ, մաշկավեներական պոլիկլինիկան և հարակից տարածքներ, Սյունիքի մարզում՝ 09:00-14:00 Քարահունջ գյուղ:
10:37 - 29 օգոստոսի, 2020
«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն |armenpress.am|

«Գյումրու օր» տոնակատարության շրջանակում շահագործման կհանձնվի երեք կրթամշակութային կենտրոն |armenpress.am|

armenpress.am: «Գյումրու օր» տոնակատարության շրջանակում՝ սեպտեմբերի 5-ին, քաղաքապետարանի շենքում,  շահագործման կհանձնվի կրթամշակութային 3 կենտրոն: Շինությունները տեղակայված են Գյումրու համայնքապետարանի վարչական կառույցի նկուղային հատվածում: Տարածքը հիմնանորոգվել է Գյումրու համայնքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակմ: Շենքի տվյալ հատվածում գործելու են Գյումրու պատմության թանգարանը, Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը և Գյումրու համայնքային ցուցասրահը: «Գյումրու օր» միջոցառման շրջանակում կատարելու ենք այս երեք խիստ կարևոր կառույցների բացումը և ազդարարելու ենք, որ այսուհետ այս կառույցները պատրաստ են ընդունելու գյումրեցիներին և  Գյումրու բոլոր հյուրերին»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:  Ցուցասրահում հենց առաջին ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերի 5-ին՝  կանադահայ նկարիչ Գևորգ Կասաբյանի անհատական ցուցահանդեսով: Մյուս  կառույցը՝ Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարանը, արդեն իսկ տեղավորվել է շինությունում: Քաղաքային գրադարանը տեղափոխելու պատճառը նախկին շենքի վթարային վիճակն է եղել: Գրքերը գրադարակներին  են, սպասվում է նոր գրականության համալրում, իսկ ընթերցողների համար գրադարանը բաց կլինի սեպտեմբերի 5-ից հետո: Գյումրու պատմության թանգարանի հատվածում դեռ անելիքներ շատ կան:  Ցուցանմուշների տեղադրման աշխատանքներին զուգահեռ որոշ սենյակներում դեռ շինարարական եռուզեռ է: Թանգարանում ցուցադրվելու են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանում պահվող ցուցանմուշները, որոնց մի մասը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ժամանակավոր պահպանության էին հանձնվել ՀՀ մի շարք թանգարանների:
11:45 - 28 օգոստոսի, 2020
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում |shantnews.am|

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձգձգվում են, նախագծային փոփոխություններ են կատարվում |shantnews.am|

shantnews.am: Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի ծրագրի երկրորդ փուլի փողոցաշինական աշխատանքները Գյումրիի 15 փողոցներում  շինարարական փուլին դեռ չեն հասել։ Սունդուկյան, Պուշկին, Մատնիշյան, Մայակովսկի, Օզանյան ու հարակից մյուս փողոցներում շինընկերությունները զբաղված են կոյուղատար խողովակների փոխարինման ու նորերի մոնտաժման աշխատանքներով: Դրանք նախագծային փաթեթներում ներառված չեն եղել, բնակիչների դիմում-բողոքներից ու շինարարների ահազանգերից հետո  պատվիրատուն կոյուղատար ցանցի փոխարինումн  ընդգրկել է հիմնանորոգման ծրագրում: Հիմնանորոգման այս տարվա ծրագրում ընդգրկված Սունդուկյան փողոցի միջնամասում երկու մետր խորության փորվող այս խրամուղիները  նոր կոյուղատար խողովակներ անցկացնելու համար են: Շինարարը փողոցի հիմքերի ամրացում ու աշխատանքներ կատարելու փոխարեն  երկու շաբաթ է` կոյուղատար համակարգ են փոխում։ Այն, ինչ պատվիրատուն նախագծում չէր ներառել, հիմա վերադարձել է բաց թողած աշխատանքը լրացնելուն, շինարարները հրաժարվել են փողոց կառուցել` առանց ներքին կոմունիկացիոն ցանցը նորացնելու։  «Խնդիրների ենք բախվել, կոյուղացանցը շատ վատ վիճակում էր, կփոխեինք,  կլցվեր փոսերը, խրամուղիներում դիտահորերը չէինք կարող տեղադրել, դժվար է, որ հին կանալիզացիան կաշխատի, մենք կողքից նորը կքաշենք»,- նշում է «Վահագն և Սամվել» շինընկերության աշխղեկ Աղասի Աթոյանը։ Միայն Սունդուկյան փողոցում չէ նման վիճակ, հարակից ու հատվող մյուս փողոցներում ևս 70-80 տարվա կոյուղատար ցանց է գործում։ Խողովակները կոռոզիայի են ենթարկված, դիտահորերը չեն աշխատում, մի մասն էլ հողաշերտի տակ է, թաղամասում խցանումներն ու ցանցի  վթարները մշտապես եղել են։ Փտած ու քայքայված լինելուց բացի, ներքին ցանցում խողովակները մակերեսային են կառուցված, դրա համար էլ հողային աշխատանքներ շինարարը չի կարողացել կատարել, բավարար խորության վրա չգտնվելու պատճառով փորման ընթացքում վնասվել են։«Կոյուղու խողովակաշարը  ևս վթարային վիճակում է գտնվում, որը ավելի ակնհայտ դարձավ, երբ մի քանի անգամ ուժեղ անձրևներ տեղացին, մենք խնդիրների առաջ կանգնեցինք, պատվիրատուի կողմից որոշվեց, որ խողովակաշարը ևս  թարմացվի, արդիականացվի։ Էդ աշխատանքները նորից ավելացվել են»,-նշեց «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Խաչիկ Ղարիբյանը։ Շարունակությունը՝ shantnews.am-ում
10:04 - 25 օգոստոսի, 2020
Լեռնակերտում իրականացված պեղումներով պարզվել է՝  տարածքի թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից |armenpress.am|

Լեռնակերտում իրականացված պեղումներով պարզվել է՝ տարածքի թվագրությունը սկսվում է վաղ բրոնզե դարից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի արշավախմբը Լեռնակերտում ավարտեց այս տարվա համար ծրագրած պեղումները: Այս պահին գտածոների ուսումնասիրման և մշակման փուլն է:  Դեռ անցած տարի մեկնարկած պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակաշրջանի կենցաղի, ավանդույթների մասին։ Երկու տարիների ընթացքում, ինչ Լեռնակերտում պեղումներ են կատարում, հնագետները հասցրել են պարզել, որ Լեռնակերտի տարածքը բնակատեղի է եղել սկսած վաղ բրոնզե դարից։   Հնագիտական մի քանի շերտեր են բացվել, որոնք վկայում են՝ Լեռնակերտի տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։ «Այս մասին կարող ենք խոսել ըստ նախորդ տարվա պեղումների տվյալների, քանի որ այս տարվա տվյալները դեռևս մշակման փուլում են»,-պատմում է արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանը: Արշավախմբի ուշադրության կենտրոնում Վերի Բերդն է իր շրջակայքով։ Ամրոցում նախորդ տարի բացվեց Ք.ա. 5-3-րդ դարերի կառույց, որն ամբողջացվեց այս տարվա պեղումներով։ Սենյակի կենտրոնում, ժայռի մեջ արված էր բաժակաձև փորվածք, որի մեջ մանրացրել և վերամշակել են հացահատիկ։ Փաստագրված այս կառույցը վերաբերում է ամրոցի բնակեցման վերջին փուլին։ Վերի Բերդը, սակայն, կառուցվել է ուշ բրոնզի դարում՝ Ք.ա. 14-13-րդ դարերում։ «Այդ մասին են վկայում ամրոցի հյուսիս­արևմտյան լանջի երկրորդ հարթակում և միջնաբերդում փաստագրված խեցեղենը և միջնաբերդի անմիջական հարևանությամբ գտնվող դամբարանադաշտի ընձեռած տվյալները։ Տվյալները համաժամանակյա են, ինչը բացառիկ իրողություն է»,- պատմում է արշավախմբի ղեկավարը՝ նշելով, որ ամրոցներից հայտնաբերված հիմնական նյութը խեցեղեն առարկաներն են, օբսիդիանից և քարից պատրաստված գործիքները։ Հաջորդ ամրոցը՝ Վարի Բերդը, ըստ փոքրածավալ պեղումների, ունի բնակեցման երկու փուլ։ Առաջին, վաղ փուլը վերաբերում է կուրարաքսյան մշակույթին՝ Ք.ա. 3-րդ հազարամյակ, իսկ երկրորդը՝ երկաթի դարի վաղ շրջափուլին։ Սակայն հետաքրքիրն այն է, որ տարածքում պեղված ուշբրոնզեդարյան դամբարանն իջած էր վաղբրոնզեդարյան բնակավայրի մեջ։ Լեռնակերտում, մինչ  2019  թվականը  պարբերաբար պեղումներ չեն իրականացվել։ Այս կամ այն գիտական հարցի պարզաբանման նպատակով այստեղ փոքրածավալ հետախուզական հորատումներ են իրականացվել: 2019 թվականին արշավախումբը կազմված էր Գերմանիայի ԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրի Մաքս Պլանկ սոցիալ-մարդա­բա­նա­կան հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից։ 2020 թվականին հուշարձանի հետազոտություններն իրականացվել են անհատական հետա­զոտական փոքրիկ դրամաշնորհի, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ՇՀՀԿ միջոցներով։ Արշավախումբը հուսով է, որ հաջորդ տարի պեղումները կշարունակվեն:
12:30 - 24 օգոստոսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

Օգոստոսի 23-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզետարանը։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 475 քաղաքացի, նրանցից 106-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 525 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:
21:24 - 23 օգոստոսի, 2020
Դատախազության՝ Գյումրու ԲԿ-ի բժիշկների գրանցամատյաններում կեղծ տեղեկությունների ներառման մասին հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ Գյումրու ԲԿ-ն պարզաբանում է տարածել

Դատախազության՝ Գյումրու ԲԿ-ի բժիշկների գրանցամատյաններում կեղծ տեղեկությունների ներառման մասին հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ Գյումրու ԲԿ-ն պարզաբանում է տարածել

Դատախազության հաղորդագրությունը կարճված քրեական գործի մասին է․ պարզաբանում են Գյումրու ԲԿ-ից։ «ՀՀ գլխավոր դատախազությունը 20.08.2020 թվականին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ: Տեղեկացնենք, որ խոսքը կարճված քրեական գործի մասին է, այն հարուցվել էր բժիշկների գործունեության երեք տարվա ժամանակահատվածը ստուգման ենթարկելու արդյունքում, որը և կարճվել էր տարբեր հիմքերով՝ այդ թվում նաև հանցակազմի բացակայության։ Միաժամանակ հայտնում ենք, որ վիրաբույժների կողմից դրամարկղային վճարները թերի են կատարվել այն շրջանում, երբ բժշկական կենտրոնն ուներ սահմանափակ բյուջե, պետության կողմից մատուցված բժշկական ծառայությունների գերակատարումները չէին ֆինանսավորվել։ Ստեղծված իրավիճակից հետո Գյումրու ԲԿ-ում տեղի է ունեցել քննարկում, ձեռնարկվել են հատուկ միջոցառումներ հավանական կոռուպցիոն չարաշահումները բացառելու նպատակով: Տնօրինության կողմից եւս մեկ անգամ եղել է խիստ զգուշացում բոլոր հիվանդների հետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ։ Նշենք, որ Գյումրու ԲԿ-ի վճարովի և համավճարային պայմանագրերի ձևանմուշները հասանելի են 24 ժամ և առկա են թե՛ վարչական մասում, որտեղ կնքվում են պայմանագրեր աշխատանքային ժամերին, և թե՛ ընդունարանում։ Ընդունարանում պայմանագրեր կարող են կնքել ոչ աշխատանքային ժամերին։ Պայմանագրերը կնքվում են բուժող բժշկի և հիվանդի կամ հիվանդի հարազատների միջև, և այն վավերացվում է տնօրենի կողմից։ Գյումրու ԲԿ-ում գործում է նաև շուրջօրյա դրամարկղ (կոռուպցիոն ռիկերի սահմանափակման համար), բոլոր հարկերում փակցված են վճարովի ծառայության գնացուցակները, իսկ բոլոր կաբինետների մոտ փակցված են թեժ գծի համարները։ ՀՀ ԱՆ 2013 թվականի թիվ 3274-Ա հրամանի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության սպասարկման շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին տրամադրվում է իրազեկման թերթիկ։ Հավելենք նաև, որ Գյումրու ԲԿ-ին հատկացվող պետպատվերի չափի ավելացմանը ու տնօրինության ձեռնարկած համալիր միջոցառումներին զուգահեռ տարեցտարի ավելացել է թե՛ համավճարից, թե՛ վճարովի ծառայություններից ստացվող գումարի չափը։ Նշենք նաև, որ Գյումրու ԲԿ-ի այդ նույն վիրաբույժների կողմից համավարակի ընթացքում բացառապես անվճար վիրահատություններ են կատարվել սոցիալապես խոցելի խմբերի՝ կորոնավիրուսով վարակված ու անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների շրջանակում, չնայած որ Գյումրու ԲԿ-ն Covid-19-ը բուժող վերապրոֆիլավորված բուժհաստատությունների ցանկում ներգրավված չէր։ Գյումրու ԲԿ-ի դերը տարածաշրջանում եղել է անգնահատալեի Covid-19-ի դեմ պայքարում։ Գյումրու ԲԿ-ում տարեկան բուժում են ստանում մոտ 30 հազար ամբուլատոր, մոտ 10 հազար էլ ստացիոնար հիվանդներ։ Հիվանդներից շատերը, ունենալով հնարավորություն հետազոտվելու ու բուժվելու մայրաքաղաքում, գերադասում են Գյումրու ԲԿ-ն, իսկ սա լավագույն գնահատականն է կենտրոնի աշխատանքի»։
10:14 - 22 օգոստոսի, 2020
Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու քննարկում չի եղել. սպասում ենք Կառավարության դիրքորոշմանը ծննդատունը փակել-չփակելու վերաբերյալ. Շիրակի փոխմարզպետ |tert.am|

Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու քննարկում չի եղել. սպասում ենք Կառավարության դիրքորոշմանը ծննդատունը փակել-չփակելու վերաբերյալ. Շիրակի փոխմարզպետ |tert.am|

tert.am: Ես նոր տեղեկացա, որ իբր քննարկվելու է Մարալիկի ծննդատան աշխատակիցներին աշխատանքից ազատելու հարցը: Նման քննարկում չի նախատեսվել այսօր և մոտ ապագայում չկա նախատեսված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը՝ անդրադառնալով ծննդատան աշխատակիցների այն մտահոգությանը, թե նպատակ կա աշխատակիցներին աշխատանքից ազատել: «Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է եկել, մեզ մոտ նման քննարկում չի եղել, մեզ մոտ տնօրենն է հրավիրվել, որպեսզի ֆինանսիստի հետ ընթացիկ ֆինանսական և իրավաբանական հարցեր քննարկեն և հստակեցվեն: Այս ամենը աշխատանքային տիրույթում է և աշխատողներին աշխատանքից ազատելու հետ կապված չէ»,- ասաց Գրիգորյանը:Նրա խոսքով՝ մարզպետարանի նպատակն այն է, որ որևէ աշխատատեղ չփակվի և հիմա սպասում են Առողջապահության նախարարության պատասխանին, որպեսզի հասկանան՝ ինչ դիրքորոշում ունի Կառավարությունը Մարալիկի ծննդատունը փակելու կամ չփակելու վերաբերյալ: Գրիգորյանը հիշեցրեց, որ ծննդատանը թերություններ են եղել, որոնք հիմա շտկվել են, և սպասում են, որ նախարարությունից այցելեն և գնահատական տան ծննդատան աշխատանքին:«Մենք համարում ենք, որ բուժհաստատությունն արդեն համապատասխանում է բոլոր նորմերին և պատրաստ է աշխատել: Այս իրավիճակում շատ է խանգարում համավարակի առկայությունը, պետք  է մի փոքր համբերատար լինենք, սպասենք նախարարության կամ Կառավարության դիրքորոշմանը»,- նշեց նա:Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու այն հարցը, որ ծննդատան աշխատակիցներին մոտ 12 միլիոն դրամ պետք է տրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց, որ մասնագետները քննարկում են, տնօրենին խորհուրդներ կտան, և եթե բուժհաստատությունը չկարողացավ կարգավորել խնդիրը, ապա արդեն Կառավարությունը պետք է որոշում ընդունի, թե  կուտակված պարտքի մասով ինչ է լինելու: «Մենք սպասողական վիճակում ենք, լիարժեք պատասխան տալ չեմ կարող, քանի որ ձեռքիս տակ վերադասիս պատասխանը չունեմ»:Նա նշեց, որ իրենց լիազորությունների շրջանակներում Առողջապահության նախարարությանը դիմել են, որպեսզի գան ու ստուգում անցկացնեն ծննդատանը, բայց մնացած հարցերը նախարարությունն է որոշում:Աշխատավարձ չստանալու և ծննդատունը լուծարման եզրին հասնելու վերաբերյալ Գրիգորյանը շեշտեց, որ աշխատակիցները Աշխատանքային օրենսգրքի համաձայն պետք է վարձատրվեն, գոնե նվազագույն աշխատավարձի չափով և եթե խախտվել է աշխատողի իրավունքները նա պետք է դիմի դատարան և վերականգնի իր իրավունքերը: Ավելին՝ tert.am-ում
14:46 - 21 օգոստոսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-16:00 Թումանյան փ. 28/20 շենք, Աբովյան փ. 11, 13 շենքեր, Թամանյան փ. 2ա շենք, Սայաթ Նովա պող. 21ա շենք, Սարյան փ. 26 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կողբացի փ. 1ա շենք, Արամի փ. 24, 24ա, 26շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Բաղրամյան պող. 21 շենք 5-րդ մուտք,Սունդուկյան փ. 7 շենք 7-րդ մուտք, Դրոյի փ. 8/1 շենք, Ա.Սերոբ փ. 5, 5ա շենքեր,Կոմիտասի պող. 48, 48ա շենքեր,Արղության և Ղափանցյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեկցի փողոցի սեփական տներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 13 շենք, Չեխովի 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց պող. 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Չեխովի 11, 12 շենքեր, Մանթաշյան 42, 50 և Շևչենկոյի փ. 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի փ. 54, 56, 58, 60, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձոր-1 թաղամաս, Բաշինջաղյան 2 նրբ. 6 շենք, Դավթաշեն 3 թաղ. 30 շենք, Նազարբեկյան 11 շենք, Դավթաշեն 1 թաղ. 37, 38 շենքեր, Դավթաշեն 1 թաղ. 39 շենք, Դավթաշեն 4 թաղ. 2 շենք, Գյուլիքևխյան փ․ 1, 2, 3, 5, 7, 9 շենքեր, Գյուլիքևխյան նրբ․1, 3, 4, 5, 6, 9, 11, 45 շենքեր, Ա․ Հովհաննիսյան 4, 6, 6/1, 8, 8/1, 10, 12, 14 շենքեր, Գայի պող․ 37, 39, 41, 43, 51, 53 շենքեր, թիվ 150 դպրոց, թիվ 106 և 261 մսուր մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գայի փող․ 26, 32շենքեր, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան 11 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի 27 շենք, Ավան՝ Խուդյակովի փ․ 84/1շենք, Ավան՝ Աճառյան փ․ 1 շենք, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ Բաբաջանյան փ.4 (2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-16։00 Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Արագածոտն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Գեղաշեն, Կամարիս և Կապուտան գյուղեր՝ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։00 Դդմաշեն և Զովաբեր համայնքներն ամբողջությամբ, «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերություննրի բջջային կայաններ, «Գրին Ֆարմեր» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաք` Գ. Նժդեհ փողոց միջնամաս, Ն. Շնորհալի և Շչեդրին փողոցներ:
09:26 - 21 օգոստոսի, 2020
Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

Կոռուպցիոն սխեմաներ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսևորումները շարունակում են տեղ գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող, ինչպես նաև տարբեր հիվանդություններով տառապող և սոցիալապես անապահով  անձանց նկատմամբ:  Մասնավորապես, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ, 2020թ. մարտ- հունիսաիսներին, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին: Բացի այդ, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար նույն բաժնի աշխատակիցները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը՝  18.000 ՀՀ դրամը, որից 10.000 ՀՀ դրամը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000 ՀՀ դրամը պահել են իրենց: Ինքը՝ բաժնի պետը, ևս 2020թ. մայիս-հունիս ամիսներին մի շարք դեպքերում նպաստառուներին նպաստի համակարգում ընդգրկելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից ստացել է 10.000-30.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նշված ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, իսկ թվով 5 աշխատակիցների՝ նույն հոդվածի 3-րդ մասի տարբեր կետերի հատկանիշներով: Բաժնի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նմանատիպ առերևույթ հանցավոր դրսևորումներ բացահայտվել են նաև Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 2 բաժնում, որի կապակցությամբ ևս քննվում է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել  նշված բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և մեկ աշխատակցի՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով: Մեկ այլ քրեական գործի քննության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամկետների սահմանման լիազորություններ իրականացնելու ընթացքում քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար փորձաքննության դիմած անձանցից 2019թ-ից մինչև 2020թ. մարտը ներառյալ պահանջել և ստացել է կաշառք գումարներ, որոնք աշխատանքային օրվա վերջում բաշխել է իր ու հանձնաժողովի անդամների միջև: Հանձնաժողովի նախագահին և երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ոլորտներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել գործակալության կազմում և բժշկասոցիալական հանձնաժողովում համապատասխան գործառույթներով օժտված հանրային ծառայողներ, նպաստառուներ, պաշտոնատար անձինք, հանձնաժողովի անդամներ և բժշկասոցիալական փորձաքննության շահառուներ: Նույնիսկ նշված հանցավոր արարքները ներգրավված անձանց մեծ քանակի և ակներևույթան պայմաններում կատարված լինելու պարագայում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձինք տևական ժամանակ հնարավորություն են ունեցել անարգել զբաղվել հանցավոր գործունեությամբ, իսկ այդ հանգամանքը դուրս է մնացել նախարարության ներքին վերահսկողական գործառույթներով օժտված իրավասու անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է անհետևողականություն, ընդհուպ՝ անգործություն, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և նպաստում հանցանքի կատարմանը: Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Մարզի դատախազն առաջարկել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ նմանատիպ արատավոր և հանցածին երևույթները բացառելու ուղղությամբ, պարզել նշված խախտումների պատճառները, քննարկել սոցիալական ծառայության տարածքային բաժինների,  բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված՝ իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած անձանց կարգապահական ներգործության և պատասխանատվության ենթարկելու հարցը:
17:43 - 11 օգոստոսի, 2020
Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով |armenpress.am|

Գյումրու տարբեր հատվածներ զարդարվում են փայտե տիկնիկներով |armenpress.am|

armenpress.am: Գյումրեցիներին ու քաղաք այցելեղ  հյուրերին քաղաքի տարբեր հատվածներում արդեն ողջունում են փայտե տիկնիկներն ու  գունեղ զարդարանքը: Նախաձեռնությունը Գյումրու քաղաքապետարանի «Կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկինն է, իսկ իրականացնողն է Աննա Աթոյանը:  Համայնքային կառույցը  քաղաքը գունեղ տիկնիկներով զարդարելու որոշումը կայացրեց այն բանից հետո,  երբ տեսավ, ինչպես են բնակիչներն արձագանքում Աննայի՝ համավարակի տարածման առաջին օրերին ստեղծած փայտե մարդուկներին ու կենդանիներին, որոնք տեղադրվել էին այն թաղամասում, որտեղ Աննան բնակվում է: Առաջին տիկնիկը Գյումրու շուկայի տարածքում այրված ծառի ճյուղերից ստացված կերպարն էր, որին հետևեցին մյուսները: Բիզնեսի ոլորտում աշխատող Աննայի համար փայտե կերպարներ պատրաստելը հոբբի է դարձել, որով երբեմն այնքան է տարվում, որ հետին պլան է մղում աշխատանքը: «Կերպարների ու դեկորատիվ իրերի դիզայն ու տեղի ընտրությունը  թիմային աշխատանքի արդյունք է»,- նշեց Աննան՝ ավելացնելով. «Ճիշտ է, վերջերս եղան մարդիկ, ովքեր բացասական արձագանքեցին այդ տիկնիկներին, ինչը, որոշ չափով, ինձ հուսախաբ արեց, բայց, երբ տեսնում եմ, որ հատկապես երեխաները սիրում են  այդ կերպարներն ու զարդարանքը, ուրախանում եմ: Ես ի սկզբանե անշահախնդրորեն եմ ամեն ինչ արել, իմ ստեղծած տիկնիկները նաև դաստիարակչական մեծ ազդեցություն ունեն.  երեխաները, ովքեր  օգնում են ինձ,  ոչ միայն չեն փչացնում, այլ նաև արգելում են մյուսներին կեղտոտել շրջակայքն ու քարոզում սիրել գեղեցիկը»:
13:23 - 09 օգոստոսի, 2020