Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

Ուկրաինան քննարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցը: Այս մասին նա հայտարարել Է այսօր՝ փետրվարի 22-ին, Էստոնիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ուկրաինական Unian լրատվական գործակալությունը։ «Ի դեպ, ուզում եմ ասել, որ արտաքին գործերի նախարարությունից ինձ հարցում է եկել, որպեսզի ես քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը»,- ասել է Զելինսկին։ Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։
14:43 - 22 փետրվարի, 2022
Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո |factor.am|

Զելենսկիի ուղերձը՝ ՌԴ կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումից հետո |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անկախությունը ճանաչելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին։ Այս մասին հայտնում է Unian-ը։ «Անքուն գիշերվա համար պատճառներ չկան»,- վստահեցրել է պետության ղեկավարը։ Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին։ «Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության վերջին գործողությունները միանշանակ մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ այդ որոշումների հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը։ «Դոնեցկի և Լուգանսկի օկուպացված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի միակողմանի դուրս գալ Մինսկի համաձայնագրերից և անտեսում Նորմանդական ձևաչափի շրջանակներում ընդունված որոշումների»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ դա խաթարում է խաղաղության ջանքերը և ոչնչացնում բանակցային ձևաչափերը։ «Այսօրվա և վաղվա հնարավոր որոշումներով ռուսական զորքերը փաստացի գտնվում էին Դոնբասի օկուպացված տարածքներում 2014 թվականից: Երկիրը, որը 8 տարի աջակցում է պատերազմին, չի կարող պահպանել խաղաղությունը, ինչպես պնդում է»,- վստահ է պետության ղեկավարը։ «Մենք մեր հողում ենք, մենք ոչ ոքից ու ոչնչից չենք վախենում։ Մենք ոչինչ ու ոչ ոքի պարտավոր չենք , մենք ոչ ոքի ոչինչ չենք տվել։ Եվ մենք դրանում համոզված ենք, քանի որ այսօր ոչ թե 2014 թվականի փետրվարն է, այլ 2022-ի։ Այլ երկիր, այլ բանակ, մեկ նպատակ։ Սա խաղաղություն է, խաղաղություն Ուկրաինայում։ Փառք Ուկրաինային»,- եզրափակել է Զելենսկին։
09:47 - 22 փետրվարի, 2022
Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի հրավիրելու մասին, որը պայմանավորված է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ։ «Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում հնչած հայտարարությունների հետ կապված, հրատապ խորհրդակցություններ եմ վարել Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ և հրավիրել ԱԱՊԽ նիստ»,- նշվում է Ուկրաինայի առաջնորդի թվիթերյան միկրոբլոգում։ Նիստը մեկնարկել է Երևանի ժամանակով 22:00-ին։ Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։
23:06 - 21 փետրվարի, 2022
Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել |civilnet.am|

civilnet.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու առաջարկ է հղել։ «Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։ Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հարթակներում պատերազմը դադարեցնելու համար բանակցել։ «Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնև, Բրյուսել, Նյու Յորք, թե Պեկին․․․ ինձ համար կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում բանակցություններ կվարեմ Ուկրաինայում խաղաղության համար։ Կարևոր չէ՝ չորս երկրի, յոթ երկրի, թե հարյուր երկրի մասնակցությամբ։ Գլխավորն այն է, որ նրանց մեջ լինի Ուկրաինան և լինի Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ խաղաղություն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհում, և անհրաժեշտ է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա տարածքային ամբողջականության վերականգնումը։ «Հուսով եմ, որ ոչ ոք Ուկրաինան չի դիտարկում որպես հարմար և հավերժական բուֆեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Դա տեղի չի ունենա, ոչ ոք դա թույլ չի տա: Հակառակ դեպքում, հարց կառաջանա՝ ո՞վ է հաջորդը։ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել իրար։ Կցանկանայի հավատալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա 5-րդ հոդվածը ավելի արդյունավետ կլինեն, քան Բուդապեշտի հուշագիրը»,- ասել է Զելենսկին։  
22:40 - 19 փետրվարի, 2022
Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանից և ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանից և ԱՄՆ-ից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է պահանջում |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «РБК-Украина»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը գտնվում է ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին, իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, Ուկրաինան անվտանգության երաշխիքներ պետք է ստանա Ռուսաստանից և ԱՄՆ-ից, որը չի կարող զիջել ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող երաշխիքներին։ «Մենք ասում ենք, որ Դաշինքին անդամակցելու ճանապարհին ենք։ ՆԱՏՕ-ն, ըստ էության, այսօր գոյություն ունեցող անվտանգության միակ միությունն է, որին Ուկրաինան կարող է միանալ։ Մեզ համար այնտեղ կա բաց դռների դիրքորոշում։ Սակայն այդ ճանապարհը մեծ տարածություն ունի. տարիներ և ամիսներ, հատկապես, եթե լինի էսկալացիա»,- նշել է Զելենսկին։ Վերջինիս խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել «գլոբալ փաստաթուղթ», որը կստորագրեն նաև ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ «Նորմանդական ձևաչափից մենք չենք հեռանում և ոչ մեկ չի առանձնանում։ Աշխարհի հզոր երկրները, ներառյալ Նահանգներն ու Ռուսաստանը, կնստեն և կստորագրեն, որ կա ահա այդպիսի ճանապարհ։ Բայց այնտեղ պետք է լինի մեր պետության անվտանգության վերաբերյալ երեք-չորս-հինգ կետ։ Ահա դա արդեն խոսակցության թեմա է»,- հավելել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է ուկրաինական բանակի և էներգետիկ անվտանգության ֆինանսավորման մասին՝ որպես անվտանգության երաշխիքների օրինակներ։ Նա ընդգծել է, որ Ուկրաինային իր տարածքում պետք չեն «օտար դրոշներով զինված մարդիկ»։ «Մենք չենք ցանկանում ՌԴ-ին լրացուցիչ առիթ տալ խոսելու այն մասին, որ այստեղ մենք բազաներ ունենք և դրանք անհրաժեշտ են մեզ պաշտպանելու համար»,- նշել է Զելենսկին։  
19:54 - 18 փետրվարի, 2022
Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ՌԲԿ Ուկրաինա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա երաշխիքների համակարգ, որը չի զիջի նրան, ինչը երկրներին առաջարկում է ՆԱՏՕ-ն։ Նա դա կապել է դաշինքին Ուկրաինայի միանալու ձգձգման հետ։ «ՆԱՏՕ-ն, փաստացի, այսօր գոյություն ունեցող անվտանգության դաշինքներից միակն է, որին կարող է միանալ Ուկրաինան։ Այնտեղ մեզ համար բաց դռների դիրքորոշում կա։ Բայց այս ճանապարհին մեծ տարածություն կա՝ տարիներ և ամիսներ, հատկապես եթե կա սրացում։ Անցնելով այս ճանապարհը՝ մենք պետք է ձեռք բերենք երաշխիքների համակարգ։ Եվ գոնե տեսականորեն այն չպետք է զիջի այն համակարգին, որն առաջարկվում է ՆԱՏՕ-ի երկրներին»,- ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է, որ «դա ստեղծված իրավիճակի միակ այլընտրանքն է, երբ մենք պաշտպանում ենք ինքներս մեզ»։ Շարունակությունը՝ factor.am-ում
22:06 - 17 փետրվարի, 2022
Զելենսկինն արտասահման մեկնած բոլոր պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա |hetq.am|

Զելենսկինն արտասահման մեկնած բոլոր պատգամավորներին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վերին ռադայի պատգամավորներին, որոնք մեկնել են արտասահման, տվել է մեկ օր, որպեսզի վերադառնան Ուկրաինա։ Նման հայտարարություն Զելենսկին արել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Կիևում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Եվ ես իմ կողմից անձամբ կցանկանայի խնդրել, որ 24 ժամվա ընթացքում<...> նրանք ամեն դեպքում վերադառնան պետություն<...> Կարծում եմ, որ նրանք պետք է վերադառնան, հակառակ դեպքում մենք, որպես պետություն, որպես ղեկավարություն, պետք է լուրջ եզրահանգումներ անենք»,- ասել է Զելենսկին։ Ընդորում, նա չի մանրամասնել, թե որ կուսակցությունների պատգամավորներն են լքել երկիրը։ Զելենսկին նշել է, որ իշխանությունը, այդ թվում խորհրդարանը, պետք է իր օրինակով ժողովրդին միասնության ազդակներ տա։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ իր ընտանիքը մնում է Ուկրաինայում, իր հետ միասին։  Զելենսկին խոստովանել է, որ որևէ կերպ չի կարող ազդել գործարարների վրա, սակայն, իր կարծիքով, նրանք ևս չպետք է լքեն երկիրը։ «Մեծ խնդիր կա նաև օլիգարխների հետ։ Այստեղ պետությունը բիզնեսի վրա ազդեցություն չի կարող ունենալ և չի ունենա։ Ես կարծում եմ, որ որ իրենց դատավճիռը նրանք արդեն արել են, բայց կարծում եմ, որ պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններին, տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք աշխատում են նրանց և պետության համար։ Նրանք ընտրել են այդ ճանապարհը, դրանք արդեն սովորական մարդիկ չեն, ՏՏ մասնագետներ չեն, մենք խոսում ենք լուրջ արդյունաբերական բիզնեսից մարդկանց մասին։ Նրանք բոլորը եղել են մասնավորեցման մասնակիցներ, պետությունն էլ նրանց ինչ-որ բան է տվել։ Ես կարծում եմ, որ նրանց մեծ շանս է տվել»,- հայտարարել է Զելենսկին։  Նախօրեին, «Ուկրաինսկայա պրավդա» թերթը հայտնել էր, որ ուկրաինացի օլիգարխներն ու գործարարները չարթերային թռիչքներով լքում են Ուկրաինան։ Մեկ օրվա ընթացքում Կիևից մեկնել է մոտ 20 չարթերային և մասնավոր ինքնաթիռ։
11:27 - 15 փետրվարի, 2022
Գերմանիան ուսումնասիրում է սպառազինությունների մատակարարման Ուկրաինայի հարցումները. Շոլց |armenpress.am|

Գերմանիան ուսումնասիրում է սպառազինությունների մատակարարման Ուկրաինայի հարցումները. Շոլց |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Բեռլինն ուսումնասիրում է Ուկրաինայի առանձին հարցումները զենքի մատակարարման առնչությամբ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Գերմանիայի կանցլերն այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: Նա ավելացրել է, որ վերլուծությունից հետո կհայտնի իր որոշման մասին: «Դուք գիտեք զենքի արտահանման գերմանական օրենսդրությունը ճգնաժամային շրջանների վերաբերյալ: Ես նշել եմ, որ մենք արդեն մեծ օգնություն ենք ցուցաբերել: Ցանկանում եմ կրկնել՝ Գերմանիան ամենաշատ ֆինանսական օգնությունն է տրամադրում Ուկրաինային, և մենք կշարունակենք դա անել»,-ասել է Շոլցը: Ուկրաինան վերջին շրջանում Գերմանիայից ակնկալում է զենքի մատակարարում: Գերմանիան հրաժարվում է տրամադրել՝ հղում կատարելով այն իրավական կարգավորումներին, որ կառավարությունն օրենքով չի կարող հավանության արժանացնել ճգնաժամային շրջաններին մահաբեր զենքի մատակարարումը:
21:01 - 14 փետրվարի, 2022
Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

Զելենսկին Բայդենին հրավիրել է Կիև․ կայացել է նախագահների հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ «Նախագահ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Բայդենը հստակեցրել է, որ Միացյալ Նահանգները իր դաշնակիցների և գործընկերների հետ արագ ու վճռականորեն կպատասխանի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիայի: Երկու ղեկավարները պայմանավորվել են, որ կարևոր է շարունակել դիվանագիտության և զսպման գործողությունների շարունակականությանը հետամուտ լինելը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի կողմից ռազմական ուժի կուտակման»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաև Ուկրաինայի նախագահ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. փոխանակվել են առկա տեղեկություններով, գնահատականներով, քննարկվել են դեէսկալացիայի ուղիները։ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական կողմը հասկանում է առկա բոլոր ռիսկերը և պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ «Մենք կդադարեցնենք Ուկրաինայի նկատմամբ ցանկացած էսկալացիա։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, մեր պետության մյուս քաղաքները՝ Խարկովն ու Լվովը, Դնեպրն ու Օդեսան, ապահով և հուսալի պաշտպանության տակ են»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է ԱՄՆ-ի և մյուս գործընկերների ձեռնարկած քայլերը, որոնք շարունակում են արդյունավետ աջակցություն ցուցաբերել։ «Մենք դա զգում ենք։ Եվ մենք հույս ունենք, որ, ի թիվս այլ բաների, դա կօգնի կանխել խուճապի տարածումը»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Միացյալ Նահանգների անմնացորդ աջակցության համար և նշել անվտանգության արդյունավետ երաշխիքների տրամադրման կարևորությունը։ «Մենք պատրաստ ենք դրանք քննարկել տարբեր ձևաչափերով»,- ասել է Վլադիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ Եվրոպայում անվտանգություն չի կարող լինել առանց Ուկրաինայի անվտանգության։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հանդես է գալիս բացառապես հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Ուշադրություն է դարձվել առկա բանակցային բոլոր ձևաչափերի շրջանակներում դեէսկալացիայի և խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինային միջազգային աջակցությունը համախմբելու Միացյալ Նահանգների ջանքերի կարևորությունը։ Նա բարձր է գնահատել անվտանգության և պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը, որը նպաստում է Ուկրաինայի ԶՈՒ կարողությունների ամրապնդմանը։ «Մենք դեռ ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Ուստի միայն ուժեղ ուկրաինական բանակն է մեր պետության անվտանգության բանալին»,- ընդգծել է նախագահը։ Առաջնորդները քննարկել են նաև պատժամիջոցները Ռուսաստանի կողմից ագրեսիայի սրման դեպքում։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ մարտահրավերների ֆոնին Ուկրաինայի ֆինանսական և էներգետիկ կայունության բարելավման հարցը։ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին աջակցության համար և հրավիրել նրան այցելել Ուկրաինա. «Համոզված եմ, որ ձեր ժամանումը Կիև առաջիկա օրերին, որոնք որոշիչ են իրավիճակի կայունացման համար, հզոր ազդանշան կլինի և կնպաստի լարվածության թուլացմանը»:
10:11 - 14 փետրվարի, 2022
Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022