Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․ Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն` (https://www.gov.am/files/docs/4041.pdf),Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, եւ կիրառվելու են սահմանափակումներ։Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։ Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։ Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»։
14:46 - 06 մայիսի, 2020
Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավերել են հիվանդանոցը. Գեղարքունիքի մարզպետը մանրամասնում է |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի առնչությամբ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ իրավիճակն այս պահին վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»: ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ սպանվածի հարազատները ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել, մարզպետը պատասխանեց, որ ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, որոնք ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր կրակոցներ են հնչել, որի հետևանքով կա 2 զոհ, 4 քաղաքացու տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում նրանցից երկուսին սպանել են։
01:16 - 29 ապրիլի, 2020
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով․ Գնել Սանոսյան

ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը հայտնել է, որ մարզում կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ «87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,-հայտնել է Գնել Սանոսյանը։
18:51 - 23 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ևս 7 դեպք՝ հասնելով 47-ի |azatutyun.am|

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի ևս 7 դեպք՝ հասնելով 47-ի |azatutyun.am|

azatutyun.am: Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 7-ով՝ հասնելով 47-ի: Այս մասին հայտնեց մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում: Մարզպետը նշեց, որ 47 վարակվածներից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկը բժիշկ է, 9-ը դեպք հաստատվել է պոլիկլինիկայում, որոնցից երկուսը բժիշկ են: «Վարդենիսի պոլիկլինիկան հիմա չի աշխատում, բայց մենք թեժ գծին հաղորդել ենք պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները: Մեր բնակիչները, եթե կարիք ունեն, կարող են զանգել և նրանց համապատասխան ցուցումներ կտան: Հիվանդանոցը գործում է մասնակի: Հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքը ամբողջությամբ գործում է», - ասաց Սանոսյանը: Պարետի որոշմամբ այսօր վաղ առավոտից փակվել է Վարդենիսի ելումուտը, այս ռեժիմը կտևի մինչև ապրիլի 28-ը։ Քաղաք կարող են մուտք գործել միայն վարդենիսցիներն ու որոշ ապրանքատեսակների մատակարարում իրականացնողները։
17:37 - 22 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝  ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն (https://www.gov.am/files/docs/4021.pdf)Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։ Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։ Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյուքն է գրանցվել։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։ Ձեր եւ բոլորի առողջության եւ անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝• մնացե'ք տանը,• սահմանափակե'ք շփումները,• հետևե'ք անձնական հիգիենային,• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ եւ բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։ Կոչ եմ անում նաեւ չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները»։
17:15 - 21 ապրիլի, 2020
Կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել․ թեստը բացասական է

Կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել․ թեստը բացասական է

Գեղարքունքիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ. Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով  կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։  Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։  Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես  Նորք Ինֆեկցիոն կլինիկական  հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ  ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ»։
16:56 - 14 ապրիլի, 2020
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները |armenpress.am|

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգեւավճարները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ  արտակարգ  դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետը շեշտել է, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված,  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգեւավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է ըմբռնումով մոտենա եւ գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը եւս օգտակար է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,- նշել է մարզպետը:
16:45 - 14 ապրիլի, 2020