Կոտայքի մարզ

Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ:

Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:

Համայնքների թիվը` 42, որից քաղաքային` 7, գյուղական` 35 Սահմանակից է Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզերին եւ մայրաքաղաք Երեւանին:

Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են

Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Smart Foundation/ «Սմարթ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են: Համայնքային կյանքի զարգացման մեր տեսլականում բազմիցս եմ կարևորել նաև հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրանք իրենց գործունեությամբ միտված են մեր համայնքներում մեր քաղաքացիների քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև հանդիսանում են լավագույն հարթակ հանրության իրազեկվածության բարձրացման տեսանկյունից, ինչու չէ, նաև կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևոր գործոն են: Եվ այժմ ուրախությամբ եմ հայտնում, որ Աբովյանի հանրային գրադարանն այլևս իրականություն է: Դիզայներական նորագույն լուծումներով կառուցված հանրային գրադարանը շատ արագ դառնալու է երիտասարդ ու նաև ավագ սերնդի ներկայացուցիչների ամենասիրելի վայրը, որտեղ նրանք կարող են կյանքի կոչել ամենատարբեր նորարարական ու ստեղծարար գաղափարներ: Այս պահին ընդամենը ներքին կահավորումն է պակասում, որն էլ կյանքի կկոչենք համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո։ Ամբողջական գործընթացի ավարտից հետո Աբովյանում կունենանք նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։ Կոտայքում մենք հանձնառու ենք մեր կարևորագույն քաղաքական առաջնահերթության իրագործմանը. այն է՝ «Կոտայքի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»»:
12:08 - 13 մայիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ստեփանյան փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Մոլդովական փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 26/2 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Եղբայրության փ․11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ս․Լ․Լ գազ», «Արտ/Մարտին», «Բադալյան և Եղբայրներ», «Էվա Մակ», «Սերֆուդ պահածոներ», «Ծովասար Ֆիրմա», «Այիսա Գազ», «Պապյան և որդիներ» ՍՊ ընկերությունները և Զին/մասը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:13 - 11 մայիսի, 2020
Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Ստեփանյան փ. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Մոլդովական փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11:00-17:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 26/2 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Եղբայրության փ․11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոտայքի մարզում՝11:00-16:00 Պռոշյան համայնքի Վանահովիտ թաղամասը, «Ս․Լ․Լ գազ», «Արտ/Մարտին», «Բադալյան և Եղբայրներ», «Էվա Մակ», «Սերֆուդ պահածոներ», «Ծովասար Ֆիրմա», «Այիսա Գազ», «Պապյան և որդիներ» ՍՊ ընկերությունները և Զին/մասը:   Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:03 - 09 մայիսի, 2020
Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխատանքային երեքշաբթին շարունակենք ճանապարհաշինական ոլորտի լավ լուրերով։ Երեկվանից մարզկենտրոն Հրազդանում լայն թափով մեկնարկել են Շահումյան փողոցի ներհամայնքային նշանակության 0,8 կմ (շուրջ 9200 քմ տարածք ընդգրկող ) ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Կառավարության 2019 թվականի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում, որի համար Կոտայքի մարզպետարանը դեռևս անցյալ տարի դիմել էր Կառավարությանը: Եվ ահա Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության՝ Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրակությամբ ծրագիրն իրականություն դարձավ: Նշեմ, որ այս ճանապարհահատվածը երկար տարիներ վերանորոգման չի ենթարկվել: Ծրագրի արժեքը շուրջ 160 մլն դրամ է: Շահումյան փողոցի հիմնանորոգումը հնարավորություն կտա նշված հատվածում ունենալ կանոնակարգված երթևեկություն: Ոչ միայն այս, այլ ընդհանրապես մեր մարզում իրականացվող ճանապարհաշինական յուրաքանչյուր նախագծի պատշաճ և որակյալ իրականացումը մեզ համար առաջնահերթություն է, ուստի շին.աշխատանքներ իրականացնող ընկերություններից ակնկալում եմ սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի կողմից: »
13:46 - 05 մայիսի, 2020
Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը հանգուցալուծում կստանա

Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը հանգուցալուծում կստանա

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր համայնքներում առկա խնդիրների լուծման տեսանկյունից չափազանց կարևոր է տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համակարգված փոխգործակցությունը, որի արդյունքում հնարավոր է լուծել տասնամյակներով չլուծված և կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող բազմաթիվ խնդիրներ: Նախօրեին անակնկալ այցով Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում էի, որտեղ համայնքապետի և վարչական ղեկավարի ուղեկցությամբ այցելեցի նախկին մանկապարտեզի շենքում բնակվող մի քանի ընտանիքների՝ նրանց հետ քննարկելու իրենց բնակության վայրի օրինականացման հարցը: Այդ համատեքստում ամենամոտ ժամանակահատվածում հանգուցալուծում կստանա Ակունքի Նոր Գյուղ բնակավայրի նախկին մանկապարտեզի շենքում երկար տարիներ բնակվող մի քանի ընտանիքների սեփականության իրավունքի իրացման հարցը: Պետք է ընդգծել, որ նախկին համայնքապետի թողտվությամբ այդ ընտանիքները առանց սեփականության փաստաթղթերի և տարածքը տնօրինելու իրավունքի երկար տարիներ բնակվում են նշված հասցեում: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել համայնքի կողմից նախկին մանկապարտեզի շենքն աճուրդի հանելու եղանակով մեր գյուղաբնակ քաղաքացիներին հնարավորություն տալ օրինականացնելու կացարանները՝ հետագայում սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ բացառելու նպատակով: Ըստ այդմ, շենքի ու հարակից հողամասերի գործառնական նշանակությունը օրենքով սահմանված կարգով կփոխվի և այն կվերագրանցվի որպես 10 ընտանիքի համար նախատեսված՝ բնակելի շինություն կից հողամասերով։ Շենքի շրջակայքում նրանց կտամադրվի նաև հողատարածք, որը կարող են մշակել, զբաղվել այգեգործությամբ ու այսպիսով հոգալ իրենց կարիքները: Եվ ինչն ամենակարևորն է՝ աճուրդից գոյացած ֆինանսական միջոցները կուղղվեն գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ, ազատ պետական սեփականություն հանդիսացող տարածքում մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը:Ի դեպ, մանկապարտեզի՝ նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող շենքի կառուցման համար արդեն սուբվենցիոն հայտ է ներկայացվել ՀՀ Կառավարություն: Հիշեցնեմ, որ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, իսկ վաղ 80-ականներին կառուցված շենքը կիսալքված վիճակում ծառայել է մի քանի ընտանիքների համար որպես ժամանակավոր կեցավայր: Սիրելի՛ կոտայքցիներ, մեր բոլոր որոշումներն ու քայլերը ուղղված են բացառապես մեր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի իրացմանը:Օրենքի գերակայության և էտալոնային Կոտայք ունենալու ենք»։
16:52 - 04 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020
Կոտայքի մարզից 813 տնտեսվարողր  դիմել է Գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու համար

Կոտայքի մարզից 813 տնտեսվարողր դիմել է Գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու համար

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով:Ապրիլի 21-ի դրությամբ, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:Այսպիսով,Հայտատու շահառուների 60-65%-ը ներդրումները առաջնահերթ պատրաստվում է ուղղել անասնապահության բնագավառ, որի մոտավորապես 70-75%-ը կազմում է միայն անասնապահությունը, 35-40 %-ը՝ դաշտավարության, այգեգործության, ջերմատնային և սառնարանային տնտեսությունների հիմնմանը:«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզից հայտատուների թիվը այս պահին հասնում է 38-ի, որոնցից մեկն արդեն անցել է փոխհատուցման առաջին փուլը:«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրին դիմած հայտատուների թիվը 19 է:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, այս պահին հայտատուների մեծ մասն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:Առանձնակի է հետաքրքրությունը ՀՀ-ում «Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ, որը ենթադրում է կատարված ծախսերի մասնակի՝ 50% փոխհատուցում:Ծրագրի շահառուների թիվը 7-ն է. նրանք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:Այստեղ հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ Պռոշյան համայնքում արդեն հիմնվել է 20 հա խաղողի ինտենսիվ այգիներ, ինչը կարելի է համարել սկիզբ խաղողի ինտենսիվ այգիների հիմնման գործընթացում:Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 2 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում»:
17:53 - 21 ապրիլի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:27 - 11 ապրիլի, 2020
Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք․ Ռոմանոս Պետրոսյան

Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք․ Ռոմանոս Պետրոսյան

Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ լիահույս է՝ իրենց հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, որոնք բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։ Պետրոսյանը հավաստիացնում է՝ արվել է ամեն ինչ՝ Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ «Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ: Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում: Այս կոնտեքստում հարկ եմ համարում հատուկ ընդգծել այն փաստը, որ Չարենցավան համայնքի նախաձեռնությամբ համայնքում գործող «Սաֆարի», «Արաքս» սուպերմարկետները, «Զոյա», «Լևոն պապ», «Չարենց» մարկետները, «Աննա Հարությունյան» ԱՁ-ն, բժիշկներ Ադյան եղբայրները, «Դավիթ Նաղդալյան» ԱՁ-ն, «Արամ Ավետիսյան» ԱՁ-ն, «Մեգասթոմ» ատամնաբուժարանը, «Նվեր Գրիգորյան» ԱՁ-ն, «Գարիկ Պալյան» ԱՁ-ն, «Սուրիկ Ծուղունյան» ԱՁ-ն, «Prime systems» ընկերությունը, «Ասկե գրուպ» ԲԲԸ տնօրեն Վահան Հարությունյանը, գործարար Սուրեն Այվազյանը համայնքի շուրջ 450 ընտանիքների ապահովում են ամենօրյա սնունդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կ. Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ՝ որպես լայնամասշտաբ գործողություններ, գերծանրաբեռնված բուժսպասարկում, կոնտակտավոր քաղաքացիների զննություն և շուրջօրյա հսկողություն իրականացնող բուժ.հաստատություն: Սա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար: Շնորհակալ եմ թե՛ համայնքին այս հիանալի համախմբման, թե՛ տնտեսվարողներին համայնքի կողքին կանգնելու և թե՛ այս գործընթացներում ներգրավված ակտիվ կամավորներին իրենց մարդասիրական և հայանպաստ գործունեության համար, իսկ մարզի մյուս համայնքներին կոչ եմ անում իրենց գործողություններում որպես օրինակ դիտարկել Չարենցավան համայնքի համախմբումը: Վստահ եմ, որ միասնական և համատեղ ջանքերով մեզ հաջողվելու է շատ արագ հաղթահարել այս ճգնաժամը»,- գրել է մարզպետը:
00:29 - 04 ապրիլի, 2020
Չարենցավան ելումուտն արգելող որոշումը ելք չպետք է լիներ, խնդիրը տեխնիկական է. դա ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր էր․ Տիգրան Ավինյան  |tert.am|

Չարենցավան ելումուտն արգելող որոշումը ելք չպետք է լիներ, խնդիրը տեխնիկական է. դա ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր էր․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Չարենցավան համայնք անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը ելք չպետք է լիներ, միակ խնդիրը տեխնիկական է եղել։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այսինքն, դուրս է եկել որպես կատարման ծրագիր և շատ արագ տեղ է հասել, սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրն ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել, և այլ ծրագրերի հետ համատեղ, եղել է մեր համակարգում»,- հայտնեց պարետը։ Տիգրան Ավինյանի խոսքով՝ պարետատունը տարբեր իրավիճակների համար ունի մշակած մարտավարություն. «Մենք ունենք տարատեսակ նախապատրաստած պլաններ տարբեր քաղաքների վերաբերյալ և ունենք ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Ամեն օր մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ, որոնք այս կամ այն փուլում կարող են մտնել ուժի մեջ»,- ասաց նա։
17:50 - 31 մարտի, 2020
Քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր․ Ռ․ Պետրոսյանը՝ Չարենցավանում սահմանափակումներին մասին

Քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր․ Ռ․ Պետրոսյանը՝ Չարենցավանում սահմանափակումներին մասին

ԹԱՉՄԱՑՈՒՄ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ պարետի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2020 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 25 որոշումը։   Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելինե՛րս, Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը: Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն: Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից»:  
14:43 - 31 մարտի, 2020
Չարենցավան համայնք մուտք գործելու և  ելք կատարելու համար սահմանվելու է հատուկ ռեժիմ․ Ռոմանոս Պետրոսյան

Չարենցավան համայնք մուտք գործելու և ելք կատարելու համար սահմանվելու է հատուկ ռեժիմ․ Ռոմանոս Պետրոսյան

ԹԱՐՄԱՑՈՒՄ Տեղեկացնում ենք, որ սույն տեղեկությունը հերքվել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից։ Իսկ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ պարետի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2020 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 25 որոշումը։   Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ Չարենցավան համայնքի բնակիչներ,Հարգելի՛ քաղաքացիներ, Հաշվի առնելով Չարենցավան համայնքում նոր կորոնավիրուսի վարակի համեմատաբար լայն տարածվածությունը (հիմնականում միևնույն վարակի օջախից)՝ ՀՀ պարետի հերթական որոշման համաձայն՝ COVID-19 համավարակի կանխարգելման և տարածման դեմ ծավալվող գործողությունների շրջանակներում, այսօր՝ 31․ՄԱՐՏԻ, 2020թ․ ժամը 18:00-ից սկսած, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները. Չարենցավան համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից (բացառությամբ՝ Ֆանտան վարչական բնակավայրի) ելք կատարելու համար սահմանվելու է հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման: Չարենցավան համայնք (բացառությամբ՝ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն կսահմանվի մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում և նշված բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքն ապահովելու նպատակով; Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության և ՀՀ Ոստիկանության կողմից սահմանված վայրերում կտեղադրվեն հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավան համայնքի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով: ‼️ Խնդրում եմ ի նկատի առնել․ Փակվելու են Չարենցավան խոշորացված համայնքի վարչական տարածք մուտք գործող հետևյալ բոլոր ճանապարհները՝ Արգել - ԿարենիսԹեղենիք - ԱրզականՀրազդան - ԲջնիՍոլակ - Ալափարս Երևան - Սևան Մ4 մայրուղուց դեպի Չարենցավան քաղաք մտնող խաչմերուկում կտեղադրվի Հսկիչ Անցագրային Կետ՝ իրականացնելու Չարենցավան վարչական տարածք հատուկ ռեժիմով սահմանված կարգով մուտք գործող անձանց և փոխադրամիջոցների զննումն ու հաշվառումը: Սիրելինե՛րս, Նշված սահմանափակումները կգործեն այսօրվանից՝ 2020 թ․ մարտի 31-ից, ժամը 18։00-ից մինչև 2020թ․ ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ը: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր մարզում, և մասնավորապես Չարենցավան համայնքում ՀՀ Կառավարության և պարետի կողմից իրականացվող՝ այս սահմանափակումներին, քանի որ այն ուղղված է բացառապես մեր քաղաքացիների առողջության ու անվտանգության ապահովմանը: Հ․Գ․ Չարենցավան համայնքում գործող լրացուցիչ սահմանափակումների հետ կապված հարցերով կարող եք դիմել մարզպետի աշխատակազմ՝ ԹԵԺ ԳԾԻ հետևյալ հեռախոսահամարով․ 095-443844094-441844»
13:32 - 31 մարտի, 2020
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ․ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ․ Ռոմանոս Պետրոսյանը Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման մասին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախօրեին համացանցում հրապարակված Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ այսօր առավոտյան մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ միասին այցելել են ջրամբարի տարածք: Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նմուշառման աշխատանքներ՝ անկման պատճառները հասկանալու նպատակով: Կատարվում է լաբորատոր ուսումնասիրություն: Արդյունքները պարզվելուց անմիջապես հետո կտրամադրենք համապատասխան տեղեկատվություն»:
13:05 - 27 մարտի, 2020