ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը |armenpress.am|

ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը |armenpress.am|

armenpress.am։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ: Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է: «Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են: Հարցին, թե ըստ օրակարգի քանի՞ պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում է ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասաց նա: Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: «Պաշտոնապես կբացվի Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես. այն կբացեն վարչապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը: Նաև նախատեսված է հանդիպում Ստրասբուրգի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Ստրասբուրգի Մայր տաճար»,- ասաց Հովհաննիսյանը:  
10:00 - 10 ապրիլի, 2019
Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը |armenpress.am|

Մարդու իրավունքները ՝ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում. Նաիրա Զոհրաբյանը կբարձրացնի Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու հարցը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: «Արմենպրես»-ը ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին խոսել է հայկական պատվիրակության անդամների հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, անցկացված ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման և ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին: Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները ևս կլինեն նմանատիպ։ Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացնելու է  Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:
05:42 - 05 ապրիլի, 2019
Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ

Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ

Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ քննարկել ենք մեր համագործակցությանն ու շփմանն առնչվող ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` ամփոփելով հանդիպումը: «Կարևորել ենք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, մարդու իրավունքների հանձնակատարների, Վենետիկի հանձնաժողովների բոլոր ինստիտուտների դերակատարությունը վերջին տարիներին մեր երկրի ժողովրդավարացման գործում  աջակցության համար և վերահաստատել ենք իրողությունը, որ անցած տարվա ապրիլ-մայիսին ոչ բռնի հեղափոխությունից հետո ժողովրդավարական գործընթացները Հայաստանում այլևս անշրջելի են», - ասաց նա: Միրզոյանը նշեց, որ անդրադարձել է եղել նաև Հայոց ցեղասպանությանը, մարդու իրավունքներին և երկոկղմ համագործակցության բազմաթիվ հարցերի: ԵԽԽՎ նախագահն իր հերթին նկատեց, որ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատվել է` Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին: «Մեր կողմից կրկին վերահաստատվեց այս գործընթացի հետագա աջակցման պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ մեր կողմից արծարծվեցին որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և որոնց առջև կանգնած է Եվրոպան. դրանք ատելության խոսքն են, հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև, պայքարը ազգայանականության դեմ, որոնք մարտահրավեր են ամբողջ Եվրոպայի համար և պետք է ամբողջ ջանքերով պայքարենք դրանց դեմ, որպեսզի ավելի հուսալի և հանգիստ ապահով մայրցամաք ունենանք», - ասաց նա:
10:45 - 27 մարտի, 2019
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽԽՎ համազեկուցողների հետ

Մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստանի և Եվրոպայի Խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված ջանքերի և առկա փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով Հայաստանի զարգացման օրակարգը խթանելու լրացուցիչ հարթակ: Կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների առնչությամբ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զրուցակիցների խնդրանքով անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ապրիլի-մայիս ամիսներին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն և սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում կողմերն ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարևորությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարություն
06:16 - 15 մարտի, 2019
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում |news.am|

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ից 12-ը:Նստաշրջանի ընթացքում սպասվում են Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների ելույթները, հաղորդում է ԵԽԽՎ-ի կայքը: Քննարկումներ կանցկացվեն ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հնարավոր մասնակցությամբ կայուն զարգացման ոլորտում նպատակների իրականացման վերաբերյալ: Վեհաժողովը քննարկումներ կանցկացնի ատելության բորբոքման դադարեցման, ինչպես նաեւ ատելության բորբոքման դեմ պայքարում քաղաքական ղեկավարների դերի մասին:Վեհաժողովը կքննարկի այսպես կոչված «լվացքատները» եւ կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարում նոր մարտահրավերները, ինչպես նաեւ կքննարկի ԵՄ-ի ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների հարցերով նոր մեխանիզմի ստեղծման վերաբերյալ դիրքորոշումը: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2018 թվականի գործունեության մասին տարեկան զեկույցը եւ կպատասխանի հարցերին: Կարծիքների ավանդական փոխանակում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի կառավարության ղեկավարի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Թիմո Սոյնիի հետ, ինչպես նաեւ  պատվիրակների հարցերին կպատասխանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը: news.am
11:59 - 05 մարտի, 2019