Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել |azatutyun.am|

HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել |azatutyun.am|

azatutyun.am: Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է` ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 10-ին և 11-ին Գազայի հատվածը և Լիբանանը ռմբակոծելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր են կիրառել։ Այս եզրակացությունը կազմակերպությունն արել է տեսաձայնագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա։ Իրավապաշտպանների գնահատմամբ, Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Սպիտակ ֆոսֆորը բռնկվում է թթվածնի հետ շփվելիս՝ առաջացնելով թանձր սպիտակ ծուխ։ Զինվորականներն այդ նյութը երբեմն կիրառում են տարածքների տեղորոշման համար, սակայն այն կարող է նաև լուրջ այրվածքներ առաջացնել: Միջազգային իրավունքով սպիտակ ֆոսֆորն արգելված չէ, սակայն մարդկանց վրա վնասակար ազդեցության պատճառով դրա օգտագործումը խստորեն կարգավորվում է։ Իսրայելի զինվորականները Reuters-ին հայտնել են, որ «ներկա պահին տեղեկություններ չունեն Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման մասին»:
12:17 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել մնալ իրենց տներում՝ այն ​​բանից հետո, երբ Իսրայելը Գազայի հատվածից լայնածավալ տարհանման հրաման է տվել: ՀԱՄԱՍ-ի փախստականների գործակալությունը կոչ է արել տարածքի հյուսիսում գտնվող բնակիչներին «հաստատուն մնալ իրենց տներում և ամուր կանգնել օկուպանտների կողմից մղվող այս զզվելի հոգեբանական պատերազմի առաջ», հաղորդում է AP-ն: Իսրայելը հրամայել է տարհանել Գազայի հյուսիսը, ներառյալ Գազա քաղաքը, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում: Պաղեստինցիները կկարողանան հարավ փախչել միայն Գազայի հատվածից, քանի որ Իսրայելն ամբողջությամբ մեկուսացրել է այդ տարածքը: Խոսքը 1,1 միլիոն մարդու մասին է, ովքեր պետք է տարհանվեն 24 ժամվա ընթացքում։ ՄԱԿ-ը նշում է, որ 400,000 պաղեստինցիներ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները:
11:28 - 13 հոկտեմբերի, 2023
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը
 |shantnews.am|

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Իրանը շարունակում է քաղաքականապես և ԶԼՄ-ների օգնությամբ աջակցել «դիմադրության ուժերին»։ Նախարարը պատերազմական հանցագործություն է անվանել Գազայի հատված էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը և նշել, որ Իսրայելը և «նրա հովանավորները» պատասխան են տալու պաղեստինցիների դեմ ագրեսիայի արդյունքների համար։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
09:51 - 13 հոկտեմբերի, 2023
Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

news.am: Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը: «Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման հրամանը, եթե այն հաստատվի, անխուսափիրորեն արդեն իսկ ողբերգությունը կվերածվի աղետալի իրավիճակի»։
09:48 - 13 հոկտեմբերի, 2023
«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ
 |armenpress.am|

«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ` շեշտելով, որ ԱՄՆ-ն միշտ Իսրայելի կողքին կլինի։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բլինքենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի միակ նպատակն է Իսրայելի ոչնչացումը։ «Ցանկացած մարդ, որը խաղաղություն և արդարություն է ցանկանում, պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը․․․ ՀԱՄԱՍ-ը միայն մեկ օրակարգ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին», - Բլինքենի խոսքերն է մեջբերում BBC-ն։ ԱՄՆ պետքարտուղարը միևնույն ժամանակ շեշտել է, որ հարկավոր է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել քաղաքացիական անձանց վնասներ չպատճառելու համար՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն սգում է յուրաքանչյուր քաղաքացիական անձի կյանքը՝ անկախ հավատքից և ազգությունից։ Իսկ ամերիկյան նոր ռազմական օգնությունն Իսրայելին, Բլինքենի խոսքով, ճանապարհին է։ Իր հերթին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինքենին և ԱՄՆ-ին՝ շեշտելով, որ ՀԱՄԱՍ-ի հետ պետք է վարվել այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում ԱՄՆ 25 քաղաքացի է սպանվել։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
17:20 - 12 հոկտեմբերի, 2023
Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել
 |tert.am|

Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինքենը մեկնել է Իսրայել |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանև և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:Ինչպես գրում է Reuters-ը, ի նշան մերձավոր դաշնակից Իսրայելի հետ համերաշխության՝ Բլինքենը պետք է հանդիպի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու ռազմական աջակցության հետագա խթանումը:«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է»,- լրագրողներին ասել է Բլինքենը Իսրայել մեկնելուց առաջ:Նա կաշխատի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ փորձելով ապահովել ավելի քան 100 մարդու ազատ արձակումը, որոնց, Իսրայելի պնդմամբ, ՀԱՄԱՍ-ը գերի է պահում: Նրանցից մի քանիսը կարող են լինել ԱՄՆ քաղաքացիներ:
12:14 - 12 հոկտեմբերի, 2023
Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել
 |hetq.am|

Իսրայելի որոշ գործողություններ խախտում են միջազգային իրավունքը. Ժոզեպ Բորել |hetq.am|

hetq.am: Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի տոտալ շրջափակմանը: «Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց դա պետք է արվի միջազգային իրավունքին, մարդասիրական իրավունքին համապատասխան։ Իսկ մի շարք որոշումներ հակասում են միջազգային իրավունքին»,- BBC-ի փոխանցմամբ ասել է Բորելը։ Բորելը նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումից հետո: «Որոշ գործողություններ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատումը և քաղաքացիական բնակչությանը սննդի մատակարարման դադարեցումը, հակասում են միջազգային իրավունքին»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։ ԵՄ արտաքին գործերի նախարարները երկու կողմերին կոչ են արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: «Դա նշանակում է, որ Գազայի քաղաքացիական բնակչության համար չպիտի կտրվի ջուրը, սնունդը կամ էլեկտրաէներգիան»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Համաս» արմատական խմբավորմանը ահաբեկչական կազմակերպություն է համարում, սակայն «ոչ բոլոր պաղեստինցիներն են ահաբեկիչներ»։ «Հետևաբար, կոլեկտիվ պատիժը կլինի անարդար և անարդյունավետ: Դա կհակասեր մեր և աշխարհի շահերին»,- եզրափակել է Բորելը։
11:30 - 11 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի
 |news.am|

ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա օրերին Իսրայել կմեկնի |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա օրերին Իսրայել կմեկնիԼ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ես կցանկանայի հայտարարել, որ պետքարտուղար Բլինկենը մոտ օրերս կմեկնի Իսրայել՝ ուղղակիորեն խոսելու մեր իսրայելցի գործընկերների հետ տեղում իրավիճակի մասին, և թե ինչպես մենք կարող ենք շարունակել լավագույնս աջակցել նրանց ահաբեկիչների դեմ պայքարում, ովքեր իրականացրել են այս սարսափելի հարձակումները։ Մեր աջակցությունն Իսրայելին անսասան է, և պետքարտուղարն անհամբեր սպասում է Իսրայելի կառավարության բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպմանը», - ասել է Միլլերը՝ հավելելով, որ Իսրայելում գտնվելու ժամանակ Բլինկենը կշարունակի Իսրայելի ղեկավարության հետ քննարկումները, որոնք նա և ԱՄՆ նախագահն ունեցել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։  ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ սպասվում է Էնթոնի Բլինքենն Իսրայել կժամանի հինգշաբթի օրը։  Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։
09:52 - 11 հոկտեմբերի, 2023
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակին։ Կողմերը խոր մտահոգություն են հայտնել բռնության շարունակվող սրման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աղետալի աճի կապակցությամբ։ Ուշադրություն է դարձվել երկու կողմերից էլ կրակի դադարեցման անհրաժեշտության և բանակցային պրոցեսը վերականգնելու վրա: Կողմերը դրան ակտիվորեն նպաստելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել։ Ընդգծվել է, որ մերձավորարևելյան ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված «երկու պետության» բանաձևի հիման վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության հարցերի։
09:26 - 11 հոկտեմբերի, 2023