ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ գործունեության ուղղությունները |armenpress.am|

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ գործունեության ուղղությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները։ Մնացականյանը նախարարության գործունեության հիմնական ուղղությունները ներկայացրել է Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում։ «Նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններն են. Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձ և տեղում իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում; Բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում և համակարգում; Կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը»,- մանրամասնել է Մնացականյանը: Նա հավելել է, որ գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Մասնավորապես, Չինաստանից չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։ «Այս պայմաններում մեզ համար անգնահատելի է ԵՄ և անդամ երկրների, ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄԷ և Շվեյցարիայի կողմից տրամադրված օգնությունը և ծրագրված աջակցության փաթեթները։ ՌԴ, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր դարձավ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման արդյունավետ իրականացումը»,- ասել է նախարարը։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ նման համագործակցություն իրականացվել է բազմաթիվ այլ երկրների հետ, որի շնորհիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել ՀՀ քաղաքացիներին:
15:49 - 04 մայիսի, 2020
Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները․ ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները․ ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Ազգային ժողովում Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս նպատակով Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով: Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ»,- նշել է նախարարը: Նա հավելել է, որ այս պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման այցը: «Տարվա ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև, որը իրականացվել է Երևանում և Ստեփանակերտում պարբերական խորհրդակցությունների ձևով՝ տարբեր մակարդակներում: Հուլիսի 5-ին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների կողմից ստորագրվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների և Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև խորհրդակցություն՝ երկու ԱԳ նախարարների նախագահությամբ»,- նշել է Մնացականյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում:
15:37 - 04 մայիսի, 2020
Ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան․ ԱԳՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել |armenpress.am|

Ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան․ ԱԳՆ խոսնակը տվյալներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է, թե վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։  Հարց. Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների  վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ ապագայում: Մենք բազմիցս ենք նշել, որ արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս առումով ցանկանում եմ նշել, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումների պարագայում յուրաքանչյուր թռիչքի իրականացում իր մեջ ներառում է բազմաշերտ գործողությունների ընթացակարգ՝ սկսած թույլտվությունների ձեռքբերումից մինչև տեղում և տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի գնահատում և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկում: Ուստի բնական է, որ թռիչքներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ՝ վերոնշյալ հանգամանքներից ելնելով: Փորձեմ ներկայացնել վերջին շրջանի տվյալները՝ հակիրճ: Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ միջև սերտ համագործակցության արդյուքնում և Իրաքյան Քրդստանի կառավարության հովանավորությամբ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 133 քաղաքացիների։ Ապրիլի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ՀՀ 18 քաղաքացիներ Վարշավայից ավտոբուսով տեղափոխվել են Մինսկ, որտեղից Մինսկ-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան:  Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան վերադարձան ՀՀ 120 քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 25 քաղաքացիներ։ Այս թռիչքի կազմակերպման առումով մեծ  աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։ Թռիչքն հնարավոր է դարձել Ուկրաինայում ՀՀ դեսպանության և Ուկրաինայի հայերի միությանը և համայնքային ներկայացուցիչների անձնական ջանքերի շնորհիվ:  Իրականացվել է նաև մեր քաղաքացիների վերադարձը Սիրիայից: Ապրիլի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղափոխումը Դամասկոս, որից հետո վերջիններս, Դամասկոսից արդեն ևս 3 քաղաքացիների հետ միասին, թռիչք կատարեցին դեպի Երևան: Ցանկանում եմ առանձահատուկ ընդգծել, որ վերոնշյալ միջոցառումների արդյունքում Հայաստան վերադարձած մեր բոլոր քաղաքացիները գտնվում են 14-օրյա պարտադիր կարանտինում:   Հարց. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը մեր քաղաքացիների կողմից ի՞նչ հարցեր են բարձրացվում, և ի՞նչ է արվում դրանք հասցեագրելու ուղղությամբ:  Նշեմ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայումս 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։ Մարտի 20֊ից սկսած մինչև այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ Հարյուրավոր քաղաքացիների կացության և սննդի հարցն ապահովվել է նաև Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում և ՌԴ այլ քաղաքներում։ Ընդգծեմ, որ աշխատանքներ են տարվել մոտ 517 քաղաքացու աշխատանքի տեղավորման ուղղությամբ։ 117 քաղաքացի մարտ, ևս 400 քաղաքացի, այդ թվում կանայք, ապրիլ ամսվա ընթացքում անցել է աշխատանքի՝ ՌԴ տարբեր մարզերում։ Իսկ մոտ 150 քաղաքացի հրաժարվել է աշխատանքի առաջարկից։   ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ երկու տասնյակ քաղաքացիների և բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ և ըստ անհրաժեշտության՝ տրամադրում է համապատասխան  պարագաներ։ Օժանդակություն է ցուցաբերվում նաև տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող  ՀՀ 8 քաղաքացու։ Տանը ինքնամեկուսացման պայմաններում գտնվող և ծանր ֆինանսական կացության մեջ հայտնված 45 ընտանիքի մշտական հիմքով տրամադրվում է պարենային զամբյուղ։    Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։ Կցանկանայի ընդգծել, որ  բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են բարերարների, համայնքային կառույցների հետ համագործակցությամբ։  
15:58 - 02 մայիսի, 2020
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահը ապրիլի 29-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի ՂՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 11-ը ժամը 00։00-ը ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://bit.ly/2VQFqGlՂՀ տարածք մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։Նուր-Սուլթան քաղաքում գործող կարանտինը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը։ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը մարտի 15-ին հանդես էր եկել սահմանափակումների մասին հայտարարությամբ։ https://bit.ly/2x56rMgՂՀ-ում ՀՀ դեսպանությունը, ի լրումն մարտի 19-ի և ապրիլի 14-ի իր հայտարարություններին և հաշվի առնելով ՂՀ տարածքում մինչև մայիսի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հայտնում է, որ մինչև մայիսի 11-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով:Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել Ղազախստանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունների կողմից տրվող հրահանգներին և իրականացվող միջոցառումներին։ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»:
12:19 - 01 մայիսի, 2020
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Ապրիլի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը կարևոր գործիք է ՊՀԾ և ՀՀ կառավարության համար մինչև 2030 թվականը երկրում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված կարողությունները ուժեղացնելու գործընթացում։ Հնգամյա ռազմավարական պլանի շրջանակներում ՊՀԾ-ն Հայաստանի և ՀՀ բնակչության համար կիրագործի զարգացման փոխակերպվող մոտեցում, ներդրումների միջոցով կաջակցի ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հայաստանի զարգացման օրակարգի ծախսարդյունավետ, կայուն և ներառական ծրագրերին։ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի ներքո աջակցություն կտրամադրվի առավել խոցելի խմբերին և միաժամանակ կնպաստի վերջիններիս ինտեգրմանը տնտեսական գործունեության մեջ՝ այսպիսով խթանելով Հայաստանում կայուն և արդար տնտեսական աճի տեմպերը: ՊՀԾ-ն, մասնավորապես, աջակցություն կցուցաբերի ՀՀ Կառավարության եկամտաբեր աշխատատեղերի ստեղծման, կրթության որակի ապահովման, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, կանաչ ագրոբիզնեսի արդիականացման, կլիմայի նկատմամբ զգայուն ներդրումների խթանման ջանքերին և կիրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման վերացմանն ուղղված ջանքերին, մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության առողջության բարելավմանը։
09:52 - 01 մայիսի, 2020
Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից․ ԱԳՆ խոսնակը՝ կենսաբանական լաբորատորիաների մասին

Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից․ ԱԳՆ խոսնակը՝ կենսաբանական լաբորատորիաների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Թերթ.ամ» լրատվականի հարցին. Հարց. Նոյեմբերին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի վերաբերյալ հուշագիրը մոտ ժամանակներում կստորագվի: Ցանկանում ենք Ձեզնից տեղեկանալ, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ հուշագրի ստորագրումը: Նախատեսվում է դրա ստորագրում, եթե այո, ապա երբ: Պատասխան. Նախևառաջ ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է: ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի և, առավել ևս, ՌԴ մասնագետների մուտքի իրավունքի մասին է, այլ, ինչպես բազմիցս նշել ենք, անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակին: Հուշագրի ներկայիս նախագծով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: Հուշագրի նախագիծը ներկայումս գտնվում է ՀՀ ներպետական համաձայնեցման ընթացքում, որը դանդաղել է՝ կապված COVID-19 համավարակի պատճառով երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ:
09:09 - 01 մայիսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ

Ապրիլի 30-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում իրականացվող քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը: Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում  բարձր գնահատվեց Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը:  ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:  Զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը:
22:52 - 30 ապրիլի, 2020
ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել

ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել

Ապրիլի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Յելենա Միլոշևիչը հեռահար կարգով ստորագրեցին ՊՀԾ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի կատարմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հուշագիրը կարևոր գործիք է ՊՀԾ և ՀՀ կառավարության համար մինչև 2030 թվականը երկրում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված կարողությունները ուժեղացնելու գործընթացում։ Հնգամյա ռազմավարական պլանի շրջանակներում ՊՀԾ-ն Հայաստանի և ՀՀ բնակչության համար կիրագործի զարգացման փոխակերպվող մոտեցում, ներդրումների միջոցով կաջակցի ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հայաստանի զարգացման օրակարգի ծախսարդյունավետ, կայուն և ներառական ծրագրերին։ 2019-2024թթ. Հայաստանի ազգային ռազմավարության պլանի ներքո աջակցություն կտրամադրվի առավել խոցելի խմբերին և միաժամանակ կնպաստի վերջիններիս ինտեգրմանը տնտեսական գործունեության մեջ՝ այսպիսով խթանելով Հայաստանում կայուն և արդար տնտեսական աճի տեմպերը: ՊՀԾ-ն, մասնավորապես, աջակցություն կցուցաբերի ՀՀ Կառավարության եկամտաբեր աշխատատեղերի ստեղծման, կրթության որակի ապահովման, ժամանակակից և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման, կանաչ ագրոբիզնեսի արդիականացման, կլիմայի նկատմամբ զգայուն ներդրումների խթանման ջանքերին և կիրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում պարենային անապահովության, թերսնուցման վերացմանն ուղղված ջանքերին, մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության առողջության բարելավմանը։
22:38 - 30 ապրիլի, 2020
Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ուղենշվել են համագործակցության ընդլայնման քայլերը

Հայաստանի եւ Իտալիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ուղենշվել են համագործակցության ընդլայնման քայլերը

Ապրիլի 29-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն է հայտնել Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում: Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը:  Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:  Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ընդգծել է, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական գնահատել են Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի:
20:04 - 30 ապրիլի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի գործընկերոջ հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 29-ին տեղի է ունեցել  ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հայաստանի ԱԳ նախարարը հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից զորակցություն հայտնեց Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ համավարակով պայմանավորված մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու և այն շուտափույթ հաղթահարելու գործում: Նախարար Մնացականյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և իրականացվող ծրագրերը:  Համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման համատեքստում ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային համագործակցության նոր նախաձեռնությունների շուրջ:  Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ընդգծեց, որ Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-իտալական քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում արտգործնախարարները դրական գնահատեցին Հայաստանի և Իտալիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ուղենշվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի  տարածած հաղորդագրության մեջ: 
15:10 - 30 ապրիլի, 2020
Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

Տիգրան Ավինյանը դրական գնահատեց Հայաստանում արտակարգ դրության օրերին ԱԳՆ աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Արտաքին գործերի նախարարության աշխատանքը։ Այս մասին Ավինյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ։ «Նախարարությունը տարբեր միջոցներով կարողացավ կազմակերպել արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների վերադարձը դեպի Հայաստանի Հանրապետություն։ Կարծում եմ, որ պետական կառավարման համակարգն իր դրական կողմերով հանդես եկավ։ Այս օրերին մեր առջև ծառացած մարտահրավերները տարաբնույթ են եղել, սակայն այդ համակարգը նման սթրեսի դեռ չէր ենթարկվել։ Մենք սկզբում ունեինք բավականին մտահոգիչ փաստարկներ, որ պետական համակարգը չի կարողանա բավարար չափով դիմակայել, բայց, այնուամենայնիվ, կատարվեց կազմակերպչական բավականին լավ աշխատանք»,- նշեց Ավինյանը և հավելեց, որ ամենակարևոր խնդիրներից են եղել իրավական կարգավորումները։ ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներից է եղել այն, որ հնարավոր է եղել լուծել առողջապահական համակարգի կարողությունների խնդիրը։ «Մենք ունենք բժիշկների պոտենցիալ թվաքանակի խնդիր, որովհետև այդ կարողությունները միայն թոքերի արհեստական շնչառության սարքավորումները և մահճակալները չեն, դրանք նաև մարդիկ են։ Առողջապահության նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ ձեռնարկվեցին վերապատրաստման արագացված կուրսեր և կարելի է ասել, որ նույնիսկ երիտասարդ ուսանողները որոշ չափով պատրաստ դարձան սպասարկելու նմանատիպ հիվանդների»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ սրանք են եղել աշխատանքային հիմնական խնդիրները որոնց հանդիպել է արտակարգ դրության օրերին։ ՀՀ փոխվարչապետը նաև անկեղծացավ և ընդգծեց, որ անձնական խնդիրներից է եղել այն, որ ընտանիքին բավարար չափով չի տեսել, սակայն իր կարծիքով այդ հանգամանքը հասկանալի է և ներելի։
09:37 - 29 ապրիլի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ

Ապրիլի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ «Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման և բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:  Երկուստեք կարևորվեց համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման և վերականգնման ծրագրերի կարևորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու և միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժևորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ: Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց իր պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր երկկողմ օրակարգի ընդգրկունության, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում երկխոսության դինամիկայի պահպանման և խորացման ուղղությամբ: Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում արտգործնախարարներն անդրադարձան ԵՄ-ում Գերմանիայի նախագահությանը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Արևելյան գործընկերության հարթակը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության խորացման, ինչպես նաև ազգային մակարդակով իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման առումով: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն անգամ համավարակով պայմանավորված բարդ ժամանակահատվածում: Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները և կարևորեց առողջապահական գլոբալ ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի խստիվ պահպանումը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին հետևելու անհրաժեշտությունը»:
21:17 - 28 ապրիլի, 2020
«Արմենիա» ընկերությունն իրականացնելու է Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթրներ |armenpress.am|

«Արմենիա» ընկերությունն իրականացնելու է Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթրներ |armenpress.am|

armenpress.am:  «Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է մայիսի 17-ին իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ ՀՀ կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի»,- գրել է Խաչատրյանը: Ավիաընկերության փոխտնօրենը նաև հայտնել է, որ ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների առկայության դեպքում, չվերթը իրագործվելու է միայն ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցնելով: Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։
19:56 - 27 ապրիլի, 2020
ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ-ը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա. Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին |tert.am|

ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ-ը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա. Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված մեկնաբանությունը:«ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են, վերջին անգամ՝ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև՝ իմ՝ «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում»,- ասաց նա: Նշենք, որ ՌԴ արտգործնախարարությունը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին արված հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։ Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 
16:35 - 27 ապրիլի, 2020
Չինական ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ

Չինական ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ

Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ-ի դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ս.թ. ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Արարողություն սկզբում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդես եկավ ներածական խոսքով և շնորհակալություն հայտնեց չինացի գործընկերներին ցուցաբերվող օգնության համար։ Ընկերության տնօրենը ներկայացրեց ընկերության արտադրանքը և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մարդկությանը վրա հասած վարակը։ Hebei Youjie Weishi ztechnology Co., Ltd ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ Դեսպանության անունից նրանց հանձնվեց համապատասխան շնորհակալագիր։
14:32 - 26 ապրիլի, 2020