ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Ինչպես հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն ասաց, որ պայմանագրային զինծառայողին այս պահին վիրահատում են։ Վերջինս հրազենային վիրավորում ստացել է այսօր։
07:23 - 18 ապրիլի, 2019
Բանակում հանգստի և մարզական հաստատություններ կստեղծվեն |panarmenian.net|

Բանակում հանգստի և մարզական հաստատություններ կստեղծվեն |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ պաշտպանության նախարարությունը զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ կստեղծի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ երկրների զինված ուժեր ունեն իրենց մարզական ակումբները՝ դրանցում ներառված մի շարք մարզաձևերով, որոնց հավաքական թիմերը հաջողությամբ հանդես են գալիս թե ներքին, և թե միջազգային մրցաշարերում: «ՊՆ համակարգում զինվորական հաստատության կարգավիճակով մարզական ակումբի ստեղծումը հնարավորություն կընձեռի այդ ներուժն ինտեգրել զինված ուժերին, կբարձրացնի զինվորական ծառայության գրավչությունը», - ասված է հիմնավորման մեջ:
06:56 - 12 ապրիլի, 2019
Նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը 3-ից դարձնել 2 տարի 3 ամիս |armtimes.com|

Նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը 3-ից դարձնել 2 տարի 3 ամիս |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընդունելության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգի մեջ առաջարկում է փոփոխություններ իրականացնել: ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետ Էդուարդ Միրզոյանը հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունների մեջ առաջնային պլանում է այն հարցը, որ «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը կրճատվի և 3 տարվա փոխարեն ծառայությունը դառնա 2 տարի 3 ամիս: «Զինծառայության համար նախատեսված ժամկետը նախատեսում ենք կրճատվել, մտածել ենք, որ 3 տարին երկար ժամանակ է և ցանկացել ենք ընդունվողների համար ավելի գրավիչ պայմաններ ապահովենք»- ասաց Միրզոյանը: Ըստ առաջարկվող ծրագրի` նաև նախատեսվում է մասնակիցների ընտրության համար հիմք համարել քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորները: Միրզոյանի խոսքով` նախարարությունը ցածր առաջադիմությունից խուսափելու համար առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, իսկ 1 քննություն հանձնելու դեպքում առավելագույն միավորի 70 տոկոսը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը: «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ անելու համար քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ հաստատված փոփոխությունները կհրապարակենք մոտ 10 օրվա ընթացքում»-հավելեց Միրզոյանը:Նշենք, որ ծրագրի մասնակիցը  ունենում է մի շարք արտոնություններ. ունի բուհում անվճար սովորելու իրավունք` ուսման վարձը ամբողջությամբ փոխանցում է նախարարությունը:Նաև  ունենում է իրավունք ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր: Ծրագրի մասնակիցը կարող է նաև Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար:  
11:36 - 10 ապրիլի, 2019
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ապրիլի 9-ին կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-չեխական երկկողմ պաշտպանական համագործակցությունը սկիզբ է առել 2010 թվականին և հիմնված է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, ժողովուրդների բարեկամության, փոխադարձ ըմբռնման և վստահության ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա և ունի լուրջ հեռանկարներ:«Հայաստանի և Չեխիայի համագործակցության իրավական հիմքն է հանդիսանում 2010 թվականին երկու երկրների միջև ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը և այսօր ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով սահմանվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, համագործակցության ձևաչափն ու ընթացակարգերը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է և չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին: «Մենք միտված ենք խորացնելու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասել է Լյուբոմիր Մետնարը և նշել, որ երկու երկրների համագործակցության շրջանակում ՀՀ ԶՈՒ ռազմական բժիշկներին առաջարկվում է վերապատրաստում անցնել Չեխիայում, նաև՝ համագործակցությունը շարունակել ռազմակրթական ոլորտում: Չեխիայի պաշտպանության նախարարը ողջունել է հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելություններին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին, ընդգծելով, որ չեխական կազմը նույնպես ծառայում է այդ տարածաշրջաններում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Լյուբոմիր Մետնարն ընդգծել է, որ Չեխիան հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարումների սահմանափակումներիքաղաքականությանը, և որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնված չեխական ռազմական տեխնիկան ներկրվել էր երրորդ երկրի կողմից: Չեխիայի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ աջակցում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:
16:25 - 09 ապրիլի, 2019
Հացադուլ հայտարարած նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին ՊՆ-ն կուղարկի Գերմանիա՝ բուժվելու |tert.am|

Հացադուլ հայտարարած նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին ՊՆ-ն կուղարկի Գերմանիա՝ բուժվելու |tert.am|

tert.am: Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանին Պաշտպանության նախարարությունը կուղարկի Գերմանիա՝ բուժման: Այս մասին ասաց Դավիթ Հակոբյանը: «Ինձ երկուշաբթի օրն ընդունեց Պաշտպանության նախարարության գեներալներից մեկը: Ասաց, որ վիզայի խնդիրը կկարգավորեն, որ կարողանան ուղարկել ինձ Գերմանիա»,- ասաց նախկին զինծառայողը: Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրվանից արդեն դադարեցրել էր հացադուլը, քանի որ արդեն խոստացել էին, որ կընդունեն իրեն: Հակոբյանը, անդրադառնալով ՊՆ-ի տարածած այն հայտարարությանը, թե իր վնասվածքները ծառայության ընթացքում չի ստացել, նշեց, որ ինքը հայտարարությունը տարածելուց հետո զանգահարել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին և պարզաբանում խնդրել: «Ես պարոն Արծրուն Հովհաննիսյանից հարցրել եմ՝ ինչո՞ւ են նման բան տարածում, չկա նման բան: Նա ասել է, թե իրեն այդպես են նախարարությունից ասել: Ես խնդրեցի, որ նա ընդունի թե´ ինձ, թե´ այդպես զեկուցողներին, որ հասկանանք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ»,- ասաց նա:
10:10 - 09 ապրիլի, 2019
Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի |armenpress.am|

Բանակից վաղաժամկետ արձակված, բայց հաշմանդամության կարգ չստացածների բուժումն անվճար կլինի |armenpress.am|

panarmenian.net: Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակվածները, որոնք բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել, նույնպես կօգտվեն անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից: Համապատասխան նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Կարգավորումը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք ծառայության ավարտից հետո են զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական խնդիրներ ձեռք բերել, սակայն հաշմանդամություն ունեցող չեն ճանաչվել: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը կապահովի այս խմբերում ներգրավված անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:
07:12 - 08 ապրիլի, 2019
Շարքային դեպք չէ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեց Մեղրիի զորամասի միջադեպի մանրամասները |shantnews.am|

Շարքային դեպք չէ․ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրեց Մեղրիի զորամասի միջադեպի մանրամասները |shantnews.am|

shantnews.am: «Չասեմ՝ շարքային դեպք է, բայց, իհարկե, դա ոչ ցանկալի դեպք էր, որ տեղի ունեցավ՝ խորքային արմատներ ունենալով հանդերձ։ Միջոցներ ենք ձեռնարկում, որ ամբողջությամբ վերահսկվեն նման դեպքերը»,- այս խոսքերով Մեղրիի զորամասի միջադեպին անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Նա պատմեց, որ խնդիրը ծագել է նրանից, որ զինծառայողները փորձել են ըմբոստանալ և չկատարել զորամասի հրամանատարության պահանջները, քանի որ 1-2 զինծառայող «գողական» բարքերով փորձել են ընդդիմանալ գործող կարգին, ու կազմակեպել են այդ ամենը, մյուսներն էլ զինվորական «համերաշխությունից» դրդված կամ ստիպված գնացել են նրանց հետևից։ Դավթյանը պատմեց, որ միջադեպի մասնակից զինծառայողների քանակը մեծ չի եղել զորամասի ամբողջ կազմի համեմատությամբ, իսկ նրանց մեծ մասը հիմա զղջում է արածի համար, և նրանց արարքները դատապարտել են նաև նրանց ծնողները։ «Կա պրոբլեմ, ընդունում ենք մենք։ Եվ նորից եմ ասում՝ շարքային դեպք չէ, բայց, միևնույն ժամանակ, դեպքով մենք զբաղվում ենք շատ ուշադիր և լուծումներ անպայման կգտնվեն»,- ասաց շտաբի պետը։ Ճշտող հարցին՝ ի՞նչ պատիժ են ստանալու կազմակերպիչները, Դավթյանը պատասխանեց, որ դա լինելու է երկու հարթության վրա․ կարգապահական տույժեր արդեն տրված են համապատասխան պետերի կողմից, քրեական գործ է հարուցված, այդ գործով իրավապահները որոշում կընդունեն։ Դավթյանը մանրամասնեց, որ եղել են և՛ ազատումներ, և՛ տեղափոխություններ, և դրանք դեռ կշարունակվեն, քանի որ այդ խորքային երևույթն այս կարճ ժամանակում հնարավոր չէր խորությամբ ուսումնասիրել։ Բայց ըստ շտաբի պետի՝ որոշ բացահայտումներ կանի նաև քրեական գործը, ինչից ելնելով՝ ԶՈւ ղեկավարությունն էլ որոշումներ կընդունի։
15:52 - 29 մարտի, 2019