Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալիս հիշել է Բեռլինի պատի փլուզումը։ Նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է քանդել, ինչպես ինքն է աում, «ազատ և անազատ» Եվրոպայի միջև պատն ու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան՝ մեկուսացնելով Ուկրաինային Ռուսաստանի հետ իր բիզնես կապերով և «Հյուսիսային հոսք 2» գազատարին նախկինում աջակցելով։ Բունդեսթագում Զելենսկուն ողջունել են բուռն ծափահարություններով։ Հիշեցնենք, որ Գերմանիան անցյալ ամիս դադարեցրել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որով կրկնապատկվելու էր ռուսական գազի ուղիղ հոսքը դեպի Գերմանիա: 
16:06 - 17 մարտի, 2022
Գերմանիայի խոշորագույն E.ON ընկերությունն էլ գազ չի գնի «Գազպրոմի» թրեյդերներից

Գերմանիայի խոշորագույն E.ON ընկերությունն էլ գազ չի գնի «Գազպրոմի» թրեյդերներից

Գերմանիայի E.ON խոշորագույն էներգետիկ ընկերությունը դադարել է գազի նոր ծավալներ գնել ռուսական «Գազպրոմի» վաճառքի ընկերություններից Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լեոնարդ Բիրնբաումը, գրում է Reuters-ը։ E.ON-ը նշել է, որ անմիջապես արտադրողների հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր չունի։ Իր պորտֆելում բնական գազի ոչ մեծ քանակը նա գնել է Եվրոպայում «Գազպրոմի» առևտրային ընկերություններից, իսկ այժմ դադարել է նոր ծավալներ գնել։ Ընկերության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանից գազի ներկրման հանկարծակի դադարեցումը կարող է ազդել ընկերության վրա։ «Ռուսական շուկան մեր թիրախային տարածաշրջաններից չէ։ Բայց մի բան պարզ է․ էներգակիրների ներկրման քիչ թե շատ երկարաժամկետ պակասը որոշակի հետևանքներ կունենա նաև մեզ վրա», - ասել է նա ընկերությունների խմբի տարեկան ասուլիսին։   Նորա Վանյան
17:32 - 16 մարտի, 2022
Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ-ի և Ուկրաինայի մերձեցման և երկխոսության հաստատման գործում․ Էրդողան

Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել ՌԴ-ի և Ուկրաինայի մերձեցման և երկխոսության հաստատման գործում․ Էրդողան

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները ապացուցեցին, որ Թուրքիան առանցքային դերակատարում ունի բազմաթիվ ոլորտներում, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը ընդգծել է իր հայտարարությունների ընթացքում, որոնք արել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։  «Նախագահ Էրդողանն իր ելույթում նշել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցն իր առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա, որի ընթացքում ընդգծել է, որ թուրք-գերմանական հարաբերությունների չափերն ու ինտենսիվությունը, որոնք չափազանց դինամիկ են և ամուր, անզուգական են։ Նշելով, որ հիմնականում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի համատեքստում զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները՝ նախագահ Էրդողանն ասել է. «Որպես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ՝ մենք հաստատել ենք, որ ունենք ընդհանուր տեսակետներ և մտահոգություններ։ Եվրոպական անվտանգության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելիս մենք պայմանավորվեցինք, որ լուծման ուղղությամբ դիվանագիտական ​​ջանքերը պետք է արագացվեն»,- ասել է Էրդողանը։ Շեշտելով, որ Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել կողմերի մերձեցման և երկխոսության հաստատման գործում, Էրդողանն ասել է. «Մեր ջանքերի արդյունքում Անթալիայում իմ արտգործնախարարի մասնակցությամբ հանդիպեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Նույնիսկ այս հանդիպման կազմակերպումը այնպիսի միջավայրում, որտեղ պատերազմը շարունակվում է, դիվանագիտության արձանագրության մեջ կարևոր հաջողություն է։ Մենք առանց վարանելու կշարունակենք մեր ջանքերը՝ մշտական ​​հրադադարի հաստատման ուղղությամբ»,- ասել է Էրդոողանը։  
20:45 - 14 մարտի, 2022
Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում արագ տեմպերով կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որը կլուծի թե մարդու իրավունքների պաշտպանության , թե վարչարարության, թե բյուջեի խնայողության հարցերը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ԵՄ և Գերմանիայի գործընկերների հետ սկսել են նոր ՔԿՀ-ի մոդելավորման աշխատանքները: «Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն  ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է ուղղակի արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները, նաև մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք և բուժհաստատությունը, և բոլոր պահման ռեժիմները: Մենք մեծ նախագիծ ենք սկսել և անցած մի քանի ամիսների ընթացքում մեր գերմանացի գործընկերների հետ, ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք մոդելավորման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ: «Բավական մեծ հողամաս ունի հենց Արդարադատության նախարարությունը: Ուղղակի այնտեղ հնարավոր է սողանքի խնդիր լինի: Հիմա մենք երկրաբանական հետազոտություն ենք արել, դուրս ենք բերելու արդյունքները: Այսինքն` ունենք մոդելը, որը մի քանի շաբաթվա մեջ եռաչափ և բոլոր տարբերակներով կլինի: Եթե հավանության արժանացրեց Կառավարությունը, այս տարի կսկսենք շինարարությունը: Ֆինանսավորումն էլ ունենք որոշակի չափով` ԵՄ գործընկերներն են հետաքրքրված,նաև կանադացի գործընկերները: Բայց սա այն հարցն է, որի դեպքում պետբյուջեից, եթե ոչ 2022 թվականին, ապա 2023 թվականին կարող ենք ակնկալել լուրջ ներդրում, որովհետև սա լուծելու է և Մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և վարչարարության հարցը, և նոր խնայողություն է լինելու մեր բյուջեում»,- եզրափակեց Անդրեասյանը:
15:30 - 14 մարտի, 2022
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Հաբեկն ասել է, որ ծրագրում է մեկ տարուց պակաս ժամանակում Գերմանիան անկախացնել ռուսական ածխից և նավթից

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Հաբեկն ասել է, որ ծրագրում է մեկ տարուց պակաս ժամանակում Գերմանիան անկախացնել ռուսական ածխից և նավթից

Գերմանիայի կառավարությունը, որն աշխատում է ռուսական նավթից և գազից իր կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, այս շաբաթ Քաթարի հետ քննարկել է էներգակիրների մատակարարումները։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը հայտնել է կանցլերի գրասենյակի պետքարտուղարը: «Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և կորպորատիվ ներդրումների ոլորտում», - գրել է Յորգ Կուկիսը Twitter-ում։  Նա հավելել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է փոխվարչապետ Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ, որը նաև ղեկավարում է Քաթարի ներդրումային ինքնիշխան հիմնադրամը։ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը «Frankfurter Allgemeine Sonntagszeitung»-ին տված հարցազրույցում ասել է, որ ծրագրում է մեկ տարուց պակաս ժամանակում Գերմանիան անկախացնել ռուսական ածխից և նավթից․ «Եթե դա հաջողվի, մենք աշնանը անկախ կլինենք ռուսական ածխից և մինչև տարեվերջ գրեթե անկախ կլինենք Ռուսաստանից նավթից»: Հաբեկը նշել է, որ գազի հարցն ավելի բարդ է, քանի որ Գերմանիան դեռևս չունի հեղու բնական գազ ներկրելու հնարավորություն, և ասել, որ մատակարարումների անհապաղ էմբարգոն հաջորդ ձմռանը կարող է հանգեցնել բարձր գնաճի: 
22:18 - 12 մարտի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի  շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Ռուսաստանի պատվիրակության և Կիևի իշխանությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլի արդյունքները»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Քաղաքացիական բնակչության տարհանում «Պուտինը Շոլցին ներկայացրել է Ուկրաինայում ազգայնականների կողմից խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը կանխելու փորձերի մասին։ Հատկապես ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչությանը տարհանելու համար մարդասիրական միջանցքների կազմակերպման և ազգայնական կազմավորումների՝ մարդկանց անվտանգ տարհանումը խափանելու փորձերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
19:52 - 09 մարտի, 2022
Չինաստանի նախագահը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում

Չինաստանի նախագահը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում և ասել, որ Չինաստանը «ցավով է տեսնում, որ Եվրոպայում պատերազմի բոցեր են բորբոքված»։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտնոմ են պետական լրատվամիջոցները։ Նա, ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, ասել է, որ երեք երկրները պետք է համատեղ աջակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։ Այս մասիին հաղորդում է Չինաստանի պետական CCTV հեռուստաալիքը: Չինաստանի նախագահն Ուկրաինայում իրավիճակը բնութագրել է «մտահոգիչ» և ասել է, որ առաջնահերթություն պետք է լինի կանխել իրավիճակի էսկալացիան կամ «անվերահսկողությունից դուրս գալը»։ Նա նաև ասել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է ջանքեր գործադրեն ճգնաժամի բացասական ազդեցությունները նվազեցնելու համար, և մտահոգություն է հայտնել համաշխարհային ֆինանսների, էներգակիրների, տրանսպորտի և մատակարարման շղթաների կայունության վրա պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ։
16:46 - 08 մարտի, 2022
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը տեսակոնֆերանսի միջոցով խորհրդակցությունների ժամանակ հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց  հանձնառության մասին, այդ թվում՝ ռազմական: Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության հետ։   Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։ Բացի այդ, ղեկավարներրը քննարկել են իրենց վերջին հաղորդակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ»:     
23:53 - 07 մարտի, 2022
Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները. Վիկտոր Ռիխտեր

Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունները. Վիկտոր Ռիխտեր

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: «Գերմանիայի կառավարությունն ուշադրությամբ է հետևում տարածաշրջանային իրադարձություններին և Եվրոպական Միության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին ճգնաժամային իրավիճակների բացասական ազդեցությունների մեղմման գործընթացում»,- իր խոսքում ընդգծել է դեսպանը: Նախարար Խաչատրյանը, բարձր գնահատելով ԳԴՀ ցուցաբերած ֆինանսական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը, մեծապես կարևորել է նոր նախատեսվող և արդեն իսկ ընթացիկ ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և ջրային տնտեսության ոլորտներում: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխգործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և կայուն գործընկերային կապերի հաստատման հարցում: 
14:04 - 04 մարտի, 2022
Ուկրաինայից Գերմանիա է ժամանել ավելի քան 5300 փախստական․ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչ

Ուկրաինայից Գերմանիա է ժամանել ավելի քան 5300 փախստական․ Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչ

Այս պահի դրությամբ Ուկրաինայից Գերմանիա է ժամանել 5300 փախստական։ Այս մասին հաղորդել է  Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է գերմանական Spiegel-ը։ Գերմանացի պաշտոնյան մեկնաբանել է, որ քանի որ ԵՄ հարեւան երկրների միջեւ կանոնավոր ստուգումներ չկան, այդ թվում Լեհաստանում, որը սահմանակից է Ուկրաինային, «շատ հավանական է, որ ավելի շատ մարդիկ են ժամանել Գերմանիա»։Նշվել է, որ Ուկրաինայում «խառը դրության» պատճառով հնարավոր չէ հավաստի կանխատեսել, թե որքան կլինի պատերազմի հետեւանքով փախստական դարձածների թիվը։ Խոսնակը հայտնել է, որ մինչ այժմ եկածները հիմնականում կանայք եւ երեխաներ են։ Նրանց մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիություն ունի։  Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ դաշնային հողերում եւ քաղաքապետարաններում «շատ ակտիվ նախապատարաստական աշխատանքներ են իրականացվում» ժամանողների հարմարությունների համար․ «Մենք տեսնում ենք օգնելու հսկայական պատրաստակամություն եւ համերաշխություն»։ Խոսնակը հստակեցրել է, որ փախստականներից վիզա չի պահանջվի, եթե նրանք ցույց տան կենսաչափական անձնագիր։ Սպասվում է, որ հինգշաբթի ԵՄ մակարդակով որոշում կկայացվի ակտիվացնել 2001 թվականի հրահանգները, եւ տուժածները կկարողանան Գերմանիայում ապաստանել մինչեւ 3 տարի։
16:06 - 02 մարտի, 2022
Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ Ստեֆան Դիոնին

Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել: «Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը: Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը: «Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը: Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը: Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:
11:14 - 01 մարտի, 2022
Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը SWIFT գլոբալ միջբանկային վճարային համակարգին Ռուսաստանի մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և միացել  այլ արևմտյան ուժերին՝ աջակցելով ավելի կոշտ պատժամիջոցներին, որոնց նպատակն է կասեցնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է Reuters-ը։ «Մենք հրատապ աշխատանք ենք տանում, որ սահմանափակենք SWIFT-ից անջատելու հետևանքով առաջացող կողմնակի վնասը, որպեսզի այդ գործընթացն ազդեցություն ունենա ճիշտ մարդկանց վրա: Մեզ անհրաժեշտ է SWIFT-ի նպատակային սահմանափակում»,- ասել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իրենց հայտարարության մեջ։ Գերմանիան ի սկզբանե հայտարել էր, որ  նախ պետք է կշռադատի նման քայլի տնտեսական հետևանքները:
00:18 - 27 փետրվարի, 2022