Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը |armenpress.am|

Սիրիայում հրթիռներով գնդակոծել են ամերիկյան ռազմակայանը |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ամերիկյան ռազմակայանը ենթարկվել Է հրթիռակոծման: Այդ մասին հաղորդում Է Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների գործակալությունը: «Հաղորդագրություններ են ստացվել Դեյր Էզ Զորի նահանգի Կոնիկո գազի հանքավայրի շրջանում անօրինական ամերիկյան ռազմակայանի վրա գրոհի մասին»,-հաղորդում Է գործակալությունը: Գործակալության տվյալներով, ռազմակայանի տարածքի ուղղությամբ արձակվել Է մի քանի հրթիռ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում: ԱՄՆ-ի զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական զինված կազմավորումների հետ համատեղ անօրինականորեն հսկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Դեյր Էզ Զոր, Էլ-Հասաքե եւ Ռաքքա նահանգների տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերը: Պաշտոնական Դամասկոսը քանիցս ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում համարել Է բռնազավթում եւ պետական ծովահենություն՝ նավթի ակնհայտ գողության նպատակով: Միեւնույն ժամանակ հաճախ հաղորդագրություններ են հայտնվում Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինվորականների վրա անհայտ զինված ջոկատների հարձակման վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:32 - 19 օգոստոսի, 2020
Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները սիրիական Աֆրինում 10-ից ավելի քաղաքացու են առևանգել․ ANF |ermenihaber.am|

Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները սիրիական Աֆրինում 10-ից ավելի քաղաքացու են առևանգել․ ANF |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող Սուկուր ալ-Շամալի զինյալները 10-ից ավելի քաղաքացու են առևանգել: Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը: Կազմակերպության հրապարակած զեկույցում մասնավորապես նշվում է, որ զինյալները օգոստոսի 17-ին առևանգել են Աֆրինի Մաբաթա շրջանի Գեմրուքե գյուղի 10-ից ավել բնակչի և վերջիններիս ընտանիքներից փրկագին պահանջել: Զեկույցում հրապարակվել են նաև առևանգված քաղաքացիների մի մասի անունները: Նրանցից մեկին զինյալները թուրքական 1000 լիրա փրկագնի դիմաց ազատ են արձակել:  Կազմակերպության հաղորդած տվյալներով` Աֆրինի Գեմրուքե գյուղում շարունակվում են բնակիչների առևանգման դեպքերը: 
11:35 - 19 օգոստոսի, 2020
«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին |tert.am|

«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF, սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը) և ամերիկյան Delta Crescent Energy LLC ընկերության միջև Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի համատեղ արդյունահանման և վերամշակման վերաբերյալ կնքված համաձայնագրին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Սիրիայի բնական ռեսուրսները պատկանում են սիրիացի ժողովրդին: Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ-ն աջակցում է այս քայլին, որը ոտնահարում է միջազգային իրավունքները, Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հօգուտ ահաբեկչության: Սա չի կարող արդարացվել ոչ մի օրինական դրդապատճառներով, այն ամբողջովին անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են նաև, որ «քրդական ուժերը նպատակ ունեն սիրիացի ժողովրդի ռեսուրսներն օգտագործելու միջոցով անջատողական օրակարգ առաջ մղել»:
14:05 - 03 օգոստոսի, 2020
Սիրիայում հայ սակրավորները հուլիսին 19 878 քմ տարածք են ականազերծել․ հայկական մարդասիրական խմբի աշխատանքները

Սիրիայում հայ սակրավորները հուլիսին 19 878 քմ տարածք են ականազերծել․ հայկական մարդասիրական խմբի աշխատանքները

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205 087 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք:Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։ Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների:Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ Ավետարանական Համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆ» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։ Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հուլիսին մասնակցել է Մեծ Ներսես Հայրապետի հիշատակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, Համազգային Թատրոնի կազմակերպած Հայ ազգագրական մշակութային միջոցառումներին:Հուլիսի 22-ին Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային Պատսպարան» մանկատան սաները Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հումանիտար առաքելության մշտական տեղակայման վայր: Ողջունելով Հալեպ ժամանած հայ մասնագետներին, ՍՕԽ-ի վարչակազմը հաջողություն է մաղթել մարդասիրական խմբին աշխատանքների իրականացման մեջ։ Հանդիպման ընթացքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Խմբի ղեկավարության կողմից մանկատան սաներին փոխանցվել են նվերներ:Հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ-ին և Հայ համայնքի մանկատան սաներին են փոխանցել անհրաժեշտ պարագաներ և սնունդ: Մարդասիրական խմբի մշտական տեղակայման վայրում ամեն օր շարունակվում են իրականացվել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և վարակազերծման դեմ ուղղված միջոցառումներ: Չնայած Հալեպում պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը:
12:43 - 30 հուլիսի, 2020
Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում |armenpress.am|

Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում Է գրանցել, Թուրքիան՝ մեկ: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում զետեղված լրատվական բյուլետենում: «Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի առնչությամբ հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ներկայացուցչության ռուսական մասը գրանցել Է նահանգներում կրակ բացելու ութ փաստ՝ Իդլիբում՝ 4, Լաթաքիայում՝ 2, Հալեպում՝ 2: Ներկայացուցչության թուրքական մասը կրակ բացելու մեկ փաստ Է գրանցել Իդլիբի նահանգում»,-ասվում Է բյուլետենի տեքստում: Օրվա ընթացքում Հրադադարի կենտրոնում անցկացվել Է հումանիտար մեկ ակցիա՝ Հուսայնիա բնակավայրում (Դամասկոսի նահանգ) հանձնվել Է պարենային 400 հավաքածու՝ 2,134 տոննա ընդհանուր քաշով: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
16:34 - 28 հուլիսի, 2020
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում տեղակայված թիրախներին՝ ի պատասխան հրետակոծության |factor.am|

factor.am: Իսրայելի Պաշտպանության բանակը, Սիրիայի տարածքից հրետակոծությունից հետո, օդային հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական զինված ուժերի մի շարք թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ «Հարձակման պատասխանատվությունը սիրիական ռեժիմի վրա է, մենք կպատասխանենք իսրայելական ինքնիշխանության խախտման ցանկացած փորձի»,- հայտարարել են Իսրայելի Պաշտպանության բանակում։ Իսրայելական կողմը, սակայն, չի հստակեցրել, թե որ օբյեկտներն են հայտնվել օդային ուժերի թիրախում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի ժամ առաջ հաղորդվել էր Գոլանի բարձունքներում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև շենքի և տրանսպորտային միջոցի վնասների մասին: Իր հերթին, Սիրիայի պետական ​​հեռուստաընկերությունը պնդում է, որ Իսրայելի գրոհային ուղղաթիռները հարձակվել են Ալ-Կունեյտրա քաղաքի տարածքում կառավարական բանակի դիրքերի վրա, ինչի արդյունքում 2 զինծառայող է վիրավորվել: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR) նաև հաղորդել է Ալ-Կունեյտրայի մոտակայքում մի շարք պայթյունների մասին։ Նշվում է, որ սիրիական ՀՕՊ ուժերը հարձակվել են մի քանի «թշնամական» թիրախների վրա: Հավելենք, որ Սիրիայի և Իսրայելի սահմանին լարվածության սրացման նոր փուլը սկսել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին Դամասկոսի ծայրամասում իսրայելական հրթիռակոծության հետևանքով սպանվել է լիբանանյան «Հըզբալլահ» շարժման հրամանատարներից մեկը:
19:32 - 25 հուլիսի, 2020
Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը |azatutyun.am|

Իսրայելի օդուժը երեկ ուշ երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի տարածքը |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ սիրիական պետական «Սանա» լրատվական գործակալության, իսրայելական օդուժը Գոլանի բարձունքների օդային տարածքից հրթիռներ է արձակել Դամասկոսից հարավ ընկած օբյեկտների վրա: Սիրիացի յոթ զինվոր վիրավորվել է։ Իսրայելի բանակը իր գործողությունը չի մեկնաբանել։ Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրական կենտրոնը հաղորդել է, որ հրթիռակոծվել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օբյեկտները, որոնք Սիրիայում կռվում են Բաշար ալ Ասադի կողմից։ Հուլիսի սկզբին Դամասկոսն ու Թեհրանը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Իրանը օգնելու է արդիականացնել Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ «Սանա» գործակալությունը հաղորդում է հակաօդային պաշտպանության կողմից հրթիռային հարձակումը կասեցնելու մասին, իսկ լոնդոնյան կենտրոնը հակառակը՝ պնդում է, որ սիրիական կողմին չի հաջողվել ոչնչացնել իսրայելական հրթիռները։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկությունները նույնպես հակասական են։
15:50 - 21 հուլիսի, 2020
Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ |azatutyun.am|

Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությունն անցկացվել է ավելի քան 7 հազար ընտրատեղամասերում, այդ թվում վերջերս կառավարութան բանակի հսկողության տակ հայտնված որոշ շրջաններում: 250-տեղանոց խորհրդարան ընտրվելու համար առաջադրվել է ավելի քան 1600 թեկնածու: Ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա ապրիլին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսները և արևմտյան երկրները երեկվա ընտրությունները «ծաղր» են անվանել, ասելով, որ այս կեղծ ընտրություններով ընդամենը կձևավորվի նախագահի շահերը պաշտպանող ցանկացած օրինագիծ վավերացնող կառույց: Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում: Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ այս կամ այն եղանակով ներքաշվել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Պատերազմում զոհվել է ավելի քան 400 հազար մարդ, միլիոնավոր բնակիչներ տեղահանվել են, և մոտ 5 միլիոն մարդ արտագաղթել է՝ ապաստանելով հարևան երկրներում և Եվրոպայում:
15:08 - 20 հուլիսի, 2020
COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել |armenpress.am|

COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 563 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 377 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 291 հազար 176 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 136 հազար 671 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 804 հազար 338-ի, մահերինը՝ 70 հազար 524-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 822 հազար 674 է, մահերինը՝ 22 հազար 152: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 720 հազար 547 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 611 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 205 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 319 հազար 646 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 500 մարդ: 6-րդ տեղում գտնվող Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 309 հազար 274, մահերի թիվը՝ 6 հազար 781: Իսպանիայում վարկվածների թիվը 300 հազար 988 է: Մահացածների թիվը  28 հազար 403 է: Հաջորդող երկիրը Մեքսիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 174 է, մահերինը՝ 34 հազար 191: Մեքսիկային հաջորդում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 288 հազար 133 է, մահերինը՝ 44 հազար 650: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ 252 հազար 720 հաստատված դեպք կա, 12 հազար 447 մահ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 2-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 587, որից ապաքինվել է 78 հազար 623-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 981-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 226 հազար 486 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 102 հազար 630, մահերինը՝ 146: Եգիպտոսում առկա է 80 հազար 235 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 702 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 54 հազար 50 է, մահացածներինը՝ 330: Լիբանանում կա 2 հազար 82 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 22-ով՝ հասնելով 394-ի: Մահացել է 16 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
12:28 - 11 հուլիսի, 2020
ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա |ermenihaber.am|

ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։ Այդ բանաձևով առաջարկվում էր միջսահմանային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա սահմանային 2 անցակետի աշխատանքը։ Նրանք առաջարկել են միջսահմանային մեխանիզմով օգնության ծրագիրը  երկարաձգել ոչ թե 6 ամսով, այլ 1 տարով, ինչպես հաստատված է եղել նախկինում: Անհրաժեշտության դեպքում կավելացվի  ՄԱԿ-ի համար բացվող հսկիչ անցակետերի քանակը: Մինչ այդ հումանիտար օգնությունը Սիրիա հասնում էր թուրք-սիրիական սահմանային 4 անցակետերի միջոցով, սակայն 2019թ․ Ռուսաստանի և Չինաստանի կողմից դրված վետոյով անցակետերի թիվը հասցվել էր երկուսի։ 2020թ. հունվարին այդ անցակետերից միայն երկուսի գործողության ժամկետն էր կես տարով երկարաձգվել, և այդ բանաձևին կողմ էին արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանն ու Սիրիան: Այժմ Ռուսաստանը պնդում է, որ Սիրիայում իրավիճակի կայունացմամբ պայմանավորված այլևս երկու անցակետի պահպանման անհրաժեշտություն չկա, և հումանիտար օգնությունը հնարավոր է մատակարարել մեկ անցակետի միջոցով, իսկ դրան դեմ են արևմտյան պետությունները: Սա արդեն 15-րդ վետոն է, որ ռուսական կողմը կիրառում է Սիրիային առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Բանաձևի ժամկետն ավարտվում է հուլիսի 10-ին: Փաստաթղթի քննարկման ժամանակ նշվել է, որ Սիրիայում այժմ ավելի քան 11 միլիոն մարդ ունի հումանիտար աջակցության կարիք՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի և սիրիական տնտեսության ճգնաժամի պայմաններում: Հումանիտար օգնության կատաստրոֆիկ պահանջ կա հատկապես Իդլիբի շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը մատնված է սովի:
11:31 - 09 հուլիսի, 2020
Սովի աննախադեպ ցուցանիշ աշխարհով մեկ. ՄԱԿ-ը ահազանգում է |amerikayidzayn.com|

Սովի աննախադեպ ցուցանիշ աշխարհով մեկ. ՄԱԿ-ը ահազանգում է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի ներկայացրած վերջին զեկույցի համաձայն Սիրիայի բնակիչները կանգնած են աննախադեպ սովի ճգնաժամի առջև: Միլիոնավոր մարդիկ ավելի են ընկղմվում չքավորության մեջ, այն աստիճանի, որին չեն հասել նույնիսկ վերջին ինը տարիներին շարունակվող ռազմական կոնֆլիկտի ժամանակահատվածում: ՄԱԿ-ի հաշվարկով ավելի քան 9.3 մլն մարդ Սիրիայում այժմ սննդի խնդիր ունի, որոնցից 1.4 մլն ավելացել են վերջին վեց ամիսների ընթացքում: Ռազմական կոնֆլիկտի, համաշխարհային տնտեսության անկայունության, Լիբանանի տնտեսության անկման, որը անմիջականորեն ազդում է Սիրիայի վրա և COVID-19-ի հետ առնչվող սահմանափակումների հետևանքով` Սիրիայում մի քանի ամիսների ընթացքում սննդի գինը բարձրացել է 200%-ով: Մինչև տարվա վերջ Սիրիային սննդի օգնություն տրամադրելու համար ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրին անհապաղ 200 մլն դոլարի ֆինանասական օգնություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում այն ստիպված կլինի զգալիորեն կրճատել տրամադրվող օգնությունը և այն ստացող մարդկանց թիվը: Սիրիան սակայն միակը չէ, որ գտնվում է անելանելի վիճակում: Որբաթ օրը հրապարակված UNICEF-ի զեկույցի համաձայն կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ծրագրերի կրճատման արդյունքում Եմենում քաղցի մատնված երեխաների թիվը կմեծանա: Զեկույցի համաձայն թերսնված երեխաների թիվը Եմենում մինչև տարեվերջ կարող է հասնել 2.4 միլիոնի, որը 20%-ով ավել է ներկայիս թվից: "Մոտ 500 հազար երեխա ծայրահեղ աստիճանի թերսնված են, իսկ մինչև 5 տարեկան մոտ 2 մլն երեխա’ թերսնված",- ասում է Եմենում UNICEF-ի ներկայացուցիչ Սառա Բեիսոլո Նյանտին: Եմենի առողջապահական տկար համակարգը պատրաստ չէ կորոնավիրուսին դիմակայելու, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից կառավարվող ռազմական կոալիցիայի և Իրանից աջակցություն ստացող Հոութի զինյալների միջև հինգ տարի ձգվող պատերազմի պայմաններում: Փակուղի մտած պատերազմի արդյունքում է ստեղծվել աշխարհի ամենախորը մարդասիրական ճգնաժամը: Ճգնաժամ, որն ավելի կխորանա օգնություն տրամադրող երկրների կողմից վերջին շրջանում ֆինանսավորման կրճատման արդյունքում:
10:35 - 27 հունիսի, 2020