Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գուլակյան փողոցի 16 բ շենք, Համբարձումյան, 97 շենք, Կոմիտասի պողոտա, 24/3 շենք, Աղբյուր Սերոբի, 11/1, 11/2 շենքեր, Բաղրամյան պողոտա, 57 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ա.Ավետիսյան փողոց, 1-ին շենքի 2-րդ և 3-րդ մուտքեր, Համբարձումյան փողոց, 4 շենք, Քոչար փողոց, 20 շենք, Քանաքեռ ՀԷԿ-ի 5, 5/3 10, 11 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 4-րդ միկրոշրջան «Վեոն» ՍՊԸ, շտապ օգնության կայանի շենք, ՊՆ զորամասի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 2-րդ միկրոշրջանի Մոլդովական, 44/2, 44/3 շենքեր, Նորքի 5-րդ միկրոշրջանի Գալշոյան 2 շենք, Նորքի 8-րդ միկրոշրջանի Մինսկի 9 շենքեր, Ավան, Բրյուսովի թաղամաս, 68, Թումանյան թաղամաս, 11, Ավան-Առինջ, Բաբաջանյան 2/10 բնակելի շենքեր, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան-Առինջ, Տաշքենդի 22 (1/18) շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորքի 6-րդ միկրոշրջանի Շոպրոնի 3-րդ նրբանցք, 5 շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Արտաշիսյան փողոցի 54, 56, 58, 60, 60ա, 62 բնակելի շենքեր, Արտաշիսյան փողոց, 2-րդ նրբանցքի սեփական տներ, Տիմիրյազովի, Պապովի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Սարի թաղ, 21 փողոց, Աղյուսագործների 59–99 տներ, Նար-Դոս, 48 - 60 զույգ տներ, Խաղաղ Դոնի 5-րդ շենքի 9-16 մուտքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կողբացի, 2Ա շենք, Հանրապետության 58 շենք, Տիգրան Մեծ, 27 շենք, Քաջազնունի, 2 շենք, Արամի փողոց, 64 և 72 շենքեր, Մոսկովյան, 33 շենք, Սպենդարյան, 1, 3 շենքեր, Մաշտոցի, 35, 37, Թումանյան, 38 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նորաշեն, 18 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 28 շենք, Դավիթաշեն 1-ին թաղամաս, 31 շենք, Միկոյան, 25 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղամաս, 18 շենքի 3-րդ և և 4-րդ մուտքեր, Անդրանիկի 78 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Կոտայքի մարզում 10։00-17։00 Հրազդան քաղաքի Ջրառատավան թաղամաս , «Ա․ Դանելյան» գազալցակայան, Սառցակոմբինատ, «Վանակաթ» ՓԲԸ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-12։00 Բալահովիտ գյուղ (մասնակի), Բալահովիտի զինմաս, գազալցակայան, 11։00-16։00 Զորավան, Սարալանջ, Արագյուղ, Բուժական գյուղեր, «Վիվասել ՄՏՍ», «Յուքոմ», «Վեոն Արմենիա» ընկերությունների բջջային կայաններ, Բուժականի հանգստյան գոտի, Բուժական, Զորավան, Սարալանջ, Արագյուղ գյուղերի ոռոգման ջրի պոմպակայաններ, «Աբշին» կոմբինատ, «Լոր» կոոպերատիվ, «Զորավան» ԲԲԸ, «Ֆլան» ՍՊԸ, Շիրակի մարզում 11:00-16:00 Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս, Ռիժկովի ճեմափողոց, Բագրատունյաց օղակ, ՇՄ դատախազություն, «Կառոնա» խանութը, «Ֆասթկրեդիտ» գրասենյակ «Ֆաետոն» և «Հացատուն» ռեստորաններ` հարակից տարածքներով, 11:00-17:00 խուրյանի տարածքշրջանի Արևիկ, Այգաբաց գյուղեր, ՀՀ Ոստիկանության Ախուրյանի բաժին, Ախուրյանի Մոր և Մանկան կենտրուն, Ախուրյանի առողջության կենտրոն, Ախուրյան գյուղի «ՍԱՀԱՍԱ» գազալցակայան: Լոռու մարզում 11:00-17:00 Եղեգնուտ,Դեբեդ գյուղեր, Սյունիքի մարզում 10:00-14:00 Խոտ, Հարժիս, Շինուհայր, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդները։
09:21 - 06 օգոստոսի, 2020
Լանջիկ համայնքում սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ

Լանջիկ համայնքում սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017 թվականների ընթացքում ելքագրել է ընդհանուր շուրջ 4․200․000 ՀՀ դրամ գումար՝ գյուղի սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին՝ ընդհանուր 44 անձի, հատկացնելու համար, սակայն, չի տրամադրել նրանց: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Շահառուների մի մասը արդեն իսկ համապատասխան հաղորդումներ են ներկայացրել ոստիկանություն և տվել նույնաբովանդակ բացատրություններ այն մասին, որ  ընդհանրապես տեղակ չեն եղել իրենց անվամբ համայնքի բյուջեից գումարների դուրսգրման մասին: Այսինքն նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ստացվել գումարը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ յուրացնելու մասին։    Հաշվի առնելով, որ  նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ տվյալ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել հիշյալ հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին և այն նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
20:00 - 04 օգոստոսի, 2020
Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են |armtimes.com|

armtimes.com: Համավարակի ու դրա հետեւանքով փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված հայաստանցիներին Կառավարությունը մեկ այլ ուղի էր առաջարկել՝ ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։ Հենց այդ նպատակով էլ ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, այն, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ: Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան: Հարցումներ ենք արել մարզպետարաններ՝ հասկանալու, թե հաշվառե՞լ են արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, եւ քանի՞սն են նրանք: Վերը նշված 100 ծրագրից բացի, որոնց մեկնարկին, ամեն դեպքում, պետք է նախորդեր որոշակի ժամանակ պահանջող նախապատրաստական աշխատանք, մարզերում իրականացվում են նաեւ տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Երկրից դուրս գալու հնարավորությունից զրկված մարդկանց մի փոքր մասը ներգրավվել է այդ ծրագրերում: Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։ Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող եւ մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաեւ 11 տարբեր շինարարական ընկերությունների։ Շիրակի մարզում ներկայացված եւ հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Միաժամանակ նաեւ հայտնում՝ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։ Վայոց ձորի մարզպետարանի լրատվականից էլ հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում հղումով տեղադրված (2020 թվականի մայիսի 7-ից) հայտարարությանը էլեկտրոնային եղանակով ոչ ոք չի արձագանքել: Արտագնա աշխատանքի չմեկնած անձանցից թղթային տարբերակով են ստացել դիմումներ: Ընդամենը 49 դիմում՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով: «Դիմումատուներին ուղղորդել ենք մարզի զբաղվածության տարածքային կենտրոններ՝ ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաեւ տեղեկացրել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի մասին»,- հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից, նաեւ նշում, որ ներկայումս մարզում կապիտալ շինարարության ոլորտում ընթանում են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավվել են մարզպետարանի ուղղորդած՝ վերոնշյալ անձանցից երկուսը: Իսկ ահա Լոռու մարզից այս տարի առնվազն 1496 քաղաքացի չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Մարզպետարանի տրանսպորի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արտերկիր չմեկնած անձանցից մոտ 150 հոգին արդեն աշխատում է իրենց մարզում, բայց քանի որ հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը նոր է եղել, սա վերջնական թիվ համարել չի կարելի: Մարզում այլ անձանց էլ տարբեր շինկազմակերպություններ աշխատանք են առաջարկել: «Կապիտալ շինարարություն է իրականացվում, մոտ 11 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք է սկսվել, ճանապարհի հիմնանորոգում եւ այլն»,- ասաց Ղարսայանը: Նրա խոսքով՝ շեշտը դրվել է կապիտալ շինարարության վրա, իսկ դա իրականացնող կազմակերպություններն արդեն իրենց աշխատողներն ունեն. «Շատ դեպքերում նույնիսկ այլ շրջաններից ֆիքսված աշխատողներ ունեն, նեղ մասնագիտացված եւ այլն: Նրանք հիմանականում օգտվում են իրենց բազայից, ունեն մեծ բազա: Այդ կազմակերպություններն էլ ամբողջական ծավալով դեռ չեն աշխատում: Երբ ծավալները մեծանան, աշխատողների թիվն էլ շեշտակի կավելանա: Մեր մարզի ազգաբնակչությունն էլ կներգրավվի, բայց շատ քիչ քանակությամբ»: Լոռու մարզում 2020 թվականին 98 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, ընդհանուր գումարը 4 միլիարդ 700 միլիոն դրամ է կազմում: Ծրագրերից 68-ն արդեն ընթացքի մեջ է: Նախագծերի քննարկման փուլն արդեն հաղթահարվել է, մի մասի մրցույթները՝ արդեն կայացել, իսկ աշխատանքների մեկնարկը տրված է:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
14:02 - 03 օգոստոսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանում՝ 11:00-17:00 Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 1, 7 փողոցների սեփական տներ, Հ․Հովհաննիսյան փ․119 շենք, Մարկվարտի, Կարմիր Բլուր փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 21փողոցի սեփական տներ, Աղյուսագործների փ. 59–99 սեփական տներ, Նար-Դոսի փ. 48 - 60 /զույգ/ սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Րաֆֆու փ. 87 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5,5/3,10,11 շենքեր, Քանաքեռ ՀԷԿ 5-11, Ղափանցյան 5/9 – 14/5, Քանաքեռ 5 փ․ 3-126 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-16։00 Արտավազդ գյուղ, «Ճամբար Շին Շողիկ», «Զեփյուռ», «Նաիրիտ», «Լուսաշող», «Հասմիկ» հանգստյան գոտիներ «Եղևնիներ», «Անի Ռեզորթ», «Շեյխ հաքային ջրերի գործարան և բնակելի շենքեր, «Խոտոր-ջուր», «Էլիանորա», «Հովիտ», «Նաիրի ռեզորթ», «Տաք ջուր», «Երկրաբան» Հանքավան գյուղ, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությոնների բջջային կայաններ և ոչ բնակիչ-բաժանորդները, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Ակներ, Հաղպատ, Ծաղկաշատ գյուղեր։ Շիրակի մարզում՝ 11:00-16:00 Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոց, Հաղթանակի պողոտայի սկզբնամաս, Ռիժկովի ճեմափողոց, Բագրատունյաց օղակ, ՇՄ դատախազություն, Կառոնա խանութ, «Ֆասթկրեդիտ» գրասենյակ, «Ֆաետոն» և «Հացատուն» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:  
09:09 - 03 օգոստոսի, 2020
2018 թվականին Գյումրու բնակչուհին  իր  նորածին երեխային վաճառել է Երևանի բնակիչ ամուսիններին․ դատախազություն

2018 թվականին Գյումրու բնակչուհին իր նորածին երեխային վաճառել է Երևանի բնակիչ ամուսիններին․ դատախազություն

Շիրակի մարզի  դատախազության կողմից  իրականացվող  դատախազական պատշաճ հսկողության  ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական  համակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին  իր  նորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամի  դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Իրականացված հետաքննության արդյունքում ձեռք  են բերվել արժանահավատ տվյալներ առ այն, որ 1992 թվականին ծնված Արմավիրի մարզի բնակչուհին, փաստացի  ամուսնական կապի  մեջ է գտնվել Գյումրի քաղաքի 1989 թվականին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ում  գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, ծննդաբերել է աղջիկ երեխայի, որից հետո ամուսնուն և  սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել  այն մասին,  որ երեխան մահացել է: Այնինչ  երեխային  իր  մոր  օգնությամբ  1.200.000 ՀՀ դրամի  դիմաց վաճառել է Երևան քաղաքում  բնակվող  ամուսնական  զույգի:   Պարզվել  է նաև, որ երեխայի  մայրը և Երևան քաղաքի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ  երեխայի հայրության վերաբերյալ և այդ կերպ կարողացել են գրանցել երեխայի  հայրության ճանաչման կեղծ փաստը։  Նկատի ունենալով, որ  նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով քրեական  գործ հարուցելու  մասին որոշում: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   
10:25 - 30 հուլիսի, 2020
Անի համայնքի ղեկավարն ազատազրկման է դատապարտվել ու զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից

 |factor.am|

Անի համայնքի ղեկավարն ազատազրկման է դատապարտվել ու զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից |factor.am|

factor.am: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի քրեական գործով դատավճիռը։ Հիշեցնենք, որ  Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2004թ. հանդիսանալով ՀՀ ՇՄ Մարալիկ համայնքի, այնուհետև 2017թ.՝ Անի խոշորացված համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական հանցավոր մտադրությամբ վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված ուրիշի՝ համայնքի խոշոր չափերի գույքը և անձնական այլ դրդումներով կատարել պաշտոնեական կեղծիք: Դատարանը որոշել է առաջադրված մեղադրանքում Անի համայնքի ղեկավարին մեղավոր ճանաչել ու դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման և համաներմամբ պատժից ազատել։ Միաժամանակ, դատարանը որոշել է Գևորգյանին զրկել համայնքապետարանում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այս մասին ասաց Արտակ Գևորգյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը։ Նա նշեց, որ դատավճիռը ստանալուց հետո պատրաստվում են բողոքարկել այն Վերաքննիչ դատարանում։ «Ամենամեծ ցանկության դեպքում  անգամ դատարանը չի կարող անձին զրկել ընտրվելու իրավունքից, որովհետև օրենքը հստակ տալիս է, թե որ դեպքում անձը չի կարող ընտրվել։ Ռեալ պատիժ պիտի կրի, որ անձին կարողանան ընտրվելու իրավունքից զրկել, համայնքապետի մասին է խոսքը»,- ասաց Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբանի խոսքով՝ Գևորգյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ բողոքարկման դեպքում դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտնում։ «Դատավճիռը կարող է կատարվել միայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Առնվազն մի քանի ամիս, եթե արդյունք էլ չունենք, շարունակելու է պաշտոնավարել։ Բայց ես չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ կթողնի դատավճիռը»,- ասաց Հայրապետյանը։
16:10 - 28 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Աբովյան փ. 30-36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Մաշտոցի պող. 33/1, 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ Նովա նրբ․ 76-84 սեփական տներ, Նալբանդյան փ. 25/14, Պուշկին փ. 37, Վրացյան փ. 84/1 շենքեր, Արշակունյաց պող․ 6, 8, 45, 47, 49 շենքեր, Եր․ Քոչարի փ. 22, 28 շենքեր, Արհեստավորների փ. 91-163, Զավարյան փ. 18-47, Գրողների փ. 3-16, Նար Դոս փ. 39, 43 սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․ 56ա, 56բ շենքեր, Նորագավիթ 4-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 49, 50 շենքեր, Դավթաշեն 3-րդ թաղ. 6 հանրակացարան, Մելիքյան փողոց մասնակի, Սիլիկյան Հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Րաֆֆու փ. 39 և Բաբաջանյան 1/1 շենքեր, Նոր Նորքի 2-րդ զանգ.`Մոլդովական փ. 32/2 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2 շենք , Շոպրոնի 3-րդ նրբ. 7 /19/ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 6, 18 շենքեր, Ավան՝ Խուդյակով փ. 1/2 շենք, Աղի Հանք՝ 4/4 շենք, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 13 (3/11) շենք, Տաշքենդի փ. 21 (1/12) շենք, Տաշքենդի նրբ․ 13 (2/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևաշատ, Պտղունք, Մուսալեռ գյուղերն ամբողջությամբ, Թաիրով, Փարաքար գյուղեր` մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր և Նոր թաղամասեր, Գետամեջ համայնք`մասնակի, «Աղի հանք» և «Երազ» այգեգործական ընկերություններ, Պտղնի պոմպակայան, «Մ․ Մարտիրոսյան» և «Վ․ Գրիգորյան» ՍՊԸ-ներ, Շիրակի մարզում՝ 10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջան, Ախուրյան գյուղ «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Ճանշին», «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար, Ձորաշեն և Սարապատ գյուղեր:
09:18 - 23 հուլիսի, 2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ: Հոռոմ համայնքում համայնքապետարանի պատասխանատուների և ավագանու անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջիկա անելիքներին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։Հոռոմում վերանորոգվում է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, Շիրակի մարզպետարանը դեռ 2017-ին պատվիրել է եկեղեցու վերականգնման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը։ «Շինարար 97» կազմակերպությունը 2018 թվականին իրականացրել է շուրջ 12 մլն դրամի աշխատանք, այս տարի դեռ աշխատանքներ չեն մեկնարկել։ Մեկնարկել են նաև համայնքի ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները։ 89 մլն 476 հազար դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի կողմից, համայնքն իրականացնում է հինգ տոկոս համաֆինանսավորում։ Անցկացվելու է մոտ 3 կմ ոռոգման ցանց։Շիրակի մարզպետն այցելել է նաև Վարդաքար և Նոր Կյանք համայնքներ։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է համայնք - պետություն համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ սուբվենցիոն ծրագրերով հնարավոր կլինի քայլ առ քայլ լուծել տարիներ շարունակ կուտակված հիմնահարցերը։ Նոր Կյանքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կխճապատվի և տուֆ քարով կսալապատվի ներհամայնքային թվով 7 փողոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն 53 հազար դրամ է, պետություն կհատկացնի գումարի 55%-ը, համայնքը՝ 45%-ը:Մարզպետը զրուցել է համայնքների բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, հորդորել պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, անդրադարձ է կատարվել նաև առաջիկա բերքահավաքին, ինչպես նաև պետության կողմից ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին և մարզի գյուղացիական տնտեսությունների այդ ծրագրից օգտվելու հնարավորություններին։
16:10 - 22 հուլիսի, 2020
Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը |hetq.am|

Կորոնավիրուսը «փակել է» Գյումրու «Շիրակ» օդանավակայանը |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», հայտնվել է ծանր վիճակում: Բավական է ասել, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվելուց հետո՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Շիրակից» ուղեւորներ չեն օգտվել: Եվ չէին էլ կարող, քանի որ այդ 3 ամիսներին ընդամենը 1 չվերթ է եղել այստեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հրապարակած վիճակագրությունից:   Ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում երեւում է, որ հունվար-փետրվար ամիսներին ուղեւորահոսքի թվերը վերջին երեք տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներին համահունչ են եղել, բայց մարտին ուղեւորների քանակը կտրուկ նվազել է, իսկ ապրիլ-հունիսին օդանավակայանը փաստացի պարապուրդի մեջ է եղել: Passengers: LWN (06.2014-06.2020)Infogram Համեմատության համար նշենք, որ եթե այս տարվա առաջին կիսամյակում «Շիրակն» սպասարկել է 27.533 ուղեւորի, ապա անցյալ տարվա նույն հատվածում այդ թիվը եղել է 2,5 անգամ շատ՝ 68.175 հոգի:  Անցած 6 ամիսներին «Շիրակում» բեռնափոխադրում չի կատարվել: Որքան էլ վատ հնչի, սա սովորական երեւույթ է Գյումրու օդանավակայանի պարագայում, որի միջոցով 2019-ի ամբողջ ընթացքում եւս բեռ եւ փոստ չի առաքվել ու ներմուծվել: Անցյալ տարի կառավարությունը որոշել էր Գյումրիում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնել: ԱՏԳ-ն գործառնական տեսակով լինելու է լոգիստիկ եւ արտադրական: Այստեղ կարեւոր դեր է վերապահված «Շիրակ» օդանավակայանին, որի միջոցով նախատեսվում են մեծածավալ բեռնափոխադրումներ: Առայժմ սա միակ հույսն է, որ Գյումրու օդային դարպասներում կաշխուժանա բեռնափոխադրումը: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:30 - 21 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 2 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Մյասնիկյան պող. 2, 4 շենքեր, Թումանյան փ. 12, 13 շենքեր, Թումանյան անց. 2, 26 և 28 շենքեր, Սայաթ Նովա պող. 20 շենքեր և հարակից բնակիչ-բաժանորդներ, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6-12 (զույգ) սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տենր, Բագրատունյաց պող․47/2 շենք, Արագածի փ․93, 93ա շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ, Կատովսկու, Մուսաելյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցների սեփական տներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․2, 4, 7, 20ա, 20բ, 20գ շենքեր, Վերին Շենգավիթ 2-րդ․նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Արաբկիր 49, 51 փողոցների սեփական տներ, Ն.Զարյան, Ղափանցյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռ ՀԷԿ 5, 5/3, 10, 11 շենքեր և սեփական տներ,հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 22 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 39 շենք, Անդրանիկի փ. 107 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 32/4, 39/3, 39/5 շենքեր, Դ․ Մալյան նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 1-ին նրբ․ 5 շենք, Նոր Նորքի 5րդ զանգ.՝ Գալշոյան փ. 22 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լ․ Սարգսյան փ. 1, 5 շենքեր, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 13/6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ Նովա թաղ․ 8/1շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10:00-14:00 Կախակն, Կուտական, Մեծ Մասրիկ, Տրետուկ համայնքներն ամբողջությամբ, Մասրիկի հեռուստակայն, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, 10:00-15:00 Սևան քաղաքի Ուրենգոյ թաղամաս, «Լիհնիտիս», «Տիգրան և Վահե», «Զմրուխտե Լագունա», «Լ.Թադևոսյան», «Երեք Առյուծներ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոց։ Շիրակի մարզում՝ 10:30-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի «Ճանշին» և «Գյուղշին» բանավաններ, «Յումս», «Ախուրյանի բենզալցակայան» կազմակերպություններ:
09:17 - 20 հուլիսի, 2020
Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքերում արդեն մի քանի օր է իրականացվում է անվադողերի հավաքման գործընթաց: Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները: Նախաձեռնությունը նոր չէ. դեռ 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի հարազատ եղբայրը՝  Ժորա Աբգարյանը, ձեռնակեց այն: Այս անգամ էլ, հուլիսի 12-ից Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, արձագանքը չուշացավ: Գյումրիում  ակտիվությունն աննախադեպ է՝  քաղաքի տարբեր հատվածներում, կարելի է տեսնել երիտասարդների, որոնք հավաքում են անվադողեր ու տեղափոխում այն հատվածներ, որտեղից բեռնատարները տեղափոխում են  զորամասեր: «Գյումրիում  բավական ակտիվ է, քանի որ Գյումրիից ենք սկսել ու Գյումրիում մեծ  թիմ ունենք: Երևանում էլ 4 կետ ունենք ու ինտենսիվ աշխատում ենք: Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում ողջ Հայաստանից մոտ 40 հազար անվադող է հավաքվել ու ավելի քան 30 բեռնատար տեղափոխվել է»,- նշեց Ժորա Աբգարյանը  տեղեկացնելով՝ զորմասեր անձամբ իրենք են տանում:
17:39 - 18 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ մուտքերը) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ. 1, 4-րդ թաղ. 29 շենքերը, Անդրանիկի փ. 10, 129, Րաֆֆու փ. 41 շենքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 1շենքի 1-4-րդ մուտքերը և հարակից ոչ բանկիչ բաժանորդները, Արագածոտն մարզում՝ 11:00-17։00 Գետափ, Թլիկ, Արագածավան գյուղերը, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաքի Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 4, 9, 10 փողոցները և 4-րդ նրբանցքը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Մռավյան, Խանջյան, Երևանյան, Օգոստոսի 23-ի փողոցները՝ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, 26 Կոմիսարների, Թամանցիների, Մոմիկի, Օրբելու փողոցները և Ելփին, Վերնաշեն գյուղերը մասնակի, 10։00-16։00 Ազատեկ գյուղը՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն գյուղերը մասնակի, Աբովյան քաղաք 8-րդ միկրոշրջանը և Էլար թաղամասը մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Հարնապետության փ. 4, Սևանի փ․ 4/5, Օգոստոսի 23փ. 21 շենքերը, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը՝ մասնակի և «Մագաս Ինվեստ» ՍՊԸ-ն, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 3-րդ թաղամասը՝ մասնակի, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի Սոցխոզ թաղամասը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի «Թռչունյաց տունը», «Սևերսկի» զինմասը, «Սևերսկի» թաղամասը, հին մաքսատան դիմացի տարածքը, նախկին «Ուրալ Սիբ Ստրոյ»-ի տարածքը, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցը, Տավուշի մարզում՝ 10:00-16:00 Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը, Հաղարձին գյուղը՝ մասնակի, 12:00-14:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, և Թեղուտ գյուղը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Հարժիս, Հալիձոր, Շինուհայր գյուղերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները:
09:50 - 15 հուլիսի, 2020
Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

hhpress.am: 1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։ Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։ Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։ Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6-ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ 2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1-ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1-ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։ Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008-2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839-ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։ Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։
12:45 - 11 հուլիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն, հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1101 քաղաքացի, նրանցից 255-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։ 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
14:52 - 05 հուլիսի, 2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 3-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ, որից 93-ը զբաղված է։ Ստացվում է, որ հիվանդանոցում ազատ տեղերի խնդիր կարող է առաջանալ։ «Բնականաբար, մենք էլ ենք դիտարկում այս հարցը։ Այս պահին 93 հիվանդ է, բայց նաև այսօր սպասում ենք դուրսգրումների։ Կարծում եմ՝ կլինեն դուրս գրվողներ։ Նմուշառումներ ենք արել, պատասխաններից կախված՝ որոշում կկայացվի։ Եթե խնդիրներ ունեցանք, հիվանդներին կտեղափոխենք Երևան»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Նա նաև նշեց, որ այս պահին վարակի ամենամեծ օջախը Գյումրին է, սակայն որևէ նոր օջախ չկա։ Միաժամանակ, կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել մարզի բոլոր տարածաշրջաններում։ Շիրակի մարզի համար այսօր հրատապ է ռեանիմացիոն ու տրիաժային ծառայությունը։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջարկներով դիմել են Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից դեռ արձագանք չկա։ «Մենք առաջարկներով դիմել ենք նախարարություն։ Նախարարությունը հարցերը քննարկում է, այս պահին որևէ հստակեցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:49 - 03 հուլիսի, 2020