Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Ռուստամ Բադասյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

Ռուստամ Բադասյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում է: Աշխատանքային այցի առաջին հանդիպումը Քրեական արդարադատության հարցերով համագործակցության ԵՄ գործակալության (Եվրաջասթի) նախագահ Լադիսլավ Համրանի հետ կայացել է այսօր: Նախարարը գործընկերոջը տեղեկացրել է արդարադատության ոլորտում վերջին զարգացումների և բարեփոխումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են դատական ​​և հակակոռուպցիոն ռազմավարությունների ուղղություններին: Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը: Արդարադատության նախարարը Եվրաջասթի նախագահին հրավիրել է Հայաստան:
05:12 - 06 փետրվարի, 2020
ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Այս մասին հայտնել է  Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը: Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ: Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ: Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ: Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ:
16:44 - 03 փետրվարի, 2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կայցելի Հաագա

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կայցելի Հաագա

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Այս մասին հայտնել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը:Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ:Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ:Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ:
12:46 - 03 փետրվարի, 2020
Ծանոթ չեմ տնտեսագետ Աճեմօղլուի հայտարարությանը, բայց մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Արդարադատության նախարար |tert.am|

Ծանոթ չեմ տնտեսագետ Աճեմօղլուի հայտարարությանը, բայց մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք. Արդարադատության նախարար |tert.am|

tert.am։ Ծանոթ չեմ պարոն Աճեմօղլուի հայտարարությանը, բայց, եթե չեմ սխալվում, նա միշտ իր աշխատություններում կարևորում է ինստիտուտների կառուցումը և ինստիտուտների միջոցով երկարատև բարեփոխումների իրականացումը: Մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ավելի վաղ կոչ էր արել ՀՀ իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: «Եթե որևէ ազդեցիկ առաջնորդ կամ խմբակցություն վերահսկում է պետական մարմինները և հետապնդում իր հակառակոդներին, ապա դա թուլացնում է այդ մարմինները»,- նշել է Աճեմօղլուն: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, թե տեղյակ չէ տնտեսագետի այս հայտարարությունից, բայց Աճեմօղլուի հետ իրենք «նույն գծի վրա են». «Մենք մասնակցում ենք մի միջոցառման, որը միտված է մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը, ընդ որում, այդ մարմնի համար այնպիսի կադրային բազա ստեղծելու, որոնց բարեվարքությունը ստուգվում է: Կարծում եմ, որ պարոն Աճեմօղլուի գաղափարները և ինստիտուտների կայացման իր տեսլականը ամբողջությամբ մեր քաղաքականությանը համապատասխանում է: Տեսնում եք բոլոր միջազգային կառույցների վերջին արձագանքները, որոնք վերաբերում են մեր բարեփոխումների օրակարգին՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական: Այնպես որ, մենք ամբողջությամբ նույն գծի վրա ենք»:
12:23 - 01 փետրվարի, 2020
Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան |armenpress.am|

Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը։ Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ իր ելույթում, արդյոք, չի՞ խախտել Թովմասյանի անմեղության կանխավարկածը, դրա մասին է խոսել նաև Թովմասյանի պաշտպանը, Բադասյանը պատասխանեց. «Ոչ, ես հետևել եմ վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթին, ինքը հղում է կատարել մեղադրանքին և հետո մեղադրանքի բովանդակությանը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի ու մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտնեց, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:  
09:12 - 01 փետրվարի, 2020
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունները |armenpress.am|

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունները |armenpress.am|

armenpress.am: Ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում մեկտեղվելու են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթները։ Սա կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը։ Այսօր  «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունները՝ ի տարբերություն մյուս քննչական մարմինների։ Նախարարի խոսքով՝ ավելի լավ լուծում կլինի ինչ-որ փուլում դետեկտիվների ինստիտուտի ներդրումը, երբ անձը մեկտեղում է քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացումը, իսկ որոշ ավելի նեղ մասնագիտական գործառույթների համար՝ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների և մասնագետների ներգրավումը։ «Մենք առաջին քայլն ենք կատարում՝ իրավապահ մարմնի կազմում ունենալով և՛ քննչական, և՛ օպերատիվ-հետախուզական գործառույթներ։ Սա կնպաստի հանցագործությունների քննության արդյունավետությանը, և այս կարծիքը միայն մենք չենք կիսում, այլ նաև գրեթե բոլոր միջազգային գործընկերները»,- ընդգծեց Բադասյանը։ Նախարարը նշեց, որ երկրորդ բաղադրիչը լինելու է կադրերի ընտրության նոր ընթացակարգը մրցութային կարգով։ Հակակոռուպցիոն մարմնում կարող է ներդրվել նոր գործիք՝ կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտ։ «Առաջին անգամ Հայաստանում կոռուպցիոն գործարքի սադրանքի ինստիտուտը ներդնելու ուղղությամբ աշխատաքներ ենք իրականացնում։ Սա նշանակում է. ոչ թե քրեական գործ հարուցելու համար, այլ հակակոռուպցիոն մարմնի աշխատակիցների բարեվարքությունը մշտապես ստուգելու համար կարող է ներդրվել գործիք, երբ կոռուպցիոն բնույթի առաջարկ է արվում և այդ առաջարկի արդյունքում, եթե կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ գալիս, կարող է քննարկվել այդ աշխատակցին կարգապահական պատասխանատվության, հակակոռուպցիոն կոմիտեից ազատելու հարցը»,- նշեց Բադասյանը։ Ըստ նախարարի՝ քաղաքական կամքի առկայությունը կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ նախադրյալ է, բայց, բնականաբար, Հայաստանի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ միայն դա բավարար չէ կոռուպցիայի դեմ պայքարի համար։ «Պետք է ունենալ այնպիսի պետական կառույցներ, որոնք ունակ են, անկախ քաղաքական ուժերի վերադրսևորումներից, արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ունենալ մասնագիտացված աշխատակիցներ, և այդ կառույցներում լինեն չքաղաքականացված, մասնագիտական գիտելիքներով տիրապետող մարդիկ։ Ընդհանրապես, 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով նշել ենք, որ մեր նպատակը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է։ Առաջին մարմինը, ըստ այդմ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, որն արդեն ձևավորվել է և հիմա սկսում է քայլերը կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում։ Երկրորդը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող իրավապահ մարմինն է, որը հենց Հակակոռուպցիոն կոմիտեն է։ Երրորդը կոռուպցիոն հանցագործությունների քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող գլխավոր դատախազության հատուկ ստորաբաժանումը և հակակոռուպցիոն դատարանի ստեղծումն է»,- եզրափակեց նախարարը։ Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծը ներկայացրել է հանրային քննարկման:
08:20 - 01 փետրվարի, 2020
Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը․ Ռուստամ Բադասյան

Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը․ Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը։ «Մինչ այս պահը կառավարությունն ու խորհրդարանը պահպանել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները խնդրել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ։ Ըստ Եվրոպական ստանդարտների, ՎՀ-ը նշել է, որ վաղ թոշակի գնալը պետք է լինի բացառապես կամավոր և այս սկզբունքը պետք է պահպանել։ Որպես, համազեկուցողներ, մենք սերտորեն կհետևենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս կերպ, նկատի ունենալով անգամ, որ այս մեխանիզմի՝ «2015թ սահմանադրական փոփոխությունների ոգին պահպանելուն է միտված» նպատակը տեղին է»։
06:57 - 01 փետրվարի, 2020
Ինչու չի ընտրվել Արփինե Հովհաննիսյանը. Նախարարի բացատրությունը |lragir.am|

Ինչու չի ընտրվել Արփինե Հովհաննիսյանը. Նախարարի բացատրությունը |lragir.am|

lragir.am։ Արդատադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու Սահամանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների թեկնածուների թվում չի հաստատվել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը։ «Իրականում հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, մենք նպատակ չունեինք, որպեսզի ընդդիմադիրներ կամ իշխանամետներ այնտեղ լինեին, այնտեղ պետք է լինեին վեց իրավաբան-գիտնականներ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչներ։ Տիկին Հովհաննիսյանի մասով, գնահատում ենք իր անկեղծ մղումները, որ ինքը հայտարարել է՝ ես անկեղծ մղումներով ուզում էի օգնել։ Մենք իրականում չենք ուզում այս քայլով ցույց տալ, որ մենք իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, ուղղակի տիկին Հովհաննիսյանի դիմումում նշված է, որ ինքը մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխության հանձնաժողովի աշխատանքներին։ Իրականում կարծես թե խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին, որովհետև մենք նայել ենք, այնտեղ ֆորմալ առումով տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցել։ Բայց մենք նույնիսկ դա էլ կասկածի տակ չենք դնում, այլ խնդիրը հետևյալն է։ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեր պաշտոնական փաստաթղթում քննադատություն է հնչում 2015 թվականի փոփոխությունների և դրան հաջորդած պրոցեսների հետ կապված։ Բնականաբար, մենք այդ հանգամանքը չէինք կարող դրական առումով գնահատել հանձնաժողովի նոր կազմի համար։ Ոչ թե ով 2015-ին մասնակցել է, հիմա չի կարող մասնակցել, այլ ինքնին այդ հանգամանքը չէր կարող դրական համարվել այս փուլի ընտրություններում»,- ասաց Բադասյանը։  
10:29 - 30 հունվարի, 2020
Սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական համակարգին անդրադարձ չկա. Ռուստամ Բադասյան |lragir.am|

Սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական համակարգին անդրադարձ չկա. Ռուստամ Բադասյան |lragir.am|

lragir.am: Կառավարությունը մտադիր է սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստել և հանրաքվեի դնել այս տարեվերջին։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Կառավարությունը կարծում է, որ այնպիսի փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք անպայման ենթադրում են հանրաքվեի անցկացում։ Փոփոխությունների շրջանակներում նաև Սահմանադրական դատարանին ու ընդհանուր դատական համակարգին է անդրադարձ կատարվելու։ Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել ՍԴ ճգնաժամը, նախարարը պատասխանեց, որ հարցին անդրադառնալու են ընդհանուր դատական համակարգի ենթատեքստում։ «Թե ոնց կանդրադառնանք, ես հիմա ճիշտ չեմ գտնում ասել, դեռ հանձնաժողովը չձևավորված իմ տեսլականը կիսել»,- ասաց նա։ Նա նշեց, որ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ պետք է վստահությունը բարձրանա՝ սահմանելով մոդել, թե ինչ մոդելի Սահմանադրական ու Վճռաբեկ դատարան ենք պատկերացնում, և ինչպես պետք է բարեփոխումը լինի հիմնովին։ Անդրադառնալով հարցին, թե սուպերվարչապետական համակարգից ձերբազատվելու խնդիր դրվելո՞ւ է, նա պատասխանեց․ «Կնայենք, թե ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։ Տարբեր քաղաքական գործիչներ սուպերվարչապետության հետ կապված տարբեր կարիքներ են արտահայտել։ Հանձնաժողովի մասնագիտական կարծիքը մենք կլսենք և կկիսվենք այդ կարծիքով»,- ասաց նա։ Բադասյանը նաև նշեց, որ փոփոխություններով կիսանախագահական համակարգին անդրադարձ չկա։ «Ես չեմ կարող ընդհանրապես բացառել, բայց մենք դատաիրավական ռազմավարությամբ նաև ականջալուր լինելով հասարակությանը, մենք ընտրել ենք այն հարցերը, որոնց կանդրադառնանք։ Հիմա եթե արտախորհրդարանական ընդդիմության կողմից կլինի առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել։ Բայց ես փորձում եմ հիմա իմ կարծիքով կամ ընդհանուր կառավարության մոտեցումներով առաջնորդվել։ Իսկ մոտեցումները ամրագրված են դատաիրավական ռազմավարության մեջ։ Հենց հանձնաժողովով կորոշենք քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում նման քննարկում ունենալ, անպայման հասարակությանը տեղյակ կպահենք»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում:
10:23 - 21 հունվարի, 2020
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախորդ տարում ցուցաբերած աջակցության ու արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը 2020 թվականին ավելի կզարգանա: Ռուստամ Բադասյանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ զրույցում անդրադարձել է հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների գործընթացներին, քննարկել այդ ճանապարհին համագործակցելու հնարավորությունները: Դեսպանը բարձր է գնահատել նախարար Բադասյանին հանդիպելու և Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի մասին ավելին իմանալու այս հնարավորությունն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ուրախ է, որ հնարավորություն ունի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օգնելով առաջ տանել ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումները և ձևավորել նոր հակակոռուպցիոն հաստատություններ։
08:41 - 16 հունվարի, 2020
2020 թվականին սահմանադրական բարեփոխումներ կարող է ունենանք․ Բադասյան |news.am|

2020 թվականին սահմանադրական բարեփոխումներ կարող է ունենանք․ Բադասյան |news.am|

news.am: Արդարադատության որակի մասով ես լուրջ մտահոգություն ունեմ նաև այսօր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Ես շարունակում եմ տեսնել կոռուպցիոն ռիսկեր, ես շարունակում եմ տեսնել մասնագիտական պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի խնդիրներ ոչ միայն դատարանում, այլ նաև այլ մարմիններում»,-նշեց նա։ Բադասյանի խոսքով՝ 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ․«Վարչապետին ներկայացվել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է հանձնաժողովի ձևավորման շուրջ աշխատանքներ իրականացվել, երևի թե այս տարվա վերջին կամ հունվարի սկզբին կհրապարակվի, որով Արդարադատության նախարարությունը անելիք կունենա մրցութային կարգով ընտրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարակության ներկայացուցիչներին և իրավաբան-գիտնական ներկայացուցիչներին, որպեսզի ապահովի այս հանձնաժողովի աշխատանքների ներառականությունը, և 2020 թվականին կարող ենք ունենալ սահմանադրական բարեփոխումներ, կարող են դրույթներ լինել, որոնք վերաբերելի են ՍԴ-ին»։      
10:25 - 27 դեկտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման համար ՍԴ-ի թույլտվությունը այս պարագայում պետք չէ․ Բադասյան |news.am|

Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման համար ՍԴ-ի թույլտվությունը այս պարագայում պետք չէ․ Բադասյան |news.am|

news.am: Բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ երաշխիք չունի, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի մասին հարցին։ «Մեր երկրում նայեք, թե քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Այսինքն՝ եթե կա կառուպցիոն գործ, անկախ նրանից թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, բնականաբար քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,-նշեց նա։ Պնդմանը, թե Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը դիտարկվում է որպես ճնշում ՍԴ-ի վրա, Բադասյանն ասաց․ «Եթե այսօր չառաջադրվեր մեղադրանք, այլ մեկ շաբաթ առաջ, կասեին քանի որ Աժ-ում քննարկվում է վաղ կենսաթոշակի մասին նախագիծը, դրա հետ է կապված, եթե լիներ հունվարին,կասեին՝ այ քանի որ ուժի մեջ է մտել վաղ կենսաթոշակի մասին օրենքը, դրա հետ է կապված, եթե վաղ կենսաթոշակի մասին օրենքը չլիներ, կասեին կապված է նրա հետ, որ վերահսկելի ՍԴ չունեն, այսինքն միշտ կարելի է զուգահեռներ տանել, բայց եթե նայենք քանի պաշտոնատար անձ է այսօր քրեական գործերով անցնում, ապա դրանք կարելի է որակել որպես շահարկումներ»։ Իսկ Սահմանադրական դատարանի թույլտվությամբ Հրայր Թովմասյանին քրեական հետապնդման ենթարկելու մասին հարցին Բադասյանն ասաց․ «Գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, վերաբերում է պարոն Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին, այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը քրեական հետապդման մասով չի պահանջվում, ՍԴ դատավորը անձեռմխելիություն չունի»։
09:15 - 27 դեկտեմբերի, 2019
Արդարադատության նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Արդարադատության նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության և օրենքի գերակայության, այլև խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարևոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ և արդյունավետ ռազմավարության իրականացումն ու տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ջանքերի համադրումը: Ռուստամ Բադասյանը, խոսելով հոկտեմբերին Կառավարության կողմից հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարությունից, նշել է, որ «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններն այլևս չեն դիտարկվում որպես միայն կառավարության ռազմավարություններ. դրանք ժողովրդի ռազմավարություններն են: Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է մեկ ու կես տարվա ընթացքում մշակված Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ներառական աշխատանքները՝ քաղհասարակության 500 առաջարկ, որի հիման վրա սկզբնական նախագիծը 85%-ով փոփոխովել է, առնվազն 15 հանրային քննարկումների կազմակերպում, այդ թվում` բոլոր մարզերում, ՀՀ վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում երկու քննարկման կազմակերպում և այլն: Նշված Ռազմավարության մշակման հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև ֆինանսական գնահատականն ու թիրախային ցուցանիշների սահմանումը՝ ընդգծելով, որ Կառավարության նպատակը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից հրապարակվող Կոռուպցիայի ընկալման համաթվի զեկույցում Հայաստանի գնահատականը 35-ից մինչև 55 հասցնելն է: Հակակոռուպցիոն իստիտուցիոնալ բարեփոխումներին անդրադառնալով՝ նախարար Բադասյանը ներկայացրել է արդեն իսկ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում կարևորել նաև ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի դերը, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ու առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քաղաքացիաիրավական մեխանիզմների ներդրումը: Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նույնիսկ ամենալավ ինստիտուցիոնալ համակարգերն ու ամենաուժեղ մեխանիզմներն ունենալու դեպքում երկրները երբեք հաջողության չեն հասնի առանց մարդկանց մտածելակերպը փոխելու և կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելու:
11:05 - 18 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Ռուստամ Բադասյանը ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի ընթացքում այսօր հանդիպել է ԱՄԷ-ի Պետական վերահսկողության գրասենյակի նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանը գերազանց կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար, այնուհետև գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հետաքրքրություն ներկայացնող թեմաներին և միջազգային համագործակցության ոլորտում առկա խնդիրներին: Ռուստամ Բադասյանն ու Հարիբ Սաիդ ալ-Ամիմին փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:
13:00 - 17 դեկտեմբերի, 2019
Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը

Ռուստամ Բադասյանը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոնֆերանսի ընթացքում ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն պայքարը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին: Շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար՝ նախարարը տեղեկացրել է, որ 7-րդ նստաշրջանից հետո, վերջին 2 տարիների ընթացքում, Հայաստանը քաղաքական և ինստիտուցիոնալ առումով անցում է կատարել դեպի ժողովրդավարություն՝ հատկապես տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի ու կանխարգելման առումով: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նոր Կառավարության գործունեությունը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը, կայուն հասարակության կառուցմանն ու հավելել, որ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային և տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվել են իրապես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական: Նախարարը, մասնավորեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներկայացրել է 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, ըստ որի՝ այն աճել է 60%-ով, ինչպես նաև ինստիտուցիոնալ առումով ձեռնարկված միջոցառումները՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում, ՀԿ-ների և միջազգային գործընկերների առաջարկությունների հիման վրա կատարելագործված հայտարարագրման գործընթաց, հակակոռուպցիոն կրթական ծրագրերի մշակում ու իրականացում, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի ներդրում և ազդարարների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ապահովում և այլն: Հակակոռուպցիոն պայքարում ՀՀ արդարադատության նախարարն ընդգծել է նաև իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովման ու կրթական և իրազեկման միջոցառումների իրականացման կարևորությունը: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ռուստամ Բադասյանը հատկանշական է համարել նաև UNCAC- ի սկզբունքների հիման վրա մշակված, Կառավարության կողմից օրեր առաջ ընդունված ու Ազգային ժողով ուղարկված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մշակումը, որով նախատեսված իրավական մեխանիզմը թույլ կտա բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվի օրինական եկամտի աղբյուրներով:
09:11 - 16 դեկտեմբերի, 2019
Որ դեպքերում է բռնագանձվելու գույքը |lragir.am|

Որ դեպքերում է բռնագանձվելու գույքը |lragir.am|

lragir.am: Կառավարության նիստում հաստատվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը։ Ըստ նրա՝ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։ «Իրավասու մարմինը կգործի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ, մասնավորապես, որոշակի հանցագործությունների քրեական գործերի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող, այսինքն՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի առկայության տվյալները։ Իրավասու մարմինն իր լիազորությունների շրջանակներում կիրականացնի ուսումնասիրություն և առնվազն երեք տարվա ընթացքում կնախապատրաստի հայց ու կներկայացնի դատարան»,- ասաց նախարարը։ Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն՝ սա պետության ապացուցման բեռն է, ասաց նախարարը։ Երկրորդ պայմանն այն է, որ պատասխանողը չի հերքում իր գույքի ապօրինի ծագման հնարավորությունը՝ եթե այդ գույքի արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված շեմը։ Ըստ նախարարի՝ երկար ժամանակ այդ շեմը 50 մլն դրամն էր, բայց ԵԽ փորձագետների կարծիքի համաձայն՝ միջին աշխատավարձի համեմատ այդ շեմը բարձր է և անհրաժեշտ է իջեցնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Բադասյանին՝ սա վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե ընդհանրապես բոլորին։ Նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին ազդակ են հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ «Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է հարուցված քրեական գո՞րծ լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ «Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Վեց հիմք ունենք։ Առաջին հիմքը, եթե կա օրինական ուժի մեջ մտած մեդադրական դատավճիռ, և կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։ Երկրորդ, կա հարուցված քրեական գործ, և անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկով, երրորդ, առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումն անհնար է։ Չորրորդ, առկա են բավարար հիմքեր կասկածելու՝ առկա է ապօրինի ծագման գույք, բայց քրեական գործը կասեցվել է։ Հինգերորդ, օպերատիվ հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, մնացածներն ավելի լայն են, և վերջին հիմքը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»,- ասաց Բադասյանը։      
10:41 - 12 դեկտեմբերի, 2019