ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|

Տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|

lragir.am: ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ասուլիս է հրավիրել խորհրդարանում՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի նախագծի մասին իրենց դիրքորոշումը: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք 2020 թվականի բյուջեի նախագիծն ամենևին չեն համարում հեղափոխական բյուջե: «Տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է, այսինքն՝ այս բյուջեով այն ցուցանիշները, որ դրված են, մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որը քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացրել է դրական ու պոզիտիվ սպասումներ: Մեր այն մտահոգությունները, որոնք մենք դեռևս փետրվարին հայտնել ենք՝ կապված կառավարության հնգամյա ծրագրի հետ, 2020 թվականի բյուջի նախագիծը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք այդ փուլում, և այս մոտեցումներով ու գործիքներով մեր հանրապետությունում չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն»,- ասաց նա: Անդրադառնալով բյուջեի նախագծով ՀՆԱ-ի աճին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ 4.9 տոկոս նախանշված աճը նահանջ է, քանի որ նախորդ տարիներին 5-7 տոկոսանոց աճեր են դրվել: «Արդյունաբերություն՝ 5 տոկոս, գյուղատնտեսություն՝ կես տոկոս, սա ապշեցուցիչ բան ա, նույնիսկ հարկային մուտքերը 9 տոկոսից իջել են 6 տոկոս: Այսինքն՝ մենք ինչ հավաքելու էր, հավաքեցինք, և հարկահավաքման տեմպը կանգնել է»,- հավելեց Մելքումյանը: Ըստ նրա՝ խիստ անբարար է թոշակներն ու որոշ խմբերի աշխատավարձերի բարձրացման չափը: Միքայել Մելքումյանի խոսքով՝ այս տարվա համար նախատեսված 221 մլրդ դրամ պետական ծախսերից, խոսքը կապիտալ ծախսերի մասին է, նոյեմբերի մեկի դրությամբ 89 մլրդ դրամն է ծախսվել: «Պատկերացնո՞ւմ եք, մոտավորապես 500 մլն դոլարից 150 մլն դոլարն է ծախսվել, էն 350 մլն դոլարը կառավարությունը չի կարում ծախսի: Այ քեզ բան: Մենք վարկ ենք ներգրավում, փող չկար, բայց հիմա էլ փողը կա, չենք կարողանում գտնել, թե որտեղ ծախսենք: Ո՞րն է դրա բացատրությունը: Քաղաքական մակարդակով հնչել է, որ այն բոլոր տենդերները՝ ճանապարհաշինություն, ջրամբարաշինություն և այլն, որտեղ պետք է հիմնականում իրացվեն այդ կապիտալ ծախսերը, հիմնականում նույն ընկերություններն են, նրանցից կեսի վրա էլ քրեկան գործեր են հարուցվեծ, նորերը չեն առաջանում: Հիմա եթե ներդրումային միջավայրը նպաստավոր է, ինչո՞ւ Հայաստան չեն գալիս ընկերություններ, որոնք համապատասխան տեխնիկա ունեն»,- նշեց նա: 2020 թվականի բյուջեի նախագծով այդ կապիտալ ծախսերը նախատեսված են 359 մլրդ դրամ՝ այս տարվա 221 մլրդ-ի փոխարեն: «Մենք չենք կարողանում ծախսենք, բայց բարձրացնում ենք 750 մլն դոլարի, որ նորից ի՞նչ անենք, ուշադրություն, այդ գումարները դնենք Կենտրոնական բանկի հաշվին: Այսօր ԿԲ համապատասխան հաշվին դրված է 300 մլրդ դրամից ավելի գումար, և դրանից ավանդային կամ դեպոզիտային տոկոս է ստացվում: Եղբայր, եթե այս երկրում եղել է քաղաքական հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն ենք ուզում, բայց մի կողմից բյուջեով դրված փողը չենք կարողանում ծախսենք, մյուս կողմից լրացուցիչ հարկերը, որ հավաքել ենք, տանում ենք էդ գումարը դնում ենք ԿԲ-ում: Ինչն է խնդիրը, բիզնեսի ոլորտներ չկա՞ն, որ էդ փողերը ծախսվեն: Ըսենց կառավարման համակարգ ես բացարձակ չեմ պատկերացնում»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը: Նա ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:  
10:34 - 13 նոյեմբերի, 2019
ԲՀԿ-ն սփյուռքի բարերարների կողմից ռազմական տեխնիկայի ներկրումը դյուրացնող օրինագիծ է առաջարկում |aysor.am|

ԲՀԿ-ն սփյուռքի բարերարների կողմից ռազմական տեխնիկայի ներկրումը դյուրացնող օրինագիծ է առաջարկում |aysor.am|

aysor.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ այսօվա նիստի ժամանակ ներկայացրեց օրենքի նախագիծ, որտեղ հստակեցված են ռազմական տեխնիկայի ներկրման մեխանիզմները։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ արտերկրի մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել բանակին և հայրենիքին, մաքսայինում խնդիրներ էին ունենում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք ցանկանում ենք նմանօրինակ օրենքի նախագիծ ներկայացնել։ Վստահ եմ, որ բանակի մասին բոլորս նունքան նախանձախնդիր ենք։ Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի ավելի մատչելի և դյուրին գործողություններով իրականացնել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործարքները։ Մենք այս նախագծով ցանկանում ենք մեր հարգանքն ու վստահությունը փոխանցել մեր սփյուռքի բարեկամներին, որպեսզի նրանց ապրանքը օրերով սահմանին չմնա», - ասաց պատգամավորը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր հերթին ողջունեց նման օրինագծի առկայությունը, քանի որ, դա, նրա խոսքով, շատ կարևոր խնդիր է լուծում։
06:59 - 12 նոյեմբերի, 2019
Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Նախարարի տեղեկացմամբ՝ օրինագծով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, նմանակների, իրացման շրջանառության եւ օգտագործման իրավական հիմքերը: Ամրագրված են նաեւ առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության վերաբերյալ տեղեկատվության ապահովմանը, փաթեթավորմանը եւ մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները: Հստակեցված է այն տարածքների շրջանակը, որտեղ արգելվում է ծխախոտի օգտագործումը: Գործող օրենքի համեմատ ընդլայնվել են ծխախոտի օգտագործման, ցուցադրության, գովազդի, վաճառքի կարգավորումների մասով սահմանափակումները: Արսեն Թորոսյանի խոսքով՝ գործադիրը նպատակ ունի ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտի ծխի բացասական ազդեցությունից եւ տարիների ընթացքում նվազեցնել ծխախոտի օգտագործումից առաջացող հիվանդությունների ցուցանիշը: Նախարարը կարեւոր է համարել նման քննարկումները: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ կան տարատեսակ կարծիքներ եւ քննարկման արդյունքում խմբակցության կողմից ձեւավորված առաջարկությունները կներկայացվեն նախարարությանը:
13:06 - 01 նոյեմբերի, 2019
Այս բյուջեն հեղափոխական չէ, տնտեսական այս աճով կյանքը չի լավանա․ Միքայել Մելքումյան |news.am|

Այս բյուջեն հեղափոխական չէ, տնտեսական այս աճով կյանքը չի լավանա․ Միքայել Մելքումյան |news.am|

news.am: Շատ տրամաբանական է, որ հետհեղափոխական տարում ՀՆԱ-ի աճը հեղափոխական չէ, պահպանողական է. մենք ունենք ՀՆԱ-ի ոչ հեղափոխական աճ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Նա նկատեց, որ ՀՆԱ/կապիտալներդրումներ հարաբերակցությունը 17.5-18 տոկոս է. «Բացատրագրում նշվածում ընդամենը 0,6 տոկոսի աճ է ենթադրում: Հիմա հարց, ինչո՞ւ է դա այդքան ցածր, ի՞նչ է, ներդրումներ չե՞նք սպասում, որ պետք է գան: Հնգամյակի համար դրված է 5 տոկոս աճ, կարո՞ղ է հաջորդ տարիներին աճի ավելի բարձր ցուցանիշներ դնեք: Ներդրումների ծավալները շատ ցածր են ցանկալի նշաձողից: Երկրորդ. օտարերկրյա ուղղակի ներդրումները եթե 2018 թ. հունվար-հունիսին եղել են 38 մլրդ դրամ, ապա 2019-ին հունվար- հունիսին եղել է 7,8 մլրդ։ Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»,-ասաց Մելքումյանը: Նա անդրադարձավ նաեւ տնտեսական աճի կառուցվածքին՝ նշելով. «Ասում եք՝ աճը պահպանողական է, հիմա նայում ենք՝ արդյունաբերությունը 5 տոկոս է կազմում: Ձեր հռչակած մոտեցումները՝ ՏՏ ոլորտի հետ կապված, նույնպես չեմ փարատում մտահոգությունները, թե այդտեղ ինչ աճ ենք ունենալու: Այսինք աճի որակը եւս այն չէ: Այս աճով կյանքի որակը չի լավանում»: Ի պատասխան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ եթե ասում են, որ տնտեսական աճը հեղափոխական չէ, պետք է սկսել այն մասից, թե որը կլիներ հեղափոխական։ «Արդյոք հեղափոխական ասելով պատկերացնում ենք այն, որ պետք է բազմաթիվ ռիսկեր առաջացնի կայունության տեսակետից եւ հետաբար, հարցականի տակ դնի հիմնարար նպատակները, որ դրված են ասյ փոփոխությունների հիմքում: Եթե դա չի, դժվար կլիներ ակնկալել, որ այստեղ պետք է խոսենք երկնիշ-եռանիշ աճերի մասին: Իհարկե, դժվար է գնահատել պահպանողական, բայց կայունության տեսակետից ռիսկեր չառաջացնող մոտեցում է: Մեր կարծիքով, դա միակ ճանապարհն է, որը չի կարելի քննարկման առարկա դարձնել, այսինքն պետք է ունենանք կայուն միջավայր, եւ դա քննարկելի չէ»,-ընդգծեց Ջանջուղազյանը: Ինչ վերաբերում է ներդրումներին, նախարարը նշեց, որ այո, իրենք էլ նույն կարծիքին են, որ թիվը չէ կարեւորը, եւ չեն գնում այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ միջավայրի փոփոխությամբ ենթադրվում է, որ տնտեսական հաջորդ ցիկլում կիրացվի: «Յուրաքանչյուր տնտեսվարող նոր միջավայրին հարմարվելու անհրաժեշտություն ունի։ Այն, ինչ ունենք, արդյո՞ք մեր հավակնությունն է,թե ոչ: Իհարկե ոչ: Միջինժամկետ ծրագրերում ներկայացված է այն բարձր աճի սցենարը, որը ենթադրվում է, որ այո, բոլորովին այլ մակարդակում պետք է տեսնենք բոլոր ցուցանիշների կանխատեսումները՝ 7, 8, 9 տոկոս, բայց դրան հասնելու համար պետք է բոլորս ջանք ներդնենք: Հիմա հենց այդ ուղղությամբվ ենք գործում»,-ասաց նա։  
10:10 - 28 հոկտեմբերի, 2019
ՍԴ հետ կապված հարցն այլևս քաղաքական է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|

ՍԴ հետ կապված հարցն այլևս քաղաքական է. ԲՀԿ պատգամավոր |lragir.am|

lragir.am։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ՍԴ նախագահի շուրջ ընթացող զարգացումներն իրավական հարթությունում են դիտարկում: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ հանրության մոտ կա արմատացած կարծիք, որ այս գործընթացները կրում են քաղաքական ենքատեքստ և չեն տեղավորվում իրավական տրամաբանության մեջ: «Սրանում կա որոշակի օբյեկտիվ հատիկ, որովհետև որոշ հայտարարություններ, որոնք հնչում են իշխանության այս կամ այն ներկայացուցիչների կողմից, այս հարցը տեղափոխել են այն հարթություն, որ ՍԴ հետ կապված հարցն այլևս քաղաքական է: Եվ դրան առնչություն ունեցող ցանկացած զարգացում, որքան էլ լինի իրավական, տեղավորվում է այլևս քաղաքական հարթության մեջ: Համենայնդեպս, մենք հուսով ենք, որ որևէ անօրինական գործընթաց ՀՀ ցանկացած քաղաքացու հետ կապված, տեղի չի ունենա»,- ասաց Տոնոյանը: Պատգամավոր Արման Աբովյանն էլ ասաց, որ չպետք է թույլ տալ, որ հանկարծ քաղաքական առումով մանիպուլյատիվ ինչ-որ գործողություններ կատարվեն: «Ես նկատի ունեմ տեղեկատվական դաշտում: Մենք տեսնում ենք այն կատաղի տեղեկատվական պատերազմը, որը տեղի է ունենում, և այս կամ այն առումով դա ազդում է ընդհանուր մթնոլորտի վրա: Մեր իրավաբան պատգամավորներն ունեն իրենց կարծիքը, ընթացքին հետևում են, հարկ եղած դեպքում մենք մեր կարծիքը կհայտնենք: Մենք ընթացքները դիտարկում ենք զուտ իրավական հարթության մեջ»,- ասաց նա: Հարցին, թե իրենց կարծիքով՝ կարո՞ղ էր ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը նպաստել իշխանության յուրացմանը, Արման Աբովյանը պատասխանեց՝ «Այդ հարցը ճիշտ կլինի մի հատ Արա Բաբլոյանին էլ տալ: Մենք գիտենք, որ Արա Բաբլոյանի շուրջ կրկին իրավական ընթացքներ են գնում»:
08:10 - 25 հոկտեմբերի, 2019
ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է բարձրացնել բարձր առաջադիմությամբ սովորողների կրթաթոշակը |news.am|

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է բարձրացնել բարձր առաջադիմությամբ սովորողների կրթաթոշակը |news.am|

news.am։ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է լրացում կատարել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Ըստ օրենսդրական նախաձեռնության՝ առաջարկվում է պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ»: «Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «6. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ին»,-ասված է նախագծում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ընդունման արդյունքում կապահովվի առաջին հերթին Կառավարության ծրագրով սահմանված հանձնառությունը՝ կրթության քաջալերման վերաբերյալ եւ դրանով կապահովվի ուսանողների ֆինանսական վիճակի բարելավումը: «Առ այսօր բակալավրիատում սովորող եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթաթոշակը կազմում է 5.000 դրամ, իսկ գերազանց առաջադիմություն ունեցողներինը՝ 6.050 դրամ: Միայն բակալավրիատի ավարտական կուրսերում է, որ սովորական կրթաթոշակի չափը կազմում է 5.200 դրամ, իսկ գերազանցիկներինը՝ 6.300 դրամ: Մագիստրատուրայում ունենք հետեւյալ պատկերը՝ բարձր առաջադիմությամբ ուսանողները ստանում են 5.500 դրամ, իսկ գերազանց սովորողները՝ 6.300 դրամ: Այսինքն, բակալավրիատում եւ մագիստրատուրայում կրթաթոշակների չափն ուղիղ 20 տարի է՝ 1999թ.առ այսօր, չի փոխվել: Համեմատության համար միայն նշենք, որ 1999թ. նվազագույն աշխատավարձը կազմում էր 5.000 ՀՀ դրամ, 2019թ.՝ 55.000 ՀՀ դրամ, մինչդեռ կրթաթոշակի չափի հետ կապված որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին ներկայումս շրջանառության մեջ է դրված նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նախագիծ, որին իր դրական եզրակացությունն է տվել նաեւ ՀՀ Կառավարությունը: Միեւնույն ժամանակ պետք է նշենք, որ Կառավարության կողմից ներկայացված ծրագրում իր արտացոլումն է գտել կրթության քաջալերումը՝ որպես մարդկային ներուժի զարգացման բաղադրիչ: Ակնհայտ է, որ կրթության քաջալերման գործընթացում էական նշանակություն ունի նաեւ ֆինանսական խրախուսումը, ինչն արտահայտվում է, օրինակ, պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների պարբերաբար վերանայման տեսքով, ինչն իրականացվում է գրեթե բոլոր պետություններում: Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում նվազագույն աշխատավարձը կազմում է 11.163 ռուբլի (մոտ 90.000 ՀՀ դրամ), կրթաթոշակը կազմում է 1.500 ռուբլի այսինքն մոտ 12.500 դրամ, բարձր առաջադիմության համար՝ 5.000-7.000 ռուբլի, այսինքն՝ 40.000-56.000 դրամ: Ղազախստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 28.284 տենգե (մոտ 37.000 ՀՀ դրամ), նվազագույն կրթաթոշակը 20.949 տենգե է, մոտ 30.000 դրամ, իսկ բարձր կրթաթոշակը՝ 24.091 տենգե, այսինքն մոտ 36.000 դրամ: Այսինքն, օրինակ նշված երկրներում, կրթաթոշակը բավականին բարձր է, ավելին դրանք գրեթե նվազագույն աշխատավարձի չափ են»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:
05:08 - 14 հոկտեմբերի, 2019
Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, սակայն վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով. Իվետա Տոնոյան |aysor.am|

Հրայր Թովմասյանը մեր կուռքը չէ, սակայն վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով. Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը առավել քան հստակ մատնանշել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորութունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը չմասնակցելը պայմանավորված է բացառապես այդ փաստաթղթի՝ իրավական առումով ոչ լիարժեքությամբ, այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ կրկին հիշեցրեց Աժ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Այս օրերի ընթացքում մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ վերապահումներ ունենք փաստաթղթի ձևակերպումների մասով, այսինքն՝ որևէ մեկը չի քննարկում Հրայր Թովմասյանի համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։ Նա ոչ մեր կուռքն է, առավել ևս՝ նրա ակումբի անդամ չենք հանդիսանում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն «Իմ քայլը» խմբակցության ձայները բավարար էին, որպեսզի նրանք դիմեին դատարանին՝ այս հարցը քննության առարկա դարձնելու համար», - ասաց պատգամավորը։
07:30 - 07 հոկտեմբերի, 2019
ԲՀԿ-ն առաջարկում է ավելացնել փորձագետների քանակը խմբակցություններում |24news.am|

ԲՀԿ-ն առաջարկում է ավելացնել փորձագետների քանակը խմբակցություններում |24news.am|

24news.am։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկում է ավելացնել փորձագետների քանակն ԱԺ խմբակցությունների համար:ԱԺ նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը պատգամավորը նկատեց, որ գործող կարգավորման համաձայն՝ 14-ից ավելի պատգամավոր ունենալու դեպքում ֆրակցիային 4 փորձագետ է բաժին հասնում, մինչդեռ ԲՀԿ-ն առաջարկում է ևս մեկ փորձագետի հաստիք ավելացնել յուրաքանչյուր ֆրակցիայի համար:«Մենք մի իրավիճակում ենք, երբ թե՛ կառավարությունից, թե՛ խմբակցություններից օրենսդրական նախաձեռնություններն, օրենքներն ու օրենքների նախագծերը որակապես բավականին մեծ տարբերություն ունեն նախկինից, որովհետև այսօր մենք շատ ակտիվ բարեփոխումների փուլում ենք բոլոր ուղղություններով: Փորձագետների այն քանակը, որը կա, ֆիզիկապես չի հասցնում օրենքների ու օրենսդրական նախաձեռնությունների այն ծավալի հետ աշխատել, որոնք գալիս են կառավարությունից կամ մշակվում են խմբակցությունների կողմից: Նախագծի միակ նպատակը աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է», - ասաց Աբովյանը:Անդրադառնալով պետբյուջեի վրա նստող բեռին՝ Աբովյանն ասաց, որ 3 խմբակցությունների դեպքում այն տարեկան 15-21 մլն դրամ կարժենա։
12:55 - 01 հոկտեմբերի, 2019
Գևորգ Պետրոսյանը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների փորձ է նկատում |aysor.am|

Գևորգ Պետրոսյանը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների փորձ է նկատում |aysor.am|

aysor.am։ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն՝ սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունների դադարեցման մասին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: ««Իմ քայլը» պարտավոր է ՀՀ օրենքի համաձայն ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Այսպիսի կարծիքներն ավելի շատ կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում», - ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ում չկա անկառավարելի վիճակ, այլ խնդիր է, որ առանձին անձինք չեն մասնակցում որոշումների ընդունմանը։ «Մենք այնպիսի նախաձեռնությունների չենք միանում, որտեղ համոզմունք չունենք», - ասաց նա։ Խմբակցության պատգամավորներից Արման Աբովյանն իր հերթին նկատեց, որ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու գործընթացը պետք է լինի բացառապես իրավական դաշտում։ Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հայտարարել է, որ ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։«Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է», - նշել է նա։
08:05 - 17 սեպտեմբերի, 2019
Մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովերգում էին, հիմա նա վիրավորանքի թիրախ է․ ԲՀԿ պատգամավորներ |tert.am|

Մինչև երեկ Արթուր Վանեցյանին գովերգում էին, հիմա նա վիրավորանքի թիրախ է․ ԲՀԿ պատգամավորներ |tert.am|

tert.am։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն շտապում գնահատական տալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։ ԱԺ ճեպազրույցների ժամին նրանք նկատեցին, որ այս իրավիճակը դեռևս պարզաբանման կարիք ունի։ «Ներիշխանական որոշակի պրոցեսներ են: Քաղաքական կամ այլ գնահատական տալու համար պետք է բացված լինեն այն հայտարարությունները, որոնք հնչում են այս երկու օրը։ Առայժմ հայտարարությունների բուն իմաստը բացված չէ, մի քիչ դժվար է տալ գնահատական, քանի որ ներիշխանական գործընթացներ են։ Իհարկե, մենք կարող ենք ենթատեքստեր փնտրել, բայց կարծում եմ, որ պետք է մի քիչ հստակություն լինի ու նոր հնչի գնահատական»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, նկատեց, որ այս պահին իրենք դեռ ամբողջությամբ չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է տեղի ունեցել։ Պատգամավորները հույս ունեն, որ լույս կսփռվի այս իրավիճակի վրա, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ կասի, թե ինչ էր ակնարկում հրաժարականի իր տեքստում։ Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի գործունեության վերաբերյալ գնահատականին, ԲՀԿ-ական պատգամավորները նկատեցին, որ ԱԱԾ-ն փակ կառույց է, բայց, ընդհանուր առմամբ, իրենց գնահատականը բացասական չէ։
07:49 - 17 սեպտեմբերի, 2019
Արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային լիազորություններս շարունակելու եմ իրականացնել. Տիգրան Ուրիխանյան |news.am|

Արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային լիազորություններս շարունակելու եմ իրականացնել. Տիգրան Ուրիխանյան |news.am|

news.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին, մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ նիստերին հակահայկական բանաձեւի դեմն առնելու նպատակով։ Այս մասին ասել է Տիգրան Ուրիխանյանը։ «Մեկնեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, քանի որ յուրաքանչյուր պատվիրակի մասնակցությունը բանակցություններին տարբեր երկրների պատգամավորների հետ հակահայկական բանաձեւի դեմն առնելու նպատակով եւ քվեարկությունները չափազանց անհրաժեշտ էին, իսկ ես մեկն եմ ընդամենը երեք մշտական անդամներից։ Միեւնույն ժամանակ հայտնեմ, որ արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային լիազորություններս շարունակելու եմ իրականացնել։ Այդ թվում ապահովելու եմ ութ օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության ընթացքն ու երկրորդ ընթերցումների դրանց զեկույցները»,- նշեց նա։ Ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա,եւ շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ,որ դադարեցրել եմ նաեւ "Ճշմարտության պահը" հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա»:
16:27 - 12 հուլիսի, 2019
Պատգամավորն առաջարկում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը |armenpress.am|

armenpress.am։ Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նման դրույթ սահմանող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստացավ միաձայն դրական եզրակացություն:«Երբ առաջնագծում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել զինծառայողների հետ, նշվել է, որ առաջնագծում ծառայող զինվորականներն ունեն խնդիրներ` աշխատավարձը չստանալու հետ կապված: Ունենալով վարկային որոշակի պարտավորություններ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն արգելանք է դրել նրանց հաշիվների վրա: Խնդրել էին, որ հնարավորության դեպքում աջակցենք: Եվ առաջարկում եմ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վրա արգելանք տարածվի ոչ ավելի, քան 30 տոկոս, որ այդ ծանրագույն աշխատանքը կատարելիս մտահոգված չլինեն ընտանիքի կենցաղային խնդիրներով»,-ներկայացրեց Բագրատյանը:Նախագծի նախնական տարբերակում Բագրատյանն առաջարկել է 10 տոկոս, սակայն կառավարության առաջարկությամբ որոշվել է 30 տոկոս չափը: Արդյունքում՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: Նա ողջունեց նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Բագրատյանին կառուցողական մթնոլորտում քննարկումների համար: «Վերջնական նախագիծը երկկողմանի ընդունելի է, որևէ խոչընդոտ չենք տեսնում, որ ներկայացվի լիագումար նիստին»,-նշեց նա:Քվեարկությամբ նախագիծը ստացավ միաձայն դրական եզրակացություն, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:
12:53 - 23 մայիսի, 2019