ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին

Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ: Սցենարի համաձայն, հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի մի շարք ուղղություններից՝ ճնշելով հակառակորդին և սահմանված ժամկետից շուտ ազատագրել պայմանական գրավված դիրքը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստությունը և մարտունակությունը, ինչպես նաև համապատասխան ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:                                  
17:11 - 07 օգոստոսի, 2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ

 ՀՀ զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ: Այս մասին հայտնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Շրջայցի ընթացքում ստուգվել են զորամիավորումների զորամասերի պատրաստության և պատրաստականության աստիճանը, իրականացված միջոցառումները, տարբեր իրադրություններում հրամանատարների գործելու և ստորաբաժանումների գործողությունները ղեկավարելու կարողությունները։ Զորամիավորումների հրամանատարները ԶՈւ գլխավոր շտաբի պետին զեկուցել են սահմանագոտում տիրող իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համապատասխան հանձարարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին:
18:08 - 03 օգոստոսի, 2020
Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

Մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. ՀՀ վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը: Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:
22:40 - 14 հուլիսի, 2020
Օնիկ Գասպարյանն այցելել է ՊԲ

Օնիկ Գասպարյանն այցելել է ՊԲ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում, հունիսի 16-ից 17-ը  աշխատանքային այցով Արցախի հանրապետություն և ՊԲ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ռազմական համագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, ընդգծվել է մարտական ու ապահովման ոլորտներում համագործակցության շրջանակներն ու մեր ընդհանուր հայրենիքի պաշտպանական ներուժի ընդլայնման անհրաժեշտությունը: Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ներկա է գտնվել նաև բանակի բարձրաստիճան հրամկազմի մասնակցությամբ անցկացված լսումներին, հետևել հյուսիս-արևելյան ուղղությամբ իրականացվող տեղազննման և առաջնագծի ինժեներական լրակահավորման աշխատանքներին: Նշված միջոցառումների և առհասարակ աշխատանքային այցի ամբողջ ընթացքում, ըստ ուղղությունների, համապատասխան զինվորական պաշտոնյաների կողմից ներկայացվել են զեկույցներ, տարածաշրջանում առկա ուժերի հարաբերակցության, օպերատիվ-մարտավարական իրավիճակի հավանական զարգացումների, հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման և հարակից այլ հարցերի վերաբերյալ: Աշխատանքային այցի ընթացքում նաև ճշգրտվել են ռազմական համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերն ու հստակեցվել  այն բոլոր անելիքները, որոնք նախատեսված են կյանքի կոչել առաջիկայում:
17:42 - 17 հունիսի, 2020
Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Տիրան Խաչատրյանը` ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Տիրան Խաչատրյանը` ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ

Կարեն Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Կարեն Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,-ասված է հրամանագրում:Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիրան Խաչատրյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ ազատվելով օպերատիվ գխավոր վարչության պետի պաշտոնից:
17:17 - 15 հունիսի, 2020
Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանապետի փոփոխությունները պայմանավորում է աշխատանքի ինտենսիվության աճի բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Արդյունավետ լինելու կամ աշխատանքի տեմպերի հետ կապված այսօր պահանջները փոխվել են: Անելիքները շատ-շատ են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է: Ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,- ասաց փոխվարչապետը: Այն հարցին, թե խնդիր չէ արդյոք 2 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության երեք տնօրենի փոփոխությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ դուք կարծո՞ւմ եք, որ ճիշտը նա է, որ անվերջ նույն մարդը ղեկավարի տվյալ կառույցը»:
16:34 - 11 հունիսի, 2020
Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|

Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացրել է ԱԱԾ ղեկավար կազմին և սպայակազմին։ Ներկայացնելով Արգիշտի Քյարամյանին վարչապետը նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց նաև պետք է արձանագրենք, որ մարտահրավերները և նրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում», - հայտարարեց վարչապետը: Վարչապետը նշեց, որ այս երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «դիրքավորվեին ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ»: «Կարծում եմ՝ հիմա եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին Ազգային անվտանգության ծառայությունն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը սպայական կազմին ներկայացնելով նորանշանակ ԶՈւ ԳՇ պետին՝ նշեց. «Ըստ էության կարող ենք ասել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է Հայաստանի Հանրապետությունում և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետության ողնաշարի դերն է կատարում»: Վարչապետն իր ելույթում նաև հավելեց. «Զինված ուժերի նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն էականորեն մոտեցնել Զինված ուժերի իմիջին: Զինվորականությունը պետք է մշտապես զգա իր կյանքում փոփոխություն, իր աշխատանքային կայանքում, իր սոցիալական երաշխիքներում պետք է զգա փոփոխություն»: Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Ուժային այս կառույցների այլևս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը նախագահի այլ հրամանագրերով ազատվեցին պաշտոններից։
10:16 - 09 հունիսի, 2020
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակ Դավթյանի ազատմանը
 |lragir.am|

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակ Դավթյանի ազատմանը |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում անդրադարձավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Արտակ Դավթյանի հեռացմանը՝ այն պատճառաբանությամբ, որ նա արտակարգ դրության ժամանակ որդու համար հարսանյաց խնջույք էր կազմակերպել իր առանձնատանը։ «Ես ուզում եմ  երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին և նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն։ Ես էլի ուզում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում։ Բայց գալիս ու հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ ու կանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ։ Ես ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ։ Եվ էլի ուզում եմ հստակ արձանագրել՝ առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերենք մեր քաղաքացիներին ու հաղթահարենք այս ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է պաշտոններից հեռացված ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին և ԳՇ պետին, Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարծում, թե ՀՀ-ին ու հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտենցիալը սպառված է։ Եվ ըստ իրավիճակի հնարավոր եմ համարում, որպեսզի քննարկենք նաև հետագա ծառայությունների հարցը»։
19:15 - 08 հունիսի, 2020
ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է  Ոստիկանության պետ: Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանն էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Համապատասխանաբար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի և գնդապետ Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի  պաշտոններից։  Երեկ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող  շտաբի  պետի շքեղ առանձնատանը։ Ըստ էության, հարսանյաց հանդեսը տեղի էր ունեցել արտակարգ դրության մի շարք կանոնների խախտմամբ  Արտակ Դավթյանը,  չի հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»: Infocom.am-ը ներկայացնում է նորանշանակ պաշտոնյաների կենսագրական տվայլները։  Ոստիկանության նորանշնակ պետ Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ.-ին, Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ է եղել  , 16.01.2004-23.12.2005թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ։ 23.12.2005-03.02.2007թթ.  եղել էՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/, 03.02.2007-28.02.2008թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։ 28.02.2008-22.12.2009թթ. եղել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։22.12.2009-12.01.2012թթ. աշխատել է որպես ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 12.01.2012-11.03.2016թթ.  որպես՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով։11.03.2016-19.05.2018թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, իսկ 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Գլխավոր շտաբի  նորանշանակ պետ, Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը այսօր  նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականին  Իջևանում ։  1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է։1993-2010 թթ. - Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: 2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում: Վարչապետի ևս մեկ որոշումով գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2013թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության  ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ: 2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի  դատախազությունում՝ որպես դատախազ: 2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի  դատախազությում՝ որպես դատախազ: 2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ: 2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ   հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ: 2019թ. փետրվարի 15-ից  աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ: 2019թ. մարտի 1-ից աշխատել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական: 2019թ. ապրիլի 10-ից աշխատել է  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող: 2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: 2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ: 2017թ.  պարգևատրվել է գերատեսչական մեդալով: 2018թ.  շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում: Նշենք, որ Արգաշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելուց առաջ նրան ՊՎԾ-ից տեղափոխեցին ՔԿ՝ նշանակելով Կոմիտեի տեղակալի պաշտոնում, ապա նշանակեցին ԱԱԾ պետի տեղակալ։ Բանն այն է, որ ՊՎԾ պետի պաշտոնից նա միանգամից ԱԱԾ չէր կարող տեղափոխվել, քանի որ օրենքը դա թույլ չէր տալիս։   Մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ Դրա համար էլ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։ Իսկ այսօր նա նշանակվեց ԱԱԾ տնօրեն։
16:35 - 08 հունիսի, 2020