Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|
armtimes.com: Ուկրաինայի ԿԸՀ-ն դեռևս հաշվել է քվեաթերթիկների 35.47 տոկոսի արդյունքները, որոնց համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների 30․22 տոկոսի աջակցությունը։ Նրան հաջորդում է պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Նա ստացել է 16․69 տոկոս ձայն, իսկ Յուլյա Տիմոշենկոյին աջակցել է ընտրողների 13․14 տոկոսը։
Այս մասին հայտնում է ուկրաինական unian գործակալությունը:
Հաշվարկվելու է ընդհանուր առմամբ 5 մլն 074 հազար 920 քվեաթերթիկ:
Թեպետ Զելենսկին բավական շատ թվով ձայներ է հավաքել, սակայն դա բավարար չէ հաղթանակի համար: Թեկնածուներից ոչ ոք չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավել շատ ձայներ հավաքած 2 թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն:
Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը:
05:30 - 01 ապրիլի, 2019