Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Տաջիկստանը մտադիր է սերտացնել և զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Ռահմոնը՝ Փաշինյանին

Տաջիկստանը մտադիր է սերտացնել և զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով. Ռահմոնը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի բարեկեցության բարելավման և միջազգային ասպարեզում իր դիրքի ամրապնդման գործում: Տաջիկստանի բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամության և բազմակողմանի գործընկերության՝ պատմականորեն ձևավորված հարաբերությունները և մտադիր է սերտացնել և զարգացնել դրանք բոլոր ուղղություններով: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ավելի մեծ ինտենսիվություն և դինամիկա հաղորդել տաջիկ-հայկական համագործակցությանը, ինչը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին: Մենք վճռական ենք ամեն ջանք գործադրելու՝ այդ նպատակին հասնելու համար: Հարգելի Նիկոլ Վովայի, Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
18:13 - 22 սեպտեմբերի, 2021
Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Կողմերի աչալրջությամբ և պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Իրանի նախագահը` ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Ուղերձում ասված է. «ՀՀ վարչապետ Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղիով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժն առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների կառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում: Ես Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ և երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ: Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:
16:54 - 22 սեպտեմբերի, 2021
Ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը. ՀՀ վարչապետի ուղերձը |armenpress.am|

Ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը. ՀՀ վարչապետի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված՝ Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ. «ՀՀ մեծարգո նախագահ, ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության, անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, ԱԺ պատգամավորներ, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, մեր նահատակների սիրելի ծնողներ, հարազատներ, սիրելի ներկաներ, խնդրում եմ նախ հոտկնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք Հանուն հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հիշատակը: Շնորհակալ եմ: Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույն կերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել  հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել  ճակատագրին, հաղթել մահվանը:  Իսկ ու՞ր մնացին նահատակները: Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի: Եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանի Հանրապետությունը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետեւ խոսքը իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին: Եւ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի եւ ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:   Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող: Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին: Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը: Ապրի՛ր Հայաստան եւ բարձրացիր, ապրի՛ր Արցախ եւ բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես: Որոնք ընկան, որ դու ելնես: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»: Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
20:47 - 21 սեպտեմբերի, 2021
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.   «Հարգելի Նիկոլ Վովայի,   Ձեզ և Ձեր երկրի ժողովրդին եմ հղում սրտանց շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առթիվ։    Անկախության տարիների ընթացքում Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև իր քաղաքացիների բարեկեցության ապահովման ուղղությամբ։   Մենք անկեղծորեն ուրախ ենք Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների համար և կարևոր նշանակություն ենք տալիս մեր երկրների միջև համակողմանի համագործակցության հետագա ամրապնդմանը։ Համոզված եմ, որ մեր բարեկամ երկրների միջև համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը ամուր հիմք կծառայի հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման և սերտացման համար։   Օգտվելով այս ուրախալի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում»:
18:01 - 21 սեպտեմբերի, 2021
Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն,Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:
16:34 - 21 սեպտեմբերի, 2021
Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետին Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հարգելի Նիկոլ Վովայի Բոլոր ղազախստանցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30 -ամյակի կապակցությամբ: Ինքնիշխանության ձեռքբերման օրվանից անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը հասել է մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն միջազգային ասպարեզում: Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ, որոնք ուղղված են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների արդիականացմանը, պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի միասնության ամրապնդմանը: Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման գործում: Համոզված եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը կշարունակի նպաստել ղազախահայկական փոխգործակցության զարգացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Այս նշանակալից օրը, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն»,-ասված է ուղերձում:
16:31 - 21 սեպտեմբերի, 2021
Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահն Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: Մինսկի և Երևանի միջև բազմամյա արգասաբեր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդական բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու փոխադարձ ձգտումով: Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսը և Հայաստանը կկարողանան լիարժեք իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը` այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համարժեք հաջող փոխգործակցության նոր օրինակներով: Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն, բարեկեցություն և նպատակների իրագործում»:
16:31 - 21 սեպտեմբերի, 2021
Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է վարչապետին

Ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով. Միշուստինը շնորհավորել է վարչապետին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերություններն առաջանցիկ զարգանում են բոլոր ուղղություններով: Ամրապնդվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հաջողությամբ իրականացվում են էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա հզորացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։
15:23 - 21 սեպտեմբերի, 2021
Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ: Ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում: Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասվածէ  ուղերձում:
15:04 - 21 սեպտեմբերի, 2021
Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին |factor.am|

Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնիշխանության տարիներին Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել բազմակողմանի ու փոխշահավետ երկկողմ հարաբերությունները։ «Համոզված եմ, որ բարեկամական պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ՝ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասված է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում: Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ Մինսկի ու Երևանի երկարաժամկետ բեղմնավոր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդաբար բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու ձգտմամբ։ «Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը կկարողանան լիովին իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը՝ այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համապատասխանող հաջող փոխգործակցության նոր օրինակներով»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:
13:28 - 21 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ. Ջո Բայդենի շնորհավորական ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության երեսնամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում ենք վարչապետի աշխատակազմից։ Բայդենի ուղերձը՝ ստորև․ «Մեծարգո՛ վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։ Մենք պատրաստ ենք եկող տարիներին  շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս` աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջ մղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։ Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։ Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները  Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2  միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք  միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման  հարցում։  Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները»։
11:25 - 21 սեպտեմբերի, 2021
Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.  «Մեծ ցավով ստացա ՀՀ վաստակավոր արտիստ, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանի մահվան լուրը: Նշանակալի է նրա ավանդը մեր թատերական կյանքը հարստացնելու գործում: Տիկին Թոփչյանը թատրոնում, կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում ունեցել է բեղմնավոր կարիերա՝ իր կերտած դերերով հարստացնելով հայ թատրոնն ու կինոն: Տաղանդավոր արտիստը հիմնադրել է նաև հեղինակային թատրոն, որը հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ սփյուռքահությանը և միջազգային հանդիսատեսին ներկայացնելով հայ թատրոնի լավագույն ներկայացումները:Մեծ է Անահիտ Թոփչյանի ներդրումը նաև հայ արձակի զարգացման ասպարեզում, ում ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, ում գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:Այսօր հայ ժողովուրդը կորցրեց իր լավագույն մտավորականներից մեկին:Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում տիկին Թոփչյանի ընտանիքին, գործընկերներին, երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։
21:57 - 20 սեպտեմբերի, 2021
Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին |armenpress.am|

Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի հայությունը և հայկական բիզնեսը ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության կողքին, Հայաստանի Հանրապետության կողքին: Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական այն կարևոր հանգրվանում, որում մենք գտնվում ենք:  Իսկապես, շատ դաժան փորձության միջով ենք անցել և անցնում:  2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո  շատ անհրաժեշտ էր գտնել մի քանի կարևոր հարցերի պատասխաններ: Եվ այդ հարցերի պատասխանը գտնելու համար է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները պետք է ցույց տային կամ դառնային երրորդ հանրապետության 30-ամյա պատմության տարբեր իրադարձությունների պատճառահետևանքային կապերը և, ի վերջո, պետք է պատասխան տային մեկ այլ շատ կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը և դեպի ո՞ւր շարժվել: Կարծում եմ, որ սա կարևոր հարց է, և ընտրությունների արդյունքներով  արձանագրվեց, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը՝ շարժվել հետևյալ ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ, և հատկապես այսպիսի մանդատ է ստացել Հայաստանի կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից»,- ընդգծեց Փաշինյանը: Իսկ հնարավոր է արդյոք այս տեսական թեզի գործնական իրագործումը՝ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ բոլոր հոռետեսներին, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վրա հենվելով կարելի է նաև եզրակացնել, և ըստ ամենայնի, կան ուժեր, որոնք ուզում են ի ցույց դնել, որ մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջանը հնարավոր չէ: «Սակայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հստակ գիտակցելով, թե ինչքան բարդ մարտահրավերի առաջ է կանգնած, հետևողական է լինելու, և Հայաստանի Հանրապետությունը առաջնորդելու է այս ճանապարհով: Պետք է արձանագրեմ, որ այս ճանապարհին մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, սառնասրտություն, շրջահայացություն»,-հավելեց վարչապետը: Նա ներկայացրեց այն գործիքները, որոնց միջոցով, ըստ իրեն, պետք է հաստատվի և բացվի խաղաղ զարգացման դարաշրջանը: «Չափազանց կարևոր եմ համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության: Կարծում եմ, որ այս խնդրի լուծումը շատ կարևոր է նաև մեր քննարկման համատեքստում, որովհետև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն, ի վերջո, պետք է հնարավորություն տա, որ Հայաստանը հաղթահարի շուրջ 30-ամյա շրջափակումը, ինչը նշանակում է էականորեն փոխել ներդրումային միջավայրը Հայաստանում, և Հայաստանի տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ երկիրը և պետությունը դառնան ավելի դիմակայուն և մրցունակ»,- եզրափակեց Փաշինյանը:
18:05 - 20 սեպտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը: Ուղերձում նշված է.  «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին: Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում»:
15:52 - 20 սեպտեմբերի, 2021