Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

Ղարաբաղը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է. Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը, խոսել Խոջալուի դեպքերի մասին: «Լեռնային Ղարաբաղի հարցը որքան Ադրբեջանի, նույնքան էլ Թուրքիայի խնդիրն է»,- hայտարարել է Էրդողան: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի Ադրբեջանի հողային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման շրջանակներում: Էրդողանը նշել է, որ Թուրքիան հակամարտության կարգավորման հարցում շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին: Թուրքիայի նախագահի բնորոշմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության հարցում «անկեղծ չէ, քանի որ մոտ 25 տարի է շարունակվում է ձգձման քաղաքականությունը»: Ըստ Էրդողանի՝ հարկավոր է հասկանալ, թե ինչու բանակցություններն արդյունք չեն տալիս: Թուրքիայի նախագահը նաև խոսել է նաև Խոջալուի դեպքերի մասին, որի ընթացքում կրկնել է այդ հարցի վերաբերյալ ադրբեջանական թեզերը:
13:30 - 26 փետրվարի, 2020
Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են առևտրաշրջանառությունը 2 մլրդ դոլարից հասցնել 15 միլիարդի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Բաքու: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Ալիևի նախագահությամբ Բաքվում անցկացվելիք նիստի ընթացքում նախատեսվում է վերանայել 2 երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության խորացման վրա: Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի: Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև 2 երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել: Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանումն ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների պլանի ստորագրումը:   Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը:
16:59 - 25 փետրվարի, 2020
Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությունից հայտնում են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած բարձրագույն խորհրդի նիստը կայանալու է Բաքվում, որին մասնակցելու են կառավարության անդամները: Նշվում է, որ խորհրդի նիստի շրջանակներում իրականացվելիք հանդիպումներում տարբեր ձևաչափերով քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Ըստ նախարարության տեղեկատվության` նախատեսվում է, որ երկու երկրներիի ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային որոշ հարցերի շուրջ: Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի էր ունեցել 2011-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում:
12:04 - 25 փետրվարի, 2020
Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

Սատարում ենք Հունաստանին, դեմ ենք Թուրքիայի գործողություններին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար |ermenihaber.am|

ermenihaber.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ Միջերկրական ծովում առկա տարաձայնությունների հարցում Ֆրանսիան աջակցում է Հունաստանին և Կիպրոսի Հանրապետությանը, սակայն դեմ է Թուրքիային: «Ֆրանսիան, Էգեյան ծովում և Միջերկրական ծովում լարված իրավիճակները հաղթահարելու համար ցանկանում է սատարել Հունաստանին»,-ասել է Փարլին: Նրա խոսքով` հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպման ժամանակ ընդգծել են, որ  վճռական են տրամադրված երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցում:  Փարլին նաև ասել է, որ եվրոպացի գործընկերների հետ միասին դատապարտում են Թուրքիայի կատարած իրավական խախտումները: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջև ստորագրված համաձայնագրի կապակցությամբ և հավելել, որ այդ համաձայնագիրը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: Ըստ Փարլիի` այդ համաձայնագիրն անհամատեղելի է միջազգային  իրավունքի հետ:
09:30 - 25 փետրվարի, 2020
Իդլիբի հարցով ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվեն |ermenihaber.am|

Իդլիբի հարցով ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվեն |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջիկայում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով Մոսկվան և Անկարան նախատեսում են անցկացնել նոր բանակցություններ։ Ավելի վաղ Իդլիբի հարցով ռուս-թուրքական բանակցությունները արդյունք չէին տվել։ Լավրովի խոսքերով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում ռուս-թուրքական «նոր խորհրդատվություններ» անցկացնելու հարցով։ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ իրենք հույս ունեն, որ կողմերը կհասնեն համաձայնության այն հարցում, որ Իդլիբում իրապես հաստատվի հրադադար, և ահաբեկիչները այնտեղ չզգան իրենց որպես «տեր ու տիրակալներ»։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում, որոնց աջակցում է Ռուսաստանը: Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև, որոնց հետևանքով փետրվարի 3-ին սպանվել էր 7 թուրք զինվորական, փետրվարի 10-ին՝ 5-ը, 20-ին՝ 2-ը:
18:36 - 24 փետրվարի, 2020
Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում՝ տուժել է 37, զոհվել 9 մարդ |armenpress.am|

Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում՝ տուժել է 37, զոհվել 9 մարդ |armenpress.am|

armenpress.am: Իրանում երկրաշարժից տուժածների հասել է 75-ի հայտնել է Իրանի նորությունների YJC կայքը՝ հղում կատարելով տեղի պաշտանյայի։ Ավելի վաղ տեղեկացվել էր Իրանում 25 տուժածների մասին։ «Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 75 մարդու»,- կայքին ասել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքի արտակարգ բժշկական ծառայության ղեկավար Մոջթաբի Ղամարին։ Նույն երկրաշարժից Թուրքիայում զոհվել է 9 մարդ, 37-ը՝ վիրավորվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:
17:37 - 23 փետրվարի, 2020
Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով |armenpress.am|

Թուրքիայում 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով |armenpress.am|

armenpress.am:  Առնվազն 7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Իրանում երկրաշարժից հետո մեր յոթ քաղաքացիներ զոհվել են Վանում [նահանգում], որոնցից 4-ը երեխաներ են, երեքը՝ մեծահասակներ»,- ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում։ Սոյլուի խոսքով՝ ևս 5 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ աղբյուրի՝ փետրվարի 23-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից (բնակչությունը մոտ 1,5 մլն մարդ) արևմուտք։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ:
13:07 - 23 փետրվարի, 2020
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացում քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը:  «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի անվտանգության գոտում իրավիճակի կայունացման հարցը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննարկվել է նաև Սիրիայում իրավիճակը ընդհանուր առմամբ:  2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում: Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում:
09:32 - 23 փետրվարի, 2020