Հայաստան

Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում  Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների: «Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ըստ աղբյոեւրի՝ փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
20:08 - 25 ապրիլի, 2022
Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները

 |armenpress.am|

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովները տեղի են ունենում կանոնավոր հիմունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ անդրադառնալով թեմայի առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Ամերիկյան դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը մեկնում է Ադրբեջան հանդիպելու ադրբեջանական կառավարության պաշտոնյաների հետ: Պետքարտուղարի փոխտեղակալը ապրիլի 27-28-ին նաև կմասնակցի Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լի Լիցենբերգերի, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ինչպես նաև Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ աջակցության հարցերով համակարգող Գրեգ Նաարդենի եւ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերի հետ միասին: «Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այդպիսի համաժողովները անցկացվում են կանոնավոր հիմունքներով: Վերջինը տեղի է ունեցել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2021 թվականին: Մինչ այդ համաժողովներ են եղել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2019 թ. եւ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ 2018 թ.: 2020 թ. համաժողով տեղի չի ունեցել COVID-19-ի պատճառով», - հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Նշենք, որ Էնդրյու Շոֆերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է Միացյալ Նահանգների կողմից:
20:00 - 25 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ: Այս մասին հայտնումեն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։  Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ: «Նախագահ Խաչատուրյանը ողջունելի է համարել խորհրդի գործունեությունը և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ֆրանսահայերի խորհուրդը ձևավորվել է վերջին տարիներին՝ նպատակ հետապնդելով մի կողմից վեր հանել և համակարգել հայապահպանությանն ուղղված խնդիրները, մասնավորապես կապված Ֆրանսիայում հայկական մշակութային վայրերի թվի աստիճանաբար նվազեցման, Սփյուռքում հայոց լեզվի տիրապետման թուլացման, Ֆրանսիայում հայկական դպրոցներում առաջացած դժվարությունների հետ, իսկ մյուս կողմից` զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, կրթություն, իրավունք, առողջապահություն և այլ բնագավառներում:
18:39 - 25 ապրիլի, 2022
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։  Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում է՛լ ավելի է մեծացել ԱՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ամբողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու: Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Արցախի նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։
18:02 - 25 ապրիլի, 2022
Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկ, իրավապահ, սոցիալ-աշխատանքային և հումանիտար ոլորտներում։ Համապատասխան ռուսական և հայկական գերատեսչություններն արդեն սկսել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Պայմանավորվածություն կա՝ մեր հայ ընկերների համար պահպանելու գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ապահովում է կապույտ վառելիքի երկրի պահանջարկի 80%-ը։ Հանրապետության տնտեսությունում «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 մլն դոլարը», - ասել է Գոնչարը։ Անդրադառնալով Հայկական ատոմակայանի հարցին, նա նշել է, որ «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գծով աջակցություն է ցուցաբերվում՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Հաջողությամբ ավարտվել է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը, թույլտվություն է ստացվել շահագործելու կայանը մինչև 2026 թ-ը», - ասել է նա։ Դենիս Գոնչարը նշել է, նաև, որ Փաշինյանի այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ մի շարք ռուսական ընկերություններ մասնակցելու են տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։   Նորա Վանյան  
16:30 - 25 ապրիլի, 2022
Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

Ուրուգվայի արտգործնախարարը դատապարտել է Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը |armenpress.am|

armenpress.am: Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանցիսկո Բուստիլյոն դատապարտել է Մոնտեվիդեոյում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը: Այս մասին հայտնում է El Pais-ը: Ֆրանսիսկո Բուստիլյոն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Ուրուգվայը հիշողությունը հարգող երկիր է, նաև խաղաղության ձգտող և ապագայի երկիր է:  «Մեր երկիրն առճակատումների դեպքում հաշտեցումը նախընտրող երկիր է: Մենք քարոզում ենք փոխըմբռնում, հանդուրժողականություն և հույս ունենք, որ նրանք, ովքեր այցելում ենք այս երկիր, որտեղ քարոզվում է խաղաղություն և հանդուրժողականություն, վարվեն նույն կերպ: Մերժում և դատապարտում եմ ցանկացած վիրավորական վարքագիծ կամ ժեստ, որը ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական բռնություն»,- ընդգծել է Բուստիլյոն՝ անդրադառնալով Չավուշօղլուի ազգայնական ժեստին: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով Ուրուգվայում էր, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։
12:14 - 25 ապրիլի, 2022
Մոսկվան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն․ Դենիս Գոնչար |factor.am|

Մոսկվան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն․ Դենիս Գոնչար |factor.am|

factor.am: Մոսկվան նպաստում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Նպաստում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն: Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին ընդհանուր լեզու գտնելու, վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Միաժամանակ, մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- ասել է Գոնչարը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
12:03 - 25 ապրիլի, 2022
Փաշինյանը պաշտոնապես շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Փաշինյանը պաշտոնապես շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի և Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի վստահության քվեն նախագահի պաշտոնում նախորդ տարիների Ձեր կատարած ծավալուն աշխատանքի ամենաբարձր գնահատականն է, ինչը վերահաստատում է Ձեր ընտրած քաղաքական ուղեգծի հաջողությունը։ Գալիք հնգամյակի ընթացքում մաղթում եմ Ձեզ ուժ և տոկունություն՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձր պաշտոնում Ձեր իմաստուն քաղաքականության շարունակության և ֆրանսիացի ժողովրդին դեպի նոր ձեռքբերումներ առաջնորդելու համար։ Հավատացած եղեք՝ Հայաստանը Ձեր և բարեկամ Ֆրանսիայի կողքին կլինի համատեղ բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում։ Համոզված եմ՝ Ձեր վերընտրությունը գալիք հնգամյակի ընթացքում նոր լիցք կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերություններին և հնարավորություն կտա հաջողությամբ շարունակել միասին համաձայնեցված մեր համատեղ ծրագրերը, այդ թվում՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի դերակատարումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարցում և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի նաև Ձեր նախագահության երկրորդ հնգամյակի ընթացքում։ Մոտ ապագայում Ձեզ Երևանում հյուրընկալելու սպասումով՝ կրկին շնորհավորում եմ վստահ հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։ Խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։ 
11:00 - 25 ապրիլի, 2022
«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն». Թրյուդոյի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Այսօր մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ հարգելու մարդկության պատմության ամենամութ էջերից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հայտարարության մեջ: Թրյուդոն նշել է, որ հիշատակում է նաև կանադահայերին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ունենալ ուժեղ երկիր, որն այսօր վայելում են նրանց նախնիները:  «1915-1923թթ. տեղի ունեցած վայրագությունները և զոհերի սարսափազդու թիվը երբեք չպետք է մոռացվեն: 1915 թ.՝ ողբերգության մեկնարկից 100 տարի անց, Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր հռչակելու առաջարկը: Սա ամսաթիվ է, որն այդ օրվանից հիշեցնում է կորուստների, վերքերի, ցավի մասին և երաշխավորում, որ այդ վայրագությունները երբեք չկրկնվեն: Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերության մատնվեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա՝ ապահովելու, որ նման դաժանություն այլևս երբեք չկրկնվի»,- ասվում է նրա ուղերձում:
20:48 - 24 ապրիլի, 2022
Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել |1lurer.am|

Թուրքիան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Բայդենի ուղերձն «անհաջող» է որակել |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ին մի շարք երկրների իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունների վերաբերյալ: Անկարան «անհաջող» է որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը՝ այն համարելով «2021 թ. արված սխալի կրկնություն»: «Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներից ելնելով՝ խեղաթյուրում են պատմական իրողությունները, և դատապարտում ենք նրանց, ովքեր թույլ են տալիս այս սխալը»,- նշված է հայտարարության մեջ: Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը «միակողմանի և ընտրողական մոտեցում է» և հետապնդում է քաղաքական նպատակներ: «Մարդկային կեցվածքը և խիղճը պահանջում են, որ այդ ժամանակ տեղի ունեցած բոլոր տառապանքները հիշատակվեն առանց էթնիկ և կրոնական տարանջատման: Թուրքիան oսմանյան բնակչության, այդ թվում և՝ հայերի ապրած տառապանքները հարգանքով է հիշում»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Գերատեսչության պնդմամբ՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունն ու կայունությունը, և առաջ մղվի համագործակցության ոգին:
18:48 - 24 ապրիլի, 2022