ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել. Համաձայնագիրը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում |aysor.am|

Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել. Համաձայնագիրը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով համաձայնագիրը, տեղեկացրեց, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի Հանրապետությունները մուտքի արտոնագրի ազատականացման պայմանագիր են ստորագրել, ինչի արդյունքում թույլ են տվել քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել այդ երկրների։ Սակայն առանց վիզայի Արգենտինա գնացած քաղաքացիներն իրավունք չունեն իրենց գտնվելու ժամանակահատվածում կատարել վարձու աշխատանք։ «Այս գործիքը հնարավորություն կտա հիմնականում երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև երեք ամիս տևողությամբ կատարել վարձու աշխատանք։ Ճիշտ է՝ շատ չեն այդ անձինք, բայց նրանք ուսման կամ կարճատև այցելության ընթացքում կարող են նաև աշխատել օրինական հիմքերով», - նշեց փոխնախարարը։
07:30 - 15 ապրիլի, 2019
Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը |azatutyun.am|

Մոսկվայում այսօր կկայանա Մնացականյան-Մամեդյարով-Լավրով եռակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռևս մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո, իսկ ապրիլի 6-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ հանդիպումն անցնելու է եռակողմ ձևաչափով և ներկա է լինելու նաև Սերգեյ Լավրովը։ Լավրովը հանդիպմանը մասնակցելու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար, հանդիպման նախօրեին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
05:50 - 15 ապրիլի, 2019
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Մարաղայում տեղի ունեցած ոճրագործության 27-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Մարաղա գյուղի բնակչության դեմ իրականացված հանցագործության 27-րդ տարելիցը: Գյուղի նկատմամբ մի քանի ժամ վերահսկողություն հաստատած ադրբեջանական բանակն այն վերածեց սպանդանոցի՝ ամենադաժան ձևով կտտանքների ենթարկելով և սպանելով ավելի քան 50 խաղաղ բնակչի, նույնքան էլ գերեվարելով՝ հիմնականում կանայք, ծերեր, երեխաներ և հաշմանդամներ: Երկու շաբաթ հետո ադրբեջանական բանակը կրկին վերահսկողություն հաստատեց գյուղի նկատմամբ՝ այս անգամ հիմնովին ավերելով այն: Մինչ օրս, Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո, իսկ գերեվարվածներից շատերը համարվում են անհետ կորած: Մարաղայի բնակչության զանգվածային սպանության փաստերը հաստատվել են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում Human Rights Watch-ի and Amnesty International-ի: Ավելին՝ հակամարտության ընթացքում գերեվարվածների հետ աշխատանքներ իրականացրած Physicians for Human Rights կազմակերպության կողմից հրապարակված ուսումնասիրությունում հստակ արձանագրվել է, որ 1990-1996թթ. ընթացքում ադրբեջանական իշխանությունները և քաղաքացիական անձինք մասնակցություն են ունեցել ազգությամբ հայ երեխաների և ծերերի գերեվարման և կտտանքների ենթարկելու ինստիտուցիոնալացված գործընթացում: Ի լրումն Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հակահայկական ջարդերի` Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացվել է արդեն իսկ անկախ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի տարածքում, իսկ այդ կոտորածն իրականացրած ջոկատի հրամանատարը` Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես դարձել է Ադրբեջանի առաջին ազգային հերոսը: Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված համակարգված զանգվածային ոճրագործությունները՝ դրանց անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի հետևողական քաղաքականության մաս կազմեցին և նոր դրսևորումներ ստացան Մարաղայի դեպքերից 24 տարի անց` Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակին՝ միաժամանակ վերահաստատելով մեր հաստատակամությունը կանխարգելելու նմանօրինակ կոտորածների կրկնությունը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը և ապահովությունն իր հայրենիքում:
13:43 - 10 ապրիլի, 2019
Հայաստանն արձագանքում է միջազգային գործընկերների հայտարարություններին

Հայաստանն արձագանքում է միջազգային գործընկերների հայտարարություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարություններին, որոնցում, մասնավորապես, հորդոր կա դատապարտել ատելության խոսքը։ «Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին», ֊ ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարությունում։ «ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ», ֊ հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ շարունակելով. ֊ «Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իրենց հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։ Այսօր ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում բոլորին հորդորելով դատապարտել ատելության խոսքը, և կոչ անելով իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։ Այսօր հայտարարությամբ էր հանդես եկել նաև Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ մտահոգություն հայտնելով «վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերի» առնչությամբ։«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին: Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նրան նիստերի դահլիճից:Տեղի ունեցածին հետևել են բուռն քննարկումներ թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվամիջոցներում։
05:57 - 10 ապրիլի, 2019
Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց դատական խորհուրդների Եվրոպական ցանցի նախագահին

Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց դատական խորհուրդների Եվրոպական ցանցի նախագահին

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահ, Եվրամիության դատական խորհուրդների ցանցի նախագահ Կես Ստերկին (Kees Sterk): Դեսպան Բալայանը Կես Ստերկին ներկայացրեց Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ իրակացվող քայլերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սկզբունքները և գործունեությունը՝ կարևորելով եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացումը։ Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահը Հայաստանի դեսպանին մանրամասն տեղեկություններ հաղորդեց Եվրամիության դատական խորհուրդների ցանցի գործունեության և գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով Հայաստանի ԲԴԽ հետ փոխգործակցության հաստատման ուղիները։ Հանդիպանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների դատական իշխանությունների միջև համագործակության հաստատման, դատական իշխանության անկախության ապահովման հոլանդական փորձի Հայաստանում կիրառելիության շուրջ։   ԱԳՆ
08:06 - 02 ապրիլի, 2019
ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կազմակերպվել է միջոցառում

ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կազմակերպվել է միջոցառում

Մարտի 26-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, որին մասնակցեցին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ղազախստանում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ 2019թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, որոնք հունվարի 25-ին ներկայացվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է երրորդ երկրների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերը: Գագիկ Ղալաչյանը նշեց, որ Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի, իսկ հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը: Երմեկ Կոշերբաևն իր ելույթում անդրադարձավ եվրասիական ինտեգրման գաղափարի, բուն միության ստեղծման և զարգացման փուլերին, ԵԱՏՄ ապրանքաշրջանառության աճի ծավալներին և հետագա ընդլայնման հեռանկարներին: Փոխնախարարը նշեց, որ Ղազախստանը պատրաստվում է մայիսի 29-ին մայրաքաղաքում հյուրընկալել ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը: Փոխնախարարն իր ելույթում հաստատեց ՀՀ նախագահության առաջնահերթություններին Ղազախստանի աջակցությունը և դրանց միասնական իրականացման ուղղությամբ ջանք գործադրելու պատրաստակամությունը:
06:41 - 28 մարտի, 2019
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կստորագրեն 2019-2020թթ. երկկողմ խորհրդատվությունների ծրագիրը

Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև մարտի 22-ին Կիևում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլ Բոդնարի գլխավորած պատվիրակությունները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Կողմերը մանրամասն քննարկել են երկու երկրների միջև առևտրային և տնտեսական կապերի խորացման, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների կարևորությունը: Դրա հիման վրա արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանն ու Վասիլ Բոդնարը նախաստորագրել են Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2019-2020թթ. խորհրդատվությունների ծրագրի նախագիծը, որը շուտով կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների կողմից:
07:57 - 23 մարտի, 2019
ՀՀ ԱԳ նախարարը և Շվեդիայի ՄԶՀ նախարարն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան

ՀՀ ԱԳ նախարարը և Շվեդիայի ՄԶՀ նախարարն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին: Կողմերն արժևորեցին երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարներն առանձնահատուկ կարևորեցին բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առավել ամրապնդմանը: Որպես կառավարության առաջնահերթություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրեց բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: ՀՀ ԱԳ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնեց, որ շվեդական կողմն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս միջոցառմանը: Հանդիպման օրակարգում էին նաև բնապահպանության, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին անչվող հարցեր: Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:
07:10 - 22 մարտի, 2019
Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ  լարվածության ֆոնին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին. ԱԳՆ խոսնակ

Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և դրա ճանաչումն ու դատապարտումը նախ և առաջ բարոյական պատասխանատվություն է, հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին ցեղասպանության հարցի շահարկման վերաբերյալ հարցին: «Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայություն է, մարդու իրավունքների վերահաստատումն է ուղղված նման հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև կրկնության բացառմանը և դրանք պետք է զերծ լինեն որևէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից»,-ասաց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին: «Մենք մշտապես աշխատելու ենք, մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարին՝ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ: Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում այն տեսլականով, որ որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ»,-հավելեց ԱԳՆ խոսնակը: Մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն ունենալու հեռանկարի մասին տեղեկատվությունը՝ նա  ասաց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է Հայաստանի քաղաքական օրակարգում և դա պայմանավորված է դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներով: Այդ հարցին դեռևս  հոկտեմբերին անդրադարձել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում: «Սա շարունակական գործընթաց է և դրա զարգացումների վերաբերյալ բնականաբար հանրությունը պատշաճ կերպով տեղյակ կպահվի: Մենք Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ և դրա բաղկացուցիչ մասն են կազմում նաև փոխադարձ այցելությունները: Երբ հստակություն լինի այցելությունների օրակարգի շուրջ, տեղյակ կպահենք»,-հավելեց Նաղդալյանը: armenpress.am
10:58 - 20 մարտի, 2019