ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
12:29 - 12 մարտի, 2020
Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում

Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ ոստիկանությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր: Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացումներ, այսինքն նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել: Պարզվել է նաև, որ ընկերությանը հատկացված գումարի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները պետք է իրականացվեր  «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Սակայն չեն ներկայացվել բանակցային ընթացակարգի կիրառմանն առնչվող՝ գնային առաջարկների, որակավորման հիմնավորումների, ձեռբերվող ապրանքի անվանման և տեխնիկական բնութագրերի, հայտերի ապահովման վերաբերյալ և այլ փաստաթղթերը: Չեն ներկայացվել տվյալներ այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված անձանց, նրանց քանակի, ժամկետների, օրերի, անհրաժեշտություն համարվող ծախսերի վերաբերյալ: Ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։ Օրինակ ուկրաինական երեք տարբեր ընկերությունների հետ կնքվել են Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում 2 շարժական հեռուստատեսային կայանների ծառայությունների,  1 տելեսկոպիկ օպերատորի կռունկների տեխնիկական ծառայությունների ձեռքբերման մասին պայմանագրեր՝ ընդհանուր շուրջ 171 մլն ՀՀ դրամ արժեքով։ Մինչդեռ ըստ ՀՀ ՀՀՌԽ-ից ստացված տվյալների՝ ռուսաստանյան ընկերության կողմից մեկ այլ առիթով 2018թ. արվել է գնային առաջարկ՝ որով նմանատիպ շարժական հեռուստակայանի ծառայություններն առաջարկվել են 1 միավորը շուրջ կրկնակի պակաս գնով։ Կամ՝ ընդհանուր 16.3մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիեթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռքբերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։ Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող ներկայացված ընկերությունը 2016թ.-ի մայիսից մինչև 2017թ.-ի մարտ, այսինքն վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից,  իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018թ. դեկտեմբեր ամսից։ Պարզվել է, որ այլ ընկերության հետ կնքված պայմանագրով 17.06.2016թ.-28.06.2016թ. ընթացքում 5 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով կատարվել են ուղևորափոխադրումներ, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով ծառայությունները, իբր, մատուցած ընկերությունը 2016-2017թթ., բացի տնօրենից, որևէ գրանցված աշխատակից չի ունեցել։ ՍՊԸ-ի կողմից նաև ներկայացվել են ֆինանսական համակարգման, ֆինանսական խորհրդատվության, վերահսկման ծառայությունների, փաստաբանական ծառայությունների ծախսեր, որոնց կապը նշված այցի հետ որևէ հիմնավորում չունի: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։ Այսպիսով, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ՝ 2016թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ Կառավարությանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներց ընկերությանն  անհիմն 60.2 մլն դրամ հատկացնելով պետության համար ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 110.3 մլն դրամի անարժանահավատ ծախսեր՝ վատնում կատարելու վերաբերյալ։ Նկատի ունենալով վերանշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:  Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:37 - 11 մարտի, 2020
Դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ որոշումը

Դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ որոշումը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «10․03․2020թ․-ին ՀՀ Վարչական դատարանը վճռել  է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։  Նշված հարցի շուրջ 23․10․2019թ․-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։   «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 30․10․2019թ․-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։ 06․11․2019թ․-ին Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։ 06․12․2019թ․-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Վարչապետի աշխատակազմի՝  30․10․2019թ․-ի հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։ ՀՀ Վարչական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ նշված պաշտոնյաների պարգևատրումների մասին ևս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որ  նշված տեղեկատվության սահմանափակումը չունի որևէ իրավաչափ նպատակ»։
13:20 - 11 մարտի, 2020
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել: Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին: Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է.«Հարգելի՛ գործընկերներ,Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով: Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ: Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով: Երրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթվա ընթացքում: Եվ, վերջինը, Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:
09:19 - 10 մարտի, 2020
«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

«Տիեզերական գործունեության մասին» օրենքը Արմեն Սարգսյանի երազանքի հետ կապ չունի

Այս տարվա մարտի 6-ին «Իրավունք» թերթը հրապարակել է «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջանում է» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, գրել է, որ նույն օրը Ազգային ժողովում ընդունված «Տիեզերական գործունեության մասին» եւ կից օրենքների փաթեթի նպատակը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելն է»։ Այս հոդվածը մի շարք կայքեր սկսեցին ակտիվորեն շրջանառել՝ «Նախագահ Արմեն Սարգսյանի թռնելու թեման լրջնում է․ գործի է անցել ԱԺ-ն» վերնագրով։ «Իրավունք»-ի հոդվածի մեջ հիշատակվում է Արմեն Սարգսյանի՝ հունվարի 12-ին ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի ժամանակ ունեցած ելույթի հետեւյալ հատվածը. «Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք»: Նշելով, որ ԱԺ-ն մարտի 6-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց վերոնշյալ նածագծերի փաթեթը՝ թերթը գրել է, որ, պարզվում է, ԱԺ-ն ամենայն լրջությամբ լծվել է Ա. Սարգսյանին տիեզերք ուղարկելու գործընթացին: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ e-draft.am-ից, տեղեկանում ենք, որ նախագծերի փաթեթը քննարկման է դրվել դեռեւս 2019 թվականի մարտի 14-ին։ Այն Ազգային ժողովի լիագումար նստաշրջանի օրակարգ է մտել 2020 թվականի հունվարի 20-ին։ Իսկ Արմեն Սարգսյանը տիեզերք թռչելու իր երազանքի մասին խոսել է հունվարի 12-ին՝ «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում՝ ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։  Ազգային ժողովում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է հունվարի 24-ին, երկրորդ ընթերցմամբ՝ մարտի 6-ին։ Հաշվի առնելով փաթեթի շրջանառման ամսաթիվը՝ կարող ենք ենթադրել, որ այն Արմեն Սարգսյանին «տիեզերք ուղարկելու» համար չի գրվել, նախագծի հեղինակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Սարգսյանի երազանքի բարձրաձայնումից շատ ավելի առաջ է սկսել աշխատել օրենքի շուրջ։ Բացի այս, «Տիեզերական գործունեության մասին» օրենքի առաջին հոդվածում նշված է, որ օրենքի նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիայի զարգացումը, անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնումը: Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները: Օրենքում հիմնականում օգտագործվում են «տիեզերական օբյեկտների եւ/կամ տեխնիկայի արտադրություն, վերանորոգում, արդիականացում, օտարում,  տիեզերական տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների եւ/կամ փորձարկումների իրականացում, երկրի հեռակա դիտարկման արբանյակային  տվյալների ընդունում եւ մշակում, տիեզերական օբյեկտների արձակում, վայրէջքի եւ թռիչքի ընթացքում դրանց նկատմամբ կառավարում, տիեզերական ենթակառուցվածքների ստեղծումը եւ շահագործումը» հասկացությունները: Օրենքի հինգերորդ հոդվածում նշված է, որ տիեզերական գործունեության իրականացման սկզբունքներ են՝ ա) տիեզերական գիտության ձեռքբերումների եւ տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության եւ խաղաղության պահպանման աջակցումը, բ) տիեզերական գործունեության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանման ապահովումը, գ) տիեզերական գործունեության բնագավառում ՀՀ-ի համար հավասար եւ փոխշահավետ համագործակցության ապահովումը, դ) տիեզերական գործունեության ոլորտում ՀՀ-ի միջազգային պատասխանատվության ապահովումը, ե) գիտական, սոցիալ-տնտեսական նպատակներով կիրառվող տիեզերական տեխնիկայի ռացիոնալ համադրության եւ հավասարակշռված զարգացման ապահովումը: Այս սկզբունքները, ըստ էության, կապ չունեն Արմեն Սարգսյանի անձնական երազանքի հետ։ Օրենքի համաձայն՝ տիեզերական գործունեությունը իրականացվելու է լիցենզիայի հիման վրա: ՀՀ-ի կողմից իրականացվող տիեզերական գործունեության ֆինանսավորումն իրականցվելու է ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Փաթեթի հիմնավորման մեջ նշվում  է, որ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես` տիեզերական տարածությունում առկա տիեզերական օբյեկտների միջոցով մի շարք գործառույթների իրականացումը առաջ է բերել այդ ոլորտի ձևակերպման, դրա հստակեցման, հսկողության ամրագրման, իրականացման համար օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտություն: «Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք, կամ մատուցում համապատասխան ծառայություններ։ Հետևաբար, տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 (զրո) ՀՀ դրամ»,- ասվում  է հիմնավորման մեջ՝ հավելմամբ, որ տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջև։  Նշված ընկերությունները որոնում են ազատական և մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն։ Միևնույն ժամանակ, հիմնավորման մեջ նշվում է, որ նույնիսկ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ  գործունեություն ծավալել։ ՀՀ կառավարության համոզմամբ՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ-ն կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։ Հայարփի Բաղդասարյան
19:38 - 09 մարտի, 2020
Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել

Հայաստանում կորոնավիրուսի 211 լաբորատոր հետազոտություն է կատարվել և մեկ դեպքում է վարակ հայտնաբերվել

Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Ավինյանի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից  ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, որ մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել: Առանձին անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական ազդեցությանը, առևտրաշրջանառության, բեռնափոխադրումների ու զբոսաշրջային հոսքերի հետ կապված հարցերին: Ամփոփելով նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, Արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով: Առաջին, ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար մենք պահանջում ենք հասցեական քարտեր, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը: Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ: Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով:  Երրորդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթների ընթացքում: Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:
19:37 - 09 մարտի, 2020
Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

Հանրապետության մարզերում կվերականգնվի ևս 65 կմ կենսական նշանակության ճանապարհ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք շուրջ 23 կմ ընդհանուր երկարությամբ հետևյալ ճանապարհներն են՝ Լուկաշին-Հ17, որն ունի 3.2 կմ երկարություն, գտնվում է Արմավիրի մարզում, Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի հանրապետական նշանակության ճանապարհը՝  5.4 կմ երկարությամբ, որը գտնվում է  Սյունիքի մարզում‚ և Գեղարքունիքի մարզում գտնվող Մ11-Ախպրաձոր շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհը‚ որն անցնում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։ Նշված ճանապարհների շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն մարտի կեսերին։ Նույն ծրագրի շրջանակներում ևս 42 կմ ճանապարհների նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այժմ ուսումնասիրվում են նախնական նախագծերը։  Նախագծերի վերջնական տարբերակները պատրաստելուց անմիջապես հետո կհայտարարվի շինարարության մրցույթների 2-րդ փուլը։ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ։
15:41 - 07 մարտի, 2020
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ սպանդանոցների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ սպանդանոցների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել սպանդանոցների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են բոլոր մարզպետները և շահագրգիռ պետական մարմինների ղեկակարներն ու ներկայացուցիչները:Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման հիմնական թեման սպանդանոցների գործունեության հետ կապված խոչընդոտների բացահայտումն ու տարբեր օղակներում առկա խնդիրների վերհանումն էր: Փոխվարչապետը հանդիպման սկզբում նշել է, որ ակնկալվում է հանդիպման արդյունքներով բացահայտել բոլոր այն հատվածները, որոնք կանոնակարգման ենթակա են:Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ոլորտում առկա ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ սպանդանոցների գործունեության հետ կապված ֆինանսավորման աջակցության գործիքակազմը հաստատվել է:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հողերի նպատակային նշանակության փոփոխությանը, սպանդանոցների տիպային նախագծերին և սպանդանոցային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործընթացների շղթային:Մարզպետները ներկայացրել են սպանդանոցների գործունեության հետ կապված իրենց մարզերում բարձրաձայնված խնդիրները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տարածքային կառավարման և ենթակառուցվծանքների նախարարությանը հանձնարարվել է մարզպետարաններից հավաքագրել բոլոր խնդիրները և ամփոփ ներկայացնել կանոնակարգումների նպատակով: 
19:23 - 06 մարտի, 2020
Կհստակեցվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը

Կհստակեցվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից: Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ բոլոր միջոցառումները շարունակում են իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում գտնվում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է: Որևէ մեկը գանգատ չունի, այդ թվում՝ հաստատված պացիենտը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է  հիվանդության առկայությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ամեն օր կատարվում են նմուշառումներ և իրավիճակը վերահսկվում է:  Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ Ծաղկաձորում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սննդով, գրքերով, ինտերնետով և այլն: Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա: Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել նաև աշխարհում կորոնավիրուսի տարածության, զարգացման միտումների մասին: «Չինաստանը, լինելով հիվանդության աղբյուրը, ամենաառաջինն էր սկսել միջոցառումները, նոր դեպքերի գրանցման և նոր մահերի տեմպը կտրուկ անկում է ապրել: Մեր տեղեկություններով արդեն նույնիսկ այն նահանգը, որում սահմանափակման միջոցառումներ են իրականացրել, աստիճանաբար վերադառնում է իր բնականոն կյանքին: Սակայն աշխարհի այլ երկրներում է իրավիճակը մի քիչ ավելի բարդանում. Հարավային Կորեայում, մեր հարևան Իրանում, ինչպես նաև Իտալիայում:Արդեն մի քանի հարյուր դեպքեր են արձանագրել Ֆրանսիայում, Գերմանիայում և Իսպանիայում: Ես իմ գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ եմ և ակնկալվում է, որ երկու-երեք շաբաթից հետո, եթե իմ նշած եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներն իրականացնել, այդ ռիսկն անցնելուց հետո նորից նվազում կտեսնենք նաև այդ երկրներում: Հաշվի առնելով այս վիճակագրությունը՝ կարծում եմ, որ մենք էլ 2-3 շաբաթ հետո մեր բոլոր սահմանափակող միջոցառումներին կանդրադառնանք, այդ թվում՝ Չինաստանի հետ»,-նշել է նախարարը: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ Իրանի հետ ձևավորվել է  երկխոսություն տարբեր մակարդակներով և աշխատանքներ են տարվում՝ իրավիճակին միասին հակազդելու համար: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ հավանաբար երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից, դասերն ուսումնական հաստատություններում կվերսկսվեն: «Ամենօրյա կապի մեջ ենք Առողջապահության նախարարության հետ: Այս պահին, ըստ էության, հատուկ ցուցումներ չունենք՝ դասերը չվերսկսելու համար: Եթե առաջիկա օրերին ևս ցուցում չունենանք, երկուշաբթիից դասերը կվերսկսենք»,- նշել է նախարարը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախաար Տիգրան Խաչատրյանից հետաքրքվել է հայ-վրացական սահմանի մոտ կուտակված բեռնատար ավտոմեքենաների հարցից:  Նախարարը տեղեկացրել է, որ մարտի 5-ին՝ մինչև օրվա ավարտը, այդ բեռնատարները կհատեն սահմանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով բիտումի որոշակի քանակ ներկրելու անհրաժեշտությանը, առաջարկել է այդ հարցը փոխվարչապետներից մեկի մոտ քննարկման առարկա դարձնել: Անդրադառնալով հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Շատ լավ: Կարծեմ՝ բիտումի որակի հետ կապված էլ խնդիր ունեինք: Պետք է առիթն օգտագործել, որ մեր շուկայում ճանապարհաշինարարական աշխատանքներում ավելի որակյալ բիտում օգտագործվի, մեր շուկաներն այդ առումով նույնպես դիվերսիֆիկացնենք, որպեսզի ճանապարհաշինության որակի վրա դրական ազդեցություն ունենա»: Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է ճանապարհաշինական ծրագրերի ընթացքից: Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այս տարի պետական բյուջեով նախատեսված հիմնանորոգման ծրագրերից 244 կմ-ից 228-ն արդեն իսկ հայտարարված է: Ավելի լավ պայմաններ՝ նոր կարգավորմամբ.  ՀՀ մշտական բնակության եկողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրի առաջարկությունների հիման օրինագիծը լրամշակվել է: Ըստ այդմ՝ ավելի լավ պայմաններ են նախատեսվում Հայաստան վերադարձող քաղաքացիների համար՝ անձնական գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու երկիր բերելու դեպքում։Ինչպես նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, գործող օրենսդրությամբ, հիմնական խոչընդոտն այն է, որ  անձը արտոնությունից կարող էր օգտվել այն դեպքում, եթե վերջին 5 տարում՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ: Փոփոխությամբ առաջարկվում է այդ պահանջը ձևակերպել այսպես՝ 5 տարի (1825 օր) ժամանակահատվածում առնվազն  915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Բացի այդ, ՀՀ մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձիք կարող են արտոնությամբ ՀՀ ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե ՀՀ մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է 18 ամսվա ընթացքում: Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ անձը սկզբում պետք է Հայաստան գա առանց ապրանքների և մաքսային մարմիններին տեղեկացնի, որ 60 օրվա ընթացքում դիմելու է Անձնագրային և վիզաների վարչություն՝ որևէ կարգավիճակ ստանալու համար: Ըստ ՊԵԿ նախագահի՝ անձը կարգավիճակը ստանալուց հետո նոր պետք է բերի իր գույքը: Տարբեր ապարատներով ծառայությունների մատուցումը գերատեսչություններում կազմակերպել մրցույթներով. վարչապետն անդրադարձել է  նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև  նախկինում իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին, մասնավորապես՝ գերատեսչություններում տեղադրվող վճարումների, սուրճի ապարատների վերաբերյալ: «Ես հանձնարարարական էի տվել, որ այդ գործառույթներն իրականացվեն մրցույթներով: Այսինքն՝ ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, նույնիսկ այն դեպքում, երբ  արդեն տեղադրված է: Բոլոր դեպքերում պետք է մրցույթ հայտարարվի, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով դա կատարվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո, կարծես թե, դեպք ենք ունեցել, երբ  որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք այդ ծառայությունը կատարելուն: Ընդ որում, որքան ես հասկանում եմ, այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի կատարվում: Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ տեխնիկական առաջադրանքներով, մենք պետք է փորձենք մրցույթ հայտարարել  և վարձավճար վերցնել դրա համար: Մի հատ տեսնենք՝ այդ տարբերակով հետաքրքրվող կան, թե ոչ»,-ասել է կառավարության ղեկավարը և հիշեցրել, որ թեմայի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 2018 թվականի հուլիս-օգոստոսից, սակայն հարցն այսօր կարգավորված չէ։ Այնուհետև վարչապետը մեկ անգամ ևս հանձնարարել է՝ բոլոր այն գերատեսչություններում, որտեղ տեղադրված են սուրճի, վճարումների  ապարատներ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանկերում հերթ կանգնելու խնդրին՝ նշելով, որ բանկերում հերթ կանգնելու մշակույթ պետք է ապահովել: Այդ համատեքստում ընդգծվել է նաև նոր տեխնոլոգիաների կիրառման, մասնավորապես՝  հեռախոսներով օնլայն վճարումներ կատարելու կարևորությունը։ «Մենք այսօր ունենք բազմաթիվ օնլայն հարթակներ, որոնք կարելի է օգտագործել, բայց ցանկացած հարթակ, որ լինում է՝ պետք է դրա մասին մարդիկ տեղյակ լինեն: Իսկ տեղեկացնելն առաջին հերթին այդ հարթակները ստեղծող մարմինների, սուբյեկտների պարտականությունն է, այսինքն՝ ամբողջ կառավարության», -ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել  պատասխանատու գերատեսչություններին՝ սկսել իրազեկման լայնածավալ  արշավներ և տեղեկացնել քաղաքացիներին ժամանակակից այդ համակարգերի մասին: Սահմանվել են շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջները Շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջների սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ հնարավոր կլինի հանրապետությունում շահագործել օրենսդրության պահանջներին համապատասխան շարժական և մոդուլային սպանդանոցներ: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենսդրությամբ սահմանված են միայն առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում գործող սպանդանոցներին ներկայացվող պահանջները։ Մինչդեռ առկա են համապատասխան տեխնոլոգիապես հագեցված, շահագործմանը պատրաստ շարժական և մոդուլային տարբերակները, որոնք փոխադրելի են։ Շարժական և մոդուլային սպանդանոցների առկայությունը հնարավորություն կտա հանրապետությունում առավել արդյունավետորեն կազմակերպել կենդանիների սպանդանոցային մորթը։ Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ  պայմանավորվածության համաձայն հուլիսի 1-ի դրությամբ պետք է լինի մաքսիմալ հասանելի ցանց, այդ թվում շարժական, մոդուլային սպանդանոցների: Կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը կտարածվեն նաև մրգային  օղիների արտադրության վրա Խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ոլորտներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ այդմ   առաջարկվում է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը տարածել նաև մրգային օղիների արտադրության վրա։ Արդյունքում՝ կսահմանվեն այդ արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, ինչը հնարավորություն կտա նվազեցնելու ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։ Ըստ հիմնավորման՝  այդ հարցում աջակցելու խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել ոլորտի մի շարք տնտեսավարողներ։ Կառավարությունը միջոցառումներ կիրականացնի դեռահասների ու երիտասարդ անձանց վերարտադրողական առողջությունը բարելավելու ուղղությամբ Գործադիրը հաստատել է Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թթ. միջոցառումները: Փաստաթղթի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիների, ծնելիության, բնական աճի, վերարտադրողական առողջությանը վերաբերող պաշտոնական և այլընտրանքային հետազոտության տվյալները, համաձայն որի Հայաստանում առկա է ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում և ստեղծվել է անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ, մասնավորապես առկա է  ծնելիության ցածր, անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակ:  Ծնելիության գումարային գործակցը 2018թ. կազմել է 1.57, մինչդեռ պարզ վերարտադրության համար գործակիցը  պետք է լինի 2,1 և ավելի:Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել բնակչության որոշ խմբերի  սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու  բուժման նպատակով կիրառվող  պետության կողմից երաշխավորված ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Արդյունքում ակնկալվում է բարելավել  դեռահասների ու երիտասարդ անձանց վերարտադրողական առողջությունը, կանխարգելել վերարտադրողական և պերինատալ կորուստները: Այլ որոշումներ. կհստակցեվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել    նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներով սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը:Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Ըստ այդմ, հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Ցանկերը սահմանելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ հիվանդությունների զարգացման ընթացքը, երեխաների տարիքային առանձնահատկությունները, ժամանակակից բժշկության նվաճումները և այլն:     Կառավարությունը բավարարել է «Լոմո գրուպ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վերաբերյալ: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ 2020-2024թթ. ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 1 280 000 ԱՄՆ դոլար: Կստեղծվի 5 նոր աշխատատեղ` մոտ 200 000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 79.2 քմ տարածք, որը կտրամադրվի 5 տարի ժամկետով:
17:25 - 05 մարտի, 2020
Վարչապետը հանձնարարեց խիստ միջոցներ կիրառել թերլցումներ իրականացնող բենզալցակայանների նկատմամբ |armenpress.am|

Վարչապետը հանձնարարեց խիստ միջոցներ կիրառել թերլցումներ իրականացնող բենզալցակայանների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որից 16-ի դեպքում հայտնաբերվել է թերլցում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր՝ երբ մարդը գնում է բենզալցակայան, ասում ՝ 5 լիտր բենզին տվեք, կառավարությունը երաշխավորո՞ւմ է, որ հենց 5 լիտր բենզին են տվել: «Դրա համար շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տվեցինք հանձնարարականներ: Դա պետության պարտականությունն է, որ եթե բենզալցակայանին իրավունք եմ տվել, որ այդտեղ աշխատի, ուրեմն պետք է քաղաքացուն երաշխիք տամ, որ եթե 5 լիտր բենզին է գնում, ապա դա հենց 5 լիտր է, ոչ թե 4,9 լիտր: Այսօր մենք այդ երաշխիքը չենք կարողանում տալ: Նման խնդիր ունենք նաեւ գազի հետ կապված: Եթե չենք կարողացել այդ երաշխիքները տալ գազի, բենզինի դեպքում, ո՞վ է ասել, որ էլեկտրաէներգիան երաշխավորել ենք, հեռախոսը երաշխավորել ենք: Կամ որ խանութում 1 կգ պանիր են տալիս, դա 1 կիլոգրա՞մ է, թե 967 գրամ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը 29 բենզալցակայանում ստուգում է իրականացրել, որոնցից 16-ում՝ արձանագրվել է խախտում, իսկ դա 60 տոկոս է կազմում: Վարչապետը նշեց, թե չպետք է լինի այնպես, որ բենզալցակայանի համար ավելի ձեռնտու լինի տուգանվելը, քան օրինական աշխատելը: «Մարդը մեխանիզմի միջոցով միլիոններ է աշխատում, գնում ասում ենք` 15 հազար դրամ տուգանված ես, ասում է՝ շնորհակալություն: Դա նշանակում է՝ մարդը 100-հազարավոր մարդկանց խաբել է, պետք է այնպիսի տուգանքներ դրվեն, որ այդ ընկերությունը կանգնի փակվելու խնդրի առջև»,- ասաց վարչապետը:
16:54 - 05 մարտի, 2020
Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել  |civilnet.am|

Հայրենադարձվողներն առանց մաքսատուրքի ավելի շատ անձնական գույք կկարողանան բերել |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հայերնադարձվող հայերի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում իրենց անձնական գույքն առանց մաքսատուրքի Հայաստան ներմուծելու համար: Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում նոր փոփոխությունների մասին: Վարչապետը նշեց, որ մինչևս օրս հայրենադարձերի համար գույքի որոշակի չափաքանակ կար, որ հնարավոր էր ներմուծել Հայաստան՝ առանց մաքսատուրքի: «Մենք այժմ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի քաղաքացիներն ավելի շատ գույք կարողանան իրենց հետ բերել»,- ասաց վարչապետը՝ ՊԵԿ նախագահին հորդորելով օրինագիծը ներկայացել առավել մանրամասն ու հասկանալի: «Նախկին կարգավորումներում հիմնական խոչընդոտն այն էր, որ անձը վերջին հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի այդ արտոնությունը կիրառվեր: Հետևաբար, այնպիսի պայման էր առաջադրված, որ մաքսատուրքից ազատման արտոնությունը հնարավորինս քիչ կիրառվեր: Մենք այժմ ավելի լավ սահմանում ենք տվել «անձնական օգտագործման ապրանքներ» հասկացությանը, որպեսզի դրա շրջանակում անձն ազատվի մաքսատուրքից»,- ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ նոր կարագավորումներով առաջարկվում է փոխել հինգ տարվա նորմը: «Նոր կարգավորումներով առաջարկվում է 1825 օրվա ընթացքում, եթե 915 օր չի գտնվել Հայաստանում: Այսինքն՝ ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ հինգ տարվա կտրվածքով պետք է հաշվենք, թե [անձը] քանի օր չի գտնվել Հայաստանում: Ընդ որում ոչ թե հаջորդական օրերի մասին է խոսքը, այլ կամայական է հաշվարկվում»,- ասաց Անանյանը՝ թվարկելով, թե արտոնությունից օգտվող քաղաքացին առանց մաքսատուրքի ինչ գույք կարող է ներկրել Հայաստան: «Դրանք են, կենսական և անձնական օգտագործման սարքերը՝ յուրաքանչյուր տեսակից երեք հատ: Օրինակ՝ երեք հեռուստացույց, երեք սառնարան: Ընդ որում, սա վերաբերում է արտոնություն ստացած յուրաքանչյուր անձի: Եթե երեք հոգուց բաղկացած ընտանիքով են գալիս Հայաստան և երեքն էլ ստացել են կարգավիճակ, որը փաստաթղթավորվելու է ոստիկանությունում, ապա երեքն էլ ստանում են այդ արտոնությունը: Կարող են ներկրել երեքական հեռուստացույց, սառանարան և այլն: Իսկ ավտոմեքենայի դեպքում իրավիճակն այլ է: Յուրաքանչյուրը կարող է ներկրել մեկ ավտոմեքենա առանց մաքսատուրքի»,- ասաց Անանյանը: Նույն կարգավորումը, ըստ Անանյանի, գործելու է նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց նկատամամբ, սակայն այն բանից հետո, երբ նա Հայաստանում ստանա որևէ կարգավիճակ՝ լինի դա հատուկ կարգավիճակ, կացության կարգավիճակ թե այլ բան: 
13:06 - 05 մարտի, 2020
Կառավարությունը «Երվերելակ» ՓԲԸ-ն հանում է աճուրդի |armenpress.am|

Կառավարությունը «Երվերելակ» ՓԲԸ-ն հանում է աճուրդի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը թույլատրեց Պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 109 մլն 494 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երվերելակ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրը` ք. Երեւան, Մասիսի նրբ. 13) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ, յուրաքանչույրը 4427 դրամ անվանական արժեքով)  մասնավորեցնել դասական աճուրդով: Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 5-ի նիստում: Որոշմամբ սահմանվեց, որ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը և մեկնարկային գինը 100 միլիոն 299 հազար դրամ է: Սահմանվեց, որ ընկերության պարտավորությունները 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 9 միլիոն 975 հազար դրամ: Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրումը եւ սպասարկումը: Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն և գլխավոր հաշվապահ կես դրույքաչափով: «Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 3602.5 ք/մ, 207 գծամետր պարիսպ, իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա: Ընկերության բաժնետոմսերը 2012, 2013 և 2017 թվականներին համապատասխանաբար 257 միլիոն 809 հազար, 175 միլիոն 882 հազար եւ 94 միլիոն 009 հազար դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ընկերության պարտավորությունները 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 9 միլիոն 194,8 հազար դրամ, այդ թվում՝ կրեդիտորական պարտքեր աշխատավարձի ու աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4 միլիոն 308,9 հազար դրամ, կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 3 միլիոն 394,0 հազար դրամ, այլ կրեդիտորական պարտքեր 1 միլիոն 491,9 հազար դրամ: Նախագծով առաջարկվում է կրկին ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքը` 100 299 385 դրամ:
12:24 - 05 մարտի, 2020
Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

Կուտակված մեքենաներն այսօր կհատեն հայ-վրացական սահմանը |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը։ «Վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի», - ասաց նախարաը։ «Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասաց Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։ «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին», - ասաց ԱԳ նախարարը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե ուզում է խոսել բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ «Հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն», - ասաց Հարությունյանը։
11:55 - 05 մարտի, 2020
Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ՄԻԵԴ վճռով դիմումատուներին

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ՄԻԵԴ վճռով դիմումատուներին

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով պայմանավորված 259 հազար եվրո կհատկացնի վարչապետի աշխատակազմին:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում: Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը: ՄԻԵԴ-ի «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հոկտեմբերի 17-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուներին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 259 հազար եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 17-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 17-ն է:
21:33 - 04 մարտի, 2020