Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

«Շանտաժի փորձ է». Թուրքիայի Մեջլիսն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումներին |24news.am|

«Շանտաժի փորձ է». Թուրքիայի Մեջլիսն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումներին |24news.am|

24news.am։ «NTV» թուրքական հեռուստաընկերության կայքը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին՝ հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Մեջլիսի 4 կուսակցությունները, Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի, որից ընտրված պատգամավոր է նաև Կարո Փայլանը, հայտարարություն են տարածել։ «Դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-նշված է Մեջլիսի տարածած հաղորդագրությունում: Խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը անդրադարձել է նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ այն որակելով որպես «շանտաժի փորձ»: «էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,- ասել է Շենթոփը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Նույն օրը Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել նաև Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, որոնք առնչվում են Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը:
06:46 - 31 հոկտեմբերի, 2019
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սոչիի համաձայնության վերաբերյալ |ermenihaber.am|

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սոչիի համաձայնության վերաբերյալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 150 ժամ տևողությամբ ժամկետի ավարտին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) Ռուսաստանի կողմից դուրս են բերվել Թուրքիա-Սիրիայի սահմանից Ըստ հայտարարության՝ քրդական ուժերը հետ են քաշվել մինչև 30 կմ, ինչպես նաև դուրս են բերվել Մանբիջից և Թել Ռըֆաթից: Նշվել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ պարեկապահակային գործողություններ են սկսելու «Խաղաղության ակունք» գործողության տարածքների արևմտյան և արևելյան հատվածներում՝ 10 կմ խորությամբ: Այդ տարածքների մեջ չի ընդգրկվելու միայն Կամիշլի քաղաքը: Նաև նշվել է, որ այդ պարեկապահակային գործողությունների համար իրականացվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ: Բացի այդ, սկսվել են նաև հետախուզական թռիչքներ:
10:27 - 30 հոկտեմբերի, 2019
Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահականից ևս արձագանքել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այս մասին Ալթունը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում: Ալթունը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը խորապես մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր արժևորում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ըստ նրա՝ ովքեր կողմ են քվեարկել այդ բանաձևին, պատասխանատու են լինելու անհանգիստ տարածաշրջանում ռազմավարական տեսանկյունից իրավիճակի վատթարացման համար: Ֆահրեթթին Ալթունը մասնավորապես ասել է. «Նախագահ Էրդողանը հայ համայնքին իր ցավակցությունն ու վշտակցությունն էր հայտնել: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ ցանկանում է պատմության հանձնաժողով հիմնել, որը կուսումնասիրի առաջին համաշխարհային պատերազմի դեպքերը: Անընդունելի է, որ հանուն քաղաքական նպատակների պատմությունը քաղաքականացվի: Մեր հայ քույրերին և եղբայրներին կոչ ենք անում իրենց պատմությունը ներքաղաքական հաշիվների գործիք չդարձնել: Հարյուրավոր տարիներ մենք միասին ապրում ենք այս տարածաշրջանում: Պատմությունը մեզ սովորեցրել է, որ արտաքին ուժերի միջամտությունները բավականաչափ ցավ են պատճառել տարածաշրջանին, իսկ դա ոչ մի լավ բան չի բերի մեր հարաբերություններին»:
07:52 - 30 հոկտեմբերի, 2019
Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից |azatutyun.am|

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների տան կողմից |azatutyun.am|

azatutyun.am։ Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան կողմից ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»: Քվեարկությունի րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ: «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը», - գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով. - «Այն շրջանակները, որոնք հավատում են, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»: Ruined big game w/#OperationPeaceSpring. Those whose projects were frustrated turn to antiquated resolutions.Circles believing that they will take revenge this way are mistaken.This shameful decision of those exploiting history in politics is null&void for our Government&people. — Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) October 29, 2019
04:59 - 30 հոկտեմբերի, 2019
Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին |ermenihaber.am|

Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան Սիրիայում կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քուրդ զինյալները դուրս չգան 30կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են լքել այդ տարածքը։ «ԱՄՆ-ն պատասխանատվություն ստանձնեց, որ 120 ժամվա ընթացքում Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան այդ տարածքից։ Նախ ընդմիջում հայտարարվեց ռազմական գործողություններում, իսկ հետո դրանք դադարեցվեցին։ Եթե ինչ-որ մեկը դուրս չգա, Թուրքիան իրավունք ունի հարվածելու։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե մենք էլ նրանց կմաքրենք։ Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամվա ընթացքում եթե Սիրիայի քրդական ուժերը Քոբանիից 30կմ չհեռանան, ապա Թուքիան ահաբեկիչներից կմաքրի այդ տարածքները։ Այն, որ հայտարարել ենք ռազմագործողությունը դադարեցնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք որևէ բան չենք անելու»։ Ի դեպ, հիշյալ 150 ժամվա ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։
07:25 - 29 հոկտեմբերի, 2019
Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն․ Չավուշօղլուն՝ Արցախի մասին |ermenihaber.am|

Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն․ Չավուշօղլուն՝ Արցախի մասին |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղօղլուն Բաքվում լրագրողների հետ զրույցում խոսել է արցախյան հակամարտության և այդ հարցում Ռուսաստանի ունեցածը դերի մասին։ Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նորից առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե «հայկական կողմը օկուպացման տակ է պահում Ադրբեջանի հողերը», նշել է. «Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, եղբայրական Ադրբեջանի վիշտը մեր վիշտն է, իսկ նրանց երջանկությունը՝ մեր երջանկությունը: Անելու ենք մեր ձեռքից եկածը, որ օկուպացված հողերը ազատագրվեն։ Մենք Ռուսաստանի հետ էլ ենք խոսում Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Մեր նախագահը Ռուսաստանի նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ ասում է, որ Մինսկի համանախագահությունում արդյունք չկա և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը»։ Չավուշօղլուն նաև պնդել է, որ, «եթե Հայաստանը չի ցանկանում մեկուսացված մնալ, ապա պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի» այս հարցում։ Վերջում թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան կշարունակի մեծացնել ջանքերը արցախյան հակամարտության լուծման խնդրում։
12:45 - 25 հոկտեմբերի, 2019
Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա․ Amnesty International |ermenihaber.am|

Թուրքիան 100-ավոր փախստականների ստիպողաբար ուղարկում է Սիրիա․ Amnesty International |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիան հարյուրավոր սիրիացի փախստականների խաբելով կամ ստիպելով հետ է ուղարկում է Սիրիա: Այս պնդումը տեղ է գտել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած վերջին զեկույցում, որը կրում է «Ուղարկվել են պատերազմական գոտի. փախստականների ապօրինի վտարումը Թուրքիայից» վերնագիրը: Կազմակերպությունը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից նախաձեռնված «խաղաղության ակունք» ռազմագործողությունից առաջ սկսված փախստականների «կամավոր վերադարձի» մասին: Զեկույցում նշվում է, որ փախստականների զգալի մասը «կամավոր վերադարձի» փաստաթղթերը ստորագրում է բռնության պայմաններում, մի մասին էլ այդ փաստաթղթերը ստորագրել են տալիս խաբեությամբ, օրինակ` ասում են, որ դրանք պետք է ստորագրել վերահսկող մարմիններից նոր սավաններ կամ այլ պարագաներ ստանալու համար: Կազմակերպությունը նաև հայտնում է, որ հուլիսից սկսած բազմաթիվ փախստականների վերադարձը կազմակերպելու նպատակով նրանց հետ աշխատանքներ են տարվել, սակայն ոչ մի պաշտոնական վիճակագրություն չկա այն մասին, թե քանի փախստական է ստորագրել այդ փաստաթղթերն ու վերադարձել Սիրիա:
09:42 - 25 հոկտեմբերի, 2019
Երբեք ահաբեկիչների հետ բանակցային սեղանի շուրջ չենք նստել և չենք նստի․ Էրդողան |24news.am|

Երբեք ահաբեկիչների հետ բանակցային սեղանի շուրջ չենք նստել և չենք նստի․ Էրդողան |24news.am|

24news.am: Անկարան մտադիր չէ բանակցային սեղանի շուրջ նստել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի հետ: Այս մասին գրում է «Հուրրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «Շարունակելու ենք ահաբեկիչներին ահաբեկիչներ անվանել: Մենք երբեք ահաբեկիչների հետ բանակցային սեղանի շուրջ չենք նստել և չենք էլ նստի»,- ասել է Էրդողանը և մեղադրել արևմտյան երկրներին, որոնք դատապարտում են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի «Խաղաղության ակունք» կոչվող գործողությունը: «Ահաբեկչության դե՞մ եք: Ինչո՞ւ եք սկսել գործել ահաբեկիչների հետ»,- ասել է Էրդողանը։ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր սկսել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներում։ Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելը, 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:  
12:53 - 21 հոկտեմբերի, 2019