Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը։ Այս մասին հայտնում է Էրմենհաբերը: Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան երկրների, օրինակ՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական բաժնետիրության կողմից Մերսինի Գյուլնար շրջանում կառուցվող «Akkuyu»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2018թ․ ապրիլի 3-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման կհանձնվի 2023 թվականին։ 24news.am
06:05 - 13 մարտի, 2019
Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ - Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ -Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ -Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ -Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: -Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
00:00 - 01 հունվարի, 0001