ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը |armenpress.am|

ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքացիները կկարողանան առավել սեղմ ժամկետում կատարել անվան փոխում՝ դրա համար դիմելով ցանկացած ՔԿԱԳ մարմին։ Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որով անհրաժեշտություն էր առաջացել այդ որոշման կարգավորումները համապատասխանեցնել ինչպես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այնպես էլ գործնականում կատարված բարեփոխումներին: 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի անվան փոխման դիմում կարող էր ներկայացվել միայն անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմիններ: Մասնավորապես, ներկայումս անվան փոխման համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին: Բացի այդ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում քաղաքացիներն ազատվել են դիմումներ լրացնելու պարտականությունից. դիմումները նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնում են ՔԿԱԳ մարմնի աշխատակիցները: ՔԿԱԳ ոլորտում գործող էլեկտրոնային գրանցամատյանը հնարավորություն է ստեղծում արագ և էլեկտրոնային եղանակով ստանալ անվան փոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
07:41 - 28 նոյեմբերի, 2019
Կառավարությունը բավարարեց մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու 2 հայտեր

Կառավարությունը բավարարեց մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու 2 հայտեր

Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար (ք. Երևան)։  Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար:  Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ևս 10-ը՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 74.3 մլն դրամ: Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն) (ք. Գյումրի)։ Արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա ևս 10-ը՝ 120.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6.2 մլն դրամ:
07:25 - 28 նոյեմբերի, 2019
Կառավարությունը մերժեց Վահե Էնֆիաջյանի առաջարկը. ԱԺ փոխնախագահը լսումներ հրավիրել չի կարող |news.am|

Կառավարությունը մերժեց Վահե Էնֆիաջյանի առաջարկը. ԱԺ փոխնախագահը լսումներ հրավիրել չի կարող |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին: Բացի այդ, օրինագծով առաջարկվում է նաեւ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ԱԺ-ում կառավարող ուժը՝ հանձինս Ազգային ժողովի նախագահի եւ երկու տեղակալների, Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ: Իսկ երկու լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանդիսանում հանրային լայնամաշտաբ քննարկման եւ արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից: Կառավարությաունը նաեւ նշում է, որ կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը: Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը: Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձ-րացված խնդիրների համատեքստում նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք:
07:23 - 28 նոյեմբերի, 2019
Կառավարությունը հաստատեց Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ նրա գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով Տեսչական մարմնի ստուգումների նպատակաուղղումը դեպի առավել ռիսկային ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, համաձայն որի ՀՀ կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող մարմնի կողմից մշակված վերջինիս վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից:
07:15 - 28 նոյեմբերի, 2019
Անասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս է մատակարարվել. հարուցվել է քրեական գործ

Անասնաբուժական կեղծ վկայականներով դպրոցին միս է մատակարարվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված գրությամբ և դրան կից ներկայացված՝ համապատասխան պետական հսկողության՝ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին պետական կարիքների համար առանձին ապրանքների մատակարարման օրինականությունը: Այդ շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված դպրոցից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի շրջանակներում «Ա» ՍՊԸ-ն, որպես վաճառող, պարտավորվել է գնորդին, այսինքն՝ դպրոցին հանձնել պայմանագրով նախատեսված որակի և քանակի ապրանք՝ միս, ինչպես նաև գնորդի պահանջով տրամադրել վերջինիս որակը հավաստող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր: Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, Ա» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է՝ 2019թ. ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին տրամադրված անասնաբուժական վկայականների պատճեններ, ըստ որոնց, իբրև թե, միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում: Մինչդեռ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար չէին կարող դրվել շրջանառության մեջ: Այսինքն՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ դատախազության ուսումնասիրություններով պարզվել է, որ Ա» ՍՊԸ-ն ակնհայտ կեղծ փաստաթղթերը՝ անասնաբուժական վկայականների պատճենները, օգտագործել է որպես իրավունք վերապահող փաստաթուղթ, ներկայացրել որպես մատակարարված մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ, ինչի արդյունքում դպրոցն ընդունել է ապրանքը և վճարել դրա դիմաց: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:57 - 27 նոյեմբերի, 2019
Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

Պետական աջակցության շրջանակում կտրամադրվի կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: «Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ներկայացված նախագծի շրջանակում, հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա 2 տարի՝ 3-ի փոխարեն:
11:17 - 21 նոյեմբերի, 2019
Կառավարությունն սկսում է դատավորների վեթինգը

Կառավարությունն սկսում է դատավորների վեթինգը

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դրանց հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում): Հարակից փաթեթով առաջարկվող լուծումները կտարածվեն նաև այլ հայտարարատու անձանց բարեվարքության ստուգման գործընթացների վրա: Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝ ա) բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Փոխարենը, գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով: բ) դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝ 1. Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:ա. Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոն սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պատշաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով, բ. Բոլոր կետերում ընդգծվել է, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, գ. հանվել է շփոթությունների տեղիք տվող՝ կոպիտ կարգապահական խախտման ինստիտուտը և հստակեցվել էական կարգապահական խախտման շրջանակները, դ. կարգապահական վարույթ հարուցելու առիթների (ոչ հիմքերի) ցանկում ավելացվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը, որի վերաբերյալ վերջնական որոշում, կրկին, կայացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը: 2. Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Մասնավորապես, նոր տույժի տեսակներ են ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի, կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատումը: 3. Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, ա) կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում, բ) 5 տարի ժամկետով և միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել 2 տարի ժամկետով ընտրվող Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը նախատեսվել է նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովում, գ) երկարացվել են կարգապահական վարույթ հարուցելու ժամկետները, քանի որ գործող ժամկետներն օբյեկտիվորեն հնարավորություն չեն ընձեռնում վարույթ հարուցող մարմիններին համարժեք արձագանքել կարգապահական խախտումներին, դ) Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ են տրվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար: Մասնավորապես, ըստ նախագծի խորհուրդը կարող է սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ, ե) նախատեսվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու կառուցակարգ, որն ամբողջական դարձնելուն, սակայն, առկա են սահմանադրական խոչընդոտներ: 4. Դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կարգավորումները կատարելագործվել են. ներդրվել է գրավոր քննության արդյունքները բողոքարկելու կառուցակարգ, ինչպես նաև հարցազրույցի փուլից առաջ հատուկ դատավորի համար անհրաժեշտ որակների ստուգման համար մշակված հոգեբանական թեստավորման համակարգ: Ի հավելումն, թեկնածուների ընտրության համար սահմանվել է բաց քվեարկություն, ինչը կբարձրացնի գործընթացի թափանցիկությունը: 5. Կարևոր է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմի իջեցումը քսանութից քսանհինգ, ինչպես նաև դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանների վերանայումը: Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց: Հարկ է ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովը, քննարկելով դատավորների թեկնածուների նվազագույն տարիքային շեմին վերաբերող հարցը, շեշտել է, որ եվրոպական չափանիշները վերաբերում են արժանիքների վրա հիմնված և խտրականությունը բացառող ընտրությանը և չեն նախատեսում տարիքի վերաբերյալ համընդհանուր չափանիշ: 6. Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով: 7. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով: 8. Նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում, որոնք դրական ազդեցություն կունենան ոչ միայն դատավորների և դատավորների թեկնածուների, այլև այլ հայտարարատու հանրային ծառայողների բարեվարքության գնահատման գործում: Այս համատեքստում առաջարկվում է՝ 1 Հայտարարագրերի վերլուծության գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի ընդլայնումը, միաժամանակ, առաջարկվում է նաև իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն նախատեսել պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանց համար՝ սահմանելով նաև այդ պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն: Միաժամանակ, որպես անձի իրավունքների պաշտպանության ապահովման երաշխիք նախագծով սահմանվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշման բողոքարկման հնարավորությունը:2. Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը: Հստակեցվում են դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության և կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ԿԿՀ լիազորությունները: Առաջարկվում է վերադառնալ ԿԿՀ կազմավորման մրցութային կարգին՝ միջազգային չափանիշներին համապատասխանությունը և գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով: Առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով սահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:  
08:58 - 21 նոյեմբերի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագծին |armenpress.am|

Կառավարությունը հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրինագծին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- ասաց Բադասյանը: Նախագծով նախատեսվում են նաև մի շարք այլ կարգավորումներ:
08:28 - 21 նոյեմբերի, 2019
Գործադիրը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար |news.am|

Գործադիրը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ սիրիահայերին ՀՀ անձնագիր տալու համար |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում որոշում կայացրեց 2019-ի բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 9.95 մլն դրամով: Գումարը պահուստային ֆոնդից կհատկացվի ԱԳՆ-ին՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի պետական բյուջե վճարելու նպատակով: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներն կամ ՀՀ քաղաքացիներն, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Որոշման 2-րդ կետով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով պետք է ՀՀ կառավարություն ներկայացնի առաջարկություն տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր եռամսյակի համար ներկայացված գումարի չափով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տվյալ որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված անձնագիր տալու կամ փոխանակելու համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:
07:54 - 21 նոյեմբերի, 2019
Կառավարությունը որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը

Կառավարությունը որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը

Կառավարությունը որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: Նախագծի ընդունման նպատակներն են. ✅ Սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները. ✅ Վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով. ✅ Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության. ✅ Վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
07:35 - 21 նոյեմբերի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

Կառավարությունը հավանություն տվեց«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է: Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:
07:33 - 21 նոյեմբերի, 2019