Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
ՄԻՊ արտահերթ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին

ՄԻՊ արտահերթ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ կորոնավիրուսի պայմաններում լայնածավալ զինված հարձակում սկսելով Հայաստանի և Արցախի դեմ: Փաստաթղթում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ քովիդի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները, Ադրբեջանի սկսած պատերազմը վտանգել է Արցախի ամբողջ բնակչության կյանքն ու առողջությունը. այն զգալիորեն նպաստել է նաև Հայաստանում մահվան թվերի աճին: Այս ամենն իրականացվել է վիրուսի տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու նպատակով: Զեկույցն ուղարկվելու է միջազգային կառույցներին:
13:47 - 15 մարտի, 2021
Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյան

Ադրբեջանական իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նոր արտահերթ զեկույցն անգլերենով: Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցը կոնկրետ օրինակներով ու մասնագիտական վերլուծությամբ ցույց է տալիս «Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունները  COVID-19-ի  մարդածին աղետի համատեքստում»: Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաեւ Հայաստանում մահվան թվերի աճին: Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի արագ տարածումն արագացնելու և առողջապահական համակարգի վերջնական փլուզմանը հասնելու միջոցով: Այսպիսով, մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը այս թիվը հասել է 59287: Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի: Արձանագրած այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն պատերազմական հանցագործությունների համար, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ։ Զեկույցն ուղարկվելու է միջազգային համապատասխան կառույցներին, ՀՀ պետական մարմիններին։
13:12 - 15 մարտի, 2021
Գործադիրի նիստերին ՄԻՊ–ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք․ բովանդակային քննարկման, լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը միայն արձագանքել է երկրորդական հարցի․ ՄԻՊ

Գործադիրի նիստերին ՄԻՊ–ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք․ բովանդակային քննարկման, լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը միայն արձագանքել է երկրորդական հարցի․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է պաշտպանի՝ Կառավարության նիստերին չմասնակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությանը, ինչպես նաև ՄԻՊ–ի գործունեության հետ կապված այլ հարցերի։ ՄԻՊ աշխատակազմի արձագանքը՝ ստորև․«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր:Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ:Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում:Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ:Ավելին, այս ողջ ընթացքում որևէ մեկը Կառավարությունից ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով տեղեկություն չի փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որ Կառավարությունը ակնկալում է նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո:Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն:Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը: Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման:Ընդ որում, պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու Պաշտպանի հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները:Ավելին, պատգամավորի այդ հայտարարությունը գրեթե անմիջապես տեղադրվել է ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, Պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարերրով գրառումներ:Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում:Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները համարում ենք փակված»:
22:56 - 13 մարտի, 2021
Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը |armenpress.am|

Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը: Գևորգյանը նշեց, որ այդ որոշման պատճառ է դարձել Թաթոյանի կողմից տևական ժամանակ գործադիրի նիստերին չներկայանալը: «Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- նշեց Գևորգյանը: Վարչապետի մամուլի խոսնակը հավելեց, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար և կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ և մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։
18:09 - 13 մարտի, 2021
Արման Թաթոյանն անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշմանը |armenpress.am|

Արման Թաթոյանն անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խնդրահարույց է համարում ՄԻՊ աշխատակազմի մեքենաների քանակը կրճատելու կառավարության որոշումը:  Թաթոյանն այս մասին ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Սկզբում կառավարությունն առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնցից մեծ մասը ԵՄ միջոցների հաշվին հատկացված մեքենաներն էին, հետո, չսպասելով մեր կարծիքին, առաջարկվեց կառավարության որոշմամբ վերցնել 7-ը: Դրանից հետո սկզբունքային առարկություններ ներկայացրինք, որ դա լուրջ խոչընդոտ է լինելու մեր աշխատանքներին, որովհետև մեր ընդհանուր մեքենաների 80-90%-ն էր կազմելու: Տարբեր քննարկումների արդյունքում որոշվեց 3-ը վերցնել»,- ասաց Թաթոյանը: Արման Թաթոյանը նշեց, որ բոլոր տեղերում իրականացվում են մեքենաների կրճատումներ և դա լավ է, որովհետև պետք չեն շատ մեքենաներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցերը գլխավորապես գաղտնի են լինում: «Գնում ենք քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ, ոստիկանության բաժիններ, տուն-ինտերնատներ, սահմանամերձ բնակավայրեր, այդ այցերը գլխավորապես գաղտնի են: Եթե գնում ենք ոստիկանության բաժին, ստուգումների, ինչպես մեքենա պատվիրենք, որ ամբողջ աշխարհն այդ մասին իմանա: Կամ ինչպես ենք պատկերացնում՝ ինչպես են լինելու արագ արձագանքման այցերը: Մեր վարորդներն, անգամ, պարտավորություն ունեն պահպանելու այն տեղեկությունը, որը մենք հայտնաբերում ենք»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:
13:23 - 13 մարտի, 2021
ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը խտրական է. այն ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն․ Արման Թաթոյան |tert.am|

ՄԻՊ ֆինանսավորման կրճատման նախագիծը խտրական է. այն ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ-ի գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման՝ Կառավարության նախաձեռնությանը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի գործունեության տարեկան բյուջեն։ «ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել ՄԻՊ-ի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այլևս խնդիրներ բաձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,-հայտարարեց Թաթոյանը, ապա հավելեց, թե մի շարք հանգամանքներ պետք է հաշվի առնվեին. «Այս դրույթով վերացվում է ոչ միայն ՀՀ ՄԻՊ-ի գործունեության երաշխիքը՝ որպես օմբուդսմեն: Մենք ունենք երեք միջազգային կարգավիճակ՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, երեխաների իրավունքների կոնվենցիայով նախատեսված միջազգային մեխանիզմ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված մեխանզիմ: Այսինքն՝ սա վերաբերելու է նաև այդ ոլորտներում մեր գործունեությանը»,-ասաց նա: Թաթոյանն ընդգծեց՝ ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքում ամրագրված է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև՝ կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: «ՀՀ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն կազմում է 532 մլն դրամ, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ: Այսինքն՝ եթե պայմանական բաժանենք ամիսների, մոտ 200 հազար դրամ էլ չի կազմում»,-նշեց նա՝ հավելելով, թե հարցն ընդգրկված է եղել Կառավարության մարտի 11-ի նիստում՝ որպես չզեկուցվող հարց, և ինքը դրա մասին տեղեկացել է Կառավարության նիստի ընթացքում, երբ լրատվամիջոցները սկսել են հրապարակումներ անել: Շարունակությունը՝ tert.am-ում։
12:03 - 13 մարտի, 2021
Արման Թաթոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ներկայացրել է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի ձգձգման հարցը

Արման Թաթոյանը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ներկայացրել է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի ձգձգման հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Տեսաուղերձից առաջ էլ խորհրդին է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի ավելի ծավալուն գրավոր զեկույցը: Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում  ադրբեջանական զինված ուժերը խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում են ադրբեջանական պաշտոնական ելույթներում: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով: Տեսաուղերձում ու գրավոր զեկույցում հատուկ է շեշտվում ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին, չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք նրանց ընտանիքներին ու էմոցիոնալ խորը ցավ հայաստանյան հասարակությանը: Այս կոնկրետ նիստը նվիրված է եղել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:  
10:13 - 12 մարտի, 2021
ՄԻՊ ֆինանսավորումը կարող է նվազել․ կառավարությունը սահմանադրական օրենքում փոփոխություններ է առաջարկում |hetq.am|

ՄԻՊ ֆինանսավորումը կարող է նվազել․ կառավարությունը սահմանադրական օրենքում փոփոխություններ է առաջարկում |hetq.am|

hetq.am: Կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կարող է զրկվել անկախության երաշխիքներից։ Կառավարության չզեկուցվող որոշման հեղինակը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։   Փաթեթով առաջարկվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Օրենքի այդ հատվածում սահմանված է․ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։ Ֆինանսների նախարարության առաջարկով՝ ՄԻՊ-ին ֆինանսավորելիս պարտավոր չեն նախորդ տարվա ֆինասավորման չափ կամ ավելի հատկացնել։ Այսինքն՝ կկարողանան նաև պակաս ֆինանսավորել։ Նախագծի հեղինակները համոզված են, որ այս մոտեցումը բխում է կառավարության 2019թ.-ի ծրագրից, բյուջետային համակարգի միասնականության, օգտագործման արդյունավետության սկզբունքներից։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծավալուն առարկություններ է ներկայացրել ֆինանսների նախարարությանը, որոնք անըդունելի են համարվել, և օրենքի նախագիծը նախնական տեսքով կառավարությունը հաստատեց։  ՄԻՊ-ում կարծում են, որ Պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքն ամրագրված է Սահմանադրությունում, որ պետությունն ապահովում է Պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Իսկ ՄԻՊ-ի մասին օրենքով Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը: «Վերջին տարիներին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2016 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.744 դիմում-բողոք: 2019 թվականին նույնպես արձանագրվել է դիմումների ու բողոքների աճ: Այսպես, 2019 թվականին, 2018 թվականի համեմատ, դիմումների ու բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2396-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք»,- այս մասին առարկություններում նշել է ՄԻՊ աշխատակազմը։  ՄԻՊ-ում համարում են, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նոր ուղղությունների զարգացման և դրա արդյունքում վերջինիս վերապահված լիազորությունների շրջանակի, թե՛ դիմում-բողոքների աճի տեսանկյունից օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել Մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման չափը: ՄԻՊ–ի աշխատակազմից փոխանցեցին նաև, որ կառավարության առաջարկած փոփոխությամբ պաշտպանի անկախության երաշխիքը վերացվում է և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:42 - 11 մարտի, 2021
Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները. ՄԻՊ

Դատապարտյալների տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները չեն պատճառաբանվում և խախտում են մարդու իրավունքները. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այդ վիճակն անթույլատրելի է: «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մի քանի տարի շարունակ բողոքներ են հասցեագրվում, որոնք նույնաբովանդակ են և վերաբերում են հանձնաժողովի որոշումներին, դրանց հիմնավորվածության ու պատճառաբանվածությանը։ Խոսքը վերաբերում է նաև միևնույն իրավիճակներում իրարից խիստ տարբերվող ու կամայական որոշումներ կայացնելու բողոքներին: Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կապակցությամբ առկա են օրենսդրական և գործնական խնդիրներ, մասնավորապես՝ 1) պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը. 2) Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն. 3) քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն  Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարևոր գործոն: Այս խնդիրները բարձրացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017, 2018 և 2019 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաև 2020 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում: Թեև 2020 թվականին ընդունվել է ՀՀ արդարադատության նախարարության հրամանով հաստատված Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության կարգում փոփոխություններ և լրացումներ նախատեսող, ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված նախագիծը, վերոնշյալ խնդիրները լուծում չեն ստացել, ինչի մասին են վկայում նաև 2020 և 2021 թվականներին ազատությունից զրկված անձանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները կապված Տեղաբաշխման հանձնաժողովի անհիմն, չպատճառաբանված և համանման իրավիճակներում տարբեր որոշումների կայացման հետ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ առկա վիճակն անթույլատրելի է. օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ: Օրենսդրական կարգավորումների թերությունները, ինչպես նաև Տեղաբաշխման հանձնաժողովի որոշումների պատճառաբանվածության ուղղակի պահանջի բացակայությունը չի կարող որևէ կերպ արդարացնել Տեղաբաշխման հանձնաժողովի բացարձակ հայեցողությունն ու բացառել վերջինիս հաշվետվողականությունը: Դա մեծացնում է մարդու իրավունքների խախտումների և կամայականության ռիսկերը»,- ասված է հայտարարության մեջ:
11:16 - 11 մարտի, 2021
Գերիների հարցի քաղաքական շահարկումն անթույլատրելի է. դա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին. Արման Թաթոյան |tert.am|

Գերիների հարցի քաղաքական շահարկումն անթույլատրելի է. դա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Այն պահից սկսած, երբ հրապարակվեց, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում Տավուշում՝ սահմանների հետ կապված, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք անում, կապի մեջ ենք, ուսումնասիրություն ենք անում: Սյունիքի փորձը ցույց տվեց, որ պետք է ճիշտ հանրային հաղորդակցություն տանել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:Նա նշել է, որ Սյունիքում առաջացած խնդիրների պատճառներից մեկն այն է, որ կար իրական վիճակ, սակայն մարդկանց տեղեկություն չէր տրամադրվում: Մինչև հիմա այդ անորոշությունը կա և՛ Սյունիքում, և,՛ ինչպես տեսնում ենք, նաև Տավուշում:«Եթե առաջիկայում հանրային հաղորդակցությունը ճիշտ չընթանա, լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ: Մենք այս պահին, դեռևս ոչ հրապարակային, աշխատում ենք Տավուշում: Դեռ ուսումնասիրման գործընթաց է գնում»,– ասել է նա:Արման Թաթոյանը հավաստիացրեց, որ եթե մարդու իրավունքների խախտումներ ի հայտ գան, ինչը եղավ Սյունիքում, ինքը անպայմանորեն միջամտելու է և իր լիազորությունների սահմաններում փորձելու է լուծումներ որոնել:Անդրադառնալով Սյունիքում չեզոք գոտու ստեղծման մասին առաջարկին՝ ՄԻՊ-ը ընդգծեց. «Այն իրենից ենթադրում է ադրբեջանական զինված ծառայողների հեռանալը Սյունիքի գյուղերին անմիջապես մոտ գտնվող տարածքներից: Մենք հաշվարկել ենք կրակոցների մահացու հեռավորության հատվածը: Մի քանի անգամ, երբ ես ապացույց ներկայացրի կրակոցների հետ կապված, եղավ պաշտոնական հաղորդագրություն, թե իբր ադրբեջանցիները, ընդամենը, օդ են կրակում: Մարդու իրավունքների տեսանկյունից դա անհասկանալի է: Կամ այդ ինչպես են հաշվարկում՝ կանոնավոր են կրակում, թե անկանոն»: Արման Թաթոյանը նկատեց, երբ պատերազմից հետո Ալիևը շարունակում է ֆաշիստական հայտարարություններ անել, ցուցանակներով սադրել մարդկանց, այդ պայմաններում խաղաղությունը Հայաստանի հաշվի՞ն է լինելու:«Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ոչ մի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք չկա, ադրբեջանցիների գյուղերին մոտ սահմանին հայտնվել են պատերազմի, ուժի սպառնալիքի ներքո: Սա չի բխում միջազգային իրավունքի հիմքերից»,– ասել է Թաթոյանը և նշեց, որ նոր հայեցակարգի հետ կապված զեկույց են նախապատրաստում, որը բաղկացած է լինելու բացառապես ապացույցներից և փաստերից: «Սյունիքում տիրող այս վիճակը կարող է առաջացնել դիսկուրս, որ մարդու հիմնարար իրավունքները ոչ մի նշանակություն չունեն անվտանգության տեսանկյունից: Սա լավագույն օրինակն է ցույց տալու, որ մարդու իրավունքները թղթի վրա գրված սկզբունքներ չեն միայն: Հարցին, թե կարող են ներհայաստանյան իրադարձությունները խոչընդոտ հանդիսանալ գերիների վերադարձման համար, Արման Թաթոյանը նշեց, որ այդ հարցի շահարկումը անթույլատրելի է և առանց այդ էլ Ադրբեջանը այս հարցը շատ է քաղաքականացրել: «Սա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին»,– ասել է նա: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
18:28 - 09 մարտի, 2021
Սահմանների հետ կապված գործընթացը վտանգել է ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները և խաթարել նրանց բնականոն կյանքը. Արման Թաթոյան

Սահմանների հետ կապված գործընթացը վտանգել է ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները և խաթարել նրանց բնականոն կյանքը. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնը և այլք։ Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ: Ընդ որում, միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը, քանի որ խոսքը գնում է շարունակվող զինված հակամարտության մասին: Պաշտպանը նաև ներկայացրել է տեղեկություններ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների (գլխատումներ, խոշտանգումներ, մարմինների անարգանք և այլն) մասին: Անդրադառնալով Հայաստանի սահմանների հետ կապված գործընթացին՝ Արման Թաթոյանը ներկայացրել է իր նոր հայեցակարգը, համաձայն որի՝ Սյունիքում մարդկանց անվտանգության երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Նա ներկայացրել է կոնկրետ ապացույցներ, փաստեր, որոնց վրա հիմնված է այս նոր մոտեցումը: «Սահմանների հետ կապված գործընթացը խախտել, ինչպես նաև լրջորեն վտանգել է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, խաթարել է նրանց բնականոն կյանքը և շարունակում է անհանգստություն պատճառել գյուղերի բնակիչներին»,- մանրամասնել է Մարդու իրավունքների պաշտպանը։
15:34 - 09 մարտի, 2021
Ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում. ՄԻՊ-ը ներկայացրել է Ալիևի ելույթի մի հատվածի թարգմանությունը

Ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում. ՄԻՊ-ը ներկայացրել է Ալիևի ելույթի մի հատվածի թարգմանությունը

Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից: Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ողջ սերունդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ելույթի հատվածը թարգմանաբար, այն ներկայացնում ենք ստորեւ. «Երիտասարդ սերունդը մեծացել է (...) թշնամու հանդեպ ատելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։ «Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, և դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն` մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։ «Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»։
09:57 - 09 մարտի, 2021
Պատգամավորի տան մոտ ծաղկեպասակ դնելու դեպքերն ավելացնում են լարվածությունը բարդ իրավիճակում. ՀՀ ՄԻՊ

Պատգամավորի տան մոտ ծաղկեպասակ դնելու դեպքերն ավելացնում են լարվածությունը բարդ իրավիճակում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին ծաղկեպսակներ ու դագաղներ, այդ պատգամավորների նկարներ տեղադրելու դեպքերին՝ նշելով, որ նման դեպքերն ավելացնում են լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում: Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների տների կամ շենքերի մոտ վերջին օրերին տեղադրվել են ծաղկեպսակներ ու դագաղներ այդ պատգամավորների նկարներով: Սրա հետ կապված` արձանագրվել են հանրային որոշ քննարկումներ, որոնք նկատի ունենալով 2018թ. նույն երևույթները` հղում են անում «բումերանգի օրենքին»: «Այն, որ այս արատավոր երևույթները տեղի են ունեցել 2018թ., չի նշանակում, թե նույնը պետք է անել հիմա: Հակառակ դեպքում մենք կհայտնվենք այնպիսի վտանգավոր փակ շղթայի մեջ, որ ամեն անգամ նույն արատավոր երևույթը կարող է կրկնվել` հղում անելով «բումերանգի օրենքին» կամ դա անելով «վրեժի» զգացումից դրդված»,- գրել է նա՝ հավելելով, որ նշվածը նույն սկզբունքով անթույլատրելի է գնահատել նաև 2018թ.: Նրա խոսքով՝ այդ ժամանակ է Պաշտպանը նաև նշել, որ նման արարքները ոտնահարում են մարդու, նրա ընտանիքի արժանապատվությունը, խաթարում են մարդու ընտանեկան ու մասնավոր կյանքը: Դրանք պարունակում են բռնության սադրանքի տարրեր ու կարող են խախտել են մարդու, նրա ընտանիքի հոգեկան վիճակը: «Այս ամենը միայն ավելացնում է լարվածությունը առանց այն էլ բարդ ու ճգնաժամային իրավիճակում»,- շեշտել է ՀՀ ՄԻՊ-ն՝ ընդգծելով, որ մեր երկրում բոլոր իրադարձությունների զարգացումը պետք է ապահովվի մարդու արժանապատվության, նրա իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհով:
13:30 - 07 մարտի, 2021
Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

Սյունիքի բնակիչների իրավունքների երաշխավորման համար ճանապարհներին և գյուղերի մոտ ադրբեջանական դրոշներ չպետք է լինեն. ՄԻՊ

Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը: Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին: Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում: Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»,- գրել է Թաթոյանը:
12:58 - 07 մարտի, 2021
ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի |hetq.am|

ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի |hetq.am|

hetq.am: «Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը եւ թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը, որն ունի նաեւ ինստիտուցիոնալ նշանակություն»,- նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Սյունիքի մարզում  բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ ասուլիսի ընթացքում։ Ապա ներկայացրեց Ադրբեջանի հայատյացության դրսևորման մի քանի օրինակ, որոնք հնչել են պետական մակարդակով, ինչպիսիք են՝ «ադրբեջանական զինվորները հայերին վռնդում են շների պես», «մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին», «նրանք ոչ խիղճ ունեն, ոչ բարոյականություն, նույնիսկ ուղեղ չունեն», «Երեւանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր, դա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրանց»….։ ՄԻՊ-ը նշեց, որ սոցցանցերով այդ խոսքերը տարածողներն իրական օգտատերեր են։ Արման Թաթոյանը ներկայացրեց նաեւ սոցցանցերում տարածված տեսանյութեր, որտեղ երեւում են խոշտանգման դեպքեր։ «Մեզ համար կարեւոր նշանակություն ունի այն, որ այս զինվորականները, որոնք խոշտանգել են մեր հայրենակիցներին, օգտագործում են այն նույն բառերը, որոնք օգտագործում է Ադրբեջանի նախագահը»,- նշեց ՄԻՊ-ը։ Ապացույցների մյուս խումբը վերաբերում է կրակոցներին։ Թաթոյանն անդրադարձավ հակառակորդի կողմից արձակված կրակոցներին՝ Սյունիքի մարզի հարակից գյուղերի ուղղությամբ։ Ներկայացրեց տեսանյութ, որտեղ կրակոցներ են լսվում Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։ Պաշտպանի խոսքով՝ վերջին օրերին եւս կրակոցներ են լսվել Ներքին Հանդ, Ագարակ, Եղվարդ, Շիկահող, Սրաշեն գյուղերի ուղղությամբ։ Ներկայացրեց նաեւ այն զինատեսակները, որոնցով Ադրբեջանի զինվորները կրակում են։
14:49 - 05 մարտի, 2021
Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում․ Արման Թաթոյան |armenpress.am|

Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում․ Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել և վեր է հանել Արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկան, որտեղ նշվում է, որ սահմանների որոշման գործընթացի հիմքում պետք է դրվեն կադաստրային փաստաթղթերը։ Մարտի 5-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։   «Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անգամ տեղեր կան, որ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետև հիմքում մարդու իրավունքն է։ Ես նայում եմ մարդու տեսանկյունից՝ ունեմ պետությունից ստացած փաստաթուղթ, որը տրված է ինձ և ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով տնից կամ հողից զրկվել եմ։ Այստեղ պատասխանատվության առումով նկատի ունեմ ադրբեջանական կողմին, այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ»,- ընդգծեց Թաթոյանը։ Ըստ ՄԻՊ-ի՝ կադաստրային փաստաթղթերի օգտագործման մասին խոսվում է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում։
13:20 - 05 մարտի, 2021