ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը |azatutyun.am|

Տաշքենդը քննարկում է ԵԱՏՄ դիտորդ դառնալու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ուզբեկստանը հայտնել է, թե ԵԱՏՄ-ին միանալու որոշում կայացնելուց առաջ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ: ԵԱՏՄ-ն 2015 թվականին հիմնել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Հետագայում կառույցին միացել են Հայաստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունի հետխորհրդային երկրներից նաև Մոլդովան: Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևը 2016 թվականին է ստանձնել երկրի ղեկավարումը, նրա իշխանության օրոք ռուս-ուզբեկական հարաբերությունները բարելավվել են: Նախորդ նախագահը՝ 2016 թվականին վախճանված Իսլամ Քարիմովը, սառը վերաբերմունք է ցուցաբերել ԵԱՏՄ գաղափարի նկատմամբ: 34 միլիոն բնակիչ ունեցող Ուզբեկստանը կարող է ԵԱՏՄ-ում դառնալ երկրորդ ամենամեծ սպառողը Ռուսաստանից հետո: Միրզիոևն ասել է, թե «կառավարությունն ուսումնասիրում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղիները»:
16:22 - 08 մարտի, 2020
ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայանալու է Երևանում

ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայանալու է Երևանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 28-ին  Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը բարձրացրել է ՀՀ-ում դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրմանը, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների միջև տեղեկատվական համագործակցության բարելավման, տեղեկատվության փոխանակման նպատակով միասնական հարթակի ստեղծմանը վերաբերող հարցեր: ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ՀԲ «Պետական համակարգի արդիականացման» ծրագրի շրջանակում Հայաստանում աշխատանքներ են իրականացվում թվային հարթակի ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի  շուկայական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության  աշխատանքների բարելավման համար և հասանելիություն կապահովի այլ պետական մարմինների տեղեկատվական բազաներին՝ առաջարկելով դիտարկել նմանատիպ հարթակի ներդրման հնարավորության հարցը  նաև ԵԱՏՄ-ի շրջանակում, ինչը հավանության է արժանացել:  Միաժամանակ առաջարկվել  է ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմիններին այս հարցում կիրառել Հայաստանի փորձը: Դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրման առաջարկի հետ կապված խորհրդակցության շրջանակում որոշում է կայացվել համատեղ ջանքերով սկսել ԵԱՏՄ հարթակում ակտիվ քննարկումներ ծավալել դեղամիջոցների զուգահեռ ներմուծման համակարգի ներդրման հարցի շուրջ՝ արձանագրելով, որ զուգահեռ ներմուծման գործընթացների կիրառման անհնարինությունը կամ դրա իրականացումը ոչ ամբողջ ծավալով մրցակցային խնդիրներ է ստեղծում ոլորտում՝ պատճառ դառնալով շուկայում դեղերի բարձր գների ձևավորման:  Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատանքներ են տարվում դեղերի գների կարգավորման մեխանիզմների ուղղությամբ, մասնավորապես, որոշակի խումբ դեղամիջոցների համար  բացթողնման սահմանային գների, ինչպես նաև մեծածախ և մանրածախ վերադիրների սահմանման համար՝ այս համատեքստում ընդգծելով  ԵԱՏՄ մրցակցային մարմինների միջև ակտիվ համագործակցությունը: Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող 2020 թվականին նախատեսված խորհրդակցությունը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի առաջարկությամբ տեղի կունենա  Երևանում:
19:28 - 28 փետրվարի, 2020
Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ |shantnews.am|

Հայաստանը 647 ապրանքով ևս 1 տարի կպահպանի ԵԱՏՄ արտոնությունը․ նախագիծ |shantnews.am|

shantnews.am: Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց այն արտոնությունները, որոնք նորից ստանում է Հայաստանը։ Նա նշեց, որ վարչապետի ղեկավարած բանակցությունների արդյունքում ԵԱՏՄ համատեքստում 647 ապրանքի գծով արտոնություն կտրվի Հայաստանին։ Բանն այն է, որ Հայաստանը նախորդ 5 տարիների ընթացքում արտոնության միջոցով ապրանքները ներմուծում էր ցածր մաքսատուրքերով։ Հիմա այդ ապրանքների թիվը կրճատվում է, սակայն 647 ապրանք, այնուամենայնիվ, այս տարի ևս կներմուծվի ցածր մաքսային վճարով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միայն մեքենաների վրա չի տարածվում այս արտոնությունը։ Գրիգորյանը բացատրեց, որ հիմնականում խոսքը մսի, կարագի, թանկարժեք մետաղների, դեղորայքի և դրա հումքի, քարերի և նմանատիպ այլ ապրանքների մասին է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրա արդյունքում քաղաքացիները մոտ 30 միլիոն դոլար կխնայեն։ Կառավարությունը հաստատեց այդ նախագիծը։
12:03 - 27 փետրվարի, 2020
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով |armenpress.am|

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այն ընդգրկված է կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման մեջ նախ հիշեցվում է, որ ՀՀ-ն 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: «Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Հարկ է նշել, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների»,- ասված  հիմնավորման մեջ։ Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության  իրավական ակտերի պահանջներին: Կառավարության նիստում որոշման վերը նշված հարցը կզեկուցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
20:58 - 26 փետրվարի, 2020
Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին. Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահի հետ

Գերմանիան աջակցում է ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին. Վարչապետը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Բունդեսթագի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել վերը նշված համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:  «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը ժողովրդավարության վերաբերյալ բոլոր վարկանիշային աղյուսակներում մեծ առաջընթաց է գրանցել: Մեր կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման ևս մի կարևոր նպատակադրում ունի: Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018 թվականից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից ևս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»,- ասել է վարչապետը` կարևորելով այս ուղղությամբ գերմանական փորձի փոխանակումը` համակարգը մեր երկրում ավելի ֆունկցիոնալ դարձնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` իր գլխավորած կառավարության նպատակն է, որպեսզի Հայաստանում ևս ժողովրդավարությունը, անկախ, վստահելի դատական համակարգը նույնքան անշրջելի լինի, որքան Գերմանիայում է: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին և դրա հանգամանքներին: Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետևելու հանրաքվեի ընթացքին: Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացմանը: Վոլֆգանգ Շոյբլեն հույս է հայտնել, որ Հայաստանը, անձամբ վարչապետ Փաշինյանը կշարունակի ջանքերը նպաստելու երկու միությունների միջև հարաբերությունների խթանմանը: ՀՀ կառավարության ղեկավարը ևս կարևորել է ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նոր բանաձևերի որոնումը և նշել, որ ԵԱՏՄ շրջանակում ևս հարցը քննարկվում է:
17:02 - 13 փետրվարի, 2020
Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը |aysor.am|

Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը |aysor.am|

aysor.am: Գործադիրը սահմանել է ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման oրինակելի ձևը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշումը:Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ 2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են: ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ: Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ: Տիգրան Ավինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա: «Ուղղակի, պետք է նաև հստակ գիտակցենք, որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»,- նշել է փոխվարչապետը:
16:17 - 13 փետրվարի, 2020
ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

civilnet.am: Եվրասաիական տնտեսական միությունում որոշ հարցերում անդամ պետությունների կողմից վետոյից հրաժարվելու մասին քննարկումները չեն կրում քաղաքական բնույթ, այլ վերաբերում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը խնդրին անդրադարձավ՝ պատասխանլով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին:  «Վերջերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն [Տիգրան Սարգսյանը] իր հարցազրույցում նշեց, որ անդամ պետությունների կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակում վետոյից հրաժարման խնդիրը և այդ իրավունքի փոխանցումը վերազգային կառույցին: Սա վերաբերում է պետությունների ազգային ինքնիշխանությանը: Այդ ի՞նչ հարցերի շրջանակ է, որոնց վերաբերյալ քննարկվում է պետությունների վետոյի իրավունքից հրաժարման հարցը»,- հետաքրքրվեց Սիմոնյանը: Մհեր Գիրգորյանը տեղեկացրեց, որ հարցն իրոք բուռն քննարկվել է․ «Այն դեռևս կքննարկվի: Անկեղծ ասած, այն քննարկվել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից: Դա այնքան էլ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթն ուղղակի զրոյացվում է, քանի որ անդամ պետություններից որևէ մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի ընդունվում կամ իրականացվում: Հիմնական խնդիրը վերաբերում էր բելառուսական կաթին և Ռուսաստանի կառավարության վետոյին: Սա ռազմավարական հարց է, բայց այս պահին կոնկրետություն չկա: Այն դեռևս քննարկման փուլում է»: Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ պահի կտեղեկացնեն հանրությանն ու Ազգային ժողովին, թե քննարկումներն ինչ հանգրվանի են հասել․ «Այնուամենայնիվ հարցն այնքան քաղաքական չէ․․․ այլ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»: *** Հունվարի 30-ին Ալմաաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Միությունում քննարկվում է անդամ պետությունների՝ որոշ հարցերի շուրջ վետո կիրառելու իրավունքի չեղարկումն ու այդ գործառույթների հանձնումը վերպետական մարմնին՝ ԵՏՀ-ին։ Ըստ Սարգսյանի՝ այս հարցը ենթակա է քննարկման, քանի որ եթե կողմերը ցանկություն ունեն խորացնել եվրասիական ինտեգրացիան, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթները։ 
18:27 - 12 փետրվարի, 2020
ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման |armenpress.am|

ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը ուղարկվել է լրամշակման |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ-ում փոստային առաքանիների անմաքսատուրք ներկման շեմի նվազեցման նախագիծը դուրս է բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի օրակարգից և ուղարկվել է լրամշակման: Այս մասին «Հրապարակում» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետի խոսքով` այն նաև կվերաբերվեր ընդհանրապես փոստային ծառայություններին և ծանրոցների տեղաշարժերին, ինչը բոլոր կողմերի համար անթույլատրելի էր: « Ըստ այդմ, հետևողական ենք  լինելու, որպեսզի նախ և առաջ դիսպոզիցիան նկարագրվի, թե ինչպես են տարանջատելու առաքումը: Այսինքն` առաքումը որպես առևտրի արդյունք, թե ուղղակի առաքում, որպես բարեկամների իրերի փոխանակման կամ իրար ուղարկելու հարց: Կարծում եմ՝ 6 ամիս հետո այն  նորից օրակարգում կհայտնվի: Վստահ եմ, որ ավելի մշակված նախագիծ կլինի»,- եզրափակել է Գրիգորյանը:  
20:18 - 11 փետրվարի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոյին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ԵԱՏՄ Տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոյին: Կողմերը քննարկել են 2011 թվականի հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի» մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը: Ըստ փոփոխության` տեխնիկական կանոնակարգման ենթակա կլինեն նաև այլ նիկոտին պարունակող արտադրանքները և ոչ նիկոտինային լցանյութերը նիկոտինի առաքման համակարգերի համար: Վիկտոր Նազարենկոն անդրադարձել է նիկոտին պարունակող արտադրատեսակների հասկացության մեջ ընդգրկված նյութերի և տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների դասակարգման հարցին: Կողմերը քննարկել են տաքացման ճանապարհով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների` դասական ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգին ենթարկվելու, այլ ոչ թե առանձին կանոնակարգելու հարցը:  Միաժամանակ որոշվել է, որ կկազմակերպվեն հետագա քննարկումներ ԵԱՏՄ երկրների ոլորտի պատասխանատուների հետ «Ծխախոտային արտադրատեսակների տեխնիկական կանոնակարգ» մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է նաև նիկոտին պարունակող այլ սննդային վտանգավոր արտադրատեսակների հրատապ կանոնակարգման անհրաժեշտությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ քննարկման առարկա հարցերը առաջիկայում կգտնեն իրենց լուծումները:
15:36 - 11 փետրվարի, 2020
Փետրվարի 4-ից ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները |tert.am|

Փետրվարի 4-ից ԵԱՏՄ տարածքում ուժի մեջ են մտնում սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները |tert.am|

tert.am: 2020 թվականի փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում ուժի մեջ են մտնում միության մաքսային սահմանով կանխիկ գումարի տեղափոխման նոր կանոնները, հայտնում է Դաշնային մաքսային ծառայության կայքը: ԵԱՏՄ մաքսային սահմանով 100 000 դոլարից ավելի դրամական միջոցներ տեղափոխող քաղաքացիները պարտավոր կլինեն ոչ միայն հայտարարագրել դրանք, այլև դրանց ծագման մասին փաստաթուղթ ներկայացնել: Որպես նմանատիպ փաստաթղթեր կարող են օգտագործվել կոնվերսիոն գործառնությունների իրականացման ժամանակ բանկային փաստաթղթերը, հաշվից գումարի դուրսգրման, վարկի ստացման փաստաթղթեր, քաղաքացիա-իրավական գործարքները հաստատող փաստաթղթեր (ժառանգության, նվիրատվության և այլն), հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը: ԵԱՏՄ մաքսային գոտին ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Ավելին՝ tert.am-ում
09:53 - 04 փետրվարի, 2020
ԵՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում |news.am|

ԵՏՄ երկրների վարչապետները նեղ կազմով հանդիպում են անցկացնում |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում նեղ կազմով հանդիպում են անցկացնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նիստին մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մանինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալըյ Աբըլգազիեւը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացի այդ, նեղ կազմով նիստին ներկա են պատվիրակությունների 2-ական անդամներ, ռուսական կողմցի՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ կառավարության ապարատի ղեկավարի տեղակալ Էլմիր Տագիրովը: Ավելի վաղ Միշուստինը եւ ԵՏՄ-ի իր մի շարք գործընկերներ հանդես են եկել Ալմաթիում «Գլոբալ տնտեսության թվային ապագան» ֆորումի ժամանակ: Միշուստինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարել է Ղազախստան: Եվրասիական օրակարգ Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպման օրակարգում են միավորման գործունեության արդի հարցերն ու դրա նորմատիվ-իրավական հիմքի հետագա կատարելագործումը: Նիստին առաջնային ուշադրություն կհատկացվի ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացմանը, ազգային տեղեկատվական համակարգերի ինտեգրմանը, մաքսային կարգավորման եւ միության ընդհանուր շուկաների ձեւավորման ոլորտներում փոխգործակցությանը: «Ծրագրվում է քննարկել մի շարք նախաձեռնություններ՝ կապված եվրասիական տարածքում ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու եւ պաշտպանական միջոցները կատարելագործելու հետ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան եւ բազմակողմ ինտեգրացիոն միավորումների փորձը»,- նշել են ՌԴ կառավարությունում: Ինչպես նաեւ հաղորդվում է, որ վարչապետները կքննարկեն «ԵՏՄ անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի փոխադարձ առեւտրում վերազգային կարգավորման սահմանման մասին համաձայնագրի նախագծի ուղղությամբ աշխատանքների ընթացքը» եւ մի շարք այլ հարցեր:
09:20 - 31 հունվարի, 2020
Աժ-ն ընդունեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը |armenpress.am|

Աժ-ն ընդունեց ԵԱՏՄ երկրների օրենքների ներդաշնակեցման համաձայնագրի վավերացման օրինագիծը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովն ընդունեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրել էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը: «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի նոյեմբերի 6-ին Մոսկվայում: Եվ նախատեսվում է, որ դրանով անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը կիրականացվի սահուն»,- նշել էր Աբրահամյանը: Համաձայնագրով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա: Համաձայնագիրն անդրադառնում է նաև միջազգային ստանդարտներին համաձայն ֆինանսական շուկայի ոլորտում ռիսկերի կարգավորման մոտեցումների ներդաշնակեցմանը: Աբրահամյանը նշել էր՝ ինչ վերաբերում է սկզբունքներին, ապա բոլոր կողմերը որդեգրել են հետևյալ սկզբունքը՝ առաջնորդվել միջազգային լավագույն փորձով, միջազգային ստանդարտներով: Ներդաշնակեցման գործընթացն իրականացվելու է անդամ պետությունների փոխգործակցությամբ և յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշելու, թե որ օրենսդրական նորմատիվ իրավական ակտերն են ենթակա ներդաշնակեցման: Համաձայնագիրը հաստատելուց հետո 9-ամսյա ժամկետում պետք է պատրաստվի համապատասխան միջոցառումների ցանկ: Համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:
08:58 - 10 դեկտեմբերի, 2019
ԵԱՏՄ-ում Հայաստանի տված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն կազմել է ավելի քան 37 մլն դոլար |armenpress.am|

ԵԱՏՄ-ում Հայաստանի տված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն կազմել է ավելի քան 37 մլն դոլար |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ-ում Հայաստանը 2018-ին ստացել է ավելի շատ, քան տվել է: Տրված մաքսատուրքերի և ստացածի դրական սալդոն 2018-ին կազմել է ավելի քան 37 մլն դոլար: Երևանում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստի շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանը: «Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը վճարում են ավելի շատ մաքսատուրք, քան ստանում են դեպի իրենց բյուջեներ: Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի դեպքում հակառակն է՝ վճարում ենք ավելի քիչ մաքսատուրք, քան ԵԱՏՄ-ից ստանում ենք: 2018-ին Հայաստանի դրական սալդոն կազմել է 37.6 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց Նռանյանը: Նա նշեց՝ Հայաստանը 2018-ին, 2017-ի համեմատ, մոտ 25 տոկոսով ավելի է գանձել: 2019-ի տվյալների հաշվեքննությունն իրականցվելու է 2020 թվականին:
09:35 - 28 նոյեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի  ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը |lragir.am|

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը |lragir.am|

lragir.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում նոյեմբերի 20-ին մասնակցել է «Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովի շրջանակներում տրանսպորտային ոլորտում եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին առնչվող համալիր միջոցառումներին, այդ թվում՝ «Տրանսպորտը՝ եվրասիական ինտեգրման հիմք» խորագրով լիագումար նիստին, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստին, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին։ ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստին, որը վարել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2018-2020 թթ․ համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման միջոցառումների ծրագրերին, ԵԱՏՄ տրանսպորտատնտեսական հաշվեկշռին, տրանսպորտի ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի Երևանում հոկտեմբերին կայացած երկրորդ նիստի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Խորհրդի նիստի արդյունքների հիման վրա ընդունվել են համապատասխան արձանագրային որոշումներ:   Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 39-րդ նիստը։ Խորհրդի նախագահի տեղակալ է ընտրվել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:   Այցի ընթացքում նախարար Պապիկյանը հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր գերատեսչությունների ղեկավարների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, փոխադրումների անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը, տրանսպորտային ծառայությունների թվայնացմանը և ներդրումների ծավալների մեծացմանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Հայաստանի տարանցման հնարավորությունների արդյունավետ օգտագործումը ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ձևաչափով։   «Տրանսպորտային շաբաթ-2019» համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ԵԱՏՄ-ի ձևավորման հնգամյակին նվիրված միասնական տաղավարի ցուցադրությանը, որտեղ առանձակի ուշադրության են արժանացել միության անդամ երկրների տնտեսությունները կապող տրանսպորտային ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերը։ Միասնական տաղավարում Հայաստանը ներկայացրել է ԵԱՏՄ անդամակցությունից ի վեր Բագրատաշենի անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքների ընթացքը:   Ցուցադրության ընթացքում Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների միջև արագացված տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպելու հնարավորություններին, դրա հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների մատուցման նորարարություններին, առանձնահատուկ շեշտել է Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՏՄ և համաշխարհային շուկաների համար որպես տարածաշրջանի տրասնպորտային կարևոր հանգույցի կայացման հրատապությունը։   «Տրանսպորտային շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը ներառում է տրանսպորտի բնագավառի մի շարք նշանակալի միջոցառումներ: Յուրաքանչյուր տարի ոլորտային այս կարևոր միջոցառումն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ՝ ԱՊՀ երկրներից տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների, համաշխարհային խոշոր տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների և խոշորագույն բանկերի, միջազգային կազմակերպությունների համաշխարհային փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:      
14:00 - 21 նոյեմբերի, 2019