Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Երկրապահ կամավորականների միություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 24-ին այցելել է Երկրապահ կամավորականների միություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը;  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։ Պաշտպանության նախարարը կարևորել է ԵԿՄ գործունեությունն ու նշանակալի մասնակցությունը պետության անվտանգության ապահովման գործընթացին, ընդգծել փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ առավելագույն ջանք գործադրելու անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ։
20:28 - 24 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և ԼՂ-ում տիրող իրավիճակը

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ:
16:42 - 23 մարտի, 2022
ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա |hetq.am|

ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա |hetq.am|

hetq.am: Վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝ Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ է բերել։ Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հեռախոսազրույցից հետո Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու վերաբերյալ՝ միջադեպերից խուսափելու համար։ Հաշվի առնելով վերջին շրջանում առկա իրավիճակը՝ «Հետք»-ը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցում էր ուղարկել՝ խնդրելով նշել, թե, ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատվե՞լ է Շառլ Միշելի մատնանշած հատուկ կապը, եթե այո, ապա հայկական ու ադրբեջանական կողմերը ուղիղ շփում ունեցե՞լ են այդ կապով։ Պատասխանում, որը ստորագրել է ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ՀՀ պաշտպանություն նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանությունների նախարարությունների միջև հաստատվել է վերոնշյալ հատուկ կապը՝ հավելելով, որ «հնարավոր չէ տրամադրել բովանդակային տեղեկատվություն՝ ելնելով կապի գաղտնիության ռեժիմի ապահովման անվտանգությունից»։ Այստեղ հետաքրքրականն այն է, որ Եվրոպական խորհրդի հաղորդագրության մեջ հստակ նշվում էր, որ հատուկ կապը հաստատվելու է երկու երկրի պաշտպանության նախարարների միջև, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն իր պատասխանում կիրառում է «նախարարությունների միջև ձևակերպումը»։ Հետևաբար, հասկանալի չէ՝ արդյոք Սուրեն Պապիկյանն ու Զաքիր Հասանովն են գտնվում հեռախոսակապի տարբեր ծայրերում, ինչպես ավելի վաղ նշում էին եվրոպացի պաշտոնյաները։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:03 - 23 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը ևԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

Սուրեն Պապիկյանը ևԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Թիերի Ռիբոյին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության կողմից գործադրվող ջանքերի համար՝ նշելով, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք: Միաժամանակ, Սուրեն Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ: Թիերի Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ անհայտ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ:
19:06 - 21 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ

Սուրեն Պապիկյանն այցելել է Սյունիքի մարզ

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը նախարարն անդրադարձել է անցած օրերին զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված միջադեպերին։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է: Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է տվյալ հատվածում առկա իրավիճակը: Պաշտպանության նախարարն այցելել է նաև հիմնանորոգվող զորամասի շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
11:49 - 18 մարտի, 2022
Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևիցե խնդիր կամ վտանգ կառաջացնեն |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերը թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան, և վաղուց ժամանակն է պատերազմի բովով անցած բազմաթիվ ունակ և երիտասարդ կադրերի բարձր պաշտոններ վստահել։  Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբում կադրային փոփոխություններին։ Հաշվի առնելով տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանության նախարարը նշեց, որ զինված ուժերում բարեփոխումները անհրաժեշտ են և անթույլատրելի է հապաղելը։ Պապիկյանի խոսքով՝ ներկայումս ԶՈՒ գլխավոր շտաբում բոլոր կադրերը իրենց տեղում են և Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը իրավական բոլոր հիմքերը ունի ընդունել որոշումներ, կատարել ցուցումներ և հրամաններ։ «Կարծում եմ, որևէ խնդիր կամ վտանգ սրանով չենք բերել ու չենք պատրաստվում բերել։ Ավելին, ամեն ինչ միտված է նրան, որ մենք ունենանք օր առաջ ավելի մոտիվացված հրամկազմ, և սա ազդակ է պաշտպանական գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր սպաներին։ Բոլոր արժանավոր սպաները հնարավորություն են ունենալու զբաղեցնել բարձր պաշտոններ՝ անկախ նրանց բարեկամ, ծանոթ և այլ կապերից»,- եզրափակեց Պապիկյանը։
17:35 - 02 մարտի, 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Նույն օրը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:    
19:28 - 25 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված սահմանային իրավիճակը, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները և առաջարկները լարվածության թուլացման ուղղությամբ: Քննարկվել են նաև միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:
18:01 - 17 փետրվարի, 2022
ՀՀ ՊՆ ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկվել են ոլորտում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ՊՆ ղեկավարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկվել են ոլորտում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` ք. Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև  տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
19:21 - 16 փետրվարի, 2022
Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

Եվրոպական միությունը շարունակելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։  Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը և անձամբ դեսպան Կլաարին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող ակտիվ ջանքերի համար, ներկայացրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակը: «Տոյվո Կլաարն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի կայունացման գործում, նպաստել տարբեր ձևաչափերով բանակցությունների ակտիվացմանը: Նշվել է, որ Եվրոպական միության կողմից շարունակվելու է հումանիտար ոլորտում աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց և անհայտ կորածների վերադարձի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:    Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցերի:  
19:11 - 14 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ

Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։ Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ»  ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:  
20:05 - 11 փետրվարի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ինչպես հայտնում են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ 44-օրյա պատերազմից հետո արվող համալիր վերլուծությունների հիման վրա պետք է էապես վերանայվեն վերաբերմունքն ու մոտեցումները ռազմական կրթության հանդեպ, և որ այս ոլորտում նույնպես լրջագույն բարեփոխումներ են սպասվում։ Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված համալսարանականների հիշատակին։
17:51 - 10 փետրվարի, 2022