Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան համաձայնությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ «Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի», - ասել է Պեսկովը։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին և կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։
15:08 - 19 հունվարի, 2022
Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Այս մասին հայտնում է թուրքական Sabah-ը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալինը։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah-ը։ Բացի այդ, Քալինն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների նպատակով։
12:37 - 19 հունվարի, 2022
Զելենսկին նշել է 2022-ի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |factor.am|

Զելենսկին նշել է 2022-ի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է 2022 թվականի պետական քաղաքականության մի քանի ուղղություններ: Դրանց թվում նա նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, օլիգարխների և կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումների շարունակությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ աս մասին Ուկրաինայի նախագահը գրել է «Новое время» ամսագրի համար հրապարակված հոդվածում։ Պատվաստումը Զելենսկին թվարկել է մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա պետությունը կկենտրոնանա գալիք տարում։ Դրանցից առաջինը պատվաստումն է։ Զելենսկին հիշեցրել է, որ «մարդկանց բացարձակ մեծամասնության համար պատվաստման միայն ամբողջական կուրսը նախապայման կդառնա կարանտինի մասին մոռանալու համար», և հավաստիացրել է, որ երկիրը կապահովվի պատվաստանյութերով, այդ թվում՝ վերապատվաստվելու համար: Դատական բարեփոխումները Ըստ Զելենսկու՝ հաջորդ տարի կպահանջի ևս մեկ ուղղություն ՝ երկրում ընթացող դատական բարեփոխումը: Ընդ որում, նա չի բացառել, որ դատական բարեփոխումների հարցով իշխանությունը կարող է հարցնել երկրի բնակիչների կարծիքը։ «Շատ կարեւոր է, որ հասարակությունն ասի իր խոսքը, եթե դրա համար էլ գա ժամանակը», – ասել է Զելենսկին: Պայքար օլիգարխների դեմ Օլիգարխների դեմ պայքարը շարունակելու խոստումը Զելենսկին նույնպես դասել է այս տարվա աշխատանքի առանցքային առաջնահերթություններին։ «2022 թվականի մայիսին կհայտնվի առավելագույնս հստակ կարմիր գիծ նրանց համար, ովքեր դեռ 90-ական թվականներից համարում են, որ պետությունը նրանց անձնական սեփականությունն է»,- խոստացել է նա:  
20:32 - 02 հունվարի, 2022
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով

 |armenpress.am|

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության ցանկացած ձևաչափով, ինչպես միջնորդների ներգրավմամբ, այնպես էլ ուղղակիորեն Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին: «Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դրանից չենք վախենում, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով՝ ինչպես ցանկացած գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք նաև ուղիղ երկխոսության», - ասել է Զելենսկին՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հարցին։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, և անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարել Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։  «Ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք հանդիպման տարբեր ձևաչափեր ստեղծելու համար»,- ասել է Զելենսկին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարը դեռևս տեսանելի չէ, քանի որ նախկին համաձայնագրերի ձևերն ու կարգավիճակը չեն փոխվում։ Միաժամանակ նա հիշեցրել է Պուտինի պատրաստակամությունը նման երկխոսության՝ համապատասխան օրակարգի առկայության դեպքում, ինչը բազմիցս ընդգծվել է։
22:12 - 21 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արևմտյան Ուկրաինայում գտնվող Գուտա ամառանոցային քաղաքում կայացել է Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահների «Լյուբլինյան եռանկյունի» կոչվող ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ «Ուկրաինան և Ուկրաինայի նման մյուս երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ում հասկանան, որ այդ քայլը ոչ թե այդ պետություններին է ուժեղացնում, այլ դաշինքը», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լեհաստանի նախագահի խոսքով` Արևելյան Եվրոպայի երկրները ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման հարցով։ «Ցանկանում եմ նշել, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կարող է անվտանգությանը միտված լուրջ հարթակ ստեղծել։ Այդպիսով մենք կարող ենք ռուսական ագրեսիայից պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, այլև Ուկրաինան։ Մենք, սակայն, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը լուրջ հետքայլ կատարի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
09:39 - 21 դեկտեմբերի, 2021
Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին
 |1lurer.am|

Զելենսկին հայտարարել է սպառազինության մատակարարման հարցում ՆԱՏՕ-ի լիակատար աջակցության կարիքի մասին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Կիևը սպառազինության մատակարարման հարցում զգում է կառույցի լիակատար աջակցությունը, փոխանցում է Sputnik գործակալությունը: «Զենքի մատակարարման մասին պայմանագրերի հարցում ես զգում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, և մենք այլ ուղիներր ենք փնտրում այդ հարցերի լուծման համար»,- ասել է Զելենսկին: Ավելի վաղ նշվել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր արգելափակել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենքի մատակարարումները: Այդ առթիվ իր դժգոհությունն էր հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա նշել է, որ Բեռլինն օգտագործել է վետոյի իրավունքը՝ դադարեցնելով ամերիկյան խոշոր տրամաչափի հրացանների և ԱԹՍ-ների դեմ պայքարող միջոցների մատակարարումները: Ավելի ուշ Գերմանիան մեղմացրել էր իր դիրքորոշումը:
19:16 - 16 դեկտեմբերի, 2021
Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ՝ ընդգծելով, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»: «Սա զինվորականների հետ կապ չունի... համոզված եմ՝ մենք լուրջ բանակ ունենք... ես գիտեմ, որ ինձ հարգում են, պաշտպանում են մեր պետությունը և հաստատ ոչ մի հեղաշրջումով չեն զբաղվում... Ես ասել եմ, որ տեղեկություններ կան, հեղաշրջման հնարավոր նախապատրաստությունների մասին, գործակալներից... կա ձայնագրություն այս հարցի քննարկմամբ՝ իմ ասած անձի մասնակցությամբ։ Դա ոչ մի հեղաշրջման հետ կապ չունի»,- ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին: Միաժամանակ Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։ Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:
23:10 - 26 նոյեմբերի, 2021
Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021
Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բռնակցված» Ղրիմի տարածքը: Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:«Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ իր հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերի ամրապնդման կարևորությունը», - հավելել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
12:11 - 22 սեպտեմբերի, 2021
Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը |armenpress.am|

Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի  մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության: «Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության: Մենք սովոր ենք այդ գռեհիկ հայտարարություններին, որոնք ռուսատյացությամբ են լցված»,- Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախարարը ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, ով իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսների ներքո և աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի արևելքում, այժմ հայտարարում է, որ նա, ով ապրում է Ուկրաինայում և իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան: Ավելի վաղ,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը:
20:53 - 10 սեպտեմբերի, 2021