ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Լավ կարդիովիրաբույժ աշխատանքի ընդունելիս կարելի՞ է նախևառաջ տարիքին ուշադրություն դարձնել.Տիգրան Ուրիխանյան |aysor.am|

Լավ կարդիովիրաբույժ աշխատանքի ընդունելիս կարելի՞ է նախևառաջ տարիքին ուշադրություն դարձնել.Տիգրան Ուրիխանյան |aysor.am|

aysor.am։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում՝ սահմանելով դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող օրինական արգելք կամ պատճառ հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար՝ բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի: «Մեր հասարակության մեջ հաճախ տարիքային հատկանիշերն ու սահմանափակումները ընդգծվում են աշխատանքի ընդունվելիս: Հանդիպում եմ աշխատանքի ընդունելու հայտարարությունների, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պահանջվում է մինչև X տարիքի աշխատակից, ընդ որում շատ ցածր տարիքային շեմ են նշում», - ասաց Ուրիխանյանը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Պատգամավորն ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ ոլորտում է նշվում տարիքային սահմանափակումը, սա նախ բարոյական պրոբլեմ է, երկրորդ՝ ունի իրավակարգավորիչ նշանակություն:   «Լավ կարդիովիրաբույժ աշխատանքի ընդունելիս կարելի՞ է նախևառաջ տարիքին ուշադրություն դարձնել», - ասաց Ուրիխանյանը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ առաջարկեց օրենսգրքում առանձին դրույթով Սահմանադրության 29-րդ հոդվածի միտqը, որով նշվում է, որ jուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Ըստ պատգամավորի, այս կարգավորումը հնարավորություն կտա վերացնել աշխատանքի ընդունման ժամանակ բացառել տարիքը, սեռը, արտաքին հատկանիշները:Տիգրանյանն առաջարկեց նաև սահմանել աշխատանքային հայտարարությունների նորմ, որտեղ բացառությամբ որոշ դեպքերի՝ կբացառվի բացի մասնագիտական որակներից նշել այնպիսի պարտադիր պայմաններ, ինչպիսիք են՝ տարիքը, սեռը և այլն:Հանձնաժողովը առաջարկեց որոշ փոփոխություններ կատարել առաջարկվող նախագծում և կողմ քվեարկեց այն լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու համար:
08:08 - 16 մայիսի, 2019
Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց դա բավարար չէ ներդրումների համար, որոշակիություն է պետք․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

Մենք ընդամենն ասում ենք, որ ՀՀ-ում կոռուպցիա չկա, բայց դա բավարար չէ ներդրումների համար, որոշակիություն է պետք․ Սերգեյ Բագրատյան |tert.am|

tert.am: «Բոլոր խնդիրների լուծման կարևորագույն իմաստը տնտեսության զարգացման բանալին գտնելն է, առաջին հերթին ներդրումային հնարավորություն ստեղծելը»: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով որոշ խնդիրներ առանձնացրեց։ Ըստ նրա, այս պահին գյուղատնտեսությունը ռիսկային խնդիրների առաջ է կանգնած, քանի որ առաջ եթե գյուղացիները պետությունից վերցրել են սերմացու, վառելիք՝ հետագայում վճարելու պայմանով, այսօր արդեն պետությունը հրաժարվում է միջամտել։«Այս պահին վարչապետը ազատականացման, մրցակցային հնարավորության պայմաններում հայտարարել է, որ պետության դերը պայման ապահովելն է, քան միջամտելը, բայց այս մոտեցումը դեռ պետք է քննություն անցնի՝ արդյո՞ք բավարար է, որ տնտեսությունը զարգանա»,-ասաց նա: Ըստ նրա, գյուղատնտեսության ոլորտում թեև եղանակային պայմանները բարենպաստ են, բայց նախագծերը, որ առաջակվում են, բավական դժվար են առաջ գնում, քանի որ գյուղացիները վարկային ռեսուրսների նկատմամբ չունեն վստահություն։ Պատգամավորը նշեց, որ պետք է գոնե վեց մարզերում ներդրվեր գյուղատնտեսության ապահովագրական գործընթացը, որը կթուլացներ ռիսկերը։ Բագրատյանը շարունակեց, թե ՀՀ-ում ներդրումների համար գրեթե բոլոր ոլորտները էներգետիկ ռեսուրսներին են առնչվում. այդ ռեսուրսները թանկ են, արդյունքում՝ արտադրանքը մրցակցության խնդիր է ստեղծում։Բագրատյանը նշեց, որ այլընտրանքային էներգետիկ առաջարկներ պետք է արվեն։ Նա հիշեցրեց, որ արևային էներգիայի վարկավորման հնարավորություններ են առաջարկվել, ինչը հաջող ծրագիր է և պետք է շարունակել խթանել ոլորտը։ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ բացի այդ, հարկային ռեֆորմների նկատմամբ անհանգստություն կա՝ հարկային համահերթեցման մեխանիզմի մասով, ինչից դժգոհում են հատկապես մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողները։Ավելին՝ tert.am
12:07 - 14 մայիսի, 2019
«Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան». Բագրատյանը՝ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հիմքերի մասին  |news.am|

«Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան». Բագրատյանը՝ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հիմքերի մասին |news.am|

news.am: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությանը, որը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը: Նաեւ պահանջել են քրեական հետապնդում սկսել նույն հիմքով՝ նշելով, որ Ծառուկյանն ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում:«Եթե կարող են ապացուցել... եթե որեւէ մեկը հայտարարություն է անում որեւէ անձի վերաբերյալ, պետք է ինքը ապացուցի իր ասածը: Թող փորձեն ապացուցել, որ կա նման բան»,-ասաց Բագրատյանը: Դիտարկմանը, որ ՔՈ կուսակցությունն իր հայտարարությունում վկայակոչելով այն փաստը, որ Ծառուկյանը հրապարակավ հայտարարել է, որ հրահանգել է ցեմենտի գինը իջեցնել 10 հազար դրամով կամ հրահանգել է աշխատակիցներին աշխատավարձ տալ, ինչը վկայում է, որ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այն, ինչ ասվում է, չպետք է հիմք ընդունել: Պետք է հիմք ընդունել միայն օրենքով քննված դեպքերը: Պետք է քննության առարկան հստակեցնել: Վարչապետը հստակ հայտարարեց, որ չկան օլիգարխներ խորհրդարանում, չկան գործարարներ, կան սեփականատերեր: Մենք հիմք ենք ընդունում երկրի բարձրագույն իշխանության հայտարարությունը: Դա է ինձ համար հիմք»,- հավելեց պատգամավորը: Հարցին, հնարավոր համարո՞ւմ է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է զրկվել մանդատից, Բագրատյանն ասաց. «Դուք վերացական հարցեր եք տալիս: Մենք խոսում ենք առարկայական: Մենք ասում ենք՝ բոլորը հավասար են օրենքի առջեւ, որեւէ մեկն արտոնյալ չի»:
08:19 - 30 ապրիլի, 2019
Մանրամասներ՝ Եղեգնաձորի միջադեպից. «Գինովցած Սերգեյ Բագրատյանը փոխմարզպետին «գործ տվող» է անվանել». Քրիստինե Պողոսյան

Մանրամասներ՝ Եղեգնաձորի միջադեպից. «Գինովցած Սերգեյ Բագրատյանը փոխմարզպետին «գործ տվող» է անվանել». Քրիստինե Պողոսյան

«Իմ աչքով եմ տեսել տեսանյութերը, որոնք հրապարակելու իրավունք չունեմ: Տեսել եմ պարոն Բագրատյանի պահվածքը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ պարոն Բագրատյանը եւ իր թիմի հետ եղած երիտասարդներն անհարգալից կերպով փոխմարզպետի առաջ շպրտել են ծխախոտի մնացորդը, ապա ագրեսիվ հարցրել՝ ի՞նչ կա, խնդիր կա՞, բան ես ուզո՞ւմ ասել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր Եղեգնաձորի միջադեպից այսպիսի մանրամասներ պատմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նա շարունակեց. «Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հորդորել է վերցնել եւ չաղտոտել տարածքը: Նա, հասկանալով լարված վիճակը, ընթացք չի տվել դրան եւ զանգել է ոստիկանապետին եւ ոստիկանների ներկայությունը խնդրել, որովհետեւ, իր կարծիքով, վիճակը լարված է: Ոստիկանները տեսանյութերով ունեն այն, ինչ կատարվել է: Գործը գնացել է ՀՔԾ»: Ըստ Քրիստինե Պողոսյանի՝ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի զայրույթը կապված է եղել նրա հետ, որ փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը փորձել է իրենց մարզում օրինականություն հաստատել. «Երբ նա ասում է, որ այնտեղ չի եղել, ես կարող եմ ապացուցել, որ եղել է: Նա փոխմարզպետին անվանել է «գործ տվող», հայհոյանքներ հնչեցրել, ինչը հարիր չէ պատգամավորին: Հուսամ՝ ԱԺ-ում այս հարցի առթիվ էթիկայի հանձնաժողով կստեղծվի»: Քրիստինե Պողոսյանը նաեւ նշեց, որ Սերգեյ Բագրատյանը գինովցած է եղել, իսկ ոստիկանությունում արյան նմուշ է համաձայնել հանձնել միայն Ռազմիկ Տոնոյանը. «Բագրատյանը հրաժարվել է, նրա հետ գտնված տղամարդիկ՝ եւս»:
14:21 - 29 ապրիլի, 2019
ԲՀԿ-ն չմասնակցեց տնտեսական հանձնաժողովի նիստին

ԲՀԿ-ն չմասնակցեց տնտեսական հանձնաժողովի նիստին

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ ներկայացնելուց առաջ նախագծի քննարկման համար աշխատանքային խումբ կստեղծվի, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «Կձևավորենք աշխատանքային խումբ։ Նախնական կազմում մեր հանձնաժողովի անդամները կլինեն, եթե ցանկություն հայտնեն այլ հանձաժողովներից մասնակցելու, ևս կարող են ընդգրկվել։ Խմբում կլինեն ներկայացուցիչներ նաև գործադիրից՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններից»,- ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ընդգծեց, որ խմբում կընդրկեն նաև ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, տրանսպորտի և շինարարության ոլորտում գործունեություն իրականացնողներին, նաև անկախ տնտեսագետների, հարկ եղած դեպքում էլ՝ աուդիտորների։ «Մեր բանավոր խոսակցությունների ժամանակ գրեթե բոլոր ընկերությունները ցանկություն են հայտնել մեզ հետ համագործակցել», - ասաց Թունյանը՝ նշելով, որ առաջիկա նիստերում կներկայացվեն հանձնաժողովում ընդգրկված մարդկանց կազմը։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց՝ ԲՀԿ-ն կողմնակից է, որպեսզի բովանդակային քննարկում անցկացվի, բայց իրենց խմբակցությունն այդ աշխատանքներին չի մասնակցի՝ ավելացնելով, որ Գագիկ Ծառուկյանն այս հարցում շահագրգիռ անձ չէ։ «Ինչ էլ որոշվի՝ դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության վրա։ Մենք չենք մասնակցելու քննարկումներին, ինչ էլ կորոշեք՝ մեզ համար ընդունելի կլինի այդ որոշումը», - հայտարարեց Մելքումյանը։ Ի պատասխան Թունյանն ասաց, որ եթե ինչ-որ պահի ԲՀԿ-ն կփոխի կարծիքը, կարող է միանալ աշխատանքային խմբին. «Կյանքը ցույց կտա, շնորհակալություն, մենք լքում ենք դահլիճը»,- հայտարարեց Մելքումյանը։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրեց. «Քաղաքական մեծամասնությունը կրում է քաղաքական պատասխանտվություն բոլոր հնարավոր հետևանքների համար։ Մենք ըմբռնումով կմոտենանք ձեր կրելիք քաղաքական պատասխանատվությանը»։ Դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավորները լքեցին դահլիճը։
10:48 - 25 ապրիլի, 2019
ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք |armenpress.am|

ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք |armenpress.am|

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել Իրանից ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծում ավելացնել նաև ներկրվող կլինկերի համար պետտուրք սահմանելու դրույթ:  Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:  ԲՀԿ-ն «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ակտիվորեն մասնակցելու է տնտեսական հանձնաժողովում քննարկումներին և առաջարկելու է, որ կլինկերի համար ևս տուրք սահմանվի: Առաջարկն արդեն իսկ խմբակցության կողմից ներկայացվել է»,- ասաց Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել բիզնեսը, կոնկրետ այս դեպքում «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում: «Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր են աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները»,- նշեց պատգամավորը:
09:00 - 25 ապրիլի, 2019
Մարտի 1-ից հետո արտակարգ ռեժիմ մտցնելու որոշման ժամանակ ԲՀԿ-ն դիտորդ չի եղել․ Մելքումյան |24news.am|

Մարտի 1-ից հետո արտակարգ ռեժիմ մտցնելու որոշման ժամանակ ԲՀԿ-ն դիտորդ չի եղել․ Մելքումյան |24news.am|

24news.am:  ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Մելքումյանը համամիտ չէր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արտակարգ ռեժիմ հայտարարելու որոշման պարագայում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները լուռ դիտորդներ են եղել: Նա նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, տարվել են լայնածավալ քննարկումներ, որում ԲՀԿ-ի անդամ է եղել Նաիրա Զոհրաբյանը. «Ես չեմ կարծում՝ հենց իր պատգամավոր եղած ժամանակ շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ: Ես չեմ կիսում, թե իբր եղել են դիտորդի կարգավիճակում: Այն ժամանակ էլ են քննարկվել շատ հարցեր այդ փուլի հնարավորությունների շրջանակներում՝ կապված ինֆորմացիայի հետ, եթե Դդւք հետեւեք խրոնոլոգիային, կտեսնեք, որ հարցեր բարձրացվել են»,- ասաց Մելքումյանը:
15:25 - 22 ապրիլի, 2019
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ի առաջարկը չընդունվեց lragir.am|

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ի առաջարկը չընդունվեց lragir.am|

lragir.am։ Կառավարությունը չի ընդունում ԱԺ ԲՀԿ խմբակցության առաջարկը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ըստ դրա, հիշեցնենք, ԲՀԿ-ն առաջարկում է, որպեսզի մարտական հերթապահության մեկնեն արդեն մեկ տարի ծառայած զինծառայողները, քանի որ 18 տարեկան նորակոչիկները անփորձ են: Կառավարությունը գտնում է, որ այս պահին այդ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը չկա, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորումներում որևէ վերլուծություն չկա, թե ինչից է ծագել ընդհանրապես այդ խնդիրը:
13:20 - 09 ապրիլի, 2019
ԲՀԿ-ն փակ նիստ է արել․ կարծում են՝ Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ մասնագիտական որակները |24news.am|

ԲՀԿ-ն փակ նիստ է արել․ կարծում են՝ Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ մասնագիտական որակները |24news.am|

24news.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն այսօր փակ նիստ է արել, քննարկման թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն է տրանսգենդերի ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի վերաբերյալ: Նիստից հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում նշել է, որ, ըստ ԲՀԿ քաղխորհրդի, Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ բոլոր մասնագիտական որակներն իրականացնելու համար կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները։ «Կարծում ենք, որ կա՛մ կա տեղեկատվության թյուրըմբռնում, կա՛մ վարչապետն ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի։ Նա այդ անձնավորությանը հրավեր չի ուղարկել և վերադառնալուն պես առարկայական ապացույցներ կներկայացնի։ Այս փաստաթուղթը, որը նախօրեից շրջանառվում ու թմբկահարվում է խորհրդարանում, և վարչապետը ևս մատնանշեց, ընդամենն անվտանգության հետ համադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում, Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ հրավեր չի եղել»,- ասել է Տոնոյանը, ապա հավելել, որ, որպես նիստը վարող, իր գործընկերն ըստ հավուր պատշաճի է իրականացրել գործառույթները»։    
09:58 - 09 ապրիլի, 2019
8 ամսվա ընթացքում կառավարությանը դեռևս չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է. Մ. Մելքումյան |tert.am|

8 ամսվա ընթացքում կառավարությանը դեռևս չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է. Մ. Մելքումյան |tert.am|

tert.am:  8 ամսվա ընթացքում դեռևս կառավարությանը չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է: Այս մասին մասին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Հետհեղափոխական շրջանում քաղաքական հեղափոխությունից հետո կա սպասում, որպեսզի բիզնեսի այնպիսի սահմանադրություն ընդունվի, որը կխթանի ներդրումները և կսահմանի չփոփոխվող խաղի կանոններ: Ես չեմ ասում, որ անմիջապես հեղափոխությունից հետո պետք էր ներդրումներ մեծ ներհոսք ակնկալել: Բայց քանի դեռ մենք չունենք կայուն խաղի կանոններ, որը համոզում է ներդրողին, որ արդեն բյուրեղացված խաղի կանոններ են, առայժմ ես մի քիչ վերապահում ունեմ, որ մեծածավալ ներդրումներ գալու են: Մի բան էլ ասեմ, որ մենք ամեն գնով պետք է փայփայենք ներդրումները, այսօրվա պետական կառավարման համակարգում առայժմ չեմ զգում ներդրողներին ներգրավելու և փայփայելու լիարժեք ցանկություն»,- նշել է պատգամավորը: Միքայել Մելքումյանը շատ վտանգավոր է համարում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները հրատապ խնդիրների լուծման համար են և սպասվում է ՀՕ փոփոխությունների երկրորդ փուլը: «Հայտարարում են՝ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները արմատական լուծումներ չեն տալիս, խաղի կանոններին պետք է սպասենք հաջորդ փուլում: Չի կարելի, երբ դու այդպիսի հայտարարություն ես հնչեցնում, ներդրողը սպասելու է, մտածելու է՝ սպասենք երկրորդ փուլին, տեսնենք՝ ինչ են անում, բա եթե այս խաղի կանոնները չիմանամ, գամ, ներդրում անեմ և 2-րդ փուլում հարկային այնպիսի փոփոխություններ ընդունենք, որ ձեռնտու չլինի: Դրա համար տնտեսական քայլերը պետք է հասկանալի քաղաքական մեսիջներ պարունակեն»,- ասել էնա: Հարկային օրենսգրքի փոփոխությունների ներկայիս փաթեթի հիմնական փոփոխությունը վերաբերում է եկամտահարկի համահարթ 23 տոկոսի մոդելին անցնելուն: Թեև ԲՀԿ-ն կողմ է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը պահպանելուն՝ մեծ եկամուտից, մեծ եկամտահարկ գանձելուն, բայց որպես ժամանակավոր լուծում դեմ չէ նաև համահարթին: «Նախևառաջ, սա ժամանակավոր է, որովհետև դեռևս 5 տարի տարեկան կես տոկոսով եկամտահարկը նորից պետք է իջնի, որպեսզի շահութահարկը և եկամտահարկը հավասարվեն և աշխատավարձեր չթաքցվեն: Երբ որ դրանք հավասարվում են, գործատուի համար մեկ է դառնում, նա եկամտահարկի չափը կարող է ճիշտ ցույց տալ: Բայց սա ժամանակավոր է, որովհետև սոցիալական արդարության հիմքերը խարխլվում են ինչ-որ չափով»,- նկատել է պատգամավորը: Միքայել Մելքումյանի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարող 640 հազար աշխատողներից մոտ 400 հազարը ամսական ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ: «Այսինքն, այդ 400 հազարի չի վերաբերելու համահարթ եկամտահարկը: Եվս 135 հազարը ստանում են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ, նրանց էլ վերաբերելու է ամսական 2000-2500 դրամի չափով: Այնտեղ մնում է 100 հազար մարդ, որոնց վրա էական ազդեցություն կունենա: Որևէ մեկը դեմ չէ, որ եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավելի եկամուտ մնա նրան, բայց դա չպետք է լինի ցածր եկամուտների նկատմամբ անտարբեր լինելու հանգամանքով պայմանավորված: Այս ՀՕ-ն սոցիալական արդարության խնդիրն ակնառու չի կարգավորում»,- ասել է նա:
18:14 - 05 ապրիլի, 2019
ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են քրեորեն պատժել կենդանիների վրա կրակողներին ու նրանց վրաերթի ենթարկողներին |aysor.am|

ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են քրեորեն պատժել կենդանիների վրա կրակողներին ու նրանց վրաերթի ենթարկողներին |aysor.am|

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու մյուսները «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով առաջարկում են քրեորեն պատժելի դարձնել կենդաներիների վրա կրակելը ու նրանց վրաերթի ենթարկելը։ «Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսվելու նաև այն անձանց համար, ովքեր կկրակեն կամ վրաերթի կենթարկեն կենդանիներին և նրանց անօգնական թողնելով կճողոպրեն դեպքի վայրից: Նման երկոտանի գազանները ևս պիտի ենթարկվեն քրեական պատասխանատվության». Նաիրա Զոհրաբյան։  «Կենդանական աշխարհի մասին» օրենքում կատարած լրացումներով պատգամավոր Տիրգրան Ուրիխանյանն առաջարկում է օրենքով ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը: «Բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման դեպքերը վերջին շրջանում տեղի են ունենում չափազանց դաժան, անմարդկային ձևերով, հաճախակի անտանելի տեսարաններ առաջացնելով հասարակական վայրերում, շենքերի բակերում և այլ տարածքներում, որտեղ գտնվում են բազմաթիվ մարդիկ, այդ թվում մանկահասակ երեխաներ: Զենքով ոչնչացման բազմաթիվ դեպքեր են լինում, երբ կենդանին վիրավորվում ու դանդաղ տանջամահ լինելով է սատկում, ինչն արձանագրվել  է մամուլով:
11:09 - 01 ապրիլի, 2019
Որևէ զինծառայող առանց պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Որևէ զինծառայող առանց պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ մի շարք պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները: Փոփոխություններն առաջարկվել էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում: Պաշտպանության նախարարության մերժման հիմնավորման մեջ նշվում է, որ զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որի շրջանակներում պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի արդյունքում զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար: «Այսինքն, որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա նշեց, որ նախագծով առաջարկվող մարտական պատրաստության ծրագիրը ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում, ինչն էլ ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե´ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա: «Նախագծի ընդունման արդյունքում պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող պաշտպանության նախարարի հրամանները», - ասաց նա։ aysor.am
09:15 - 21 մարտի, 2019
ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է․ Իվետա Տոնոյան

ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է․ Իվետա Տոնոյան

Խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Իվետա Տոնոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը ընդգծելով, ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է:  «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան՝ մասնավորապես այն մասին, որ Վիեննայի և ՍՊ-ի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն շատ բանի մասին է ասում: Սակայն, կարծում եմ, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա, քանի որ արդեն նախօրեին Ադրբեջանի ոգևորությունը տարակուսանքի տեղիք է տալիս, ևս մեկ անգամ հարցին անդրադառնալու անհրաժեշտության կարիք կա»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության: «Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք»,- ասաց Տոնոյանը։ hetq.am
10:24 - 11 մարտի, 2019