Պաղեստին

Դե յուրե ինքնիշխան պետություն Միջին Արեւելքում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին (սահմանակցում է Իսրայելին եւ Հորդանանին) եւ Գազայի հատվածին (սահմանակցում է Իսրայելին եւ Եգիպտոսին), որի մայրաքաղաքն է համարվում Արեւելյան Երուսաղեմը՝ չնայած վարչական կենտրոնը Ռամալլահում է: Պաղեստին պետության մեծ հատվածն, ըստ համացանցի աղբյուրների, օկուպացված է Իսրայելի կողմից՝ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո: 

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին ՄԱԿ-ը հաստատեց Բաժանման նախագիծը Պաղեստինի համար, որը հորդորում էր ստեղծել անկախ արաբական եւ հրեական պետություններ` առանձնացնելով Երուսաղեմը, որը պետք է ղեկավարվեր ՄԱԿ-ի հատուկ միջազգային կառավարման ռեժիմով: Հրեական պետության հիմնադրումից հետո, որը 1948 թվականի մայիսի 14-ին ստացավ Իսրայել անվանում, ներքաշվեց պատերազմների մեջ արաբական բանակների հետ: Ավելի ուշ Արաբական լիգայի կողմից ստեղծվեց Համապաղեստինյան կառավարությունը, որը կառավարեց Եգիպտոսի կողմից վերահսկվող Գազայի հատվածը: Այն շուտով ճանաչվեց Արաբական լիգայի անդամ բոլոր պետությունների կողմից՝ բացառությամբ Հորդանանի: Չնայած Համապաղեստինյան կառավարությունը իրեն հռչակեց ոչ միայն Գազայի հատվածի, այլ ամբողջ նախկին Բրիտանական Պաղեստինի կառավարիչ, այն միայն սահմանափակվում էր Գազայի հատվածով: Իսրայելը ավելի ուշ նվաճեց Գազայի հատվածը եւ Սինայի թերակղզին Եգիպտոսից, Հորդանանի գետի արեւմտյան ափը Հորդանանից եւ Գոլանի բարձունքները՝ Սիրայից՝ Վեցօրյա պատերազմի ընթացքում:

Իսրայելի բանակը հաստատում է, որ Գազայի հատվածում պատանդներ են պահվում |factor.am|

Իսրայելի բանակը հաստատում է, որ Գազայի հատվածում պատանդներ են պահվում |factor.am|

factor.am: Իսրայելական բանակը հաստատել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները, որոնք մուտք են գործել Իսրայելի տարածք, պատանդներ են վերցրել և տեղափոխել Գազայի հատված: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ պատանդների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի: Նրանցից մի քանիսը գտնվում են Գազայի հատվածի մոտ գտնվող փոքր քաղաքներում, մի մասը տեղափոխվել է Գազա։ ՀԱՄԱՍ-ը պնդում էր, որ գերեվարվել է 53 մարդ։ Իսրայելի բանակը չի մեկնաբանում գերիների ճշգրիտ թվի մասին լուրերը, սակայն հերքում է լուրերը, որ գերեվարվածների թվում է իսրայելական բանակի գեներալը։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի տեղակալ Սալեհ Ալ-Արուրին հայտարարել է, որ պաղեստինցիների գերության մեջ են իսրայելական բանակի բարձրաստիճան սպաներ: Նա «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին ասել է. «Այն, ինչ ունենք, թույլ կտա ազատ արձակել բոլոր բանտարկյալներին»: Խոսքը Իսրայելի բանտերում գտնվող պաղեստինցիների հնարավոր փոխանակման մասին է իսրայելցիների հետ։ «Սպանվել են շատ պաղեստինցիներ, զոհվել են շատ իսրայելցիներ, շատերը գերեվարվել են, ճակատամարտը թեժ է»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
20:09 - 07 հոկտեմբերի, 2023
Թանկ կվճարեն բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իրանը․ Իսրայելի ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Թանկ կվճարեն բոլոր մասնակիցները, այդ թվում՝ Իրանը․ Իսրայելի ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունների մասին

Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Լիոր Հայաթն Al Arabiya-ի հետ հարցազրույցում ասել է, որ Իսրայելը պաշտպանելու է ինքն իրեն, ինչպես նաև կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել ՀԱՄԱՍ-ի գործողությունները։  «Մենք կանենք ամեն անհրաժեշտ բան, որպեսզի հասնենք յուրաքանչյուր ահաբեկչի, որը մասնակցել է այս հարձակումներին։ Նրանք թանկ կվճարեն: Բոլոր մասնակիցները․․․ Այդ թվում՝ Իրանը։ Սա չհրահրված հարձակում էր։ Չհրահրված հարձակումը հանգեցնում է պատերազմի: ՀԱՄԱՍ-ի ղեկավարների վրա է ողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի կունենա Գազայի հատվածում՝ այսօրվանից սկսած»,- ասել է նա։ ԱԳՆ խոսնակի խոսքով Իսրայելի կառավարությունն այժմ քննարկում է, թե ինչպես «վրեխխնդիր լինել» կատարվածի համար։ Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինված խմբավորումն այսօր հարձակում է սկսել Իսչայելի դեմ։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։ Ի պատասխան՝ Իսրայելի զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին։ Երկու կողմերից էլ կան զոհեր ու վիրավորներ։  
18:54 - 07 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել |armenpress.am|

Ռուսաստանը պաղեստինյան և իսրայելական կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան լուրջ անհանգստություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման առիթով։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս առնչությամբ հաստատում ենք մեր սկզբունքային եւ հետեւողական  դիրքորոշումը այն մասին, որ հակամարտությունը, որն ընթանում է արդեն 75 տարի, չունի ուժային լուծում եւ կարող է կարգավորվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բանակցային գործընթացի կարգավորմամբ՝ հայտնի միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը Իսրայելի հետ կապրի խաղաղության եւ անվտանգության պայմաններում։ Ներկայիս մասշտաբային էսկալացիան գնահատում ենք որպես բռնության փակ շրջանակի հերթական չափազանց վտանգավոր դրսեւորում, որը ՄԱԿ եւ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը հետևողականորեն չկատարելու եւ Արեւմուտքի կողմից միջազգային դիտորդների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) մերձավորարեւելյան «քառյակի» աշխատանքն արգելափակելու ուղիղ հետեւանքն է։ Ռուսաստանը պաղեստինյան եւ իսրայելական կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել եւ միջազգային աջակցությամբ բանակցային գործընթաց սկսել՝ ուղղված համապարփակ, ամուր եւ այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արեւելքում։  Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
18:18 - 07 հոկտեմբերի, 2023
198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով

198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով

Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ 198 պաղեստինցի է զոհվել ավիահարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Իսրայելական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։ Գլխավոր լուսանկարում՝ Գազան այսօր /աղբյուրը՝ Mohammed Abed/AFP/
18:08 - 07 հոկտեմբերի, 2023
Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. Հակոբ Սևան
 |armenpress.am|

Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է, հայ համայնքի շրջանում տուժածներ չկան. Հակոբ Սևան |armenpress.am|

armenpress.am: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների հետևանքով Երուսաղեմի  հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսկ իրավիճակը Երուսաղեմում հանդարտ է: Այս մասին տեղեկացրեց Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի  անդամ Հակոբ Սևանը: «Այս պահին Երուսաղեմում իրավիճակը հանդարտ է: Բախումները տեղի են ունենում հիմնականում  Իսրայելի հարավում, իսկ Երուսաղեմը այդ կենտրոններից բավականին հեռու է: Առավոտյան միայն պայթյունների ձայներ է լսվել, փորձ արվել է ռմբակոծել Երուսաղեմը, սակայն չի հաջողվել: Երուսաղեմում  իրավիճակը հանդարտ է, և հայ համայնքի շրջանում տուժածներ չկան»,- նշեց  Հակոբ Սևանը:  Չորս ժամ առաջ ՀՀ ԱԳՆ խոսնակը գրել էր, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
17:47 - 07 հոկտեմբերի, 2023
Միացյալ Նահանգները դատապարտել է  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու աջակցություն հայտնել Իսրայելին

Միացյալ Նահանգները դատապարտել է  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու աջակցություն հայտնել Իսրայելին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները «միանշանակ դատապարտում է»  ՀԱՄԱՍ-ի հարձակումներն ու կանգնած է Իսրայելի կառավարության և ժողովրդի կողքին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ ԱՄՆ պաշտպանության Նախարար Լլոյդ Օսթինն էլ հայտարարել է․ «Առաջիկա օրերի ընթացքում [ԱՄՆ] Պաշտպանության նախարարությունն աշխատանքներ կտանի՝ ապահովելու համար, որ Իսրայելն ունենա այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է ինքնապաշտպանելու և խաղաղ բնակիչներին բռնությունից ու ահաբեկչությունից պաշտպանելու համար»։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
17:37 - 07 հոկտեմբերի, 2023
Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել

Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել

Իսրայելում առնվազն 40 մարդ է զոհվել, 740-ը՝ վիրավորվել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետևանքով։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ խմբավորմանը հաջողվել է ներթափանցել Իսրայելի հարավում գտնվող մի շարք բնակավայրեր։ Al Jazeera-ի փոխանցմամբ պաղեստինցի մարտիկնեը հայտնել են, որ Իսրայելի սահմանն անցնելուց հետո գերի են վերցրել իսրայելցիների։ Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
16:16 - 07 հոկտեմբերի, 2023
Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանն աջակցում է պաղեստինցիների հարձակումն Իսրայելի վրա

Իրանն աջակցում է պաղեստինցիների՝ «Ալ-Աքսայի Ջրհեղեղ» անունը կրող գործողութունը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, գեներալ Ռահիմ Սաֆավին։ «Մենք աջակցում ենք «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողությանը, որով հպարտանալ կարելի է, և մենք շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այս գործողության մեկնարկի կապակցությամբ։ Մենք նրանց կողքին կլինենք մինչև Պաղեստինի ու Երուսաղեմի ազատագրումը»,- ISNA գործակալության փոխանցմամբ ասել է Ռահիմ Սաֆավին:  Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
15:56 - 07 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել կրակը

Ռուսաստանի ԱԳՆ-ն Իսրայելին ու Պաղեստինին կոչ է արել դադարեցնել կրակը

Ռուսաստանը կապի մեջ է Իսրայելի, Պաղեստինի, արաբական երկրների հետ և հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ նախարարիտեղակալ Միխայիլ Բոգդանովը։ «Սա 75 տարի տևած հակամարտության կրկնություն է: Մոսկվան կապի մեջ է բոլոր կողմերի, այդ թվում՝ արաբական երկրների հետ: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակն ու խաղաղություն հաստատել»,- ասել է նա՝ մեկնաբանելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումը: Հիշեցնենք՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Իսրայելի Պաշտպանության բանակն էլ հայտարարեց, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին էլ հայտարարեց, որ խմբավորման ռազմական օպերացիան «պատասխան է այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում»։
15:17 - 07 հոկտեմբերի, 2023
Իսրայելի վարչապետը հայտարարել է Ջենինում օպերացիայի ավարտի մասին |news.am|

Իսրայելի վարչապետը հայտարարել է Ջենինում օպերացիայի ավարտի մասին |news.am|

news.am: Իսրայելը կշարունակի ահաբեկիչների դեմ լայնածավալ ռազմական հարձակումները պաղեստինյան քաղաքներում, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ երեքշաբթի օրը այցելելով Իսրայելի պաշտպանության բանակի առաջապահ բազա՝ ղեկավարելու Ջենինի օպերացիան, հայտնում է The Jerusalem Post-ը։ Նեթանյահուն գովաբանել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին «Ջենինում ահաբեկչական բազմաթիվ ենթակառուցվածքներ ոչնչացնելու համար, որոնք կանխել են բազմաթիվ ահաբեկչական հարձակումներ»։ «Այս պահին մենք ավարտում ենք առաքելությունը, և կարող եմ ասել, որ մեր լայն ակցիան Ջենինում մեկանգամյա իրադարձություն չէ», - ասաց նա։ - Մենք կշարունակենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի արմատախիլ անելու ահաբեկչությունը։ Մենք թույլ չենք տա, որ Ջենինը դառնա ահաբեկչության ապահով ապաստարան»։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երեկոյան Ջենինին անվանել է «ահաբեկիչների ապաստարան»՝ ասելով, որ քաղաքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իր նպատակները չեն իրականացվել։ Հաղորդվել է, որ քաղաք են մտել Իսրայելի պաշտպանության մեծ ուժեր, ինչից հետո ուժայինների և պաղեստինցիների միջև զինված բախումներ են սկսվել։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ գործողության ընթացքում տասը պաղեստինցի է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտարարել է փախստականների ճամբարից հարյուրավոր ընտանիքների տարհանման մասին։ Պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը որոշել է դադարեցնել Իսրայելի հետ բոլոր շփումները՝ Ջենինում ռազմական գործողության լույսի ներքո:
09:38 - 05 հուլիսի, 2023