Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինացիները նոր խնդրագիր են ստորագրել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու համար |armenpress.am|

Ուկրաինացիները նոր խնդրագիր են ստորագրել՝ նախագահի աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու համար |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին պաշտոնազրկելու պահանջով խնդրագիրը պետության ղեկավարի կայքում հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունները: Խնդրագիրը, որը նախաձեռնել են մայիսի 23-ին, ստորագրել է 25 հազար 156 մարդ: Խնդրագիրը ստորագրողները նախագահից պահանջում են պաշտոնանկ անել իր աշխատակազմի ղեկավարին, քանի որ նա լյուստրացիայի մասին օրենքի համաձայն չի կարող ստանձնել այդ պոստը: Նման խնդրագիր նախկինում ևս ներկայացվել է՝ կրկին անհրաժեշտ թվով ստորագրություններով. Զելենսկին այն դիտարկել է, սակայն Բոգդանին թողել է նույն պաշտոնում: Բոգդանը նախկինում եղել է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու իրավաբանն ու խորհրդատուն և նախագահական ապարատում պաշտոնը ստանձնել է մայիսի 21-ին: Հասարակությունը տարակուսանքով է արձագանքել այս նշանակմանը, քանի որ նա Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակաշրջանում երկու անգամ կատարել է կառավարության լիազորի պարտականությունները հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում և ընկնելով լյուստրացիայի օրենքի գործողության տակ չի կարող 10 տարի աշխատել պետական ծառայության համակարգում՝ մինչև 2024թ.: Բոգդանն ինքը համարում է, որ անարդարացիորեն է ընկել լյուստրացիայի օրենքի գործողության տակ:
11:25 - 27 հուլիսի, 2019
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել |azatutyun.am|

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել |azatutyun.am|

azatutyun.am։ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել, որը Կերչի նեղուցում էր հայտնվել անցյալ տարի նոյեմբերին ռուսաստանյան սահմանապահների կողմից ուկրաինական երեք ռազմավանավերի կալանման ժամանակ: Այս մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունում:NEYMA նավթակիրը, ըստ պաշտոնական աղբյուրի, փորձել է մուտք գործել Իզմայիլի նավահանգիստ NIKA SPIRIT անվամբ: Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական դատախազության տվյալներով՝ տանկերն անվանափոխել են «ապօրինի, ագրեսիվ գործողություններին մասնակցությունը թաքցնելու նպատակով»: Նավթակիրը հնարավոր է եղել բացահայտել միջազգային տեղեկատվական համակարգի օգնությամբ:Ուկրաինական պաշտոնական մարմինները նավը կալանելու միջնորդություն են նախապատրաստում:
13:01 - 25 հուլիսի, 2019
Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի հաղորդում |armenpress.am|

Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի հաղորդում |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի ոստիկանությունը, տեղական ժամանակով ժամը 15-ի (Երևանի ժամանակով՝ 16-ի) դրությամբ, ստացել է Ուկրաինայի խորհրդարանի (Գերագույն ռադա) ընտրություններում խախտումների մասին ավելի քան 1200 հաղորդում, հարուցվել է 21 քրեական գործ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը։ «Ժամը 15-ի դրությամբ՝ ոստիկանությունն ստացել է արդեն 1225 դիմում և հաղորդում, որոնք կապված են ընտրական գործընթացի հետ... Ինչ վերաբերում է քրեական իրավախախտումներին ՝ 21-ը վարույթ մուտքագրվել է մինչդատական հետաքննությունների միասնական գրանցամատյան»,- ասել է Շկիրյակը ճեպազրույցում։ Նա հավելել է, որ իրավապահներն ընտրական գործընթացի սկզբից ստացել են խախտումների մասին ավելի քան 8 հազար հաղորդում, ընդամենը հարուցվել է 386 գործ։Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են հուլիսի 21-ին։ Պատգամավորների 50 տոկոսն ընտրվելու է կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ մեծամասնական կարգով։ Ընտրություններին մասնակցում են միայն կուսակցությունները, ընտրական շեմը 5 տոկոս է։
05:53 - 22 հուլիսի, 2019
Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը |a1plues.am|

Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը |a1plues.am|

a1plus.am։  РИА Новости-ի հաղորդմամբ Ուկրաինայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Առաջին հրապարակված արդյունքների համաձայն՝ Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Ազգային էքզիթ փոլը վկայում է, որ խորհրդարան է անցնում 5 կուսակցություն, իսկ առաջատար «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է ձայների 43.9 տոկոսը:Ըստ «112 Украина» հեռուստաալիքի անցկացրած հարցման՝ նախագահի կուսկացությունը ստանում է ձայների 42.7 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» միավորումը երկրորդն է ձայների 12.9 տոկոսով: Պորոշենկոյի կուսակցությունը ստանում է 8.8 տոկոս ձայն, Տիմոշենկոյի կուսակցությունը՝ 8.5 տոկոս, Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.5 տոկոս:Հաղորդվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորահակալություն է հայտնել ուկրաինացիներին իր կուսակցությանն աջակցելու համար:
05:44 - 22 հուլիսի, 2019
Ուկրաինան նոր Ռադա է ընտրում |shantnews.am|

Ուկրաինան նոր Ռադա է ընտրում |shantnews.am|

shantnews.am: Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում մեկնարկել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները։ Ընտրատեղամասերը 199 ընտրաշրջաններում բացվել են առավոտյան ժամը 8։00-ին, կփակվեն 20։00-ին, հայտնում է Корреспондент.net-ը։ ԿԸՀ-ն քվեարկության պաշտոնական արդյունքները կհայտարարի հաջորդ 2 շաբաթվա ընթացքում՝ մինչև օգոստոսի 5-ը։ Մայիսի 20-ին՝ իր երդմնակալության օրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռադայի արձակման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին։ Ընտրություններն անցկացվում են մեծամասնական-համամասնական սկզբունքով։ Ուկրաինացիները վերջին անգամ են այդ կերպ։ Ըստ Ընտրական նոր օրենսգրքի՝ հաջորդ ընտրությունները կանցացվեն կուսակցական բաց ցուցակներով։ Միամանդատ շրջաններում քվեարկությանը մասնակցում է 3220 թեկնածու, որից 1404-ը ներկայացնում է 58 կուսակցություն և բլոկ, 1680-ն ինքնաառաջադրված թեկնածուներ են։ Բազմամանդատ-մեծամասնական համակարգով ընտրություններին մասնակցում է 22 կուսակցությունից 2747 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի Ուկրաինայի 34 մլն քաղաքացի։ Ընտրություններում ֆավորիտը Զելենսկու «Ժողովրդի ծառան» կուսակցությունն է, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցումների մասնակցած ուկրաինացիների 36․5 տոկոսը։
07:29 - 21 հուլիսի, 2019
Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին |armenpress.am|

Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինին: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, նախագահի հրամանագիրը ներկայացված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում: Ուկրաինայի նախագահը հուլիսի 19-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ աշխատանքից ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին: Աշխատանքից ազատվել են մասնավորապես ԱՄՆ-ում, Վիետնամում և Կամբոջայի Թագավորությունում, Կիպրոսում, Թուրքմենստանում, Վատիկանում, Մալթայում, Արգենտինայում, Պարագվայում, Ուրուգվայում և Չիլիում, Հորդանանի Թագավորությունում, Նիգերիայում, Գանայում, Բենինում և Սիերա-Լեոնեյում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Մարոկկոյում Ուկրաինայի դեսպանները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին որոշել է աշխատանքից ազատել 12 դեսպանի:
15:45 - 19 հուլիսի, 2019
Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին |news.am|

Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին: Այս մասին հաղորդում է LB.ua-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին: «Ուկրաինայի քաղաքական կյանքում նոր փուլի կապակցությամբ Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին, առաջին հերթին՝ «Մեծ յոթյնակի» երկրներում: Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս թեկնածուներ չկան: Այդ երկրների թվում են նաեւ Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Վիետնամը, Հորդանանը, Հայաստանը, Կիպրոսը, ՀԱՀ-ը եւ այլն»,- ասել է աղբյուրներից մեկը: Պարբերականի տեղեկություններով՝ ցուցակը նախաձեռնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն: Նախօրեին Զելենսկին որոշել էր 12 դեսպանի աշխատանքից ազատել, սակայն չի հաղորդվում՝ որ երկրների դեսպաններին: Պրիստայկոն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ նախագահը նման որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «իրենց ժամկետից ավել են մնացել իրենց պաշտոններում»:
17:16 - 16 հուլիսի, 2019
Հայ-ուկրաինական հարաբերություններում այժմ շատ հարմար ժամանակ է, որպեսզի մերձեցում սկսվի. ուկրաինացի քաղաքագետ |lragir.am|

Հայ-ուկրաինական հարաբերություններում այժմ շատ հարմար ժամանակ է, որպեսզի մերձեցում սկսվի. ուկրաինացի քաղաքագետ |lragir.am|

lragir.am։ Ժամանակն է, երբ Ուկրաինան պետք է նոր տեսանկյունից նայի Հայաստանին, –AnalitikaUA.net– ին տված հարցազրույցում հայտարարել է միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Իլիյա Կուսան: Փորձագետի կարծիքով հայ-ուկրաինական հարաբերություններում այժմ շատ հարմար ժամանակ է, որպեսզի մերձեցում սկսվի: «Ուկրաինան անհրաժեշտ է Հայաստանին, Հայաստանը անհրաժեշտ է Ուկրաինային, եւ սփյուռքը կարող է առանցքային դեր խաղալ այս հարցում: Դրա համար, իհարկե, հարկավոր է պետական ​​քաղաքականություն, սփյուռքի հետ համակարգված աշխատանք: Եթե ​​կա քաղաքական կամք եւ ցանկություն, եւ սփյուռքը միանա գործընթացին, մշակութային մակարդակով զարգանա համագործակցություն, ես կարծում եմ, որ այն լիովին իրագործելի է», – ասել է Կուսան հավելելով, որ եկել է ժամանակը, երբ Ուկրաինան պետք է նոր տեսանկյունից նայի Հայաստանին: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության թեմաին, փորձագետը նշեց, որ պաշտոնական Երեւանի քայլերը բավական դրական են եւ գրագետ: Իրանի հետ ավելի սերտ հարաբերությունների ձեւավորումը, տարածաշրջանային դաշինքի կազմաորումը Կիպրոսի եւ Հունաստանի հետ, ինչը շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական համադրություն է, եւ այն ցույց է տալիս, որ նոր իշխանությունները կարող են մեծ քաղաքականություն վարել: «Միեւնույն ժամանակ, Փաշինյանը կարողանում է Ռուսաստանի հետ պահել հարաբերություններն, ինչը թույլ է տալիս պահպանել վստահելի մթնոլորտ: Աշխատանք է ընթանում գլոբալ խաղացողների հետ, մասնավորապես` Արեւմուտքի եւ Չինաստանի հետ: Սա գրագետ քաղաքականություն է, բայց այն մեծ ռեսուրսներ է պահանջում, եւ Փաշինյանի հիմնական մարտահրավերն է պահպանել հավասարակշռությունը: Միշտ էլ դժվար է հավասարակշռված, բազմավեկտոր քաղաքականություն վարել, որը մեծ ռեսուրսներ է պահանջում: Հիմա կարծես թե Հայաստանը ճիշտ ուղու վրա է գտնվում, եւ կարեւորը այստեղ հավասարակշռություն պահպանելն է, եւ երկարաժամկետ համակարգային քաղաքականություն մշակելը», – նշել է Իլյա Կուսան:
06:23 - 15 հուլիսի, 2019
Մաքրագործել վերնախավը և հրաժարվել թանկարժեք զորահանդեսից. Վլադիմիր Զելենսկի |epress.am|

Մաքրագործել վերնախավը և հրաժարվել թանկարժեք զորահանդեսից. Վլադիմիր Զելենսկի |epress.am|

epress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ընդլայնել իշխանության մաքրագործման (լյուստրացիա) մասին օրենքը, այն տարածելով 2014-ի փետրվարի 23-ից մինչև 2019-ին մայիսի 19 պաշտոնավարած թոփ պաշտոնյաների վրա: Զելենսկին ցանկանում է լյուստրացիայի տակ ընկնող պաշտոնների թվին ավելացնել նաև Ուկրաինայի նախագահի, կառավարության անդամների, պատգամավորների, Գերագույն Ռադայի նախագահի, գլխավոր դատախազի, Անվտանգության ծառայության պետի և այլ պաշտոններ: «Ամեն օր գլուխ եմ ջարդում, թե ի՞նչ անել նրանց հետ: Միգուցե փոխանակել մեր գերիների հե՞տ: Կամ գուցե հագցնել այն խոտանված զրահաբաճկոնները, որ իրենք են գնել, և ուղարկել առաջնագի՞ծ: Կարծում եմ, նվազագույնը, որ կարող ենք անել հիմա, նրանց բոլորին երկրի ղեկավարմանը մասնակցելու հնարավորությունից հավերժ զրկելն է»,- հայտարարել է Զելենսկին: Սահմանադրական դատարանը մայիսի կեսերից սկսել է զզնել լյուստրացիայի մասին օրենքի առաջարկված փոփոխությունների համապատասխանությունը Ուկրաինայի սահմանադրությանը: 2014 թվականին ընդունված լյուստրացիայի մասին օրենքը փաստաթղթի իրավական ուժ ստանալուց հետո 10 տարով պաշտոն զբաղեցնելու ավտոմատ արգելք էր դնում այն անձանց համար, ովքեր 2010-ի փետրվարի 25-ից մինչև 2014-ի փետրվարի 22-ն ընկած հատվածում (Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ) պաշտոնավարել են ավելի քան մեկ տարի: Բացի լյուստրացիայի թեմայից, Զելենսկին ասօր անդրադարձել է Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ նախատեսված ծախսատար շքերթին. «Կարծում եմ ավելի լավ է այդ գումարները հատկացնել մեր հերոսներին: Մենք որոշում ենք ընդունել 300 միլիոն գրիվնա (հավանաբար, միջոցառման համար նախատեսված գումարը, խմբ.) հատկացնել ժամկետային զինծառայողների, կուրսանտների, սպաների և անպայման՝ Միացյալ ուժերի գործողության (Ուկրաինայի արևելք, խմբ.) անցկացման գոտում այս պահին հանձնարարություն կատարող զինվորականների պարգևավճարներին: Մեր հերոսներին իհարկե հարգանքի տուրք կմատուցենք ու կտոնենք, բայց այս անգամ նոր ձևաչափով», — ասել է Զելենսկին: «Հավասարեցման դեպքում ամեն զինծառայող կստանա 30 եվրոյին համարժեք գումար: Կուրսանտների համար կարծես թե նորմալ է, գնդապետերի համար՝ գուցե վիրավորական»: Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն քննադատաբար է մեկնաբանել Զելենսկու որոշումը. «Ռազմական շքերթը, ոչ միայն ժամանակ ու իրադարձություն է, երբ բանակը ժողովրդին ներկայացնում է մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, այլ նաև իրադարձություն, երբ ժողովուրդը հնարավորություն ունի երախտագիտության ու հարգանքի տուրք մատուցել իր բանակին: Մարդկանց դրանից զրկելը անհեռատեսություն կլինի: Նախագահ Զելենսկին որպես Գերագույն գլխավոր հրամանատար իրավունք ունի որոշում կայացնել Անկախության օրվա շքերթի հետ կապված: Դա կախված է պան Զելենսկու առաջնահերթություններից: Իմ առաջնահերթությունը բանակի կառուցումն էր»:    
08:09 - 12 հուլիսի, 2019
Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահի գրասենյակը

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահի գրասենյակը

tert.am։ Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն խուզարկում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը: Ստուգվում են փաստաթղթերը, հարցաքննվում են նախագահի աշխատակազմի աշխատակիցները: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին: Նշվում է, որ Հետաքննությունների պետական բյուրոն հետաքրքրված է գրասենյակում գաղտնիության մակարդակի համար պատասխանատու աշխատակիցների ցուցմունքներով և նիստերի արձանագրություններով: «Խոսքն այն ժողովների մասին է, որոնք կապված են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախագահության ընթացքում ռազմական գործողությունների պլանավորման հետ: Բյուրոյի անդամները չեն պատասխանում այն հարցին, թե կոնկրետ ինչ են փնտրում»,- գրված է հայտարարությունում:  
06:13 - 12 հուլիսի, 2019
Հարկադիր քիմիական ամորձատում․ Ուկրաինայի ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված |24news.am|

Հարկադիր քիմիական ամորձատում․ Ուկրաինայի ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված |24news.am|

24news.am։ Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է «Ուկրաինայի որոշ օրենսդրական ակտերում մանկահասակ, սեռական հասունացման չհասած անչափահաս անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների համար պատասխանատվության խստացման փոփոխությունների մասին» որոշումը (№ 6449): ՈՒՆԻԱՆ-ը փոխանցում է, որ որոշմանը կողմ է քվեարկել ժողովրդական պատգամավորներից 247-ը: Օրենքով Ուկրաինայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների միջոցով խստացվում է անչափահաս անձանց բռնաբարության եւ այլասերման համար պատասխանատվությունը: Այսպես՝ ՔՕ-ի մեջ հավելվում է նոր հոդված՝ 59 -1 «Հարկադիր քիմիական ամորձատում»: Ըստ այս հոդվածի՝ հարկադիր քիմիական ամորձատման պատիժն իրականացվում է դատապարտյալին հարկադիր հակաանդրոգեն դեղամիջոցներ ներարկելով, որը բաղկացած է քիմիական նյութերից, որոնց նպատակն է լիբիդոյի եւ սեքսուալ ակտիվության նվազեցումը: Նախատեսված է, որ հարկադիր քիմիական ամորձատումը նախատեսված չէ այն անձանց համար, որոնք հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկանը, եւ 65-ից մեծ անձանց համար: Կառավարությանը հանձնարարվել է օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել անձանց հրապարակային ռեեստրի ստեղծումը, որոնք ազատազրկման են դատապարտվել հետեւյալ հոդվածներով՝ անչափահասի բռնաբարություն, ոչ բնական ճանապարհով սեռական կիրքը բռնությամբ բավարարել, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, սեռական հարաբերություն անձի հետ, որը սեռական հասունացման չի հասել, անչափահասների այլասերում:
06:00 - 12 հուլիսի, 2019
ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները |armtimes.com|

ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները |armtimes.com|

armtimes.com: ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մտերիմների դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է 112 Ukraina-ն: Նշվում է, որ դատարանի կողմից չեղարկվել են նաեւ նրա որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի, եկամուտների եւ տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի, նրա որդու՝ Արտեմ Պշոնկիի, ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Արբուզովի եւ Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւի դեմ պատժամիջոցները: Վերոնշյալ քաղաքական գործիչների դեմ առաջին անգամ պատժամիջոցներ էին սահմանվել 2014 թվականին, որոնք ԵՄ Խորհրդի կողմից երկարացվել էին մինչեւ 2016-2018 թվականներ: Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը հեռակա կարգով Վիկտոր Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ կապված ուկրաինական պետական միջոցների յուրացմանն առնչվող հանցագործությունների հետ:Փետրվարի 26-ին դատարանը հայտնել էր,որ Յանուկովիչի պաշտպանությունը 5 բողոքարկում է ներկայացրել: Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ Կիեւի բողոքարկիչ դատարանը Վիկտոր Յանուկովիչի դատավճռի բողոքարկման քննարկումը նշանակել է հունիսի 13-ին:
16:52 - 11 հուլիսի, 2019