ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից |panarmenian.net|

Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից |panarmenian.net|

panarmenian.net: Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից որևէ գրություն չի ստացել: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ստացել է ԱԳՆ-ն բողոքի նոտա՝ կապված ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի հետ: Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ կախված գրության բնույթից և հասցեատիրոջից՝ դրանք համապատասխանաբար փոխանցվում են հասցեատիրոջը կամ մնում ԱԳՆ-ում: Այս դեպքում՝ ԱԳՆ-ն որևէ գրություն չի ստացել: Հոկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի չեղարկման պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ բողոքի նոտայում գրված է, թե ORSIS-ը առանց պատճառի հայտնվել է ՀՀ զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում: 2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը:
13:49 - 24 հոկտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով Լորան Վոքիեին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը վստահությամբ նշեց, որ բարձր ներկայացուցչական կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվեց գործարար շրջանակների միջև կապերի խթանմանը, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և կյանքի կոչման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Այդ համատեքստում երկուստեք կարևորվեց նաև Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խթանումը: ԱԳ նախարարը բարձր գնահատեց Ֆրանսիայի ինքնակառավարման մարմինների ղեկավարների շարունակական ջանքերն այդ ուղղությամբ, որի առանցքում ընկած է մարդու իրավունքների հարգումը: Փոխադարձաբար արժևորվեց Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում և երկու բարեկամ երկրների միջև կամրջող նշանակություն ունեցող հայ համայնքի դերակատարությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
06:19 - 24 հոկտեմբերի, 2019
ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է՝ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է՝ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում արած հայտարարությունները։ - Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ - Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ: - Իր հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Այն, որ հայերը Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է: Շարունակությունը՝ civilnet.am-ում  
07:01 - 18 հոկտեմբերի, 2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին: ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
13:47 - 16 հոկտեմբերի, 2019
Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև բազմադարյա բարեկամության վրա հիմնված համագործակցությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակները: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ հետ համագործակցության և երկխոսության շուրջ: Հանգամանալից քննարկվեցին տարածաշրջանային իրավիճակը և խնդիրներ: Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության պահպանումը:
06:31 - 16 հոկտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ: Տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
10:09 - 15 հոկտեմբերի, 2019
Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են սահմանում լարվածության նվազեցումը

Զոհրաբ Մնացականյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են սահմանում լարվածության նվազեցումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ: Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
08:09 - 15 հոկտեմբերի, 2019
Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ |news.am|

Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Դամասկոսում ՀՀ դեսպանատունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով՝ դեսպանատունը մշտական կապի մեջ է Սիրիայի հյուսիսում հայկական համայնքի հետ: Նա նշեց, որ եթե հայրենակիցները ցանկություն հայտնեն լքել շրջանը, ապա նրանց օգնություն կցուցաբերվի: «Օպերատիվորեն տեղեկատվություն ենք ստանում: Սիրիայի հյուսիսում այժմ մոտ 3 հազար հայ է բնակվում: Հայաբնակ շրջանում զինված բախումների մասին տեղեկություններ դեռեւս չկան»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը: Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները քննարկում են Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, Աննա Նաղդալյանը նշեց. «Տարբեր տարբերակներ եւ իրադարձությունների զարգացման սցենարներ են քննարկվում, թե ինչպես օգնել հայրենակիցներին եւ Սիրիայի խաղաղ բնակչությանը: Սակայն ձեր նշած սցենարը չի քննարկվում»:  
13:21 - 14 հոկտեմբերի, 2019
Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ

Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել սպառազինությունների մրցավազքին. ԱԳՆ

news.am: Հայաստանը կոչ է անում բոլոր գործընկերներին հրաժարվել այն քայլերից, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են սպառազինությունների մրցավազքին եւ տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի Ֆրանսիայի սպառազինությունների մատակարարման մասին հարցին։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոստացել է չանել դա։ Պատասխանելով ֆրանսիական մի շարք դատարանների որոշումների հարցին, որոնք չեղարկել են Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության համաձայնագրերը, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ մարդու իրավունքները եւ դրանց իրականացումը պայմանավորված չեն կեցության տարածքի կարգավիճակով։ «Այդ դիրքորոշումը մենք հնչեցնում ենք բոլոր հարթակներում։ Այդ թվում դա վերաբերում է աշխարհի հետ ազատ հաղորդակցման իրավունքին»,- ընդգծել է Նաղդալյանը։  
13:12 - 14 հոկտեմբերի, 2019