Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայում ինֆլյացիան կարող է անկառավարելի դառնալ |ermenihaber.am|

Թուրքիայում ինֆլյացիան կարող է անկառավարելի դառնալ |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) մակարդակը կարող է ոչ միայն չնվազել, այլև ընդհանրապես դուրս գալ վերահսկողությունից։ Այս մասին ահազանգել է թուրք պրոֆեսոր և լրագրող Էմրե Ալքինը։ Անդրադառնալով մարտին երկրում գրանցված ինֆլյացիայի մակարդակին՝ Ալքինը արձանագրել է, որ նախորդ ամիս ամենաբարձր գնաճը գրանցվել է առողջապահության, սննդի և կրթության ոլորտներում, որոնք բնակչության հիմնական պահանջմունքների ոլորտներն են։ Պրոֆեսորը համոզված է, որ միայն որոշակի ապրանքների գների ժամանակավոր զեղչերով հնարավոր չէ պայքարել գնաճի դեմ․ անհրաժեշտ են ավելի համակարգված և կայուն լուծումներ։ Ալքինի խոսքով՝ մինչ օրս Թուրքիայում ինֆլյացիայի աճի դեմ կիրառված միջոցներն իրականում արտակարգ դրություններում օգտագործվող մեթոդներ են, որոնք երկարատև ժամկետում որևէ շոշափելի արդյունք չեն տալիս։ Մասնագետի կարծիքով՝ գների իրական իջեցումը հնարավոր է միայն ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի նվազեցման միջոցով, որպեսզի արտադրողներն ու ծառայություններ մատուցողները կարողանան հանրությանն իրապես ավելի էժան ապրանքներ ու ծառայություններ մատուցել։ «Եթե դա չարվի, գնաճը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - պնդում է Ալքինը։
05:57 - 05 ապրիլի, 2019
Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը |ermenihaber.am|

Ստամբուլի 7 շրջանում ավարտվել է քվեների վերահաշվարկը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, իշխող կուսակցության բողոքարկմամբ` Ստամբուլի 19 շրջանում որոշում կայացվեց կատարել քվեների վերահաշվարկ: Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` Ստամբուլին պատկանող «Իշխանաց կղզիներում», Բաքըրքյոյ, Ֆաթիհ, Բեյքոզ, Բաշաքշեհիր, Սարըյեր և Շիլեի շրջաններում ընտրություններին անվավեր ճանաչված քվեների հաշվարկը ավարտվել է: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված պատգամավոր Ահմեթ Համդի Չամլը նշել է, որ թեև այդ 7 շրջաններում ավարտվել է քվեների վերահաշվարկը, իրենց կուսակցությունը կրկին բողոքներ ունի:
05:49 - 05 ապրիլի, 2019
Էրդողանը հայտարարել է ՏԻՄ ընտություններում հաղթանակի մասին |news.am

Էրդողանը հայտարարել է ՏԻՄ ընտություններում հաղթանակի մասին |news.am

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին: Էրդողանը նշել է, որ ժողովրդի աջակցությունն իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը թույլ է տվել հաղթել երկրում անցկացված 15-րդ ընտրություններում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Նրա խոսքով՝ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ժողովրդի միություն» քաղաքական դաշինքի թեկնածուները, որի մեջ է մտնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հաղթել են 778 տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում 16 խոշոր քաղաքներում: Թուրքիայում բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը ղեկավարում են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:Էրդողանը նշել է, որ իշխանությունները պատրաստում են երկրում խոշոր բարեփոխումների ծրագիր: Թուրքիայի իշխանությունների առաջնահերթությունը մինչեւ 2023 թվականը տնտեսության հետագա զարգացումն է, արտահանման մեծացումը եւ զբաղվածության աճը, ասել է թուրք առաջնորդը:  
06:39 - 01 ապրիլի, 2019
Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Թուրքիայի դեսպանին |news.am|

Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Թուրքիայի դեսպանին |news.am|

news.am: Հունաստանի ԱԳՆ-ն Աթենքում Թուրքիայի դեսպան Բուրաք Օզուգերգինին բողոքի նոտա է ներկայացրել թուրքական կործանիչների հետ կապված միջադեպի առիթով, որոնք հետապնդել են ուղղաթիռը, որտեղ գտնվում էր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, տեղեկացնում է Ekathimerini-ն։ Ցիպրասն ուղեւորվում էր Էգեյան ծովի Ագատոնիսի կղզի՝ մասնակցելու 1821 թվականին օսմանյան կառավարման դեմ Հունաստանի ապստամբությանը նվիրված միջոցառմանը։ Մի քանի թուրքական կործանիչներ, խախտելով Հունաստանի օդային տարածքը, հետապնդել են ուղղաթիռը, որն ստիպված է եղել խուսանավել մինչեւ հունական կործանիչների հասնելը։ Այդ նույն օրը թուրքական կործանիչները 47 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը Էգեյան ծովի արեւելյան մասում։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել էին երկու երկրների պատվիրակությունների հանդիպման մասին՝ քննարկելու վստահության ամրապնդման միջոցները 1988 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա։ Աթենքը հայտարարում է, որ Թուրքիայի գործողություններն Էգեյան ծովում խախտել են 1988 թվականի համաձայնագիրը, որը նախատեսում է, որպեսզի երկու երկրները ձեռնպահ մնան ռազմական գործողություններից եւ խուսափեն զորավարժությունների անցկացումից զբոսաշրջային սեզոնին եւ հիմնական ազգային ու կրոնական տոների ժամանակ։    
08:41 - 27 մարտի, 2019
Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

Թուրքիան երկիր մուտք գործելու թույլտվություն չի տվել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, ովքեր Ստամբուլ էին ժամանել Սելահաթթին Դեմիրթաշին պարգևատրելու նպատակով։ Միշել Լաուրենտն ու Սիլվի Ժանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահին պետք է հանձնեին «Montluc - Résistance et Liberté» գրական մրցանակը։ Ermenihaber-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի քաղաքացիները 40 ժամ շարունակ պահվել են Ստամբուլի օդանավակայանում՝ առանց պատուհանների մի սենյակում, իսկ այնուհետև արտաքսվել են երկրից։ Դեմիրթաշը «Emmanuelle Colas» հրատարակչության կողմից դեռ 2019թ․ փետրվարի 10-ին պարգևատրվել էր «Montluc - Résistance et Liberté» մրցանակով, որը Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից մեկն է։ Հրատարակչությունը մրցանակը Սելահաթթին Դեմիրթաշի կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին հանձնելու նպատակով լիազորել է Միշել Լաուրենտին։ Վերջինս մարտի 18-ին ժամանել է Ստամբուլ, որտեղ պարզվել է, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Լաուրենտին ուղեկցող Ժանը վախեցել է նրան միայնակ թողնել օդանավակայանում, ուստի նույնպես հրաժարվել է երկիր մուտք գործելուց։ Ֆրանսիայի քաղաքացիների փաստաբանները միջադեպի առթիվ գրավոր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․ «Մարտի 19-ին մենք այցելել ենք Ստամբուլի օդանավակայան, սակայն մեզ թույլ չեն տվել տեսակցել մեր պաշտպանյալների հետ՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ օդանավակայանը նորակառույց է։ Մեր պաշտպանյալները զրկվել են իրավական ինքնապաշտպանության իրավունքից։ Պատասխանատու անձինք ոչ մի կերպ ոչ մեզ, ոչ մեր պաշտպանյալներին չեն մեկնաբանել կիրառված արգելքի հիմքերը։ Մեր պաշտպանյալներին ապօրինաբար արգելվել է մուտք գործել երկիր, և կարծես դա էլ բավարար չէ, մինչև երկրից արտաքսվելը՝ 40 ժամ շարունակ նրանք պահվել են պատուհաններ չունեցող մի սենյակում։ Դրա դեմ մեր ներկայացրած բողոքներին մեզ պատասխանեցին, որ օդանավակայանը դեռ նոր է, իսկ Ֆրանսիայի հետ թռիչքները կանոնավոր չեն»։ Լաուրենտի և Ժանի փաստաբանները տեղեկացրել են նաև, որ իրենց պաշտպանյալների դեմ կիրառված արգելքի վերացման նպատակով իրավական գործընթաց են սկսելու։ armtimes.com
06:14 - 22 մարտի, 2019
Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը։ Այս մասին հայտնում է Էրմենհաբերը: Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան երկրների, օրինակ՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Ռուսաստանի «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական բաժնետիրության կողմից Մերսինի Գյուլնար շրջանում կառուցվող «Akkuyu»-ն Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2018թ․ ապրիլի 3-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին ռեակտորը շահագործման կհանձնվի 2023 թվականին։ 24news.am
06:05 - 13 մարտի, 2019
Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ - Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ -Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ -Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ -Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: -Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
00:00 - 01 հունվարի, 0001