«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը
 |azatutyun.am|

Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը |azatutyun.am|

azatutyun.am: Արդյոք Ադրբեջանը բունկեր ու ճանապարհներ է կառուցում Ջերմուկում, ինչպես օրերս հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Թաթոյանի հայտարարությունները չցանկացավ մեկնաբանել, փոխարենը մեջբերեց կառավարության հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի բոլոր զորքերը պետք է դուրս գան։ Դիտարկմանը, թե հատկապես ջերմուկցիներն անհանգստության մեջ են, ցանկանում են իմանալ՝ հակառակորդն էդտեղ բունկերներ ու ճանապարհներ կառուցո՞ւմ է, թե՞ ոչ, Հակոբյանն արձագանքեց․ -«Էդ մարդիկ նաև հետևում են կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և տեսնում են, թե, օրինակ, վարչապետ Փաշինյանն այլ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ինչ հայտարարություններ է անում էդ թեմայով։ Էդ մարդիկ տեսնում են, որ իրենց անվտանգության հետ կապված աշխատանքներ տարվում են»։ Նախկին օմբուդսմենն օրերս ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամի փաստահավաք զեկույցը։ Քարտեզագետներից, իրավաբաններից և պատմաբաներից բաղկացած մասնագիտական խումբը Սյունիքում և Վայոց Ձորի մարզում արձանագրել է, որ ադրբեջանցիներն այս օրերին ակտիվորեն ամրացման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհներ և անգամ բունկեր են կառուցում՝ թիրախի տակ պահելով մի շարք համայնքներ, նաև Տաթևի և Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը։ Թաթոյանն ասաց՝ եթե այս օբյեկտների հետ որևէ բան պատահի, ապա հետևանքներն աղետալի են լինելու։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում նախկին օմբուդսմենի հայտարարությունը։ Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե, գտնվելով ահավոր ճնշումների տեկ, կառավարությունը հրաժարվել է «միասնական հայրենիքի» գաղափարից, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ չգիտի, թե ինչ ճնշումների մասին է խոսքը և իրենք էլ չեն հրաժարվել այդ գաղափարից։ «Եթե Արցախի թեման է, ապա վարչապետ Փաշինյանը խոսեց այդ մասին, Անկախության հռչակագրի մեջ «միասնական հայրենիքի» դրույթը կա, բայց հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք խախտել այդ դրույթը՝ Արցախը դուրս բերվեց բանակցության սեղանից։ Մենք ինչ ենք ասում՝ պետք է ջանք չխնայենք, որպեսզի Արցախում ապրեն հայերը, լրինեն անվտանգ, որովհետև Արցախը մշտապես եղել է հայկական հող, հողը պաշտպանում են այնտեղ ապրելով», - ասաց պատգամավորը՝ կրկին վկայակոչելով Փաշինյանի հայտարարությունը՝ հիմա Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ, իրենք էլ կլինեն կանգնած Արցախի թիկունքին։
12:06 - 15 նոյեմբերի, 2022
ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց։  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին և այլ նախագծերը։ Ազգային ժողովը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության  2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին նախագծերը։
10:07 - 15 նոյեմբերի, 2022
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը` վերահաշվարկի արդյունքում

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կազմը` վերահաշվարկի արդյունքում

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։   Ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակն ըստ ստացած քվեների ունի հետևյալ տեսքը․   1․ Փաշինյան Նիկոլ Վովայի (945) 2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի (809) 3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի (609) 4. Ավինյան Տիգրան Արմենի (555) 5. Պապոյան Գևորգ Հարությունի (552) 6. Միքայելյան Սասուն Մեխակի (544) 7. Հարությունյան Արայիկ Էդուարդի (542) 8. Դավոյան Արփինե Հրահատի (534) 9. Սանոսյան Գնել Հենզելի (526) 10. Ալեքսանյան Վահագն Հովիկի (520) 11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի (508) 12. Հակոբյան Վաղարշակ Սոսի (465) 13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի (401) 14. Թորոսյան Արսեն Գևորգի (399) 15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի (394) 16. Մաթևոսյան Համբարձում Մամբրեի (391) 17. Կոնջորյան Հայկ Արսենի (384) 18. Հայրապետյան Մխիթար Իոսիֆի (337) 19. Սիմիդյան Հակոբ Կարապետի (333) 20. Արշակյան Հակոբ Վրեժի (331)   Այսպիսով' Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամներ են ընտրվել.   1․ Փաշինյան Նիկոլ Վովայի 2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի 3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի 4. Ավինյան Տիգրան Արմենի 5. Պապոյան Գևորգ Հարությունի 6. Միքայելյան Սասուն Մեխակի 7. Հարությունյան Արայիկ Էդուարդի 8. Դավոյան Արփինե Հրահատի 9. Սանոսյան Գնել Հենզելի 10. Ալեքսանյան Վահագն Հովիկի 11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի 12. Հակոբյան Վաղարշակ Սոսի 13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի 14. Թորոսյան Արսեն Գևորգի 15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի   ՔՊ 6-րդ համաժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Խոջոյան, ՔՊ Վերահսկող հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյան:  
09:36 - 04 նոյեմբերի, 2022
Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը․ քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը

Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը․ քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ խիստ մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորեւ. «Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ: Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում: Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով: Քաղաքացիական պայմանագիր  կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն  նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում: Կառավարող քաղաքական ուժի կողմից սեփական կուսակցական անդամներին պետական մարմիններում ընտրությունն ու նշանակումը չի նպաստում նշված ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացմանը, հանդիսանում է կառավարող կուսակցության և պետական անկախ մարմինների սերտաճման արատավոր գործընթաց և անխուսափելիորեն ազդելու է ինչպես հետագա ընտրությունների ազատ և արդար անցկացման, այնպես էլ՝ դատական համակարգում արդյունավետ բարեփոխումների, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ապահովման և հանրային վստահության վրա: Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը և պահանջում ենք վերադառնալ հաշվետու կառավարման սկզբունքներին, պետական պաշտոններում ընտրություններն իրականացնելիս ապահովել բարեվարքության սկզբունքն ու բացառել  շահերի բախումը, այլ ոչ թե վերադառնալ Հայաստանի հասարակության մեծամասնության կողմից 2018թ. Թավշյա հեղափոխության արդյունքում մերժված գործընթացներին: Պետական կառավարման նման արատավոր գործելակերպի վերարտադրությունը հիմնավոր կասկած է առաջ բերում, որ իշխող քաղաքական ուժը գնում է պետության զավթման ճանապարհով: Այս պրակտիկան կանխարգելելու և վերացնելու նպատակով  անհրաժեշտ է հրատապ կարգով կատարել օրենսդրական փոփոխություններ՝ բոլոր անկախ մարմինների անդամների թեկնածուների համար նախատեսելով առնվազն վերջին երեք տարիներին կուսակցական անդամության և քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու սահմանափակում»։ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրազեկ քաղաքացիների միավորում Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
17:16 - 02 նոյեմբերի, 2022
Դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում․ Ալեն Սիմոնյան

 |news.am|

Դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում․ Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Հայաստանը խորհրդարանական երկիր է, եւ տրամաբանական է, որ իշխող կուսակցության վարչության նախագահ լինի այն մարդը, որն ընտրությունների ժամանակ լինում է թիմի առաջին համարը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՔՊ վարչության նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելը։ «Մենք մեծ դժվարությամբ համոզեցինք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը համաձայնի առաջադրվել վարչության նախագահի պաշտոնում։ Մենք լիարժեք մտել ենք խորհրդարական կառավարման ձեւի մեջ։ Ինչի մեջ մեզ մեղադրել, բայց ժողովրդավարության բացակայության մեջ չի կարելի մեղադրել։ Վարչության նախագահ եղել է Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, հիմա մենք ճիշտ այսպես ենք գտել»,- ասաց Սիմոնյանը։ ՔՊ-ում կա՞ն «պապիկյանական» եւ «ավինյանական» թեւեր, ինչպես նշվում է մամուլում։ Սիմոնյանն ասում է՝ ինքը նման տեղեկություններ չունի։ «Ես ի՞նչ կարող եմ ասել, ես «ալենական եմ»։ Գաղտնիք չէ՝ իշխող կուսակցության  լիդերը Նիկոլ Փաշինյանն է։ Աբսուրդ է։ Ինչ է ստացվում՝ եթե Ավինյանն է ընտրվել, ուրեմն՝ թե՞ւ ունի։ Ես եմ ընտրվել, ուրեմն՝ թե՞ւ ունեմ։ Բնական է, եղել է քարոզարշավ, որին, ի դեպ, ես չեմ մասնակցել։ Մեկը բոլոր այցերին է մասնակցել, մյուսն ընդհանրապես չի մասնակցել։ Բայց ուղիղ եթերում 1027 պատվիրակ քվեարկել է, հաշվարկն ուղիղ եթերով արվել է, եւ մեծ հաշվով անակնկալ չի եղել, անծանոթ մարդ վարչության կազմում չի հայտնվել»,- ասաց Սիմոնյանը։ Սիմոնյանի խոսքով՝ ՔՊ վարչության կազմը կրճատվեց, քանի որ մեծ թիվի հետ դժվար էր աշխատելը, նիստերի անցկացման համար քվորում ապահովելը․ «Ես կողմ էի, որ անդամների թիվը լիներ 13»։
14:24 - 02 նոյեմբերի, 2022
Ասել, որ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Ասել, որ հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա կազմակերպություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: 2021-ի հունվարյան պայմանավորվածության կարևոր կետերից մեկը եղել է այն, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ 2021-ի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար, մենք, ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, թե հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը այդ տրամաբանությամբ չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշանակում է չկա կազմակերպություն»,- ասաց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ կա սահման, և դա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն է։ «Իհարկե, կա սահման: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է,  և այդ սահմանը խախտված է: ՀԱՊԿ-ը, նաև ՌԴ-ն, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է»,- ասաց Փաշինյանը:
17:25 - 29 հոկտեմբերի, 2022
Այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն. Փաշինյանը նոր «կապիտուլյացիա»-ի մասին ահազանգողներին հորդորեց ներողություն խնդրել

 |armenpress.am|

Այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն. Փաշինյանը նոր «կապիտուլյացիա»-ի մասին ահազանգողներին հորդորեց ներողություն խնդրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարում է շատ կարևոր փաստաթուղթ, որում արձանագրված են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը: Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում: «Առաջինն՝ արձանագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխավոր, Լաչինի միջանցքի գոյությունը՝ որպես ԼՂ-ի և Հայաստանի կապի միջոց, արձանագրված է ապաշրջափակման օրակարգը, փախստականների իրավունքները և այլն»,-ասաց Փաշինյանն՝ այլ բան համարելով այն, թե ինչպես և ինչ կերպ է կատարվում այդ եռակողմ արձանագրությունը: Նա նկատեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որոշ ուժերի կողմից գնահատվել է որպես կապիտուլյացիա: «Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Եվ այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020-ի նոյեմբերի 9-ին «կապտուլյացիա» ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես առաջիկայում պատրաստվում եմ առաջիկայում «կապիտուլյացիա» ստորագրել: Պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 անգամ կապիտուլյացիա ստորագրի: Այսինքն, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն վերջ՝ էլ կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա: Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ»,-ասաց Փաշինյանը: Նա առաջարկեց արձանագրել հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելու համար: Դա պարզ գրագիտության հարց է, իսկ եթե  այդ մարդիկ ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկել ու ահազանգել նոր կապիտուլյացիաների մասին, քանի որ պատմության մեջ կապիտուլյացիա՝ երկրի, կամ՝ առավել ևս իշխանության պատմության կյանքում, լինում է մեկ հատ: Կրկին ընդգծում եմ՝ այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն»:
16:30 - 29 հոկտեմբերի, 2022
ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը

 |armenpress.am|

ՔՊ-ն որդեգրում է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նոր տեսլական. հաստատվեց կուսակցության նոր ծրագիրը |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ որդեգրում է նոր տեսլական. եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները, և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այս մասին ՔՊ կուսակցության 6-րդ համաժողովում ասաց  կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Պատերազմը և դրա հետևանքներն ավելի սրեցին Հայաստանի արտաքին անվտանգության խոցելիությունը: ԼՂ հիմնախնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը  մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար: Եվ այս սպառնալիքները պետք է կառավարել և վերացնել: Համոզված ենք, որ ՀՀ-ի և ԼՂ-ի անվտանգության ապահովման միջոցը համակեցության, այսինքն՝ միմյանց գոյության չբացառման բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին՝ մեր անմիջական հարևանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, իսկ հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր լինեն Հայաստանի համար»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ այս նպատակին հասնելը կուսակցության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Նա հավելեց՝ երկրի պաշտպանունակության բարձրացումը որևէ կերպ չի հակասում այդ տեսլականին, ավելին՝ այն դրա անբաժանելի մասն է: «Անդրադառնալով ԼՂ-ի հիմնախնդրին՝ կուսակցությունը որդեգրում է դրա կարգավորման նոր տեսլական: Ըստ այդմ՝ եթե նախկինում առաջնահերթություն էր դիտարկվում ԼՂ կարգավիճակը, որը պետք է դառնա արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքը, այժմ առաջնահերթություն են դիտվում արցախահայության անվտանգություն ու իրավունքները և դրանց երաշխիքների համակարգից է բխում անհրաժեշտ կարգավիճակը: Այդ համակարգը պետք է երաշխավորի, որ ԼՂ-ի հայերն ապրեն իրենց հայրենիքում, իրենց համարեն հայ, ղարաբաղցի, արցախցի: Հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում անհնար է պատկերացնել առանց ԼՂ-ի համապատասխան ներգրավվածության»,- կրկին շեշտեց Ռուբինյանը: Ապա Ռուբինյանը ներկայացրեց կուսակցության նոր ծրագրի նախագիծն ու նպատակները: Ելնելով այդ նպատակներից՝ ծրագրով կուսակցությունը 2021-2026 թթ համար որդեգրում է 3 առաջնահերթություն՝ համապարփակ և տևական խաղաղության հաստատումը, բարձրորակ և հասանելի կրթական համակարգի ձևավորումը և պրոֆեսիոնալ մարտունակ բանակի կառուցումը: «Խաղաղությունը, արդիական կրթությունը, մարտունակ պրոֆեսիոնալ բանակը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանության առանցքային գործոններն են»,-ասաց Ռուբինյանը՝ վստահեցնելով, որ կուսակցությունը շարունակելու է աշխատանքը քաղաքական ուժեղ, ինստիտուցիոնալ կառույց դառնալու ուղղությամբ: Համաժողովում հաստատվեց ինչպես կուսակցության նոր ծրագիրը, այնպես էլ նոր կանոնադրությունը:
15:04 - 29 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արևմտյան երկրների կողմից ներկայացված առաջարկները

Ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջարկված տարբերակները․ «Տարբերակներից մեկի համաձայն, որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակը ինչ-որ ձևով ստատուս քվո արձանագրենք և լուծենք ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումը այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը․ կարող է հարց ծագել, բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ է չի համարում Ադրբեջանի մաս։ Ես իմ վերջին հարցազրույցում ցավով արձանագրեցի, որ միջագային հանրությունը, բոլորը պետությունները՝ առանց բացառության (այսօր չէ միայն, երեկ էլ, առավել ևս 2007 թվականից հետո, դրանից առաջ 1996թ․ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո) Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակը այլ է։  Մենք ասում ենք ՝ մենք ուզում ենք խաղաղություն, բայց կա մի կարևոր հանգամանք․ նման կոնֆլիկտներում խաղաղություն երբեք չի հաստատվել, եթե չի եղել խաղաղության պայմանավորվածությունների շուրջ երաշխավորներ։ Դրանք կարող են լինել գերտերությունները․ ո՞վ է, որ մեզ օգնում է հասնել խաղաղության, և ո՞վ է, որ երաշխավորում է պայմանավորվածությունների ի կատար ածումը» ,- ընդգծեց վարչապետը։ 
13:13 - 29 հոկտեմբերի, 2022
Պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում  երկարացվի․ Նիկոլ Փաշինյան

Պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի․ Նիկոլ Փաշինյան

Հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար և ՀՀ կառավարությունը մերժում է ռուսականը և ընդունում է արևմտյանը։ Սա իրականության հետ որևէ կապ չունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Այն, որ կա ռուսական և արևմտյան ընկալում դա ճիշտ է, իսկ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021թվականի հունվարին։ Այս պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն ԼՂ-ի և ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է։ Մենք պայմանավորվել ենք այդ սցենարի և պլանի շուրջ։ Առաջ անցնելով ասեմ, որ այդ պլանը ներկայացվել է ՀՀ-ին 2022 թվականի օգոստոսին և, ընդ որում, պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ օգոստոսին ներկայացվում է, սեպտեմբերին ռուսասատանցի համանախագահողը կվերադառնա մեր վերջնական դիրքորոշումը ստանալու։ Սեպտեմբերի հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը, որովհետև դա եղել է մեր պայմանավորվածությունը դեռևս 2021 թվականի հունվարին։ Ես երեկ թվիթերում եմ ասել և հիմա էլ եմ ուզում ասել, որ երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ ընդունել արդեն պաշտոնապես, եթե անհրաժեշտ է եռակողմ հայտարարության ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթը ընդունել հիմք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասաց վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ երեկ թվիթերյան իր գրառման մեջ նշել է՝ հույս ունի ՌԴ-ն իր առաջարկը կպաշտպանի․ «Որովհետև սակարևոր նրբություն է, որ այդ բանաձևը անվտանգություն բերելու է ԼՂ-ին և Հայաստանին, թե ոչ, խաղաղություն բերելու է, թե ոչ։ Այստեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին։ Մենք ուզու՞մ ենք, որ նրանք շարունակեն իրենց գործունեությունը․ այո, ուզում ենք։ Ես պաշտոնապես ասում եմ՝ պատրաստ եմ Սոչիում ստորագրել և ընդունել փաստաթուղթը, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15, 20 տարով, ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահը հանդես գա այդ առաարկով, եթե պետք է ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց ՌԴ նախագահը պետք է պաշտպանի այդ առաջարկը, որովհետև դա եռակողմ փաստաթուղթ է։ Մենք նաև պետք է անդադառնանք, թե ինչ են անում խաղաղպահները ԼՂ-ում, որովհետև մենք Փառուխի դեպքերը չենք մոռացել, ոչ միայն այն պատճառով, որ ամենաբարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ ադրբեջանցիները դուրս պետք է գան ՌԴ խաղաղապահների պատասխանտվության գոտուց, իսկ այդ պայմանավորվածությունը, խոստումը մինչև այժմ չի կատարվել, բայց կարևոր է նաև այն պատճառով, որ մեր քննադատողները մեզ խոցելու համար ասում են՝ «Ղարաբաղը ուզում եք Փառուխ առ Փառուխ տալ»։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն․ ՌԴ-ն իր առաջարկությունները հետևողական և պինդ պաշտպանու՞մ է, թե՞ ոչ»,- ասաց վարչապետը։  Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց․ «Ես հայտարարում եմ, որ Սոչիում պատչրաստ եմ այդ փաստաթուղթը ստորագրել՝ ՌԴ առաջարկությունների հիման վրա։ ՌԴ-ն, որպես միջնորդ, թող այդ նախագիծը ներկայացնի՝ հղում անելով նաև ՌԴ ներկայացրած փաստաթղթին։ Ես սա հրապարակային եմ ասում, որպեսզի շահարկումների տեղիք չտանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։    Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի
12:10 - 29 հոկտեմբերի, 2022
Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ համագումարին

Որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի․ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ համագումարին

Մենք ծրագիր ենք ներկայացրել հանրությանը և հավատարիմ ենք մնացել այդ ծրագրին, և մենք ունենք պարագա, երբ ծրագրին հավատարիմ մնալը մեզ բերել է հաջողություն ու ունենք դեպք, երբ բերել է անհաջողություն․ Լեռնային Ղարաբաղի դեպքը հենց դրա մասին է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ինչու՞ այդպես եղավ․ որովհետև մենք երբեք չենք մտածել, որ Ղարաբաղի հարցը մի հարց է, որը մենք պետք է օգտագործենք իշխանության մնալու կամ ներքաղաքական խնդիր լուծելու համար։ Եվ, ինչպես մենք ներքաղաքական առումով փորձել ենք գնալ մեր պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով՝ համաձայան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի, նույն կերպ էլ մենք գնացել ենք ԼՂ խնդրի հետևից։ Մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ խնդրի լուծմանը»,- ասաց վարչապետը։  Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կուսակցության հիմնադիր ծրագրի՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ կետին, ասաց․ «իմ վարչապետ ընտրվելուց հետո իմ առաջնային ջանքերը ուղղված են եղել ԼՂ բանակցողի կարգավիճակի վերականգմանը և էստեղ էլ մենք հավատարիմ ենք մնացել մեր տեքստերին, բայց արդյունքում պարզվեց, որ այս բոլոր պատմությունները դուրս են ՀՀ վերահսկողության տակից, որովհետև ՀՀ-ն շուրջ 30 տարվա բանակցությունների արդյունքում կորցրել է ամբողջ վերահսկողությունը ԼՂ խնդրի վերաբերյալ, պարզվեց, որ ՀՀ-ն այլևս որևէ բան այդ համատեքստում չի որոշում և միակ բանը, որ կարող է որոշել, դա հլու կատարել է այլ տեղերում կայացրած որոշումները։ Այո, եթե մենք սխալ ենք արել, այդ սխալը հետևյալն է․ մենք չենք հնազանդվել այդ որոշումներին, բայց մենք այդպես վարվել ենք ոչ միայն ԼՂ խնդրի համատեքստում, այլ որովհետև հասկացել ենք, որ դրանով կկորցնենք մեր ինքնիշխանությունը և պետականությունը։ Մենք հասկացել ենք, որ գուցե ԼՂ հարցը ամբողջ պատմությունը չէ, պատմության մնացած մասը վերաբերում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը ու սուվերենությանը, և ես ուզում եմ արձանագրել, որ ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում, այսօր էլ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը ու սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ է, և մենք այսօր բարձր և հստակ պետք է հայտարարենք և արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, ինքնիշխանությունը, սուվերենությունը ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի, և մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»,- հայտատարեց վարչապետը։  Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի  
11:39 - 29 հոկտեմբերի, 2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում |news.am|

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում |news.am|

news.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր փակ համագումար է անցկացնում: Համագումարին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ մարզահամերգային համալիրում անցկացվող համագումարին արդեն այցելում են ՔՊ անդամ պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետներ, տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաեւ այլ հրավիրյալներ: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է լուսաբանման համար համագումարը փակ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ կուսակցության ներսի աշխատանքային պրոցեսները պարտադիր չէ, որ միշտ լուսաբանվեն։ «Մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվեն: Կլուսաբանվեն այնքան, որքան անհրաժեշտ է։ Կլինի ուղիղ հեռարձակում»,- նշեց նա։ Համագումարը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 18-ին, սակայն այն հետաձգվեց սահմանային լարվածության պատճառով: Համագումարում կուսակցությունը պետք է ընտրի վարչության նոր կազմը։ Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։
11:15 - 29 հոկտեմբերի, 2022
Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայություն երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան
 |1lurer.am|

Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայություն երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Զորքերի դուրսբերումը ոչ միայն պահանջ է, այլև անհրաժեշտություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտնեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Անկախ նրանից՝ բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ որ պատկանում է ՀՀ-ին, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու: Նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած դեպքերում դա պահպանելու է կոնֆլիկտի լարվածությունը մեր սահմանների վրա: Ոչ մեկին դա լավ տեղ չի հասցնելու»,- ասաց նա: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բոլոր հարթակներում ներկայացնում են հայկական կողմի պահանջը: «Այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասաց նա: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը:
13:21 - 27 հոկտեմբերի, 2022