Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի երկրորդ տասնօրյակից   |armenpress.am|

Գեղարքունիքում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի երկրորդ տասնօրյակից |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսելու նպատակով մարզպետարանում հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են  մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզում ստեղծված Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու մարզային հանձնաժողովի նախագահը եւ անդամները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, դա հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։ Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, իսկ դրա կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի մարզային հանձնաժողովի  ղեկավարներ եւ աշխատակիցներ, Մարտունու եւ Սեւանի ԲԿ-ների բժիշկներ: Նիստը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Նարեկ Մանուկյանը:  Նա ողջունել է հանձնաժողովի անդամներին`  մաղթելով արդյունավետ եւ համագործակցված աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ներդրման,  իրազեկման եւ իրականացման հետ կապված հարցեր: Նշվել է, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացում  առանցքային դեր ունեն դրա դեմ իրականացվող պատվաստումները, ինչի գործընթացը  Գեղարքունիքի մարզում նախատեսվում է սկսել ապրիլի 2-րդ տասնօրյակից: «Առաջին փուլում  նախատեսվում է պատվաստել 65 տարեկանից բարձր, իսկ երկրորդ փուլում՝ 18-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներին, այցելուներին և աշխատակիցներին: Պատվաստումներն իրականացվելու են կամավորության սկզբունքով եւ անվճար հիմունքներով»,- տեղեկացրել են հանձնաժողովի անդամները: Մարզի բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նիստի ընթացքում որոշվել է հաջորդ շաբաթվանից մարզի բոլոր տարածքների առողջապահության առաջնային օղակի բժիշկների եւ միջին բուժանձնակազմի հետ իրականացնել վերապատրաստման դասընթացներ:
15:29 - 08 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7, Նանսենի փ. 6, 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Լվովյան փ. 8, Բորյան փ. 2 շենքեր, թիվ 2 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ջրաշեն գյուղ 1 փողոցի 1 և 2 նրբանցքներ, Ջրաշեն գյուղ 1փ. 72-105 սեփական տներ, Ջրաշեն գյուղ 2 փողոցի 1 և 2 նրբանցքներ, Ջրաշեն 2փ. 39–61 սեփական տներ, այգեգործական ընկերությոան սեփական տներ, Արշակունյաց պող. 45, 47, 49 շենքեր,Գարեգին Նժդեհի փ․56ա, 56բ շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ադոնցի փ. 15 շենք, Խաչատրյան փ. 22 շենք, Ազատության պող. 7, 7ա շենքեր, Մամիկոնյանց փ. 29 շենք, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:30-14:30 Հովտաշեն գյուղ մասնակի, 10:00-15:00 Դարակերտ, Խաչփառ և Արարատ գյուղեր մասնակի, 10:00-16:00 Սիսավա գյուղ, 10:30-16:30 Այգեստան գյուղ մասնակի, 12:00-13:00 Շահումյան գյուղ, 13:00-14:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի, 14:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10։30-12։00 Կեչուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք՝ Շահումյան, Մայիսյան, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի մասնակի, 11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացու փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-15։00 Հրազդան քաղաք՝ Մյասնիկյան, Սպանդարյան, Երևանյան, Նար-Դոսի, Տ․ Պետիկյան, Պ․ Դուրյան․ Ա․ Խաչատրյան փողոցներ, թիվ 1 դպրոց, մանկապարտեզներ, Կոճոռ թաղամաս, Շահումյան փողոց, հարավային թաղամաս, Երևանյան խճուղի, թիվ 4 դպրոց, թիվ 7 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ճանշինվարչություն, Արտակ քարի արտադրամաս, Ավտոգազ, Պոմպակայան Մաքրավան, Ճնշման ջրավազան, հեռուստակայան, Զինմաս, “Ղ-Տելեկոմ” ընկերություն, “Նարեկ” ՍՊԸ և հարակից տարածքներ, ԱԱԾ շենք, 10։30-16։30 Քանաքեռավան համայնք՝ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 փողոցներ, 11։00-14։00 Աբովյան քաղաք 1-ին միկրոշրջան, Էլար թաղամաս, Զոնալ-կայան թաղամաս, Մայակովսկի գյուղ, գարեջրի գործարան և հարակից տարածքներ, 11։00-15։00 Բալահովիտ գյուղ մասնակի, զին․մաս, գազալցակայան, 11։00-17։00 Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12։00-14։00 Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, 13։00-15։00 Եղվարդ համայնք` “Թամար և Անի” ՍՊԸ, “Բյուրեղ” Ա/Կ, “Ս․ Պողոսյան”, “Նախշին”, “Գ․ Պողոսյան” ՍՊԸ-ներ, “Բերրիություն” ԲԲԸ, “Երամար”, “Գ․ Փլաչյան”, “Գնդասար ՀԷԿ”, “Սեմուր ընդ կո”, “Կարալանս”, “Վիստա Պլյուս”, “Էլիպս” ՍՊԸ-ներ, Զին/մաս, “Մ․ Կարապետյան”, “Կոոպ Թորոս”, “ՍԵԶ Վարդկես” ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-13։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Դսեղ գյուղ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Ակներ գյուղ մասնակի, 10:00-13:30 Որոտան ավան, 11:00-16:00 Գորիս քաղաք՝ Խորենացի ներքևի փողոց:
09:18 - 08 ապրիլի, 2021
Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները |armenpress.am|

Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիս ամսից։ Ինչպես տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2021 թվականի ապրիլի առաջին օրվա դրությամբ արդեն ավարտված են հիմքերի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները։ «Մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կավարտվի նաեւ հիմնակմախքի հավաքումը, որից հետո կսկսվեն շենքի ներքին կառուցապատման եւ հարդարման աշխատանքները։ Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում։ Զուգահեռ կընթանաn նաեւ նոր ու ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցումը եւ շահագործումը նախկին դիահերձարանի շենքի տարածքում։ Նոր ԲԿ շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Այսօրվա դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 20 տոկոսը»,-ասաց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
13:06 - 05 ապրիլի, 2021
Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովն ամփոփում է 2021 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները

Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովն ամփոփում է 2021 թվականի ձմեռային զորակոչի արդյունքները

Գեղարքունիքի մարզպետարանում մարտի 31-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննության առնվեցին 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի եւ ավարտի հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ Գեղարքունիքի մարզում զորակոչն ընթացել եւ ավարտվել է՝ ըստ պլանավորված գրաֆիկի: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին, ապա քննարկվեցին նաեւ ՀՀ ՊՆ Զ եւ  ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում եւ ունեն տարկետումից օգտվելու իրավունք: Խոսվեց նաեւ զորակոչի ընթացքում մարզպետարան- համայնքներ- զինկոմիսարիատ- ոստիկանություն համագործակցված աշխատանքի մասին: Համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ 2021 թվականի ձմեռային զորակոչն ավարտվելու է 2021 թվականի ապրիլի 1-ին:
17:29 - 31 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 7 փողոցի սեփական տներ, Նորքի 7 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Իսակովի պող․ 4, 4/1, 4/2 շենքեր, Վերֆելի փ. 3-6 սեփական տներ, Թաիրովի փ. 5-47, 10-46 սեփական տներ, Թաիրով փ. 40-51 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 87-346, 166-396 սեփական տներ մասնակի և 64-350 սեփական տներ, Կիլիկիա թաղամաս մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տներ, Չեխովի փ․ 34 շենք, 11:00-17:00 Դավթաշեն 3-րդ թաղ. 30, 31 շենքեր, Փիրումյան փողոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 2փ. 11-35 (կենտ); 4փ. 14-46 (զույգ); 5փ. 1-42; 7փ. 1-19; 9փ. 2-52 (զույգ) սեփական տներ, Մադոյան, Օդեսայի փողոցների սեփական տներ, Կատովսկու փողոցի սեփական տներ, Շարուրի փ․ 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-15։00 Մարգարա, Արազափ գյուղեր մասնակի և Վարդանաշեն գյուղ,   Արարատի մարզում՝ 10:30-16:30 Լանջազատ գյուղ մասնակի, 11։00-15։00 Ազատավան և Դալար գյուղեր մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Նար-Դոսի, Նոր թաղ փողոցներ, Սաֆարյան փողոց մասնակի, Արա Գեղեցիկ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-16։30 Պռոշյան համայնք՝ Վանահովիտ թաղամաս, «Ղ․տելեկոմ» ընկերություն, Զին/մաս, «Բադալյան և Եղբայրներ», «Ս․ Հովակիմյան», «Ոլորան», «Ծովասար», «Ն․ Թորոսյան», «Ս․Լ․Լ գազ», «Էվա Մակ», «Ս․ Մանուկյան», «Պապյան և որդիներ» ՍՊԸ-ներ, Զին/մաս, «Ա․ Բաբոյան», «Զենիկ Սարգիսյան», «Աիսա» ՍՊԸ-ներ, Շենքեր թաղամաս, Գոմեր թաղամաս, 1-ին և 2-րդ թաղամաս, «Արթին Զակաթին» ՍՊԸ, 11։00-16։00 Բյուրեղավան համայք՝ 12, 13, 14, 15, 16 և 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 33, 35, 36, 37 փողոցներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Կոտայք, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 10։00–12։00 Վաղաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 13։00–16։00 Գեղհովիտ համայնքն ամբողջությամբ, Զ․ Անդրանիկի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:20 - 31 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացի փ. 18-45 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Արցախի փ. 1,1բ շենքեր, Արեշ 25փ. 1-21, 10-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. 34 – 84; 36փ. 27-58 սեփական տներ, Առինջ գյուղ` Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ․ 33/19 շենք, Կիևյան փ․ 12 շենք, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 13ա, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 10։00-14։00 Ուջան գյուղ, 11:00-17:00 Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Օշական և Սասունիկ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան, 26 Կոմիսարների, Իսահակյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Ցեմենտագործների, Կոլխոզնիկների փողոցներ մասնակի, 10։00-16։00 Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, 10։30-16։00 Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ, Բարձրաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Շատին գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ համայնքի Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամաս մասնակի, 11։00-15։00 Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, 11։00-16։00 Գետամեջ գյուղ և հարակից բնակիչ-բաժանորդներ, “Վեոլիա Ջուր” ընկերություն, Աղի կոմբինատ, “Երազ” այգեգործական ընկերություն, Թռչնաֆաբրիկա, Մրգաշեն գյուղ, Նոր Արտամետ գյուղի Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետամեջի թռչնաֆաբրիկան, “Ղ․Տելեկոմ” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Նոր Արտամետի Պոմպակայան,   Գեղարքունիքի մարզ 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, “Յունիբանկ” ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 12:00-15:00 Կաթնառատ գյուղ,   Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռ կայարանի, Լեռնուտ, Մեծ Սարիար և Կրաշեն գյուղեր:
08:50 - 25 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 15ա, 19, 21, 21/1 շենքեր, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովա պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 34 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 122-152, 151-173 սեփական տներ, Նորքի 1-ին նրբանցքի 2-18 և 1-27 սեփական տներ, «Ռիցար» հյուրանոց, Նորքի 2-րդ նրբանցքի 1-80 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 27/1 շենք, Ուլնեցի 2 փակ. 1ա շենք, Վ.Դավթյան փ. 29 շենք, Արաբկիր 43փ. 35 շենք, Արաբկիր 53փ. 6 շենք, Թբիլիսյան խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, քաղ․ «Ա․Աբրահամյան», քաղ․ «Ա․Երիցյան», «ԴԻ Դի Գրուպ» ՍՊԸ, «Ցոլկ Էլիտ» ԱԿ, Չեխովի փ․12, 12ա, 24, 28, 34 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք, Վ․Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10։00-16։00 Գայ, Հովտաշատ և Սիփանիկ գյուղեր մասնակի, 11։00-15։00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 10։30-16։30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10։00-13։00 Ավշար և Վանաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Աղավնաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փողոց և Ջերմուկի խճուղին մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ,Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, Գետամեջ գյուղ և հարակից-բաժանորդներ, «Վեոլա Ջուր», «Աղի կոմբինատ», «Երազ» այգեգործական ընկերություններ և Թռչնաֆաբրիկա, Բյուրեղավան քաղաք՝ թիվ 12, 13, 14, 15, 16 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական թաղամաս, Հարավային թաղամաս,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-13։30 Գավառ քաղաք՝ «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց՝ Սայադյանի շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Միքայելյան փողոցի 2-րդ նրբանցք՝ Փեփոյի ձոր կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Միքայելյան փողոց, 14։00-16։00 «Գավառի պետական համալսարան»-ին հարող տարածքի բնակիչ-բաժանորդներ, համալսարանի հարևանությամբ գտնվող գազալցակայան, դատախազության շենք, «Սիմոն Շանոյան» ԱՁ, «Մոսկվիչի սերվիս» ԱՁ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ տարածքի բնակիչ-բաժանորդներ, «Յունիբանկ» ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-15:00 Նովոսելցովո, Սարատովկա, Լերմոնտովո, Անտառաշեն, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր, 11:00-17:00 Դսեղ, Չկալով, Լերմոնտովո, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 11:00-17:00 Գետաթաղ, Դարբաս, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:30 - 24 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տերյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 18, 20, 24, 28 շենքեր, Լեոյի փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Նիզամի փ․ 2, Մանանդյան փ․ 1/3, Մայիսի 9-ի փ․ 13 շենքեր և սեփական տներ, Ֆրունզեի փ․ 8, 8/1, 10, 10ա, 12, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հաղթանակ 3, 4, 6, 7, 10, 11, 12, 18, փողոցներ, Հաղթանակ փողոցի թիվ 37, 38 տեղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի,Դրոյի և Վերին Անտառային փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 6 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-16:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, 10:30-16:00 Աբովյան գյուղ մասնակի, Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 13:00-15:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Ռինդ գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ քաղաք՝ Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր թաղամաս, Ծիրանարոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնքի թիվ 12, 13 փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնքի թիվ 8, 9, 33, 35, 36, 37 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00–12։00 Ծովինար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-13:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ տնային ավան թաղամաս, Բազում, Ազնվաձոր, Արչուտ և Արչուտ կայարան գյուղեր, 14:00-17:00 Վանաձոր քաղաք՝ քիմիական գործարան, Ցալկուտ, Կենտրոն, 3-րդ մաս թաղամասերն ամբողջությամբ, Տավրոս թաղամաս մասնակի, Մյասնիկյան, Սպանդարյան, Գարեգին Նժդեհի փողոցներն ամբողջությամբ, Շիրակացի, Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 14:00-17:00 Ներքին Խնձորեսկ գյուղ:
09:38 - 11 մարտի, 2021
Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գոգոլի փ. 5 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենքեր, Կոմիտասի պող. 24, 27/1 շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Կիևյան փ. 18 շենք, Ազատության պող. 12 շենք, Այգեձորի փ. 69 շենք,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Թումանյան փ. 20ա, 20բ, 21ա, 21բ շենքեր, Տափերական գյուղ մասնակի, 10։30-14։30 Արտաշատ քաղաք` Մռավյան, Մjասնիկյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23-ի փողոցի 21 շենք, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Սևակի, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի,Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, “Յուքոմ”, “Վեոն Արմենիա” և “Ղ-Տելեկոմ”ընկերությունների կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, “Կարիշ” ՍՊԸ, գազալցակայան,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղի Հարավ-Արևմտյան հատված, Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր,   Լոռու մարզում՝ 13:00-16:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազան, Զորավար Անդրանիկի և Շեստակովի փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Նարեկացի, Տաթևացի, Սյունիքի փողոցներ մասնակի, 10:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի փ. 6, 8 շենքեր, Շիրվանզադե փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր, 15:00-17:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Լալայան, Արցախի, Աբովյան փողոցներ և Ադոնցի նրբանցք, 10:30-13:00 Աղիտու գյուղ, 14:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:33 - 09 մարտի, 2021
«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

Երեկ ընդունեցի «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:    «Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։   Հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի և 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր են նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում են փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում։   Հավանություն տվեցի ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել` ելնելով բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից և նպաստավոր այլ գործոններից։   Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: Ես կարևորում եմ այն համայնքների ընտրությունը, որտեղ ուսուցումը հասանելի լինի նաև սահմանամերձ համայնքների դպրոցականների համար։   Կփորձենք նաև «Թումո» կենտրոնի և տուփերի ստեղծման որոշակի հարցերում ներգրավել բարերարներին։ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքները պատրաստակամ են աջակցել ծրագրին, որպեսզի մարզի մնացած տուփերը ևս սեղմ ժամկետներում կառուցվեն ու կյանքի կոչվեն։   Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը և տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով և դասավանդող մասնագետ կադրերով:   Մարտի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սևան քաղաքում»։
11:36 - 06 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արամի փ. 4/6 շենք, Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8-ի փողոցի 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ, Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 12/1, 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Վաղարշյան փ. 15բ, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ և 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Շարուրի փ․17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 85-112; 26փ.13-34; 28փ. 1-15 սեփական տներ, Էրեբունի փ. 25, 27 շենքեր, Մուշական գյուղ 1-8 փողոցներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 10:00-16:00 Ներքին Բազմաբերդ մասնակի, Մեծաձոր և Վերին Բազմաբերդ գյուղեր, 12:00-15:00 Աշտարակ քաղաք` Դիտավան 1, Դիտավան 2 թաղամասեր և Կարին գյուղ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Սայաթ-Նովա և Նորաբաց գյուղեր մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Միկոյան, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09։30-16։30 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց և Երևանյան խճուղին՝ մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Արին գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պռոշյան համայնք՝ ԳԱՄ-ի 1, 2, 3 բազմաբնակարան շենքեր և մանկապարտեզ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Ծովակ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ, “Մարիամ Նարեկ” գազալցակայան, “Խաչատրյան Ահարոն” ԱՁ, Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Սիսիան քաղաք` Սյունիք, Շահումյան, Սևակի փողոցներ մասնակի, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկ փ. 1, 3 շենքեր, Շահումյան փ. 4ա, 72, 74 շենքեր, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Զ.Անդրանիկի, Մելիք Թանգի փողոցներ, 15:30-17:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 12, 13, 14, 15 շենքեր, 11:00-14:00 Վերիշեն գյուղ մասնակի, 11:00-14:30 Դարաբաս գյուղ, 15:00-17:00 Լծեն գյուղ:
09:46 - 04 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021
Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: «Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Մուրադյանի հայտարարության մեջ:
16:15 - 01 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, “Վ.Մկրտչյան” բաժանորդը, “Պանարամա” ՍՊԸ (Հովսեփյան փողոց 24/3) , թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4, Գայի պող. 26 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1-42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Արցախի փ.1, 1բ շենքեր, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր,   Կոտայքի մարզում՝   10։00-14։00 Աբովյան քաղաքի 4-րդ մասնաշենք մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝   11։00–13։00 Աստղաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 1, 2 փողոցներ մասնակի, Կադաստրի շենք և հարակից սեփական տներ, Խարբերդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-16:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Կամարինի, Մյասնիկյան փողոցներ մասնակի:
09:51 - 26 փետրվարի, 2021