էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար․ Մարուքյան

Ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար․ Մարուքյան

Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։ Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել եմ վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել, եթե ՀՀ կառավարությունը բանակցությունների արդյունքներով հանդես գա հայտարարությամբ, որ հստակ որոշված օրը վերոնշյալ եղանակով մեր քաղաքացիները տեղափոխվելու են հայրենիք։ Սույն առաջարկության կապակցությամբ կառավարության պատասխանը ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։
13:59 - 17 օգոստոսի, 2020
Սեպտեմբերին, հնարավոր է, երկու նախարարի անվստահություն հայտնելու հարց բարձրացվի․ Մարուքյան |24news.am|

Սեպտեմբերին, հնարավոր է, երկու նախարարի անվստահություն հայտնելու հարց բարձրացվի․ Մարուքյան |24news.am|

24news.am: Որ բուռն աշուն ենք ունենալու՝ ես կասկած չունեմ։ Սեպտեմբերին կայանալու է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը՝ կապված վերջին երկու տարում կրթության ոլորտում պետության քաղաքականության, բարեփոխումների վերաբերյալ, խնդիրն օր-օրի ծանրանում է, տեսնում եք, չընդունված դիմորդներ, գրականության հետ կապված նոր ծրագիրը, և չի բացառվում, որ երկու նախարարի անվստահություն հայտնելու հարց բարձրացվի։ Այս մասին քաղաքացիների հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի նախորդ իշխանությունները ձեւավորվել են ընտրությունները կեղծելու արդյունքում, այս իշխանության աղբյուրը ժողովուրդն է, բայց դա չի նշանակում, որ ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած իշխանությունը չի կարող դեգրադացվել, ինչի մասին իրենք ասել են եւ հիմա ասում են։ «Գծվել է մի համակարգ, որ Սերժ Սարգսյանը հակակշիռ չունենա գործադիր եւ այլ մարմիններում, հիմա այս համակարգն ամբողջովին օգտագործում են գործող իշխանությունները։ Եվ մտահոգությունն այն էր, որ հանկարծ այս իշխանությունը չսկսի հարմարվել այս համակարգի մեջ եւ դառնա անվերահսկելի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը։ Մարուքյանը նշեց, որ հեղափոխութունից հետո մենք այլեւս չունենք այն քաղաքացիական հասարակությունը, որն ունեինք, հիմա մենք չունենք իրավապաշտպաններ, որոնք չեն բաժանված սեւուսպիտակի, նույնը լրատվամիջոցները։ ՀԿ սեկտորը, որը պետք է լիներ «հաչող շունը», հասարակության խիղճը, ձայն չի հանում մեծամասնություն ունեցող իշխանության դեմ։ «Խորհրդարանական մեկ խմբակցությունն իրավունք չունի դիմել ՍԴ, տեսաք՝ ինչ եղավ, երբ պահը եկավ ու մեկ խմբակցությունը միայնակ չէր կարող դիմել, մինչդեռ ՄԻՊ-ը միայնակ կարող է դիմել, իսկ խորհրդարանական կամք արտահայտող խմբակցությունը չի կարող։ Էլի կարող եմ թվարկել Սամանադրության գարշահոտությունից»,- հավելեց Մարուքյանը։
10:17 - 12 օգոստոսի, 2020
Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում է․ ՏԿԵՆ խոսնակ

Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում է․ ՏԿԵՆ խոսնակ

ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ պարոն Մարուքյան Ի պատասխան նախարար Պապիկյանին ուղղված Ձեր դիմումի վերաբերյալ գրառմանը՝ տեղեկացնում եմ, որ Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ԷՆ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից:Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապարհ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող հատվածը: Ձեր նախորդ առաջարկին ևս արձագանքելով՝ հավելեմ, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022թ. ծրագրում: Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ:Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում: Շնորհակալություն առաջարկների համար: Ձեր դիմումների պաշտոնական պատասխան գրությունները կստանաք սահմանված ընթացակարգով և ժամկետներում»: Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին։
16:38 - 11 օգոստոսի, 2020
Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին

Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ «Սյունիքի մարզի Հին և Նոր Խնձորեսկ համայնքներն իրար կապող հայտնի ճոճվող կամուրջը զբոսաշրջային ուղղություն է։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաք է։ Սակայն տեղի միակ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին։ Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը, ինչն իհարկե կունենա դրական ազդեցություն զբոսաշրջային հոսքի և տեղի բնկաչության կենսապայմանների համար»,-գրել է Էդմոն Մարուքյանը։  
10:41 - 11 օգոստոսի, 2020
Էդմոն Մարուքյանը Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել է վարչապետին

Էդմոն Մարուքյանը Հայաստան վերադառնալ չկարողացող քաղաքացիների թոշակի հարցով դիմել է վարչապետին

Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին հայտարարություն ստորագրելու մասին պարտականություն։ Օրենքի պահանջն օբյեկտիվորեն կատարելու անհնարինությունը, փաստորեն, այս քաղաքացիներին կենսաթոշակից զրկելու հիմք է դառնում, մինչդեռ իրավիճակը բոլոր առումներով ֆորսմաժորային է և, ըստ այդմ, այս կարգավորումը գոնե առ այժմ չպետք է գործի ի վնաս մեր քաղաքացիների։ Ըստ այդմ՝ վարչապետին առաջարկել եմ կասեցնել վերոնշյալ ժամկետները՝ մինչ համավարակի և դրա հետևանքների վերացումը»։
12:42 - 10 օգոստոսի, 2020
Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին

Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Դաշնությունից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Նշված դրությունից դուրս գալու նպատակով՝ առաջարկել եմ բանակցել Ռուսաստանի և Վրաստանի վարչապետերի հետ՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ»,- գրել է Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Վրաստանի սահմանը դեռ փակ է Հայաստանի քաղաքացիների համար։ «Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նշվածը հնարավոր է իրականացնել մեր հայրենակիցներին նախապես հստակ սահմանված օրերին և ժամերին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ հայրենիք տեղափոխելով՝ այն պարագայում, եթե պայման դրվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով պետք է անցնեն առանց Վրաստանի քաղաքացիների հետ շփումներ ունենալու։ Այս եղանակով հնարավորի կլինի, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց մեքենաներով և գույքով մուտք գործել Հայաստան»,- նշել է պատգամավորը։
16:37 - 07 օգոստոսի, 2020
Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն»,- գրել է պատգամավորը: Մարուքյանը նշել է, որ ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։  «Սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը»,- նշել է նա:
16:53 - 06 օգոստոսի, 2020
Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետին

Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների խնդրով դիմել է վարչապետին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Մարուքյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: ««Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում»,- գրել է Մարուքյանը: Մարուքյանը դիմումում խնդրել է տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք «Հայինկասացիա» ՓԲ ընկերությունը լուծարվել կամ լուծարվում է, եթե ընկերությունը լուծարման գործընթացում է, ապա ե՞րբ է այն սկսվել, ի՞նչ փուլում է գտնվում այդ պրոցեսը և ո՞վ է իրականացնում կամ իրականացրել լուծարային գործընթացը, և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
11:29 - 04 օգոստոսի, 2020
Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին

Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նամակով դիմել եմ հայ-գերմանական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ալբերթ Վայլերին. «Մեծարգո պարոն Վայլեր, Վստահ եմ, որ տեղյակ եք Հարավային Կովկասում վերջին օրերին ստեղծված անկայուն իրավիճակի մասին, ինչը Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունները պատերազմով փոխարինելու հերթական փորձն է: Ուզում եմ Ձեզ փոխանցել, որ 2020թ. հուլիսի 12-ին Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով 1994թ. հրադադարի համաձայնագիրը, սկսել է հրետակոծել Հայաստանի շրջաններից Տավուշի գյուղերը: Հարձակման հետևանքով երկու կողմերից կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանը թիրախավորում է հատկապես քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում մանկապարտեզները և հիվանդանոցները: Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն հայկական կողմին սպառնացել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը ամբողջ տարածաշրջանի ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիք է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր բոլոր միջազգային գործընկերներին տեղյակ է պահում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ուժի կիրառման սպառնալիքների մասին: Հավատացած ենք, որ Գերմանիան որպես ԵԱՀԿ Մինկսի խմբի անդամ պետք է իր ներդրումն ունենա Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարումները կանխելու համար: Համոզված ենք, որ Դուք, որպես հայ-գերմանական ֆորումի նախագահ, կարող եք այդ գործում մեծ դեր ունենալ: Հարգանքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյան»
19:15 - 20 հուլիսի, 2020
Մարուքյանը Բահրեյն-ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է իրավիճակը

Մարուքյանը Բահրեյն-ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին ներկայացրել է իրավիճակը

Էդմոն Մարուքյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Բահրեյն խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ դիմել է Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին՝ հետեւյալ հաղորդագրությամբ. «Կարեւոր եմ համարում Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայի մասին: Ի հետեւանք Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակ հնչող ռազմատենչ հռետորաբանությանը՝ ադրբեջանական զինվորների մի խումբ հուլիսի 12-ին փորձ է կատարել խախտել Հայաստանի սահմանը, սակայն հետ է մղվել: Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը՝ կիրառելով ծանր հրետանի, տանկեր, անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական այլ տեխնիկա: Ադրբեջանական զինված ուժերի այս անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն առաջացնում է լրացուցիչ լարվածություն եւ խաթարում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը: Նմանօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տառի եւ ոգու խստագույն խախտում եւ ուղղակիորեն հակասում առողջապահական մեծամասշտաբ ճգնաժամը կանխելու նպատակով աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին: Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետերից յոթ անգամ կրակել են հայկական Չինարի գյուղի ուղղությամբ: Այնուհետեւ ադրբեջանական ուժերը նույն ուղղությամբ արձակել են եւս երեք արկ՝ 120մմ տրամաչափի ականանետից: Արկերից մեկն ընկել է տան վրա, մյուս երկուսը՝ տան այգում: Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ ադրբեջանական ղեկավարության եւ իրենց դաշնակից երկրի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։ Հուսով ենք, որ Բահրեյնի բարեկամական ժողովուրդն օբյեկտիվորեն կգնահատի իրավիճակն ու կարձագանքի մեր նամակին։
18:28 - 15 հուլիսի, 2020
Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում. Մարուքյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում. Մարուքյան

Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում:Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ֊որ առավելություն ձեռք բերել և դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար: Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։Այժմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջև, երկուսն էլ՝ հղի իշխանության տապալման վտանգով: Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան: Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի և աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը: Կարծես՝ ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։ Ելքը կայանում է նրանում, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը և ներողություն հայցի և՛ իր ժողովորդից, և՛ հայ ժողովրդից: Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է: Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»:
14:16 - 15 հուլիսի, 2020
ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան

 |armenpress.am|

ՀՀ Զինված ուժերի թիկունքը շատ ամուր է. Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայ հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է, ՀՀ զինված ուժերի թիկունքը շատ ամուր է: ԱԺ հատուկ նիստում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում: «Երեկ մեր հասարակությունը կրկին ցույց տվեց, որ թշնամու դեմ միանշանակ և աներկբա համախմբված է: Եվ ՀՀ զինված ուժերի թիկունքն ամուր է, ես կասեի՝ շատ ամուր է: Փառք մեր բանակին, մեր զինվորներին, սպաներին, գեներալներին»,-ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ դեռ հրետակոծվում են խաղաղ գյուղական բնակավայրեր, բանակն իր գործն է անում, և դիվանագետները ևս պետք է իրենց գործն անեն: «Բոլոր մայրաքաղաքներում մեր դեսապանությունների դիվանագետները պետք է տեղեկացնեն, ներկայացնեն համապասխան արտաքին գերատեսչություններին, թե ինչ քստմնելի սադրանք է կազմակերպել բռնապետական Ադրբեջանը»,-ասաց Մարուքյանը: Նա կարևորեց նաև խորհրդարանական հարթակներում այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացումը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե Ադրբեջանն ինչ այլանդակություններ է իրեն թույլ տալիս, որ ապագայում էլ բոլոր տեսակի արձագանքները լինեն միանշանակ, աներկբա:
19:14 - 13 հուլիսի, 2020
1 հոգանոց ակցիա անողին ասում են՝ իրավունք չունես, դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է. Մարուքյանը՝ Ավինյանին |armtimes.com|

1 հոգանոց ակցիա անողին ասում են՝ իրավունք չունես, դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է. Մարուքյանը՝ Ավինյանին |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ համար ենք պահպանում արտակարգ ռեժիմը: Փոխվարչապետը պատասխանեց, որ եթե հենց այսօր հանեին արտակարգ ռեժիմը, կորոնավիրուսի տարածման կանխմանը ուղղված գրեթե բոլոր սահմանափակումները հնարավոր չէին լինի պահպանել, ուրիշ մեխանիզմ կանոնների պահպանման համար չկա:Նա վստահեցրեց, որ քննարկում են հետագայում արտակարգ դրությունը արտակարգ իրավիճակի ռեժիմով փոխարինելու հարցը: Օգտվելով արձագանքելու հնարավորությունից՝ Մարուքյանը հստակեցրեց իր մտահոգությունը: «Մի հոգանոց ակցիա անողին ասում են՝ արտակարգ դրություն է, դու իրավունք չունես ակցիա անելու»,- հայտարարեց Մարուքյանը՝ եզրակացնելով. «Դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է: Ես ուզում էի, որ դուք ասեիք՝ բացի հավաքների սահմանափակումները, ուրիշ ինչի՞ համար է արտակարգ դրությունը երկարացվում»: Ավինյանն ասաց, որ այն բոլոր իրավունքների սահմանափակումները, որոնց մասին նշեց Մարուքյանը, այս պահին ճյուղային օրենքներով կարգավորված չեն, այդ փաթեթի վրա աշխատանք տարվում է, Ազգային ժողովում կքննարկվի:
15:53 - 13 հուլիսի, 2020
Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով. Էդմոն Մարուքյան

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով. Էդմոն Մարուքյան

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով։ Տեղեկացնում եմ, որ կառավարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ «- Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում պետական տուրքը ներկա՝ հայցագնի 2%-ի փոխարեն՝ կկազմի հայցագնի 3%-ը, ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող՝ բազային տուրքի 4-ապատիկը (պետական տուրքի բազային միավորը 1000 դրամ է) կավելանա մի քանի անգամ, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 20-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով առաջին ատյանի դատարան դիմելու համար ներկա բազային տուրքի և տուրքի 3-ապատկի փոխարեն՝ նախագծի ընդունման արդյունքում կպարտավորվենք վճարել բազային տուրքի 20-ապատիկը: - Քաղաքացիական գործերով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած ակտերի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար դրամական պահանջով գործերով ներկայում գործող գումարի 3%-ի փոխարեն՝ կպարտավորվենք վճարել վիճարկվող գումարի 4%-ը: Ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող բազային տուրքի 10-ապատիկի փոխարեն՝ կպարտավորվի վճարել բազային տուրքի 30-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով ներկա՝ բազային տուրքի 8-ապատիկի փոխարեն՝ անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 25-ապատիկի չափով: - Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար դրամական պահանջի գործերով այժմ գործող՝ հայցագնի 3%-ը կդառնա 5%, ոչ դրամական պահանջի դեպքում էլ պետական տուրքի ներկայում գործող՝ բազային տուրքի 20-ապատիկը կրկնակի կավելանա, ու քաղաքացիները կպարտավորվեն վճարել բազային տուրքի 40-ապատիկը: Հատուկ վարույթի գործերով այժմ գործող բազային տուրքի 10-ապատիկի չափով պետտուրքը կավելանա 3 անգամ, ու անհրաժեշտ կլինի վճարել բազային տուրքի 30-ապատիկի չափով: Հետաքրքիր է, որ նախագծի հիմնավորման մեջ նաև ներառված է Ֆինանսների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որի համաձայն` նախորդ 2 տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Հարց է առաջանում, թե արդյո՞ք նման հաշվարկներ կատարելը որևէ կերպ արդարացված է։ Չէ՞ որ արդարադատության իրականացումը դատարանի կողմից իրականացվող պետական բացառիկ լիազորությունն է, այլ ոչ թե բիզնես, որը պետք է շահույթ բերի դրա մասնակիցներին։ Մյուս կողմից, դատական ծառայությունը ֆինանսավորվում է ոչ միայն պետական տուրքի միջոցով, այլ առհասարակ պետական բյուջեից, այսինքն՝ նաև և հիմնականում բոլորիս կողմից վճարվող հարկերի միջոցով։ Այսինքն, մենք հարկ ենք վճարում՝ արդարադատություն իրականացնող հասանելի և անաչառ համակարգ ունենալու համար։ Գործող կառավարությունն իշխանության գալու օրվանից զբաղված է քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով, ինչի վառ ապացույցն այս նախագիծն է, նաև գույքահարկի ավելացումը, ավելի նեղ շրջանակների համար՝ փոխանակման կետերի տուրքի ավելացումը, որսի արտոնագրի վճարի թանկացումը և այլ նախաձեռնություններ՝ որոնք հիմա չեմ թվարկում, հակառակ երկու տարի առաջվա նախընտրական քարոզչության։ Այս սոցիալական պայմաններում բարձրացնելով դատարան դիմելու դիմաց գանձվող պետական տուրքերը՝ հերթական հետքայլն ենք կատարում ոչ միայն դատարանի հասանելիության և արդար դատաքննության իրավունքի ապահովումից, այլ նաև մարդակենտրոն հասարակության կառուցման ուղուց»։
20:46 - 10 հուլիսի, 2020