Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. անդրադարձել են ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին. անդրադարձել են ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին։ Հագեցած հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության ամրապնդման հեռանկարն էր: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի ընթացքը: Խոսվել է ինչպես դպրոցների ենթակառուցվածքների հզորացման, այնպես էլ կրթական ոլորտի բարեփոխումներում մեթոդական աջակցության մասին: Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանը:Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ կառավարության օժանդակությամբ իրականացվող վերապատրաստման և փոխանակման ծրագրերին և դրանց շարունակականության հարցին: Նրանք համակարծիք են, որ սկսած հանրակրթական հաստատություններից, մեդիագրագիտության բարձրացումը չափազանց կարևոր է:Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններին ու ծրագրերին: Նախարարն էլ վստահեցրել է, որ Հայաստանն ուրախ կլինի այս ոլորտում նույնպես համագործակցել ամերիկյան կողմի հետ: 
13:35 - 26 օգոստոսի, 2019
ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կազատվի պաշտոնից: Այս մասին երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես գրել է։ «Իմ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ընթացքում քննարկվել է բուհի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ մեղադրանքները Հայրապետյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների մասին, որոնց մի մասը հրապարակավ ընդունել է նաև ռեկտորի պաշտոնակատարը: Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը: Կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ապացույց պետք է դառնա մեր քաղաքացիների համար առ այն, որ մեզ համար օրենքի գերակայությունն ու որոշակի արժեքային համակարգն ամենակարևորն են` անկախ բոլոր հանգամանքներից, կլինեն դրանք մասնագիտական լուրջ կարողություններ, որոնք Ռուբեն Հայրապետյանն ունի, քաղաքական հայացքներ, անձնական հարաբերություններ, թե աշխատանքում ունեցած նշանակալի հաջողություններ»։
06:15 - 22 օգոստոսի, 2019
108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում նշել է, որ դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար: Խոսել են նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին.«Ֆինանսական բանաձևի հետ կապված ունենք խնդիր, մեկ տարի է ՝ վերափոխվում է, խոսել ենք, որ մի դրույքի համեմատ տարբեր դպրոցներում տարբեր դրույքաչափեր կան, ունենալու ենք նոր բանաձևով նվազագույն աշխատավարձի շեմ, որը կկազմի 108 հազար դրամ, դա նշանակում է, որ 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի»:Նա նաև բացատրել է, թե ինչպես է նոր մոդելն ազդելու հավասար սկզբունքով աշխատավարձեր տրամադրելու վրա:«Մեծ դպրոցները մեծ ընդունելության դեպքում ունենում են հավելյալ գումարներ, և վերաբաշխումներ են լինում, հիմա այս բանաձևով փոփոխում ենք, ու գումարները, որոնք մնում էին մեծ դպրոցների հաշվին, բերում էինք ավելի թերֆինանսավորվող դպրոցներ, որտեղից էլ գալիս էր, որ աշխատավարձերը ցածր էր լինում»,-ասել է նա:«Աշակերտների թվով էինք տալիս, որտեղ մեծ թվով աշակերտներ կային, որտեղից գումարները քաշում էինք էնտեղ, և մյուսները նվազում էին»:
09:49 - 20 օգոստոսի, 2019
5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը նրանք սկսել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների խնդիրների քննարկմամբ: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ նոր նախակրթարաններ են կառուցվում 8 մարզերում, ընդհանուր թվով 18 նախակրթարան, դիմել են մարզերին իրենց ցանկությունները հավաքելու համար, կան և համաֆինանսավորմամբ կառուցված կամ ամբողջությամբ պետբյուջեով, իսկ նախակրթարանները կամ առհասարակ նախադպրոցական հաստատությունները կարևոր են: «Ձևավորելու ենք յուրաքանչյուր քաղաքացու ուղին, 3 տարեկանից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:Վարչապետը հավելել է` կարևոր է նաև մայրերի աշխատանքի հնարավորություններն ապահովելու համար, ապա հարցրել, թե քանի տոկոսն են նախակրթական տարիքի երեխաների, որ հաճախում են մանկապարտեզ:Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ 38 տոկոսն է, ինչը Փաշինյանը շատ ցածր է համարել, «Այսինքն՝ մոտ 60 տոկսը չի հաճախում»,-ասել է նա:Արայիկ Հարությունյանը նշել է, որ դրանում ներառված չէ մասնավոր մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվը: Նշել է, որ ունեն ծրագիր, մշակել են մոդելներ, որոնք առաջարկել են համայնքներին, ընդհուպ դաստիարակներ են վերապատրաստելու ու հանձնելու համայնքներին: Նաև վերանորոգելու են շենքեր, կահավորելու են դրանք, ասել է, որ համայնքները դժվարանում են կողմնորոշվել մոդելների ընտրության հարցում: Վստահեցրել է, որ եթե այդ տեմպով գնան, իրենց գնահատմամբ՝ 5 տարի հետո կունենանք ավելի քան 70 տոկոս նախադպրոցական հաստատություն այցելող երեխաներ:
08:38 - 20 օգոստոսի, 2019
Մարտի 1-ի և այլ քաղաքական գնահատականներ հետ կապված անհամաձայնությունների պատճառով նախարարն արգելել է պատմության դասագրքերի տպագրումը |Aysor.am|

Մարտի 1-ի և այլ քաղաքական գնահատականներ հետ կապված անհամաձայնությունների պատճառով նախարարն արգելել է պատմության դասագրքերի տպագրումը |Aysor.am|

Aysor.am: Բովադակային առումով հայոց պատմության դասագրքի մասով քննարկումներ կան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ, որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բաներ են գրում այդ նյութերում», - ասաց նա:Ճշտող հարցին, թե արդյոք անհամաձայնությունները կապ ունեն մարտի 1-ի դեպքերի ներկայացման հետ, Հարությունյանը նշեց. «Եվ մարտի 1-ի, և ընտրությունների հետ կապված, և քաղաքական գնահատականների հետ կապված»: Դիտարկմանը, թե իրադարձություններն այլ կերպ են ներկայացված գրքերում, բայց խնդիր կա՞ դրանք այլ կերպ ներկայացնել, նախարարն ասաց, որ բովանդակային առումով չի կարող տեղեկոեւթյուն հայտնել, մինչդեռ դրական պատասխան տվեց, որ բովանդակությունն այլ կերպ շարադրելու խնդիր կա: «Կա այդպիսի խնդիր: Ես թույլ չեմ տվել առայժմ դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության»:Հարությունյանը հավաստիացրեց, որ դասագրքերի ուշ տպագրությումը չի ազդի դասապրոցեսի վրա. «Այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ սեմեստրում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»: Նախարարը նաև նշեց, որ քանի դեռ մարտի 1-ի գործով քրեական գործը շարունակվում է, դա ևս խնդիրներ է առաջացնում այդ թեման գրքերում շարադրելու համար:  
09:29 - 15 օգոստոսի, 2019
Ներդրվել է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն․ Արայիկ Հարությունյան

Ներդրվել է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող 3 նոր մասնագիտություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում ներդրվել է«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը` «Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող): ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամին (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում` Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը: ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը: Հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով:    
13:09 - 09 օգոստոսի, 2019
Այդ բողոքող դասախոսներից մեկը ցանկանում էր ռեկտոր դառնալ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ 200 դասախոսների բողոքի մասին |tert.am|

Այդ բողոքող դասախոսներից մեկը ցանկանում էր ռեկտոր դառնալ. Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ 200 դասախոսների բողոքի մասին |tert.am|

tert.am: Տնտեսագիտական համալսարանի դասախոսները մրցույթի արդյունքների վերաբերյալ դիմել են դատարան, իրավական գործընթաց է, հարցը կկարգավորվի հենց օրենքի սահմանում, որևէ խնդիր չեմ տեսնում. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով բուհի դասախոսների ահազանգի մասին, ըստ որի դասախոսական կազմի մրցույթի արդյունքում 200 դասախոս կարող է զրկվել աշխատանքից։ Դիտարկմանը՝ բուհում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է, Հարությունյանն ասաց. «Ես այդպիսի մթնոլորտ չեմ տեսնում, այդ բուհում նորմալ, առողջացման գործընթացներ են գնում, բնական է որոշակի դիմադրություն պետք է առաջացնի դա, բայց եթե նրանք կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն անպայման այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա»: Հարցին` չի ցանկանում արդյոք հանդիպել, զրուցել նրանց հետ, պատասխանեց. «Ախր, որ հիմա ասեմ, կասեն՝ասում է: Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ, անունը չեմ ուզում տալ: Հիմա ռեկտորի պաշտոնակատարն այլ մարդ է դարձել, այս ուղղությամբ են գնում»:  
11:26 - 08 օգոստոսի, 2019
Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը |armenpress.am

Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը |armenpress.am

armenpress.am։ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջոցով Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ միացավ աշխարհի 43 երկրում գործող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված Edcamp (Էդքեմփ) նորարար կոնֆերանսին:Առաջին Էդքեմփ Հայաստանն արդեն գրանցել 400 մասնակից Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից:Էդքեմփը նախատեսված է գործող և ապագա ուսուցիչների, դպրոցական հոգեբանների, լոգոպեդների, ուսուցչի օգնականների, դպրոցների ղեկավարության համար:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց համաժողովը, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում:«Այս հարթակը շատ կարևոր է վերապատրաստումներ իրականացնելու առումով և կարծում եմ, որ Էդքեմփը կարող է գործընկեր դառնալ նախարարությանը: Այն բարեփոխումները, որոնք սկսել ենք իրականացնել կրթության ոլորտում՝ բավականին ծավալուն են»,- նշեց նախարարը և հավելեց, որ ուսուցիչների մեծ թվով ներկայությունը խոսում է ծրագրի կարևոր և հետաքրքիր լինելու մասին:«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը նշեց, որ նմանատիպ ուսուցչական-կրթական կոնֆերանս Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա որակյալ կրթություն՝ զարգացնելով իր բոլոր տաղանդները:«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաները լինեն մեր պայծառ ապագայի հիմքը: Այն ինչ անում ենք այսօր՝ ապագայում մեծ փոփոխությունների է հանգեցնելու»,- ասաց Ռադոչայը:
09:43 - 29 հունիսի, 2019
Հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ, որը թույլ չի տա, որ նախարարը խճճվի․ Արայիկ Հարությունյանը՝ սուպերնախարարության բարդության մասին |tert.am|

Հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ, որը թույլ չի տա, որ նախարարը խճճվի․ Արայիկ Հարությունյանը՝ սուպերնախարարության բարդության մասին |tert.am|

tert.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ նախարարությունը նոր կառուցվածքով լավ է աշխատում։ Միևնույն ժամանակ Հարությունը չհերքեց, որ մշակույթի ոլորտում շատ խնդիրներ կան, օրինակ՝ թատրոնների, հուշարձանների պահպանության, մշակութային օղակների արդյունավետության և այլնի հետ կապված հարցեր։ «Կա մշակութային քաղաքականության տեսլականի հարց, որը դրվել է նոր փոխնախարարների առաջ։ Առաջիկա 3 ամսվա ընթացքում կմշակենք մշակույթի զարգացման նոր ռազմավարությունը։ Սպորտի ոլորտում էլ հարցերը շատ են՝ սպորտդպրոցներ, մասսայական սպորտի հետ կապված խնդիրներ և այլն»,- մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։Նախարարը շեշտեց՝ կարգավորման ենթակա ոլորտները շատ են, բայց նախարարությունում լավ թիմ է հավաքվել․ «Բոլոր նշանակումները կան, շուտով մի քանի խորհրդականների նշանակումներ էլ կլինեն, և ինքներդ կհամոզվեք, որ այն պրոֆեսիոնալ թիմը, որը հավաքվել է այնտեղ, թույլ չի տա, որ նախարարը խճճվի»։
13:08 - 12 հունիսի, 2019
Սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառական կրթության |tert.am|

Սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառական կրթության |tert.am|

tert.am։ Համընդհանուր ներառականությունը մեր գլխավոր ուղղություններից մեկն է, և այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է, որ Երևանը, Շիրակի և Արագածոտնի մարզերն ամբողջությամբ կանցնեն համընդհանուր ներառական կրթության: Բյուջեի կատարողականի քննարկմանն այս մասին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Ըստ նրա, ներկայումս գնում են հետազոտություններ և յուրաքանչյուր երեխայի ուղղությամբ կազմում են անցման քարտեզը, որպեսզի որևէ մեկը հատուկ դպրոցների վերակազմավորման արդյունքում դուրս չմնա:Հարցին՝ Երևանում համընդհանուր ներառական համակարգի անցումը արդյո՞ք հավելյալ ծախսեր է ենթադրում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ բավական մեծ գումարներ տրամադրում էին հատուկ դպրոցներին, իսկ վերակազմավորումների արդյունքում վերաբաշխում են լինելու և գումարները գնալու են հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք կարողանան այդ ծառայությունները մատուցեն։ Միաժամանակ նախարարը նշեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, այնուամենայիվ, որ այդ գումարները բավարար չեն։ Նա նշեց, որ հետազոտություններ են իրականացվել այն 3 մարզերում, որտեղ համընդհանուր ներառական անցում ապահովվել է՝ Սյունիք, Տավուշ և Լոռու մարզ, այստեղ արձանագրվել են մի շարք խնդիրներ, որից կարևորը հարմարացումն է։ 
11:37 - 12 հունիսի, 2019
Նախարարը հերքել է Ապրիլյանի մասնակիցների ուսվարձի զեղչը չեղարկելու լուրերը |panarmenian.am|

Նախարարը հերքել է Ապրիլյանի մասնակիցների ուսվարձի զեղչը չեղարկելու լուրերը |panarmenian.am|

panarmenian.net: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյան կառավարության հունիսի 6-ի նիստում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձավճարների զեղչերը չեղարկվել են:«Ըստ ընթացակարգի, գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, բոլորն դիմումները հավաքել են և փոխանցումներ արել են, այսինքն՝ եթե նույնիսկ շատ ցանկանայինք այդպիսի բան անել, չէին կարողանա: Ըստ հրապարակումների քաոսային իրավիճակ է բուհերում», - ասել է նախարարը:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ մարդիկ կան, որոնք շատ են ուզում երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են մամուլում և սոցիալական ցանցերում այդպիսի տպավորություն ստեղծել:«Լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթյունավտանգ իրավիճակ: Այսպես ասողները նույն շղթայի շրջանակներից են», - ասել է Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:Նա նշել է, որ սա ազգային անվտանգության խնդիր է, և պետք է զբաղվել այդ հարցով:«Այս մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի Հանրապետության դեմ և այդ մարդկանց անուն, ազգանունը հայտնի է», - ասել է Փաշինյանը՝ պահանջելով լրջորեն զբաղվել այդ հարցով:
07:06 - 06 հունիսի, 2019
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Գրիշա Թամրազյանն այցելել են համալսարան և ԵՊՀ ղեկավարության հետ քննարկել համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ հարցեր:Ինչպես հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և փոխնախարարին դիմավորել են ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը և Արսեն Բաբաջանյանը, ապա նրանց ուղեկցել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատասենյակ, որտեղ քննարկվել են ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, քարտուղար Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը, Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը:
13:15 - 03 հունիսի, 2019